Մաշկի մեջ (անգլ.՝ Under the Skin), ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերի կողմից 2013 թվականին նկարահանված գիտաֆանտաստիկ ֆիլմ՝ Միշել Ֆաբերի 2000 թվականին գրված նույնանուն վեպի հիման վրա։

Մաշկի մեջ
անգլ.՝ Under the Skin
Երկիր Միացյալ Թագավորություն
 Շվեյցարիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, վեպի էկրանավորում, դրամա, սարսափ ֆիլմ և arthouse science fiction film?
ՀիմքՄաշկի մեջ
Թվականօգոստոսի 29, 2013[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորJonathan Glazer?
ԴերակատարներՍքարլեթ Յոհանսոն, Kryštof Hádek?, Jeremy McWilliams? և Paul Brannigan?
ՕպերատորԴեն Լենդին
ԵրաժշտությունMica Levi?
ՄոնտաժPaul Watts?
Պատմվածքի վայրԳլազգո
ԿինոընկերությունFilm4
Տևողություն107 րոպե
Պաշտոնական կայքէջ

Բովանդակությունը խմբագրել

Գլազգոյում մի մոտոցիկլավար ճամփեզրից վերցնում է կնոջ մարմինը և դնում բեռնատարի մեջ։ Մի այլ մերկ կին (Սքարլեթ Յոհանսոն) հագնում է նրա մաշկը և շորերը։

Կինը Շոտլանդիայով մեկ վարում է բեռնատարը, փողոցներում վերցնելով տղամարդկանց։ Իր բնակարանում տղամարդիկ մերկանալով հետևում են նրան և սուզվում են սև հատակի տակ գտնվող հեղուկի մեջ։ Այնտեղ նրանց մարմիններն անհետանում են, թողնելով միայն մաշկը։

Լողափին կինը փորձում է տանել մի լողորդի։ Լողորդը ջուրն է նետվում իր կնոջը փրկելու համար, բայց չի կարողանում։ Կինը քարով խփում է լողորդի գլխին. մտցնում է բեռնախուցը և տանում։ Ափին մնում է լողորդի լացող երեխան։

Կինը գայթակղում է սեռական անփորձ և հիվանդությունից այլանդակված դեմքով մի տղամարդու, թողնում է, որ նա սուզվի և գնում է Շոտլանդիայի լեռները։

Կինը մտնում է մի սրճարան և փորձում է ուտել թխվածքի մի կտոր, բայց չի կարողանում։ Ավտոբուսի կանգառում հանդիպում է մի տղամարդու, ով նրան տանում է իր տուն, նրա համար ճաշ է եփում և մատուցում։ Կինն իր մարմինը զննում է հայելու մեջ։ Իր ընկերոջ հետ նա գնում է ավերված ամրոց և նրանք համբուրվում են։ Տանը նրանք փորձում են զբաղվել սիրով, սակայն կինն ընդհատում և վախեցած զննում է իրեն։

Տագնապահար կինը գնում է անտառ և այնտեղ գտնում մի հյուղակ։ Նրան հանդիպում է անտառահատը և փորձում է բռնաբարել։ Շորերը հանելիս նա պատռում է նաև կնոջ մեջքի մաշկը, բացելով սև, անդուր մարմինը։ Մինչև կինն իր վրայից հանում էր օտար մաշկը, անտառահատը վերադառնում է բենզինի ամանով, լցնում է նրա վրա և վառում։

Դերերում խմբագրել

  • Սքարլեթ Յոհանսոն
  • Ջերեմի Մաքուիլյամս
  • Ջո Սուլա
  • Քրիշթոֆ Հադեք
  • Փոլ Բրենիգան
  • Ադամ Փիրսոն

Գնահատականներ խմբագրել

Ֆիլմն արժանացել է ծայրահեղ բարձր գնահատականների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 89 % է[2]։

The Evening Standard-ից Դերեք Մալքոլմը մեկնաբանել է, որ "շատ հնարավոր է, որ ֆիլմը դառնա պաշտամունքային"[3], սակայն, The Independent-ից Քալիիմ Աֆթաբը ֆիլմին տվեց "ծիծաղելու չափ վատ" անունը, շնորհելով հինգ աստղերից մեկը[4]. 2014 թ. արդյունքներով "Մաշկի մեջը" ճանաչված Sight & Sound (հինգերորդ տեղ) և Cahiers du Cinema (երրորդ տեղ) կինոհրատարակությունների կողմից ճանաչվել է տարվա տասը լավագույն ֆիլմերից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել