Խեցեպատ ուրվականը (ֆիլմ 2017)

«Խեցեպատ ուրվականը» (անգլ.՝ Ghost in the Shell), Ռուպերտա Սանդերսի գեղարվեստական ֆիլմը գիտաֆանտաստիկայի ժանրում, նկարահանված Մասամունե Սիրոյի համանուն մանգայի հիման վրա[12]. պատմվում է կիբօրգի մասին, ով տենչում էր իմանալ իր անցյալը։ Գլխավոր դերերում են Սքարլեթ Յոհանսոնը, Պիլու Ասբեկը և Տակեշի Կիտանոն։

Խեցեպատ ուրվականը
անգլ.՝ Ghost in the Shell
Երկիր ԱՄՆ
Ժանրկիբեռպանկ, քրեական ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ և հակաուտոպիական ֆիլմ
ՀիմքԶրահապատ ուրվական
Թվականմարտի 30, 2017[1][2] և մարտի 30, 2017[3]
Լեզուանգլերեն և ճապոներեն
ՌեժիսորՌուփերթ Սանդերս[4][5][6]
ՊրոդյուսերԱվի Արադ և Սթիվեն Փոլ
Սցենարի հեղինակՋեյմի Մոս, Ուիլյամ Ուիլեր և Էրեն Կրյուգեր
ԴերակատարներՍքարլեթ Յոհանսոն[7][8][9], Պիլու Ասբեկ[7][9], Մայքլ Փիթ[10][11], Տակեշի Կիտանո[10][11], Ժուլիետ Բինոշ[10], Կաորի Մոմոի[10] և Չին Հան[10]
ՕպերատորՋես Հոլ
ԵրաժշտությունՔլինթ Մենսել և Լորն Բելֆ
Նկարահանման վայրՎելինգտոն և Հոնկոնգ
ԿինոընկերությունDreamWorks և Grosvenor Park Productions
Տևողություն107 րոպե
Բյուջե110 000 000 $
Շահույթ169 801 921 $
 Ghost in the Shell (2017 film) Վիքիպահեստում

Ֆիլմի պրեմիերան կայացել է Տոկիոյում 2017 թվականի մարտի 16-ին[13], ԱՄՆ-ում՝ մարտի 31-ին[14], 2D, 3D, IMAX 3D և 4DX ձևաչափերով[15]։

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները կատարվում են ոչ հեռավոր ապագայում։ Կիբեռնետիկան ամբողջությամբ մարդկանց ամենօրյա կյանքն է մտել` բարելավելով նրանց տարբեր հնարավորություններ, ինչպիսիք են տեսողությունը, ուժը և ինտելեկտը։

Երիտասարդ Միրա Կիլիանն[16] ուշքի է գալիս լաբորատորիայում։ Բժիշկ Ուելետը նրան բացատրում է, որ Կիլիանի ծնողները մահացել են ահաբեկիչների գրոհի ժամանակ, իսկ նրան հաջողվել է փրկվել, սակայն վնասվածքի պատճառով նրա մարմինն ստիպված էին փոխարինել արհեստականով։ Հիմա նա աշխարհում առաջին մարտական կիբօրգն է` ամբողջությամբ սինթետիկ մարմնով` ստեղծված Hanka Robotics ընկերության կողմից։ Hanka ընկերության տնօրեն Քաթերը որոշում է Կիլիանին օգտագործել որպես գործակալ ահաբեկչության դեմ պայքարում` չնայած Ուելետի առարկությանը։ Կիլիանը «մայոր»-ի կոչումով նշանակվում է «Իններորդ բաժնում»՝ հակաահաբեկչական խմբում, որտեղ նա օպերատիվ աշխատողներ Բատոյի և Տոգուսոյի հետ աշխատում է Դայսուկե Արամակիի գլխավորությամբ։ Բաժնի առաջադրանքը ամենավտանգավոր հանցագործներին և ծայրահեղականներին կանգնեցնելն է։ «Իններորդ բաժին»-ը Կուդզե անունով հակառակորդի հետ ընդհարվում է մի նպատակով՝ ոչնչացնել Hanka Robotics ընկերության կիբեռ-տեխնոլոգիայի բնագավառում բարձրաստիճան աշխատողներին։

Խումբը հաջողությամբ Hanka բիզնես-կոնդերենցիայի ժամանակ հաղթահարում է ահաբեկչական գրոհը, որի ընթացքում Կիլիանը ոչնչացնում է մեքենայական գեյշային՝ գերիին սպանողին։ Կիլիանը, զգայապատրանքներ է ունենում, որը բժիշկ Ուելետը բացատրում է որպես «հալյուցինացիաներ». նրան ամենից շատ անհանգստացնում է այն, որ նա իր անցյալի մասին քիչ է հիշում։ Բժիշկ Դալինի օգնությամբ իմանալով, որ գեյշան ջախջախված է անհայտ էակի կողմից, Կիլիանը խախտում է արձանագրությունը և «ներթափանցում է» նրա արհեստական բանականությունը, որպեսզի գտնի պատասխանը։ Էակը փորձում է հակառակվել, և Բատոն ստիպված է անջատել այն։ Օգտագործելով Միրայի հավաքած տեղեկատվությունը` նրանք գիշերային ակումբում հետևում են հակերին, որտեղ նրանց գայթակղելով ծուղակն են գցում։ Ակումբում պայթյունի հետևանքով Բատոն զրկվում է տեսողությունից և ուժեղ վնասում է Կիլիանի մարմինը։ Քաթերը վրդովված էր Կիլիանի գործողություններով և սպառնում է Արամակիին, որ կփակի բաժինը, եթե նրա աշխատակիցները ինքնակառավարմամբ զբաղվեն։

Կուդզեն հետևում է բժիշկ Դալինին և սպանում նրան։ Խումբը նրա մահը կապում է այլ հետախուզական խմբերի մահվան հետ և հասկանում է, որ հաջորդ նպատակը բժիշկ Ուելետն է։ Կուդզեն հսկողության տակ է վերցնում երկու հիվանդապահների և նրանց ուղարկում է Ուելետին սպանելու։ Բատոն, ով այժմ կիբերնետիկական աչքերով է, կրակում է նրանցից մեկին այն ժամանակ, երբ Կիլիանը սպանում է մյուսին։ Հարցաքննության ժամանակ խումբը փրկված աշխատողից լսում է Կուդզեի ձայնը, նախքան նա ինքնասպան կլինի։ Տոգուսան հետազոտում է գաղտնի վայրը, որտեղ խումբը մարդկանց մեծ խումբ է հայտնաբերում` մտավոր կապված իրենց հետ ժամանակավորապես ազդանշանային կապով։ Միրային բռնել է Կուդզեն, և նրանից նա իմանում է ճշմարտությունը իր անցյալի մասին. նա առաջինը չէ, այլ 99-րդ կիբօրգը, բոլոր նախորդ փորձերը մարդկային ուղեղը տեղավորել կիբերմարմնի մեջ անհաջող են ավարտվել։ Hanka Robotics-ը վերացրել է նախկին փորձարկումների բոլոր հետքերը, սակայն Կուդզեին հաջողվել է փախչել։ Կուդզեն տեղեկացրել է, որ իր առաջադրանքը կորպորացիայից վրեժ լուծելն է, և Մայորին բաց է թողնում, ով իր անցյալի փնտրտուքներով է գնում։ Միրան այցելում է բժիշկ Ուելետին, ով հաստատում է Կուդզեի խոսքերը և հերքում, որ ահաբեկիչները սպանել են նրա ծնողներին։ Մայորը մտածում էր` արդյո՞ք նա մարդ է, անհետանում է բոլոր կոլեգաների աչքից` ուղևորվելով սուզվում խոր սողանքը։ Այնտեղ նրան Բատոն է գտնում, իսկ հետո Մայորին բռնում են Hanka ընկերության ռազմական բաժանմունքի օպերատիվ աշխատողները։ Նրանք նրան լաբորատորիա են բերում, որտեղ Քաթերը ստիպում է Ուելետին վերացնել Կիլիանին` ներարկելով նրան մահացու հեղուկ։ Ուելետը դրա փոխարեն, համակրելով Մայորին, համոզված է, որ այն «ավելին է, քան մարդ», ներարկում է հիշողությունը, նրան բաց է թողնում և տալիս բնակարանի բանալին, որտեղ «նրա անցյալն է գտնվում»։ Քաթերը սպանում է Ուելետին, սակայն հայտարարում է, որ դա փախած Կիլիանն է կատարել է։ Հետո նա տեղեկացնում է Արամակիին և խմբին, որ Կիլիանը ամեն գնով պետք է լուծարվի։

Մայորը բնակարանում գտնում է միջին տարիքի ճապոնուհու, ով ասում է, որ նրա աղջիկը` Մոտոկո Կուսանագին, կորել է, իսկ հետո նրան տեղեկացրել են, որ աղջիկը մահացել է։ Մայորը հասկանում է, որ նրա իսկական անունը Մոտոկո է։ Նա գնում է և, հետևելով ֆլեշբեկերին, գտնում է տաճարը, որտեղ թաքնվել է, երբ փախել է տնից և որտեղ նրան պահել է Hanka միավորություն։ Տաճարի մոտ Կիլիանը հանդիպում է Կուդզեին, իսկ հետո հիշում է, որ նրանք այնտեղ միասին թաքնվել են։ Հետո տաճարին մոտենում է մարտական, սարդանման տանկ. Hanka-ի նոր մշակումը, որը ղեկավարում է Քաթերը։ Տանկը երկուսին էլ ուժեղ վնասվածքներ է հասցնում, սակայն Մայորին հաջողվում է պաշտպանվել զրահով` ընթացքում պոկելով իր ձեռքը։ Տանկի մոտ պառկած Կուդզեին ոչնչացնում է դիպուկահարը, ում դրանից հետո կրակել է «Իններորդ բաժնի» մեկ այլ անդամ` Սայտոն։ Արամակին գալիս է Քաթերի աշխատատեղ, և նա կատաղած կրկին սպառնում է բաժնի լուծարմանը։ Ի պատասխան Արամակին տեղեկացնում է, որ նա վարչապետից սանկցիա ունի, կապվում է Կիլիանի հետ և ստանում է նրա թույլտվությունը Քաթերի սպանության համար։

Վերջում վերանորոգված Միրան, ձեռք բերելով իսկական դեմք, ինչպես Մոտոկոն, նայում է «Մոտոկո Կուսանագի» գրվածքով իր շիրմաքարին և վերամիավորվում է մոր հետ նախքան իր աշխատանքին` «Իններորդ բաժին», վերադառնալը։

Դերակատարումներ խմբագրել

Դերակատար Դեր
Սքարլեթ Յոհանսոն Մայոր Միրա Կիլիան/Մոկոգո Կուսանագի Մայոր Միրա Կիլիան/Մոկոգո Կուսանագի
Պիլու Ասբեկ Բատո Բատո
Մայքլ Փիթ Հիդզո Կուդզե Հիդզո Կուդզե
Տակեշի Կիտանո Արամակի Դայսուկե, Իններորդ բաժնի պետ Արամակի Դայսուկե, Իններորդ բաժնի պետ
Ժուլիետ Բինոշ բժիշկ Ուելետ բժիշկ Ուելետ
Փիթեր Ֆերդինանդո Քաթեր «Հանկա» ընկերության պետ Քաթեր «Հանկա» ընկերության պետ
Կաորի Մոմոի Հաիրի Հաիրի
Չին Հան Տոգուսա Տոգուսա
Դանուսիա Սամալ Լադրիա Լադրիա
Լասարուս Ռատուերե Իսիկավա Իսիկավա
Յուտակա Իդզումիխառա Սայտո Սայտո
Տավանդա Մանիյմո Բոմա Բոմա
Անամարիա Մարինկա բժիշկ Դալին բժիշկ Դալին
Ռիլա Ֆուկուսիմա կարմիր հագուստով գեյշա կարմիր հագուստով գեյշա
Մայքլ Ուինքոթ բժիշկ Օսմունդ բժիշկ Օսմունդ

Ստեղծում խմբագրել

2008 թվականին DreamWorks-ը և Սթիվեն Սփիլբերգը ձեռք են բերել օրիգինալ մանգայի կինոադապտացիայի ստեղծման իրավունքը։ Հետո պարզ դարձավ, որ պրոդյուսերներ կլինեն Ավի Արադը, Արի Արադը և Սթիվեն Փոլը, իսկ սցենարը գրելու համար վարձել են Ջեյմի Մոսին[17]։ 2009 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Լաետա Կալոգրիդիսը փոխարինել է Մոսին որպես սցենարիստ[18]։ 2014 թվականի հունվարի 24-ին հաղորդագրություն է եկել, որ ֆիլմը կնկարահանի Ռուպերտ Սանդերսը Ուիլյամ Ուիլերի սցենարով[19]։ Ուիլերը սցենարի վրա աշխատել է մոտավորապես կես տարի, հետագայում ասելով. «Դա մեծ նախաձեռնություն է։ Ես մտածում եմ, որ ես եղել եմ երկրորդը կամ երրորդը այդ խառնուրդում, և ես գիտեմ, որ վեց կամ յոթ սցենարիստից քիչ չի եղել է»[20]։ Ջոնաթան Հերմանը նույնպես մասնակցություն է ունեցել սցենարի ստեղծմանը[21]։

2014 թվականի սեպտեմբերի 3-ին Մարգո Ռոբին սկսել է բանակցություններ վարել գլխավոր դերի համար[22]։ 2014 թվականի հոկտեմբերի 16-ին հայտարարվել է, որ DreamWorks-ը գլխավոր դերի համար առաջարկել է 10 միլիոն դոլար Սքարլեթ Յոհանսոնին, այն բանից հետո, երբ Մարգո Ռոբիի հետ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել, քանի որ նա նախընտրել է նկարահանվել «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում Հարլի Քուին դերում[23]։ 2015 թվականի մայիսին Paramount Pictures-ը պայմանավորվել է DreamWorks-ի հետ ֆիլմի համատեղ արտադրության և ֆինանսավորման մասին[24]։ 2015 թվականի նոյեմբերի 10-ին Պիլու Ասբեկը ֆիլմում ստացել է Բատոյի դերը[25]։ 2015 թվականի նոյեմբերի 19-ին հաղորդագրություն է գալիս, որ Սեմ Ռայլին կարող է միանալ ֆիլմին չարագործ Կուդզեի դերով` վտանգավոր հանցագործների և ծայրահեղականների առաջնորդը[26]։ Բայց 2016 փետրվարի 4-ին Variety-ին տեղեկացնում է, որ Մայքլ Փիթը բանակցություններ է վարում այդ դերի վերաբերյալ[27]։ 2016 թվականի մարտի 3-ին TheWrap-ը հաղորդել է, որ ճապոնական դերասան Տակեշի Կիտանոն ստացել է Դայսուկե Արամակիի դերը[28]։ 2016 ապրիլին, երբ հայտարարվել է դերասանական կազմը` ներառելով Սքարլեթ Յոհանսոնին, Տակեշի Կիտանոին, Ժուլիետ Բինոշին, Մայքլ Փիթին, Պիլու Ասբեկին, Կաորի Մոմոին, Չինյա Հանյաին, Դանուսիյու Սամալին, Լասարուսա Ռատուերեին, Յուտակու Իդզումիխարուին և Տուվանդու Մանիյմոին[29]։ 2016 թվականի մայիսի 25-ին Ռիլա Ֆուկուսիման միացել է ֆիլմի դերասանական անձնակազմին[30]։

Նկարահանումները սկսվել են Վելինգտոնում 2016 թվականի փետրվարի 1-ին[31]` երկարաձգվելով մինչև 2016 թվականի հունիսի 3-ը։ Դրանից հետո մի քանի նկարահանումներ մի քանի օրվա ընթացքում են անցկացվել հոնկոնգյան Ջորդան և Յաումատեյ շրջանների Փակ Հոյ և Վուսանգ փողոցներում[32]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Metacritic — 2001.
  2. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  3. Internet Movie Database — 1990.
  4. Internet Movie Database — 1990.
  5. FilmAffinity — 2002.
  6. Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  7. 7,0 7,1 Ghost in the Shell — 1990.
  8. Ghost in the Shell (2017) — 2002.
  9. 9,0 9,1 Blanc J. Ghost In The Shell (ֆր.) — 1993.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.imdb.com/title/tt1219827/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  11. 11,0 11,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=226739.html
  12. Лариса Малюкова Все, что можно сделать с крысой… // Новая газета. — 2017. — № 32 (2609). 29.03.2017 — С. 23. — URL: https://www.novayagazeta.ru/issues/2523
  13. Scarlett Johansson, Juliette Binoche, Rila Fukushima, Michael Pitt (2017 թ․ մարտի 31). «Ghost in the Shell». Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Stedman, Alex (2016 թ․ հունվարի 25). «'Ghost in the Shell' Moves to Paramount From Disney» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  15. «5 reasons why you need to experience Ghost in the Shell in mind-blowing 4DX». Cineworld.co.uk. 2017 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  16. Perez, Rodrigo (2016 թ․ ապրիլի 14). «First Look: Scarlett Johansson In Anime Adaptation 'Ghost In The Shell'». Indie Wire. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  17. Siegel, Tatiana; Fleming Michael (2008 թ․ ապրիլի 14). «DreamWorks to make 'Ghost' in 3-D» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Siegel, Tatiana (2009 թ․ հոկտեմբերի 22). «Kalogridis to adapt 'Ghost in the Shell'» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  19. Fleming Jr, Mike (2014 թ․ հունվարի 24). «Rupert Sanders Set To Helm 'Ghost In The Shell' For DreamWorks» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  20. McKittrick, Christopher (2016 թ․ սեպտեմբերի 30). «Queen of Katwe: Expanding What a Disney Film Can Be». Creative Screenwriting. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  21. Siegel, Tatiana (2015 թ․ հոկտեմբերի 23). «'Straight Outta Compton' Writer to Tackle Scarlett Johansson Thriller 'Ghost in the Shell'». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  22. Fleming Jr, Mike (2014 թ․ սեպտեմբերի 3). «'Wolf Of Wall Street's Margot Robbie Eyes 'Ghost In The Shell'» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  23. Gallagher, Brian (2014 թ․ սեպտեմբերի 16). «'Ghost in the Shell' Movie Wants Scarlett Johansson for the Lead» (անգլերեն). movieweb.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  24. McNary, Dave (2015 թ․ մայիսի 8). «Paramount Co-Financing Scarlett Johansson's 'Ghost in the Shell'» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  25. Kroll, Justin (2015 թ․ նոյեմբերի 10). «Pilou Asbæk to Co-Star With Scarlett Johansson in 'Ghost in the Shell' (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  26. Jaafar, Ali (2015 թ․ նոյեմբերի 19). «Sam Riley In Talks For 'Ghost In The Shell' Opposite Scarlett Johansson» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  27. Kroll, Justin (2016 թ․ փետրվարի 4). «Michael Pitt to Play Villain in Scarlett Johansson's 'Ghost in the Shell'» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  28. Sneider, Jeff (2016 թ․ մարտի 3). «Scarlett Johansson's 'Ghost in the Shell' Casts Its First Japanese Actor» (անգլերեն). TheWrap. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  29. «Paramount Pictures and DreamWorks Pictures' "GHOST IN THE SHELL" is in Production in New Zealand» (անգլերեն). Business Wire. 2016 թ․ ապրիլի 14. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  30. Kit Borys; Galuppo, Mia (2016 թ․ մայիսի 25). «'Wolverine' Actress Rila Fukushima Joins Scarlett Johansson in 'Ghost in the Shell' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  31. Friedlander, Monique (2016 թ․ փետրվարի 2). «Fitness fan! Scarlett Johansson cuts a low-key figure on training session in New Zealand as she takes a break from filming Ghost In The Shell» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  32. Tsui, Stephanie (2016 թ․ հունիսի 2). «"Ghost in the Shell" Will Film in Hong Kong—and There's Still No Asian Lead». HK Magazine. South China Morning Post. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեցեպատ ուրվականը (ֆիլմ 2017)» հոդվածին։