Սենսացիա (ֆիլմ, 2006)
Սենսացիա (անգլ.՝ Scoop)՝ Վուդի Ալլենի երկրորդ նախագիծը, որը նկարահանվել է ոչ թե ռեժիսորի բնակության վայրում՝ Մանհեթենում, այլ Լոնդոնում։
Սենսացիա անգլ.՝ Scoop | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, քրեական և միստիկ ֆիլմ |
Թվական | 2006 և նոյեմբերի 16, 2006[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Վուդի Ալլեն |
Պրոդյուսեր | Լետտի Արոնսոն, Ռայան Կավանա, Ջոն Դևիս և Gareth Wiley? |
Սցենարի հեղինակ | Վուդի Ալլեն |
Դերակատարներ | Սքարլեթ Յոհանսոն, Հյու Ջեքման, Յան Մակշեյն, Վուդի Ալլեն, Չարլզ Դենս, Ռոմոլա Գարայ, Քևին ՄաքՆելլի, Ջուլիան Գլովեր, Էնթոնի Հեդ, Ֆենելլա Վուլգար[2], Ռոբերտ Բաթհերսթ[2], Մեերա Սիալ[2], Մարկ Հիփ[2], Элизабет Беррингтон[2], Ռիչարդ Ջոնսոն[2], Սանջիվ Բհասկար[2], Alexander Armstrong?[2], Margaret Tyzack?[2], Քրիստոֆեր Ֆուլֆորդ[2], Victoria Hamilton?[2], Julia Deakin?[2], Ջոն Սթենդինգ[2], John Light?[2], Ջեոֆ Բելլ[2], Phil Cornwell?[2] և Քերոլայն Բլեքիսթոն |
Օպերատոր | Ռեմի Ադեֆարասին |
Երաժշտություն | Էդվարդ Գրիգ |
Մոնտաժ | Ալիսա Լեփսելթեր |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Կինոընկերություն | BBC Films, Davis Entertainment, Ingenious Media, Relativity Media և UK Film Council |
Տևողություն | 96 րոպե |
Բյուջե | 4 000 000 $ |
Շահույթ | 39 000 000 $ |
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմը սկսում է նավարկող նավի տեսարանից, որի վրա հավաքվել էին լուռ մարդիկ, իսկ նավի ծայրին կանգնած է Մահը՝ սև բալախոն հագած, ձեռքին՝ գերանդի։ Լրագրող Ջո Սթրոմբլը, Մահին կաշառք է առաջարկում, բայց նա չի արձագանքում։ Այդտեղ Մահվան հետ խոսակցություն է սկսում մի տիկին, ով բացահայտում է սարսափելի մի գաղտնիք. ամենայն հավանականությամբ առեղծվածային մարդասպանը, ով ահաբեկում էր Լոնդոնը և լորդ Լայմանի որդին, ում մոտ այդ տիկինը քարտուղարուհի էր աշխատում՝ նույն մարդն էին։ Տիկինը կասկածում էր, որ թունավորվել էր, Պիտերին սպանությունների մեջ կասկածելուց անմիջապես հետո։ Ջո Ստրոմբլը հասկանում էր, որ ձեռքում խոշոր սենսացիա ունի, սակայն նա մահացած է և ի վիճակի չէ ոչինչ անել։ Նա հանգիստ մոտենում է նավաշուրթին և ցատկում է մութ ջրերի մեջ։
Պատվախնդիր ամերիկացի ուսանողուհի Սոնդրա Պրանսկին տեղափոխվում է Լոնդոն պրակտիկայում, լրագրություն սովորելու համար։ Իր առաջին հարցազրույցը նա ձախողում է, քանի որ համաձայնում է բարձրանալ ռեժիսորի համար, և նրա հետ վիսկի խմում։ Այստեղ միսս Պրանսկի կյանքը սկսում է բարելավվել. Չուդինի ներկայացման ժամանակ դեմատերիալիզացիայի արկղից հայտնվում է Ջո Ստրոմբլը և կոչ է անում լրագրողուհուն հետաքննություն անցկացնել։ Գործով սկսում է զբաղվել ոչ միայն թեթևամիտ Սոնդրան այլև ծեր աճպարար Չուդինը, ներկայանալով որպես նրա հայր։
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Սքարլեթ Յոհանսոն | Սանդրա Պրանքսի/ Ջեյդ Սպենս |
Հյու Ջեքման | Պիտեր Լայման |
Վուդի Ալլեն | Սիդ Ուոթերման |
Ռոմոլա Գարայ | Վիվեն |
Յան Մակշեյն | Ջո Սթրոմբել |
Քևին ՄաքՆելլի | պարոն Թինսլի |
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Այս ֆիլմը Վուդի Ալլենի երկրորդ ֆիլմն է նկարահանված Լոնդոնում Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ։ Ալենը այնքան էր ոգևորված «Մատչ փոյնթ» ֆիլմում դերասանուհու մասնակցությամբ, որ «Սենսացիայի» սցենարը գրել էր հատուկ նրա համար։
- Ալենը իր ֆիլմը բնութագրում է որպես «թեթև կատակերգություն սեքսի, սիրո, անորոշության և սպանությունների մասին»։
- Նկարահանումները սկսվել են 2005 թվականի հուլիսի 28-ին։
- ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2006 թվականի հուլիսի 28-ին։
- Ֆիլմը ընդգրկված էր 2006 թվականի Կաննի մրցանակաբաշխության ամենահավանական մասնակիցների շարքում, սակայն չընդգրկվեց ծրագրի մեջ։
- «Սենսացիայից» հետո հաջորդ ֆիլմը Ալենը պետք է նկարահանել Փարիզում։ Գլխավոր դերի համար հրավիրվել էր Միշել Ուիլյամսին, սակայն նախագիծը պաշտոնական մամլո թողարկումից հետո ռեժիսորի կողմից չեղյալ հայտարարվեց։
- Ֆիլմի բյուջեն կազմում էր 4 միլիոն դոլար։
- Ֆիլմի ներածական տիտրերում հնչում է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի երաժշտություններից։
- Ֆիլմի տիտրերում հնչում է Էդվարդ Գրիգի «Լեռնային թագավորի քարանձավում» կոմպոզիցիան։
- Սիդի բջջային հեռախոսը՝ Մոտարոլա V180: