«Նա» (անգլ.՝ Her), ռեժիսոր և սցենարիստ Սփայք Ջոնզի ֆանտաստիկ մելոդրաման։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 12-ին Նյու Յորքում ընթացող կինոփառատոնում։ ԱՄՆ-ում ֆիլմը սահմանափակ վարձույթի դուրս եկավ 2013 թ.-ի դեկտեմբերի 18-ին։ MPAA-ի վարկանիշային համակարգով ֆիլմը «R» գնահատականը ստացավ (մինչև 17 տարեկանների համար ծնողի կամ մեծահասակի ուղեկցությամբ)։ ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի կողմից ճանաչվել է որպես 2013 թ.-ի լավագույն ֆիլմ։ Ամերիկյան կինոակադեմիան ֆիլմին «Օսկար» է շնորհել լավագույն օրիգինալ սցենարի համար։

Նա
անգլ.՝ Her
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…], դրամա[4][5][6][…], ռոմանտիկ կատակերգություն, կինոկատակերգություն և arthouse science fiction film?
Թեմաարհեստական բանականություն[7], մարդու և մեքենայի փոխհարաբերությունները[7], ռոմանտիկ սեր[7], մարմնականություն[7], ինտիմ հարաբերություններ[7], զգացմունքային հաշվարկներ[7], արգելված սեր[8] և վիրտուալ օգնական
Թվականհոկտեմբերի 12, 2013[9][10], մարտի 27, 2014[9] և փետրվարի 6, 2014[11][12]
ՊրեմիերաՀոկտեմբերի 12, 2013 թ.
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍփայք Ջոնզ[13][14][2][…]
ՊրոդյուսերՄեգան Էլիսոն, Վինսենթ Լանդեյ և Սփայք Ջոնզ
Սցենարի հեղինակՍփայք Ջոնզ
ԴերակատարներՀոակին Ֆենիքս[15][16][6][…], Էմի Ադամս[16][17][1][…], Մառա Ռունի[16][17][1][…], Օլիվիա Ուայլդ[16][17][1][…], Սքարլեթ Յոհանսոն[18][16][17][…], Քրիս Փրեթ[16][17][1][…], Մեթ Լետչեր[16][19], Լուկա Ջոնս[16][19], Քրիստեն Ուիգ[16][19], Բիլ Հեյդեր[16][19], Սփայք Ջոնզ[16][19], Պորտիա Դաբլդեյ[16][17][19], Սոկո[16][19], Բրայան Քոքս[16][19], Սեմ Ջագեր[19], Բելինդա Գոսբի[16], Ալիա Ջանին[16], Ջերեմի Ռաբբ[16], Պամելա Ռոյլենս[16][19], Մարիան Սաաստադ Օտեեսեն[16], Կերոլայն Ջեյդեն Ստուսի[16], Լաուրա Մեդոուս[16], Մարկ Աբինք[16], Սթիվ Զիսիսը[19], Կլաուդիա Չոյ, Լիզա Քոհեն, Լիզա Ռենե Փիթս և Քեթրին Բյոխեր[19]
ՕպերատորՀոյտե վան Հոյտեմա
ԵրաժշտությունArcade Fire
ՄոնտաժԷրիկ Զամբրանեն
ՆկարիչներԿ. Կ. Բարետ
Օսթին Գորգ
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես և Շանհայ[20]
ԿինոընկերությունWarner Bros. Entertainment, Inc.
Տևողություն126 րոպե[21]
Բյուջե23 միլիոն $
Շահույթ34 756 473 $
MPAA վարկանիշ
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=WzV6mXIOVl4
 Her (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Միայնակ գրող Թեոդորը տեխնիկական մի նորույթ է գնում (օպերացիոն համակարգ), որը պետք է իրականացներ տիրոջ բոլոր ցանկությունները։ Շուտով Թեոդորի և օպերացիոն համակարգի միջև սիրավեպ է սկսվում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Հոակին Ֆենիքս Թեոդոր Տուոմբլի
Սքարլեթ Յոհանսոն Սամանթա՝ Օպերացիոն համակարգ, ձայնը
Էմի Ադամս Էմի՝ Թեոդորի ընկերուհին
Մառա Ռունի Քեթրին՝ Թեոդորի նախկին կինը
Քրիս Փրեթ Փոլ՝ Թեոդորի գործընկերը
Օլիվիա Ուայլդ հանդիպման եկած անծանոթուհին
Մետ Լեթշեր Չարլզ՝ Էմիի ամուսինը
Սոկո Իզաբելլա (ձայն)
Սփայք Ջոնզ վիդեոխաղի այլմոլորակային երեխան (ձայն)
Բրայան Կոքս Ալան Ուոտս (ձայն)
Պորտիա Դաբլդեյ Իզաբելլա
Քրիստեն Ուիգ Սեքսուալ Փիսիկ (ձայն)

Ֆիլմի ստեղծումը խմբագրել

Այնպիսի ֆիլմի ստեղծման գաղափարը, որի կենտրոնում կլինեին մարդու և օպերացիոն համակարգի հարաբերությունները, Ջոնզի մոտ ծագել էր դեռ 2000-ականների սկզբում։ Ոգեշնչված իր ընկեր-սցենարիստ Չարլի Կաուֆմանի «Նյու Յորք, Նյու Յորք» ֆիլմով, 2010 թ.-ին Ջոնզն անցավ նոր ֆիլմի սցենարի ստեղծմանը անմիջապես կարճամետրաժ «Ես այստեղ եմ» ֆիլմի վարձույթ դուրս գալուց հետո։ Նա ցանկանում էր զարգացնել մարդու և արհեստական ինտելեկտի շփման թեման, դիտարկել նրանց հարաբերությունները տարբեր դիտանկյուններից։

 
Ֆիլմի նկարահանման խումբը Նյու Յորքի կինոփառատոնում

Գլխավոր դերին հաստատված առաջին դերասանը եղավ Հոակին Ֆենիքսը, ով օգնեց ռեժիսորին պրոդյուսերներ գտնել։ Թեոդորի կնոջ դերը պետք է բաժին հասներ Քերի Մելիգանին, սակայն վերջինս, զբաղված լինելով «Լյուին Դևիսի ներսում» և «Մեծն Գեթսբին» ֆիլմերում, այդպես էլ չկարողացավ զբաղվել նկարահանումներով. 2012 թ.-ի ապրիլին պրոդյուսերները նրան փոխարինեցին Ռունի Մառայով։

Նկարահանման գործընթացի մեծ մասը տեղի ունեցավ 2012 թ.-ի ամռանը. նկարահանումներն անց էին կացվում Լոս Անջելեսում, ինչպես նաև Շանհայում։ Սամանթայի հնչյունավորմամբ զբաղվեց Սամանթա Մորթոնը։ Ողջ ֆիլմի ստեղծման ընթացքում Ջոնզն արգելել էր Սամաթային և Հոակինին հարաբերվել նկարահանման հրապարակում։ Հետագայում, ընդհանուր համաձայնությամբ, Մորթոնը փոխարինվեց Սքարլեթ Յոհանսոնով։ Նոր տեսարանները և Սքարլեթի ձայնի ներդրումը իրականացվեցին 2013 թ.-ի գարնանը չորս ամիսների ընթացքում։

Մրցանակներ խմբագրել

  • 2013 - Հռոմի կինոփառատոնի մրցանակը լավագույն կանացի դերի համար (Սքարլեթ Յոհանսոն)
  • 2013 - ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհդրի 2 մրցանակ՝ տարվա լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսորական աշխատանք (Սփայք Ջոնզ)
  • 2014 - «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն սցենարի համար (Սփայք Ջոնզ) և ևս երկու անվանակարգեր՝ լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ, տղամարդու լավագույն դերակատարում կատակերգությունում կամ մյուզիքլում (Հոակին Ֆենիքս)։
  • 2014 - «Օսկար» մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար (Սփայք Ջոնզ) և ևս 4 անվանակարգեր՝ լավագույն ֆիլմ, լավագույն երաժշտություն (Ուիլ Բատլեր, Օուեն Պալետ), լավագույն երգ (The Moon Song), լավագույն բեմադրող նկարչի աշխատանք (Կ. Կ. Բարետ, Ջին Սերդենա)։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Չնայած Սամանթա Մորթոնը այդպես էլ դեր չստացավ ֆիլմում, այնուամենայնիվ նրա անունով կոչեցին օպերացիոն համակարգը։ Էմի Ադամսի անունով էլ կոչվեց Էմիի հերոսը։
  • Սա միակ ֆիլմն է, որտեղ Սփայք Ջոնզը և՛ ֆիլմի ռեժիսորն է, և՛ սցենարիստը։ Ընդ որում, սցենարը ամբողջությամբ գրվել է Ջոնզի կողմից։
  • Ջոնզի ընկեր Սթիվեն Սոդերբերգը օգնեց նրան կրճատել ֆիլմը երկուսուկես ժամից մինչև երկու ժամ կրկնակի մոնտաժի միջոցով. այդ ողջ գործընթացի վրա ծախսվեց ընդամենը 24 ժամ։
  • Նկարահանվել էին Քրիս Կուպերի մասնակցությամբ մի քանի տեսարաններ, սակայն ֆիլմի վերջնական տարբերակում դրանք չհայտնվեցին։
  • Էմի Ադամսը պատմում է, որ Ջոնզը իրեն և Հոակին Ֆենիքսին փակում էր սենյակում մեկ կամ երկու ժամով՝ ստիպելով նրանց խոսել իրար հետ։ Ջոնզը նպատակ ուներ այդպիսով ավելի մտերմացնել դերասաններին, որպեսզի նրանք իրար ավելի լավ ճանաչեին։ Էմին նշում էր, որ դրա շնորհիվ ինքն ու Հոակինը իսկապես մտերմացան։

Սխալներ ֆիլմում խմբագրել

  • Թեոդորն իր աշխատասենյակում նստած է բաց կապույտ վերնաշապիկով, երբ Սամանթան նրան ասում է, որ ինքը հինգ րոպեից հանդիպում ունի։ Հետո, երբ ինքը մի քանի րոպեից հանդիպում է Էմիին և նրա ընկերոջը, իր հագին արդեն կարմիր վերնաշապիկ է։
  • Ֆիզիկայի գրքի վրա, որը կարդում է հերոսը, unknown բառը գրված է սխալ՝ unkown:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել