«Ջոջո Ճագար» (անգլ.՝ Jojo Rabbit), ռեժիսոր Թայքա Վայթիթիի տրագիկոմեդիա, որը հիմնված է Քրիստին Լյունենսի «Caging Skies» գրքի վրա։ Գլխավոր դերակատարներն են Ռոման Գրիֆին Դևիսը, Թոմասին ՄաքՔենզին, Թայքա Վայթիթին, Ռեբել Ուիլսոնը, Սթիվեն Մերչանթը, Ալֆի Ալենը, Սեմ Ռոքուելը, Սքարլեթ Յոհանսոնը։

Ջոջո Ճագար
անգլ.՝ Jojo Rabbit
Երկիր Նոր Զելանդիա
 Չեխիա[1]
 ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, կինոկատակերգություն[1], դրամա[1] և ռազմական ֆիլմ[1]
Թեմանացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում, Երևակայական ընկեր, Հոլոքոստ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՀիմքCaging Skies?
Թվականսեպտեմբերի 8, 2019, հոկտեմբերի 18, 2019, հունվարի 3, 2020, հունվարի 23, 2020[2] և հունվարի 31, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹայքա Վայթիթի
ՊրոդյուսերCarthew Neal?, Թայքա Վայթիթի և Chelsea Winstanley?
Սցենարի հեղինակԹայքա Վայթիթի
ԴերակատարներՍքարլեթ Յոհանսոն[1], Թայքա Վայթիթի[1], Ռեբել Ուիլսոն[1], Թոմասին ՄաքՔենզի[1], Սեմ Ռոքուել[1], Ալֆի Ալեն[1], Սթիվեն Մերչանթ[1], Roman Griffin Davis?[1], Archie Yates?, Բրայան Քասփե[1], Luke Brandon Field?, Stanislav Kallas?[1], Iva Šindelková?[1], Սթիվեն Մերչանթ, Curtis Matthew?[1] և Robert East?[1]
ՕպերատորՄիհայ Մալայմեր
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ՄոնտաժTom Eagles?
Պատմվածքի վայրԳերմանիա
Նկարահանման վայրՊրահա և Barrandov Studios
Տևողություն108 րոպե
Բյուջե14 000 000 $[3]
Շահույթ90 335 025 $[3] և 33 370 906 $[3]
Պաշտոնական կայքէջ
 Jojo Rabbit Վիքիպահեստում

Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 18-ին։ 2019 թվականի սեպտեմբերին ֆիլմը Տորոնտոյի 44-րդ կինոփառատոնում ստացել է գրան պրի[4]։ 2020 թվականին «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում ստացել է «Օսկար» մրցանակը[5]։

Սյուժե խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միայնակ գերմանացի Ջոջո «Ճագար» Բեցլերը փոխել է իր աշխարհայացքը, երբ հայտնաբերել է, որ իր միայնակ մայրը՝ Ռոզին, հրեա աղջկա է թաքցնում ձեղնահարկում։ Իր երևակայական ընկերոջ օգնությամբ Ջոջոն, ներկայանալով Ադոլֆ Հիտլերի կերպարում, պետք է պայքարի կույր նացիզմի դեմ։

Դերերում խմբագրել

Նկարահանումներ խմբագրել

2018 թվականի մարտին հայտնի է դարձել, որ նացիստների առաջնորդի կերպարում խաղալու է Վայթիթին։ Սյուժեի գործողությունները զարգանում են 10-ամյա տղայի շուրջ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բուռն ցանկություն ուներ անդամագրվելու նացիստական ռեժիմին։ Հոր հեռանալուց հետո տղան ստեղծում է երևակայական ընկեր, որում միահյուսվում են նրա հոր և Ադոլֆ Հիտլերի կերպարները[6]։ Ավելի ուշ` նույն ամսում,Սքարլեթ Յոհանսոնը միացել է դերասանական կազմին, որպեսզի մարմնավորի գլխավոր հերոսի մոր կերպարը, որը թաքնված հականացիստական կերպար է[7]։ 2018 թվականի ապրիլին Սեմ Ռոքուելը միացել է դերասանական կազմին, որպեսզի մարմնավորի «հիտլերյան երիտասարդական ճամբարը գլխավորող նացիստ կապիտանին»[8]։ 2018 թվականի մայիսին Ռեբել Ուիլսոնը միացել է դերասանական կազմին, որպեսզի մարմնավորի «հիտլերյան երիտասարդական ճամբարի դաժան հրահանգիչին»։ Նկարահանումներն անցկացվել են Պրահայում[9]։ Ավելի ուշ` նույն ամսում, նորեկ Ռոման Գրիֆինը միացել է դերասանական կազմին՝ Յոհանսոնի որդու կերպարով, իսկ Թոմասին Մաքքենզին խաղացել է հրեա աղջկա դերը, որին Յոհանսոնը թաքցրել էր իր տանը[10]։ 2018 թվականի հունիսին Ալֆի Ալենը միացել է դերասանական կազմին Ֆինկելի կերպարով, որը կապիտան Կլենցենդորֆի երկրորդ հրամանատարն էր, իսկ Սթիվեն Մերչանթը` կապիտան Դիրցի կերպարով, որը գեստապոյի գործակալ էր[11][12]։

Հիմնական նկարահանումներն սկսվել են 2018 թվականի մայիսի 28-ին[10]։ 2019 թվականի փետրվարին նկարահանումներն ավարտվել են[13]։

Թողարկում խմբագրել

Համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[14]։ Այն նաև ցուցադրվել է 2019 թվականի սեպտեմբերին Ֆանտաստիկ փառատոնում[15]։ Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 18-ին[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 3,2 Box Office Mojo — 1999.
  4. «Фильм "Кролик Джоджо" победил на кинофестивале в Торонто». ТАСС. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. «Фильмы "Паразиты" и "Кролик Джоджо" получили "Оскары" за лучшие сценарии». ТАСС. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  6. «'Jojo Rabbit': Taika Waititi to Play Imaginary Hitler in 'Thor: Ragnarok' Director's New Film (Exclusive)». thewrap.com. 2018 թ․ մարտի 14. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  7. Kroll, Justin (2018 թ․ մարտի 29). «Scarlett Johansson to Star in Taika Waititi's 'Jojo Rabbit' for Fox Searchlight (EXCLUSIVE)». variety.com. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  8. «Sam Rockwell Joining Scarlett Johansson in Taika Waititi's 'Jojo Rabbit' (Exclusive)». hollywoodreporter.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  9. Jr, Mike Fleming (2018 թ․ մայիսի 22). «Rebel Wilson Joins Taika Waititi's WWII Satire 'Jojo Rabbit' As Frightful Fraulein».
  10. 10,0 10,1 N'Duka, Amanda (2018 թ․ մայիսի 31). «Taika Waititi's WWII Pic 'Jojo Rabbit' Adds Thomasin McKenzie».
  11. Fleming Jr., Mike (2018 թ․ հունիսի 15). «'Game Of Thrones' Alfie Allen Joins 'JoJo Rabbit' & 'How To Build A Girl'». Deadline. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  12. Wiseman, Andreas (2018 թ․ հունիսի 19). «Stephen Merchant To Play Gestapo Agent In Taika Waititi's WWII Satire 'Jojo Rabbit'».
  13. «Taika Waititi is Finishing 'Jojo Rabbit' Reshoots, Movie Will Be Released This Fall [TCA 2019]». /Film. 2019 թ․ փետրվարի 4.
  14. Lang, Brent (2019 թ․ հուլիսի 23). «Toronto Film Festival: 'Joker,' 'Ford v Ferrari,' 'Hustlers' Among Big Premieres». Variety. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  15. Couch, Aaron (2019 թ․ հուլիսի 30). «Taika Waititi's 'Jojo Rabbit' to Premiere at Fantastic Fest». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  16. Welk, Brian (2019 թ․ մայիսի 13). «Taika Waititi's Hitler Satire 'Jojo Rabbit' Lands Fall Release Date». The Wrap. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոջո Ճագար» հոդվածին։