Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը

«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը», 2015 թվականի ամերիկյան սուպերհերոսների մասին պատմող արկածային ֆիլմ է, որը հիմնված է Marvel-ի կոմիքսների վրա։ Այն ստեղծվել է Marvel Studios-ի և տեղայնացվել Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։ Այն 2012 թվականի «Վրիժառուների» սիկվելն է և Մարվելի կինեմատոգրաֆիայի տիեզերքի յոթերորդ էկրանավորումը։ Ֆիլմը գրվել և նկարահանվել է Ջոս Վեդոնի կողմից։ Գլխավոր դերերում են Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Հեմսվորթը, Մարկ Ռուֆալոն, Քրիս Էվանսը, Սքարլեթ Յոհանսոնը, Ջերեմի Ռեները, Դոն Չիդլը, Աարոն Թեյլոր-Ջոնսոնը, Էլիզաբեթ Օլսենը, Փոլ Բեթանիը, Քոբի Սմալդերսը, Էնթոնի Մաքիը, Հայլի Էթվելը, Իդրիս Էլբաը, Սթելան Սաքրսգարդը, Ջեյմս Սփեյդերը և Սեմուել Ջեքսոնը։

Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը
անգլ.՝ Avengers: Age of Ultron
Ֆիլմի պաստառը
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ և ֆիլմ սուպերհերոսների մասին
Թեմաարհեստական բանականություն
ՀիմքՎրիժառուները[1]
Թվականմայիսի 1, 2015[2], ապրիլի 30, 2015, ապրիլի 22, 2015, ապրիլի 23, 2015[3] և մայիսի 7, 2015[4][5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոս Ուինդոն[2]
ՊրոդյուսերՔևին Ֆայգի[1]
Սցենարի հեղինակՋոս Ուինդոն[2], Սթեն Լի[6] և Ջեք Քիրբի[6]
ԴերակատարներՌոբերտ Դաունի[7], Քրիս Էվանս[1][8], Մարկ Ռուֆալո[1][8], Սեմյուել Ջեքսոն[1][8], Աարոն Թեյլոր-Ջոնսոն[9], Սքարլեթ Յոհանսոն[1][8], Ջեյմս Սփեյդեր[10], Հեյլի Էթուել[8], Քրիս Հեմսվորթ[1][8], Ջերեմի Ռեներ[1][8], Դոն Չիդլ[8], Էլիզաբեթ Օլսեն[9], Փոլ Բեթանի[8], Քոբի Սմալդերս[8], Էնթոնի Մաքի[8], Իդրիս Էլբա[8], Ստելլան Սկարսգորդ[8], Էնդի Սերքիս[11], Կլաուդիա Կիմ[8], Ջոշ Բրոլին[8], Լինդա Քարդելինի[8], Թոմաս Կրեչման[8], Ժյուլի Դելպի[8], Սթեն Լի[8], Հենրի Գուդման[8], Vuyo Dabula?[8], Դենիս Խորոշկո[8], Lex Lang?[8], Chris Luca?[8], Բրայան Շեֆեր[8], Dominique Provost-Chalkley?[8], Այզեկ Էնդրյուս[8], Gareth Kieran Jones?[8], Chan Woo Lim?[8], Minhee Yeo?[8], Bentley Kalu?[8], Ջուլիան Բլիչ[8], Christopher Beasley?[8], Nondumiso Tembe?[8], Kabelo Thai?[8], Hlologelo Ledwaba?[8], Mandla Gaduka?[8], Harriet Manamela?[8], Beulah Hashe?[8], Musca Kumalo?[8], Mathapelo September?[8], Antony Acheampong?[8], Chioma Anyanwu?[8], Ben Sakamoto?[8], Իմոջեն Փոյնթոն[8], Իզաբելա Փոյնթոն[8], Ingvild Deila?[8], Sunny Yeo?[8], Namju Go?[8], Mina Kweon?[8], Earl T. Kim?[8], Arthur Lee?[8], Verity Hewlitt?[8], Michael Matovski?[8], Alma Noce?[8], Riccardo Richetta?[8], Constanza Ruff?[8], Monty Mclaren-Clark?[8], Julia Krynke?[8], Tony Christian?[8], Ian Kay?[8], Barry Aird?[8], Աարոն Հիմելշտեյն[8] և Jaiden Stafford?[8]
ՕպերատորԲեն Դևիս
ԵրաժշտությունԴենի Էլֆման և Բրայան Թայլեր
ՄոնտաժՋեֆրի Ֆորդ և Lisa Lassek?
Պատմվածքի վայրՆորվեգիա, Նյու Յորք և Լոնդոն
Նկարահանման վայրՀԱՀ, Սեուլ[12], Լոնդոն, Hawley?[12], Լոնդոնի համալսարանի Հոլոուեյ Թագավորական քոլեջ[12], Shepperton Studios[12], Mapo Bridge?[12], Digital Media City?[12], Bourne Wood?[12], Hendon Police College?[12], Dover Castle?[12], Չիտագոնգ[12], Յոհաննեսբուրգ[12], Sainsbury Centre?[12] և Fort Bard?[13]
ԿինոընկերությունMarvel Studios
Տևողություն141 րոպե
Բյուջե$279.9 միլիոն1
Շահույթ$1.401 միլիարդ[14]
ՏեղայնացնողWalt Disney Studios Motion Pictures
Պաշտոնական կայքէջ
 Avengers: Age of Ultron Վիքիպահեստում

Սիկվելի մասին հայտարարվեց 2012 թվականի մայիսին՝ առաջին Վրիժառուների հաջողությունից հետո։ 2013 թվականի ապրիլին Վեդոնն ավարտելով ֆիլմի սցենարը՝ սկսեց լսումները։ Նկարահանումները սկսել են 2014 թվականի փետրվարին՝ Հարավային Աֆրիկայում։

«Վրիժառուները․ Ալտրոնի դարաշրջան»-ի Լոս Անջելեսյան պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլի 13-ին և մայիսի 15-ին Հյուսիսային Ամերիկայում՝ 3D և IMAX 3D ֆորմատներով։ Ֆիլմը ստացավ դրական կարծիքներ և ամբողջ աշխարհում հավաքեց ավելի քան $1.4 միլիարդ՝ դառնալով 2015 թվականի երրորդ ամենաշատ շահույթ ստացած ֆիլմը և վեցերորդը՝ ողջ պատմության մեջ։ երկու սպասված շարունակություններ՝ Վրիժառուները․ Անսահման պատերազմը - Մաս 1 և Վրիժառուները․ Անսահման պատերազմը - Մաս 2 ֆիլմերը դուրս կգան 2018 թվականի մայիսի 4-ին և 2019 թվականի մայիսի 3-ին՝ հաջորդաբար

Սյուժե խմբագրել

Վրիժառուների թիմը անկախանում S.H.I.E.L.D.-ի ավերումից հետո։ Լոքին ընկնում է գավազանի որոնումներով և հարձակվում Հիդրայի վերջին բազայի վրա։ Սոկովիայում դիմադրություն են ցույց տալիս երկվորյակ-մուտանտներ Պյետրոն և Մաքսիմոֆֆը, ովքեր գերբնական ուժեր են ստացել Հիդրայի-ի գիտնականների կողմից՝ Լոքիի գացավազանով կատարած փորձի պատճառով։ Վանդան ներխուժում է Թոնի Սթարքի գիտացկություն և տեսիլք ուղարկում գաղտնի վախից՝ Վրիժառուների կործանումը և Երկիր նոր ներխուժումը՝ որում մեղավոր է նա։ Սթարքը գալիս է այն եզրակացության, որ պետք է անհապաղ ավարտել խաղաղապահ ծրագիրը, որը ծառայում է մարդկության պաշտպանության համար, իսկ այնպիսին, ինչպիսիք են Սթիվ Ռոջերսը և Թորը չեն կարող ընդունել դա։ Թոնին համոզում է Բեններին օգնել իրեն՝ թիմից թաքցնելով տեղեկությունը, քանի որ «Ալտրոնի» հաջողությունը թույլ կտա հանգիստ ապրել առանց Հալքի և վերջապես սկսել հարաբերությունները Նատաշա Ռոմանովայի հետ։

Վրիժառուների աշտարակում, որը վերակառուվցել է վերջնական կռվից հետո, ուսումնասիրելով գավազանը, Սթարքը և Բենները քարի մեջ հայտնաբերում են արհեստական ինտելեկտ, որն իրենց հնարավորություն կտա իրագործել «Ալտրոն»-ի ծրագիրը, սակայն հնարավոր չի լինում արհեստական ինտելեկտին «կյանք տալ»։ Մինչ Թոնին և Վրիժառուները գտնվում են Հիդրայի-ի անկման համար կազմակերպված երեկույթում, Ջերվիսը շարունակում է «անհասանելի օղակի» որոնումները, որն իր մոտ հաջողվում է։ Ալտրոնը կենդանանում է և սկսում է տվյալների անալիզը, որով պարզվում է, որ մարդկությունը գտնվում է «լճացման» մեջ և շուտով նրանք կոչնչացնեն իրենք իրենց։ Էսպերիմենտը դուրս է գալիս հսկողություննից՝ Ջարվիսով հսկողության տակ վերցնելով «Երկաթյա լեգեոնը»՝ Երկաթե մարդու ավտոմատացված հագուստները և կատարում է Երկիրը «փրկելու» իր ծրագիրը։

Ալտրոնը հարձակվում է Վրիժառուների վրա և փախնում աշտարակից՝ սպանելով Ջարվիսին և տանելով իր գավազանը։ Թիմը բաժան-բաժան է լինում այն պատճառով, որ Սթարքը իրենցից թաքցրել է տեղեկությունը, սակայն վերջ ի վերջո որոշում են կրկին միանալ, բայց հավատը դեպի Թոնին ընկնում։

Ալտրոնը վերադառնում է բարոն Շտրուքերի ամրոց, որի տակ Հիդրան չիտուարաների հետազոտման համար լաբորատորիա էր կառուցել։ Նրանց հավաքել էին Նյու Նորքի կռվից հետո։ Ալտրոնը բազայում իրենց պաշտպանիչ հագուստից ստեղծում է ռոբոտների բանակ, ինչպես նաև ժամանակավոր մոդուլ-ավատարոներ, որոնք արտահայտում էին իրենց իսկ անձը։ Այնուհետև նա խմբի անդամ է դարձնում երկվորյակներին՝ իրենց խոստանալով Ստարքից վրեժ լուծել։ Տարաձայնության առաջացման պատճառը իր ընկերության արտադրած պաշտպանիչ հագուստների պատճառով Սոկովիայում տեղի ունեցած պատերազմում մահացել են իրենց ծնողները և սկսում են իրականացնել «իդեալական» մարմնի պատրաստումն էր։ Վրիժառուներն իրեց հերթին նյութեր են հավաքում։ Նրանք իմանում են, որ Ալտրոնին պետք է վիբրանիում, որի հանքերը գտնվում են Աֆրիկայում։ Հանքի գողացման ժամանակ Ալտրոնը և երկվորյակները մարտի են բռնվում վրիժառուների հետ։

Պարտությունից վնասված վրիժառուները գնում են Քլինթ Բաթոնի տուն, որպեսզի ժամանակավորապես թաքնվեն։ Այնտեղ գտնում են Նիք Ֆյուրիին, ով նույնպես թաքնվել է այդտեղ՝ Վրիժառուներին կրկին օգնելու համար։ Այդ ժամանակ Նատաշան Բրյուսին առաջարկում է փախչել և ապրել միասին, ինչին նա պատասխանում է, որ երեխաներին չի կարող միշտ վախով մեծացնել, քանի որ Հալքը կարող է արթնանալ։ Ալ վհուկի տեսիլքներից անհագնստացած Թորը դիմում է իր գիտնական ընկերոջ Էրիկ Սելվիգի օգնությանը։ Վրիժառուները ուղևորվում են Կորեա։ Տեղացի Չո բժիշկը կարողանում էր ստեղծել կենդանի մարդու հյուսվածքեր։ Այնտեղ Ալտրոնը Չոյի օգնությամբ Լոքիի գավազանի միջոցով ստեղծում է նոր մարմին։ Վրիժառուներին հաջողվում է վերցնել ռեգեներատորը մինչ Ալտրոնն այնտեղ կներբեռներ իր գիտակցությունը։ Բազեի աչքը ռեգեներատորը տանում է Ստարքի մոտ։ Կապիտան Ամերիկային միանում են երկվորյակները, ովքեր հասկանալով Ալտրոնի իսկական պլանները, կարողանում են հակահարված տան նրան։ Չնայած դրան՝ Վանդան զգուշացրել էր այն վտանգների մասին, որն իր մեջ կարող է ունենալ ռեգեներատորը։

Թոնի Սթարքը և Բրյուս Բենները, ուսումնասիրելով մարմինը, որոշում են այնտեղ տեղափոխել Ջարվիսի գիտակցությունը։ Պրոցեսը դեռ չի ավարտվում, երբ գալիս են Կապիտան Ամերիկան և երկվորյակները։ Նրանք փորձում են ոչնչացնել մարմինը՝ վախենալով Ալտրոնի պատմության կրկնումից։ Հերոսների միջև կռիվ է տեղի ունենում Հանկարծ Մյոլնիրի շնորհիվ գալիս է Թորը, ով կագնեցնում է կռիվը։ Անդրոիդը, որն Անվերջության քարիմիջոցով գիտակցություն է սատնում, իրեն անվանում է Վիժն և միանում է Վրիժառուներին, որպեսզի կանգնեցնի իր ստեղծող Ալտրոնին։

Թիմը գնում է Սոկովիա, որտեղ Ալտրոնը պատրաստում է իր պալնի վերջին կետը՝ չիթուարաների նավերը դարձնելով ռեակտիվ շարժիչներով օդանավերի, որով մի ամբողջ լեգեոն է ուղարկում Սոկովայում։ Այն պետք է ավերի Երկիրն ինչպես մեծ աստերոիդը՝ վերացնելով օրգանական կյանքը։ Մարդկանց տարհանելու գործում Վրիժառուներին օգնում է Նիք Ֆյուրին։ Հաջորդական մարտերից հետո Վրիժառուներին հաջողվում է ոչնչացնել Ալտրոնի հիմնական ուժերը, սակայն մարտի ժամանակ մահանում է Պյետրոն։ Դա կատաղեցնում է Վանդային, ով ինքն է սպանում Ալտրոնին՝ հանելով նրա «սիրտը»։ Քաղաքը սկսում է ընկնել, սակայն Ստարքին և Թորին հաջողվում է պայթեցնել այն օդում և վերացնել կատաստրոֆիկ հետևանքները։ Վիժնը հանդիպում է վերջին կիբօրգին, որի մեջ մտել է Ալտրոնը և կարճ զրույցից հետո ոչնչացնում դրան։ Կռվից առաջ Վիժենը Սոկովիայի համար ջնջում է Ալտրոնին համացանցից, որի հետևանքով օնլայն տիրույթում նա այլևս չի կարողանում թաքնվել և դրոնի հետ ոչնչացնում է արհեստական գիտակցությունը։

Կատարելով առաքելությունը, թիմի անդամները բաժանվում են։ Քլինթը վերադառնում է իր ընտանիքի մոտ։ Սթարքը Բարթոնի օրինակով, նույնպես «ընդմիջում» է վերցնում։ Բրյուս Բեններն անցնում է ընդհատակ, որպեսզի չվնասի Նատաշաին։ Թորը թռչում է Ասգարդ, բացատրելով, որ Անվերձության 4 քարերը անտեղի են հայտնվել վերջին տարիներին։ Կապիտան Ամերիկան և Սև այրին Վրիժառուների թիմ են ընդունում նոր հերոսների՝ Պատերազմողին, Վիժենին, Բազեին և Ալ վհուկին։

Տիտրերից հետո վերջին կադրում Թանոսը հագնում է Անվերջության ձեռնոցը և ասում․ - Լավ, ես դա կանեմ ինքս։

Դերակատարներ խմբագրել

 
«Վրիժառուները: Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմի դերասանական կազմը 2014 թվականի San Diego Comic-Con International-ին։
Վրիժառուների բարերարը[15][16][17], ով իրեն համարում է հանճար, միլիարդատեր, փլեյբոյ և բարեգործ[18]։
Վրիժառու Ասգարդի երկրից, որի անունը հիմված է սկանդինավյան համանուն լեգենդի վրա[19]։
Վրիժառու և գիտնական, ով իրեն գամմա ճառագայթների միջոցով դարձրել է հրեշ[20]։
Վրիժառուների գլխավորը[15][17], ով Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, ով տասնամյակներ շարունակ սառեցվում է և ետ բերվում կյանք միայն ժամանակակից աշխարհում[21][22]։
Այն առաջին վրիժառուներից, ով հենց սկզբից աշխատել է S.H.I.E.L.D.-ի համար. լավ վարժված լրտես է[23]։
Վրիժառու, ով նախկինում աշխատել է որպես S.H.I.E.L.D.-ի գործակալ[24]։
ԱՄՆ-ի օդային ուժերի ոստիկան և Թոնի Սթարքի մոտ ընկերներից մեկը, ով օգնեց ստեղծել Պատերազմողի զրահը[25][26]։
Ալ վհուկի երկվորյակ եղբայրը, ով տիրապետում է մարդու գերվազքին[27]:
Սնդիկի երկվորյակ քույրը, ով կարողանում է կախարդել և տիրապետում է հիպնոսի և տելեկինեզի[27][28]։
S.H.I.E.L.D.-ի նախկին բարձր վարկանիշ ունեցող գորկածալ, ով հիմա աշխատում է Սթարքի համար[29][30][31]։
ԱՄՆ-ի օդային ուժերի աշխատակից, ով օգտագործում է Սթիվ Ռոքերսի ստեղծած թռչող պայուսակը[32]։
Աստղաֆիզիկ, ով Թորի մոտ ընկերն է[35]։

[38][39][40][41]

S.H.I.E.L.D.-ի տնօրենը, ով միավորել է Վրիժառուներին և շարունակում է մնալ նրանց ղեկավարը[40][42]։

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

2012 թվականի մարտին Ջոս Վեդոնը, ով առաջին ֆիլմի ռեժիսորն է, ասել է, որ սիվելը կլինի «մի փոքր ավելի անձնական, ավելի ցավոտ»[43][44][45]։

«Վրիժառուների» պրեմիերային Ֆեյջն ասաց, որ ունեն մտադրություն՝ Վեդոնին որպես ռեժիսոր վերադարձնելու համար[46]։ 2012 թվականի մայիսին, առաջին ֆիլմի հաջող թողարկումից հետո, Disney-ի Բոբ Իգերը հայտարարեց սիկվելի զարգացման մասին[47]։ Նախորդ ֆիլմի դերասանական կազմի մեծ մասը դեռ պայմանագրի մեջ էին, բացի Ռոբերտ Դաունի կրտսերից, քանի որ չորրորդ ֆիլմից հետո նրա պայմանագիրը վերջացել էր[48]։

2012 թվականի San Diego Comic-Con International-ին Վեդոնն ասաց, ֆիլմը նկարահանելու մտադրությւն չունի[49]։ Չնայած դրան, 2012 թվականի օգոստոսին Իգերը ն հայտարարեց, որ Վեդոնը կվերադառնա նկարահանելու Մարվելի «S.H.I.E.L.D.-ի գործակալները» հեռուստասերիալը՝ ABC հեռուստաալիքի համար[50]։ Նույն ամսում, ավելի ուշ Դիսնեյը ֆիլմի պրեմիերան նշանակեց 2015 թվականի մայիսի 1-ին[51]։

2012 թվականի դեկտեմբերին Վեդոնն ասաց, որ նա վերջացրել է ֆիլմի ուրվանկարը[52]։ 2013 թվականի փետրվարին տեղի ունեցած Jameson Dublin International Film Festival-ին Վեդոնն ասաց, որ մահի թեման կշաորւնակվի սիկվելում[53], և մարտ ամսին նա խոստովանեց, որ ֆիլմի ստեղծմանը ոգեշնչել են «The Empire Strikes Back»-ը և «The Godfather Part II» ֆիլմերը[54]։

Արտադրության նախապատրաստում խմբագրել

2013 թվականի ապրիլին նկարահանումների սկիզբը հետաձգվեցին մինչև 2014-ի սկիզբ՝ Շեփերթոն Ստուդիայում(Shepperton Studios), Անգլիա[55]։ «Երկաթե մարդը 3» ֆիլմի պրեմիերային Վեդոնն ասաց, որ նա ավարտել է սցենարի սևագրությունը և սկսել է վերջնական գրությունները և դերասանների հետ հանդիպումը։ Ավելիուշ նա ասւոմ է Սնդիկի և Ալ վհուկի մասին, որոնք հայտնվելու են ֆիլմում[56][57]։ Վեդոնը ռացիոնալ բացատրեց հերոսների մասին, ասելով, որ նա մեծացել է նրանց մասին կարդալով և նրանց ուժերը տեսականորեն շատ հետաքրքիր են։ Միակ խնդիրն այն, որ նրանց յուրաքանչյուրի կարողությունները շատ ծակող են․․․ Սնդիկն ունի սուպերարագություն, իսկ Ալ վհուկը տիրապետում է տելեկինեզի և կարող է մտնել քո գիտակցություն[58]։ Նա նաև ասաց, որ երկվորյակները թույլ տվեցին իրեն ֆիլմում ավելի շատ կոնֆլիկտներ ավելացնել և նրանց նման շեն Ամերիկային կամ Վրիժառուներին[59]։

 
Վեդոնը 2013 թվականի San Diego Comic-Con International-ին ներկայացնում է ֆիլմը

2013 թվականի San Diego Comic-Con International-ին Վեդոնը հայտարարեց, որ ֆիլմը կանվանվի «Ալտրոնի դարաշրջանը»։ Չնայած վերնագրին, ֆիլմը հիմնված չէ համանուն կոմիքսների սերիաների վրա։ Ֆեյջը բացատրեց։ «Մենք նայում էին մի քանի վերնագրերի, սակայն ամեն ամիս հայտնվում էին նոր կոմիքսների գրքեր՝ որոնց անվանումը հրաշալի էր՝ «Ալտրոնի դարաշրջանը»»[60]։

Լսումները շարունակվում են մինչև 2013 թվականի ոգոստոսը, որով հայտարարվեց, որ Ջեյմս Սփեյդերը կխաղա Ալտրոնի դերը[37]։ Նոյեմբեր ամսին Մարվելը հաստատեց, որ Էլիզաբեթ Օլսենը և Աարոն Թեյլոր-Ջոնսոնը կխաղան Ալ վհուկի և Սնդիկի դերը[27]։ Թեյլոր-Ջոնսոնի հետ զրույցներ էին տանում հունիսի սկզբից[61][62][63], այն ժամանակ, երբ Օլսենն ընտրվեց միայն օգոստոս ամսին[64][65]։ Տարվա վերջին հաստտավեց, որ Մարկ Ռուֆալոն, Քրիս Էվանսը[21], Սեմուել Ջեքսոնը, Քրիս Հեմսվորթը[19], Սքարլեթ Յոհանսոնը, Քրիս Հեմսվորթը[23], Ջերեմի Ռեները[24] և Քոբի Սմալդերսը[29] կվերադառնան իրենց հին դերերով, իսկ Դոն Չիդլը, կխաղա Պատերազմողի դերը[25]։

Նկարահանումներ խմբագրել

 
Korea Film Commission-ի և Marvel Studios-ի անդամները պայմանագիր են կնքում Կլաուդիա Քիմի հետ՝ Սեուլում, 2014 թվականի մարտ

Նկարահանումները սկսեցին 2014 թվականի փետրվարի 11-ին՝ չորեքշաբթի, Հարավային Ավրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում[66][67]։ Նկարահանումների երկորրդ մասը կատարվում էր առանց հիմնական դերասաններիի, նկարվում էին տեսարաններ, ետնանկարներ և Հալքի դրվագները[20][68]։ Հարավային Կորեայի նկարահանումները սկսեցին մարտի 30-ին Մապո կամրջի մոտ[69] և շարունակվեցին մինչև ապրիլի 14՝ Սեուլի տարբեր վայրերում[70]։

Ապրիլի 8-ին, նկարահանումները տեղափոխվեցին Հեմփշիրի Հոուլի Վուդսում[71]։ Օգոստոսի 6-ին Վեդոնը հայտարարեց, որ «Վրիժառուները․ Ալտրոնի դարաշրջանի» նկարահանումներն ավարտվել են[72]։

Հետ-արտադրություն խմբագրել

2014 թվականի հունիսին IMAX կորպորացիան հայտարարեց, որ ֆիլմը դուրս կգա [IMAX 3D[73]: 2015 թվականի մայիսին Վեդոնն ասաց, որ կոնֆիլկտներ է ունեցել Մարվելի ղեկավարության և ֆիլմի մոնտաժողների հետ՝ դրվագներն ընտրելու համար[74]։

Ֆիլմը պարունակում է 3,000 վիզուալ էֆեկտներ[75], որոնք կատարվել են տասը տարբեր վիզուալ էֆեկտների ստուդիաներում՝ ներառյալ Industrial Light & Magic-ը, ILM-ն, Trixter-ը, Double Negative-ը, Animal Logic-ը, Framestore-ը, Lola VFX-ը, Territory-ն, Perception-ը, Method Studios-ը, Luma Pictures-ը և The Third Floor-ը[76]։

Երաժշտություն խմբագրել

2014 թվականի մարտին Բրայան Թայլերը պայմանագիր կնքեց Film score-ի հետ՝ փոխարինելով Ալան Սիլվեստրիին, որը, վերջինս աշխատում էր իր թվով երրորդ ֆիլմը Մարվելի հետ[77]։ Սաունդրեթի վրա աշխատել է նաև Դեննի Էլֆմանը, որն օգտագործելով Սիլվեսթրիի նախկին երաժշտությունը՝ ստեղծեց նորը[78]։ Hollywood Records-ը ալբոմի թվային տարբերակը թողարկեց 2015 թվականի ապրիլի 28-ին, իսկ սկավառակի վրա՝ մայիսի 19-ին։

Պրեմիերա խմբագրել

 
Ռեներն այցելում է «Վրիժառուները: Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմի պրեմիերային

«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Հոլիվուդում գտնվող Դոլբի թատրոնում (Dolby Theatre), 2015 թվականի ապրիլի 13-ին[79][80], իսկ Եվրոպայում այն լույս տեսավ ապրիլի 21-ին, Լոնդոնի Vue West End կինոթատրոնում[81]։ Ապրիլի 22-ին ֆիլմը լույս տեսավ 11 երկրներում՝ 55%-ով ավելացնելով ֆիլմի շահույթը (44 երկրներ) հենց առաջին հանգստյան օրերի վերջին[82][83], մինչև Հյուսիսային Ամերիկայում 3D և IMAX 3D տարբերոկներով դուրս գալը[73][84][85]։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը բարձրացավ 4,276 թատրոնների էկրաններին, ոորոնցից 2,761-ը 3D, 364-ը IMAX 3D, 400-ը պրեմիում մեծ և 143-ը D-Box տարբերակներով[86]։

Ընդունում խմբագրել

Շահույթ խմբագրել

Ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում հավաքեց $457.4 միլիոն իսկ ուրիշ երկրներում՝ $943.8 միլիոն, ըստ որի, ամբողջ աշխարհում շահույթը եղավ $1.401 միլիարդ։ Այն կինեմատոգրաֆիայի պատմության վեցերորդ, իսկ 2015-ի ամենաշատ շահույթ ստացած ֆիլմն է[87][88]։

Հյուսիսային Ամերիկա խմբագրել

Ալտրոնի դարաշրջանը առաջին օրը ստացավ $84.46 միլիոնԸնդհանուր հաշվարկով ֆիլմն իր առաջին հանգստյան օրերին հավաքեց $191.3 միլիոն[89]։

Հյուսիսային Ամերիկայից դուրս խմբագրել

44 երկրներից առաջին հանգստյան օրերում ֆիլմը հավաքեց $200.2։ Ամենաշահութաբեր երկրներն էին Հարավային Կորեան ($28.2 միլիոն), Միացյալ Թագավորությունը ($27.3 միլիոն) և Ռուսաստանը ($16.2 միլիոն)[83]։ Ֆիլմը ռեկորդներ սահմանեց շատ երկրներում։ Առաջին օրում այն գրանցեց լավ արդյուքներ՝ Մեքսիկա ($6.8 միլիոն), Ֆիլիպիններ ($1.6 միլիոն) և Ինդոնեզիա ($900,000)[90][91] MexicoOpeningDay:

Քննադատական կարծիքներ խմբագրել

Rotten Tomatoes-ը ֆիլմի հիմվլեով 274 կարծիքի վրա ֆիլմին տվեց 74%, 6.7/10[91]: Metacritic կայքում ֆիլմը հիմնականում ստացավ դրական կարծիքներ, 100-ից ստանալով 66[92]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://marvel.com/movies/movie/193/avengers_age_of_ultron
  2. 2,0 2,1 2,2 SDCC 2013: Joss Whedon Reveals Avengers: Age of Ultron // marvel.com — 2013.
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  5. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  6. 6,0 6,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  7. Robert Downey Jr. To Return As Marvel's Iron Man: RDJ inks new Marvel deal // marvel.com — 2013.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 8,31 8,32 8,33 8,34 8,35 8,36 8,37 8,38 8,39 8,40 8,41 8,42 8,43 8,44 8,45 8,46 8,47 8,48 8,49 8,50 8,51 8,52 8,53 8,54 8,55 8,56 8,57 8,58 8,59 8,60 8,61 8,62 8,63 Internet Movie Database — 1990.
  9. 9,0 9,1 Official: Elizabeth Olsen & Aaron Taylor-Johnson Join 'Avengers: Age of Ultron' // marvel.com — 2013.
  10. Exclusive: 'Avengers Age of Ultron' Casts James Spader as the Film's Legendary Villain // marvel.com — 2013.
  11. ‘The Avengers: Age of Ultron’ New Stills, Behind-the-Scenes in High Resolution; Serkis Confirmed as Klaw // Stitch Kingdom — 2015.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 http://www.imdb.com/title/tt2395427/locations?ref_=tt_dt_dt
  13. http://www.imdb.com/search/title?locations=Fortress,%20Aosta%20Valley,%20Italy&ref_=ttloc_loc_8
  14. «Avengers: Age of Ultron (2015)». Box Office Mojo date=օգոստոսի 14, 2015. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: Missing pipe in: |publisher= (օգնություն)
  15. 15,0 15,1 Wigler, Josh (2013 թ․ սեպտեմբերի 6). «'Avengers: Age Of Ultron' And Iron Man: New Movie, Same Tony». MTV. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
  16. Tilly, Chris (2014 թ․ հուլիսի 16). «Marvel's Kevin Feige Discusses Avengers Tower And Hulkbuster Armour In Age Of Ultron». IGN. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  17. 17,0 17,1 Dibdin, Emma (2015 թ․ հունվարի 31). «25 things we learned on the set of Avengers: Age of Ultron». DigitalSpy.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  18. «Robert Downey Jr. To Return As Marvel's Iron Man». Marvel.com. 2013 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  19. 19,0 19,1 Malec, Brett; Malkin, Marc (2013 թ․ սեպտեմբերի 9). «Chris Hemsworth Talks "Awkward" Naked Movie Scenes, Snow White Sequel With Kristen Stewart». E!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  20. 20,0 20,1 Silman, Anna (2014 թ․ մարտի 18). «Mark Ruffalo Teases an Avengers Romance». New York. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  21. 21,0 21,1 Flemming, Jr., Mike (2013 թ․ օգոստոսի 1). «Chris Evans To Helm '1:30 Train' Before Reprising Captain America In 'Avengers 2'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  22. Weintraub, Kit (2013 թ․ օգոստոսի 10). «Chris Evans Talks Captain America: The Winter Soldier and The Avengers: Age of Ultron, Says Avengers Sequel Starts Filming First Week of March». Collider.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  23. 23,0 23,1 Maresca, Rachel (2013 թ․ սեպտեմբերի 29). «Scarlett Johansson flaunts curves in new magazine photo shoot, reveals details on 'The Avengers' sequel». Daily News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  24. 24,0 24,1 Weintraub, Steve (2013 թ․ դեկտեմբերի 18). «Jeremy Renner talks American Hustle, collaborating with David O. Russell, the way he likes to work, 2015 projects, and more». Collider.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  25. 25,0 25,1 Thompson, Arienne (2013 թ․ դեկտեմբերի 12). «Don Cheadle mellow, 'barely awake' after Globes news». USA Today. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  26. «'The Avengers: Age of Ultron' New Stills, Behind-the-Scenes in High Resolution; Serkis Confirmed as Klaw». Stitch Kingdom. 2015 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  27. 27,0 27,1 27,2 «Official: Elizabeth Olsen & Aaron Taylor-Johnson Join 'Avengers: Age of Ultron'». Marvel. 2013 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  28. Breznican, Anthony (2014 թ․ հուլիսի 16). «'Avengers: Age of Ultron': Why Quicksilver, Scarlet Witch and The Vision will fight the bad fight». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  29. 29,0 29,1 Goldman, Eric (2014 թ․ հունվարի 21). «Cobie Smulders on Reaching the End of How I Met Your Mother: "I Know the Whole Thing."». IGN. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  30. Graser, Marc (2012 թ․ հոկտեմբերի 29). «Frank Grillo to play Crossbones in 'Captain America' sequel». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
  31. Strom, Marc (2014 թ․ ապրիլի 9). «Cobie Smulders Brings Maria Hill Back to Marvel's Agents of S.H.I.E.L.D.». Marvel. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  32. Lussier, Germain (2015 թ․ փետրվարի 24). «The Gang's All Here in the Official 'Avengers: Age of Ultron' Poster [UPDATED]». /Film. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  33. Flint, Hanna (2014 թ․ ապրիլի 14). «Captain America star Hayley Atwell, 32, looks cool in ice-white as she leaves Oliviers after-party with model beau Evan Jones, 23». Daily Mail. UK. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  34. McLean, Craig (2014 թ․ նոյեմբերի 2). «Idris Elba interview: Marvel movies are 'torture'». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
  35. «Skarsgard fine with Avengers nudity». Irish Independent. 2014 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  36. «'Avengers 2′ Story Details: Ultron & Vision's MCU Origins Clarified». Screen Rant. 2014 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  37. 37,0 37,1 «Exclusive: 'Avengers Age of Ultron' Casts James Spader as the Film's Legendary Villain». Marvel. 2013 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  38. Breznican, Anthony (2013 թ․ օգոստոսի 29). «'Avengers: Age of Ultron': James Spader to play maniacal robot in Marvel sequel». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  39. Breznican, Anthony (2014 թ․ հուլիսի 16). «Who is Marvel's angry, metal 'Avengers: Age of Ultron' madman -- and why does he hate you?». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  40. 40,0 40,1 «Get to Know the 'Avengers' as They Assemble for New Adventure». Inquirer.com. 2015 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  41. Breznican, Anthony (2015 թ․ ապրիլի 8). «This Week's Cover: Avengers: Age of Ultron assembles its own worst enemy». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  42. Truitt, Brian (2013 թ․ օգոստոսի 18). «Sunday Geekersation: Jackson unleashes the Fury». USA Today. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  43. Szalai, Georg (2011 թ․ հոկտեմբերի 15). «'Avengers' Producer Hints at Sequel at New York Comic-Con». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  44. «'The Avengers' director Joss Whedon teases sequel». NME citing SFX #220 (May 2012). 2012 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  45. Vary, Adam (2015 թ․ ապրիլի 20). «Joss Whedon's Astonishing, Spine-Tingling, Soul-Crushing Marvel Adventure!». BuzzFeed. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  46. Weintraub, Steve (2012 թ․ ապրիլի 12). «Kevin Feige Talks 'Thor 2', 'Captain America 2', 'Iron Man 3', the 'Avengers' Sequel, 2014 and 2015 Releases, Another 'Hulk' Sequel, and a Lot More!». Collider.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  47. Lieberman, David (2012 թ․ մայիսի 8). «Disney Announces 'Avengers 2' In Development». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  48. Dickey, Josh L. (2012 թ․ մայիսի 8). «Disney and Marvel's to-do list: Re-enlist Downey, Whedon». Variety. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  49. «Comic-Con: Joss Whedon Remains Undecided About 'Avengers 2'». Deadline.com. 2012 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.
  50. Graser, Marc (2012 թ․ օգոստոսի 7). «Joss Whedon will return for 'The Avengers 2'». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
  51. Kit, Borys (2012 թ․ օգոստոսի 16). «Disney Sets Release Date for 'Avengers 2'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  52. Jensen, Jeff (2012 թ․ դեկտեմբերի 4). «EW's Entertainers of the Year: Joss Whedon on how 'The Avengers' exposed his angry inner Hulk». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  53. Whedon, Joss (2013 թ․ փետրվարի 23). Joss Whedon at JDIFF 2013 (video). Dublin: YouTube. Event occurs at 7:35. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  54. Karmali, Luke (2013 թ․ մարտի 5). «Joss Whedon Denies Planet Hulk Storyline for the Avengers». IGN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  55. Wiseman, Andreas (2013 թ․ ապրիլի 2). «Avengers 2 to assemble in UK». Screen Daily. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  56. «This Week's Cover: 'Iron Man 3' plays rough with Marvel's top hero». Entertainment Weekly. 2013 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  57. Goldman, Eric (2013 թ․ մայիսի 17). «Joss Whedon Talks Quicksilver, the Scarlet Witch and Iron Man's Roles in Avengers 2». IGN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  58. «Episode of May 25, 2015». Late Night with Jimmy Fallon. 2015 թ․ մայիս. NBC.
  59. Vary, Adam (2015 թ․ մարտի 27). «How Joss Whedon Brought Quicksilver And Scarlet Witch To The "Avengers" Franchise». Buzzfeed. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  60. Plumb, Ali (2013 թ․ հուլիսի 23). «Exclusive: Marvel Chief Kevin Feige Talks Avengers: Age Of Ultron». Empire. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  61. Kroll, Justin (2013 թ․ հունիսի 7). «'Avengers 2': 'Kick-Ass' Star Aaron Taylor-Johnson in Early Talks to Play Quicksilver». Variety. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  62. Chitwood, Adam (2013 թ․ հուլիսի 29). «Aaron Taylor-Johnson Talks The Avengers 2 and Godzilla; Says He's Met with Joss Whedon and Marvel for Avengers Role». Collider.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  63. Sneider, Jeff (2013 թ․ հոկտեմբերի 30). «Aaron Taylor-Johnson Closes Deal to Play Quicksilver in Marvel's 'Avengers: Age of Ultron' (Exclusive)». The Wrap. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  64. Kit, Borys (2013 թ․ օգոստոսի 22). «Bradley Cooper in Talks to Voice Rocket Raccoon in Marvel's 'Guardians of the Galaxy'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  65. Cheney, Alexandra (2013 թ․ հոկտեմբերի 3). «Samuel L. Jackson on His 'Agents of S.H.I.E.L.D.' Cameo as Nick Fury». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  66. «Whedon's Avengers heading to Joburg». Channel 24. 2014 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  67. Sapa (2014 թ․ փետրվարի 10). «'Avengers' filming postponed, roads not closed». The Sunday Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  68. Cox, Anna (2014 թ․ փետրվարի 10). «Road closures as Avengers roll into Joburg». Independent Online. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  69. Kim, Da-ye (2014 թ․ մարտի 30). «Filming draws pros, cons; no traffic jam». The Korea Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  70. «Seoul Braces for Disruptions for Filming of 'Avengers' Sequel». Chosun Ilbo. 2014 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  71. Garland, Natalie (2014 թ․ ապրիլի 9). «Avengers stars battle it out in Hawley Woods». Get Hampshire. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  72. Whedon, Joss (2014 թ․ օգոստոսի 6). «Avengers 2 Wrapped What the hell do I do now?». Twitter. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  73. 73,0 73,1 «Avengers: Age of Ultron An IMAX 3D Experience». IMAX. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  74. Gajewski, Ryan (2015 թ․ մայիսի 5). «Joss Whedon on Fighting With Marvel Over 'Avengers: Age of Ultron': "It Got Really, Really Unpleasant"». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  75. Giardina, Carolyn (2014 թ․ հոկտեմբերի 18). «Marvel Exec Talks 'Avengers 2' and Why the Studio "Wants to Make Movies in L.A."». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  76. Failes, Ian (2015 թ․ մայիսի 4). «Casting the vendors on Avengers». Fxguide. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  77. «Brian Tyler to Score 'Avengers: Age of Ultron'». Film Music Reporter. 2014 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  78. 891 ABC Adelaide (2015 թ․ մարտի 12). 891 ABC Adelaide Danny Elfman. SoundCloud. Event occurs at 0:09:13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.{{cite AV media}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  79. Breznican, Anthony (2015 թ․ ապրիլի 2). «'Avengers: Age of Ultron': Secret roles for Julie Delpy and Linda Cardellini». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  80. Watch the red carpet of Marvel's "Avengers: Age of Ultron" on April 13!. YouTube. 2015 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  81. «Watch live: Avengers Age of Ultron premiere». The Daily Telegraph. 2015 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  82. Kozlov, Vladimir (2015 թ․ հունվարի 30). «Disney Moves Up 'Avengers: Age of Ultron' Russia Release». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  83. 83,0 83,1 Tartaglione, Natalie (2015 թ․ ապրիլի 27). «'Avengers: Age Of Ultron' Hammers Out $200.2M Overseas – Update». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  84. Amos, Jim (2014 թ․ սեպտեմբերի 28). «Need An Extra Dimension??? Here's An Updated Imax, 3D and 4D Release Schedule...». Indiewire. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  85. «Disney to Release Avengers: Age of Ultron, Star Wars: Episode VII in IMAX». ComingSoon.net. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  86. D'Alessandro, Anthony (2015 թ․ ապրիլի 28). «'Avengers: Age Of Ultron' Is Set To Tear Up U.S. Box Office Records With $210M-$230M Bow». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  87. «Worldwide Grosses». Box Office Mojo. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  88. «2015 Domestic Grosses». Box Office Mojo. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  89. Simanton, Keith (2015 թ․ հունիսի 14). «'Jurassic World' Indomitable, Rex Box Office». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  90. Tartaglione, Nancy; Busch, Anita (2015 թ․ մայիսի 4). «'Ultron' Outpacing 'Avengers' & 'IM3′ With $439M; 'F7′ Fuels Up – Intl B.O. Update». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  91. 91,0 91,1 D'Alessandro, Anthony (2015 թ․ մայիսի 4). «'Avengers: Age Of Ultron' Flies To 2nd Highest Bow Of All-Time With $191.3M- Final Monday Update». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  92. «Avengers: Age of Ultron». Metacritic. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» հոդվածին։