Թյուդորներ
Թյուդորներ (անգլ.՝ The Tudors), 1485—1603 թվականներին Անգլիայի թագավորական դինաստիա։ Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում Յորքերի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Հենրի VII Թյուդորը հասել է իշխանության, այնուհետև Թյուդորների դինաստիայի թագավորներն են եղել Հենրի VIII-ը (1509–1547), Էդուարդ VI-ը (1547–53), Մարիա I-ը (1553–58) և Եղիսաբեթ I-ը (1558–1603)։ Թյուդորները հենվել են նոր ազնվականության (ջենտրի) վրա, վարել են ազնվականության և բուրժուազիայի շահերից բխող քաղաքականություն։ Թյուդորների իշխանությունը բացարձակ միապետության բնույթ էր կրում, պառլամենտը հնազանդ էր նրանց։ Սակայն արդեն Եղիսաբեթ I-ի կառավարման վերջին տարիներին սկսվեց պառլամենտի (բուրժուական ընդդիմության) պայքարը բացարձակ միապետության դեմ, որը սրվեց հաջորդ դինաստիայի՝ Ստյուարտների ժամանակ։ Դեռևս 1496 թվականին՝ Կոլոմբոսի հաջող նավարկումներից քիչ անց, Հենրի VII-ը Ասիա տանող նոր առևտրական ճանապարհները[1] ուսումնասիրելու հանձնարարականով Ատլանտյան օվկիանոս ուղարկեց Ջոն Կաբոտին։ Ինչպես Կոլոմբոսը, Կաբոտը 1497 թվականին հասավ Նյուֆաունդլենդ կղզի, համարելով այն ասիական ափ, դրա մասին տեղեկություն ուղարկեց հայրենիք[2]։ Սակայն հաջորդ տարի տեղի ունեցած արշավանքից նրա նավը չվերադարձավ[3]։ Թյուդորների կառավարման ժամանակ Անգլիան ցնցեց Ռեֆորմացիան, դրա արդյունքում սրվեցին անգլո-իսպանական տարաձայնությունները, որոնք հետագայում հանգեցրին բաց հաղթական պատերազմի հարյուրամյակի վերջում։
Թյուդորների կերպարը արվեստում
խմբագրելՏասնվեցերոդ դարում Անգլիայում ապրող Թյուդոների դինաստիայի մասին է պատմում պատմական ժանրի գեղարվեստական նույնանուն հեռուստասերիալը։ Հեռուստասերիալի հեռարձակումը սկսվել է 2007 թվականի ապրիլի 1-ից և ունեցել է 4 եթերաշրջան։ Ընդհանուր ցուցադրվել է 38 սերիա։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուդորներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 193-194)։ |