Սև խոլորձ (ֆիլմ, 2006)
«Սև խոլորձ» (անգլ.՝ The Black Dahlia), ամերիկացի ռեժիսոր Բրայան Դե Պալմայի ֆիլմը, որը հիմնված է Ջեյմս Էլրոյի համանուն դետեկտիվի վրա[11]: Ֆիլմը 2006 թվականին բացել է Վենետիկի կինոփառատոնը (պրեմիերան կայացել է օգոստոսի 30-ին):
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում 1940-ականների հետպատերազմյան տարիներին։ Երկու ոստիկաններ հետաքննում են երիտասարդ աղջկա ՝ Էլիզաբեթ Շորթի դաժան և խորհրդավոր սպանությունը: Շուտով դետեկտիվներից մեկը հայտնաբերում է, որ իր ընկերուհին ընդգրկված է այս մռայլ գործում:
«Սև գեորգենու»` անուն, որը թերթերը տվել են սպանության զոհ Եղիսաբեթ Շորթին: 1947 թվականիի հունվարի 15-ին Լոս Անջելեսում հայտնաբերվել է հոլիվուդյան աստղ: Նրա մարմինը գոտկատեղի հատվածում բաժանված էր երկու մասի, բոլոր ներքին օրգանները առգրավվել էին, իսկ բերանը կտրված էր ականջից ականջ: Այս հանցագործությունը ոստիկանության կողմից չի բացահայտվել (չնայած երկու տասնյակի ավել կասկածյալների): Շորթի պատմությունը բազմաթիվ շահարկումներ և ենթադրություններ է առաջացրել, որոնք վերածվել են Էլլրոյի գեղարվեստական մտահղացման, ինչպես նաև մի քանի կինոէկրանիզացիաների:
Սկառլեթ Յոհանսոն այս ֆիլմում մարմնավորել է ոստիկաններից մեկի ընկերուհուն` Քեյ Լեյք անունով նախկին մարմնավաճառուհու: «Օսկարի» կրկնակի մրցանակակիր Հիլարի Սուենկը հանդես է գալիս իր համար ոչ բնորոշ ճակատագական կնոջ` խորհրդավոր Մեդլի Լինսկոթի դերում, որի շատ ազդեցիկ ընտանիքը պայքարում է թաքցնել ճշմարտությունը` «Սև գեորգենի» մականունով աղջկա խորհրդավոր սպանության մասին:
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Ջոշ Հարթնեթ | սպա Դուայթ «Բակի» Բլայկերտ |
Սկառլեթ Յոհանսոն | Քեյ Լեյք |
Հիլարի Սուենկ | Մեդլին Լինսկոթ |
Աարոն Էկհարտ | սերժանտ Լիլանդ«Լի» Բլանչարդ |
Միա Կիրշներ | Էլիզաբեթ Շորթ |
Ռոուզ Մաքգոուեն | Շերիլ Սեդոն |
ՄրցանակներԽմբագրել
ԱռաջադրումներԽմբագրել
- 2006 - Վենետիկի կինոփառատոն
- «Ոսկե առյուծ» - Բրայան Դե Պալմա
ՍտեղծումԽմբագրել
Ի սկզբանե ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Դևիդ Ֆինչերը:
ՔասթինգԽմբագրել
- Երկար ժամանակ սերժանտ Բլանչարդի դերի հավակնորդ էր համարվում Մարկ Ուոլբերգը։ Երբ նախագծի մեջ ներգրավվեց Դե Պալման, Ուոլբերգը փոխարինվեց Ահարոն Էքհարթով (Ուոլբերգը հեռացավ «Իտալական կողոպուտ» նախագիծ):
- Սև գեորգենու` Էլիզաբեթ Շորթի դերը, ի սկզբանե առաջարկվել է Մեգի Գիլենհոլին: Դերասանուհին հրաժարվել է մասնակցել նախագծին, իսկ դերը բաժին է ընկել Միա Կիրշներին:
- Մեդլին Լինսկոթի դերի համար պլանավորված էր դերասանուհի Եվա Գրինը, բայց նա հրաժարվել է մասնակցել:
- Բրայան Դե Պալման ցանկացել է այս ֆիլմում նկարահանել Ռոուզ Մաքգոուենին: Դերասանուհին առաջարկ է ստացել մարմնավորել Շերիլ Սեդոնին՝ նկարահանումների սկսվելուց շատ առաջ:
Նկարահանում
Բոլոր նկարահանումները տեղի են ունեցել Բուլղարիայի և Լոս Անջելեսի տաղավարներում: Բուլղարիայում տաղավարային նկարահանումների համար նկարիչ Դանթե Ֆերետին, որը նաև աշխատում էր Ֆեդերիկո Ֆելինիի և Պիեռ Պաոլո Պազոլինիի հետ, հատուկ ստեղծել է 25 ձևավորման հարդարանք, որոնց թվում էին Լոս Անջելեսի Չայնա-Թաունի մի մասը, քաղաքային փողոցներն ու հանցագործության վայրերը: Ֆերերտին վերստեղծել է նաև 1947 թվականի ոստիկանական բաժանմունքի նմուշը, «Red Arrow» մոթելը և «Laverne» գիշերային ակումբը:
Նկարահանումների սկսվելուց 2 ամիս առաջ ԱՄՆ-ից Բուլղարիա են առաքվել 7 խոշոր բեռնատարներ` անհրաժեշտ պատմական պարագաներով, իսկ Իտալիայից և Մեծ Բրիտանիայից ներկրվել է այն ժամանակվա ամերիկյան 50 ավտոմեքենա:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0387877/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/the-black-dahlia
- ↑ http://www.kinokalender.com/film5639_the-black-dahlia.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/czarna-dalia
- ↑ 5,0 5,1 http://m.filmaffinity.com/es/movie.php?id=904832
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 7,9 http://www.bbfc.co.uk/releases/black-dahlia-2006-1
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 http://www.imdb.com/title/tt0387877/fullcredits
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.virtual-history.com/movie/film/21891/the-black-dahlia
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 http://bbfc.co.uk/releases/black-dahlia-0
- ↑ «Home» (անգլերեն)։ Cinemascore։ Վերցված է 2020-03-11
Արտաքին հղումներԽմբագրել
- «Սև խոլորձ» ֆիլմի թրիլլերը(անգլ.)