Ռոբերտ Ռեդֆորդ
Ռոբերտ Ռեդֆորդ, լրիվ անուն ազգանունը՝ Չառլզ Ռոբերտ Ռեդֆորդ կրտսեր (անգլ.՝ Charles Robert Redford Jr., օգոստոսի 18, 1936[3][4][5][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր, Օսկարի կրկնակի դափնեկիր, Լավագույն ռեժիսոր անվանակարգում և 1 պատվավոր Օսկար 2002 թ. Սիդնի Պուատյեի հետ։
Խաղացել է մոտ 60 ֆիլմում, 30-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է և պրոդյուսեր, առավել հայտնի է «Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը», «Խաբեություն», «Քոնդորի երեք օրերը», «Ողջ նախագահական շքախումբը», «Սովորական մարդիկ» և «Աֆրիկայից» ֆիլմերում խաղացած դերերով։ Օսկարը ստացել է առաջին իսկ ռեժիսորական աշխատանքի համար, 1980 թվականին նկարահանված «Սովորական մարդիկ» դրամայի համար։
ԿենսագրությունԽմբագրել
Ռոբերտ Ռեդֆորդը ծնվել է 1936 թվականին։ Մայրը՝ Մարթա Վ. Հարթ, ծնվել է Տեխասում, հայրը՝ Չառլզ Ռովերտ Ռեդֆորդ ավագը (1914–91)[7], եղել է կաթնավաճառ[8][9], այնուհետև աշխատել է «Standard Oil Company» նավթային ընկերությունում որպես հաշվապահ։ Ռեդֆորդը ունի անգլիական, հրեական և շոտլանդական արմատներ[10][11][12]։ Ավարտել է Բոուլդերի Կոլորադյան համալսարանը 1955 թվականին, եղել է համալսարանի բեյսբոլի թիմի անդամ, երկար տարիներ զբաղվել է սպորտով, մի քանի ֆիլմերում նկարահանվել է առանց փոխարինող կասկադյորի։
1958 թվականին ամուսնացել է մորմոն Լոլե Ջին Վան Վանեգենի (Lola Jean Van Wagenen) հետ, ով ծնունդով Յուտա նահանգից էր։ Նրանք ունեցել են 4 երեխա՝ Սքոթ Էնթոնի, Շոնա Ջին, Դեյվիդ Ջեյմս և Էմի Ռեդֆորդ։ Լոլան և Ռեդֆորդը ամուսնալուծվել են 1985 թվականին։
Ռոբերտ Ռեդֆորդը ունի 7 թոռ[13]։
2009 թ. հուլիսին ամուսնացել է իր խաղընկերուհի Սիբիլլա Շագարշի հետ[14]։
1981 թվականին Ռբորետ Ռեդֆորդը իր տան գտնվող տարածքում հիմնել է ամերիկյան անկախ կինոյի «Սանդենս» ինստիտուտը։ Նա ներկայումս Յուտա նահանգի ամենամեծ հողասեփականատերերից մեկն է, նրան է պատկանում մոտ 5500 ակր մակերեսով հողատարածք։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Notable Past Students — American Academy of Dramatic Arts.
- ↑ LIBRIS — 2015.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 6,0 6,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118743708 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «RootsWeb: Database Index»։ ancestry.com
- ↑ «Ancestry of Actor Robert Redford»։ Genforum.genealogy.com։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 4
- ↑ Ancestry.com (2013-01-18)։ «"Bobby" Redford: The Sundance Kid in 1940 | Ancestry.com»։ Blogs.ancestry.com։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 4
- ↑ Ned Beauman։ «Robert Redford: The Biography»։ powells.com
- ↑ RootsWeb
- ↑ Farber, Stephen. (1991-10-20) Sponsored Archives: A Robert Redford Retropsective. Nytimes.com. Retrieved on 2012-01-06.
- ↑ «Robert Redford praises younger wife Sibylle Szaggars, talks retirement»։ ABC7 Los Angeles
- ↑ «Robert Redford marries long-term girlfriend»։ Telegraph.co.uk։ հուլիսի 15, 2009
Արտաքին հղումներԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
Callan, Michael Feeney (2011). Robert Redford։ the biography. New York, New York։ Alfred A. Knopf. ISBN 978-0679450559.