Քրիս Էվանս
Քրիսթոֆեր Ռոբերտ (Քրիս) Էվանս (անգլերեն՝ Christopher Robert «Chris» Evans, հունիսի 13, 1981[14][15][16][…], Բոստոն, Մասաչուսեթս[17], ԱՄՆ)՝ կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, որը հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են «Ոչ մանկական ֆիլմ» (2001 թ.), «Բջջային» (2004 թ.), «Ֆանտաստիկ քառյակ» (2005 թ.), «Ֆանտաստիկ քառյակ՝ Արծաթյա սերֆերի ներխուժումը» (2007 թ.), «Անհաջողակները» (2010 թ.), «Հինգերորդ չափում» (2009 թ.), «Առաջին վրիժառու» (2011 թ.), «Վրիժառուներ» (2012 թ.), «Առաջին վրիժառու. Այլ պատերազմ» (2014 թ.)։
Քրիս Էվանս անգլ.՝ Chris Evans | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Բոստոն, Մասսաչուսեթս, ԱՄՆ |
Կրթություն | Lincoln-Sudbury Regional High School?, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Նյու Յորքի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան |
Ընտրանի | Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք, Lightyear? և TMNT? |
Ամուսին(ներ) | Alba Baptista? |
Համատեղ ապրող(ներ) | Ջեսիկա Բիլ[1][2], Մինկա Քելլի, Ջենի Սլեյթ[3][4] և Դիաննա Էյգրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՔրիստոֆեր Ռոբերտ Էվանսը ծնվել է 1981 թվականի հունիսի 13-ին Սադբերիում, Մասսաչուսեթս, նրա մայրը՝ Լիզան, զբաղվում էր պարերով, իսկ հայրը՝ Բոբ Էվանսը, ատամնաբույժ է։
Էվանսն ունի երկու քույր՝ Կարլին և Շաննան, և եղբայրը՝ դերասան Սքոթ Էվանսը։Նա և իր եղբայրները մեծացել են կաթոլիկ։Նրանց հորեղբայրը՝ Մայք Կապուանոն, ներկայացնում էր Մասաչուսեթսի 8-րդ կոնգրեսական շրջանը:Էվանսն ունի իռլանդական ծագում, իսկ մայրական պապից՝ իտալացի ծագում։
Մանուկ հասակում նա սիրել է երաժշտական թատրոնը և հաճախել դերասանական ճամբար։ Նա խաղում էր Ռանդոլֆ Մաքաֆիի «Bye Bye Birdie» մյուզիքլում։Նա և քույրերն ու եղբայրները Սուրբ Ծննդյան տոներին ելույթ են ունեցել նաև հարազատների առջև հիշելով, որ բեմում լինելը «թվում էր ինչպես տանը»:Մինչև ավագ դպրոցը սկսելը, Էվանսը ամառը անցկացրեց Նյու Յորքում և դասեր առավ Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում։ Էվանսը վաղ ավարտեց Լինքոլն-Սադբերիի տարածաշրջանային ավագ դպրոցը։
Կարիերա
խմբագրելԴպրոցն ավարտելուց հետո որոշում է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ դառնալ դերասան, այդ նպատակով էլ մեկնում է Նյու Յորք հեռուստասերիալների քասթինգներին մասնակցելու համար։
Քրիս Էվանսի դերասանական առաջին դերերից են Ջեյք Ուայլերը «Ոչ մանկական ֆիլմ»-ում (2001 թ.), Ռայանը «Բջջային» ֆիլմում (2004 թ.), Կայլը «Բարձրագույն միավոր» կատակերգությունում (2004 թ.)։
Քրիս Էվանսի դրամատիկական տաղանդը արտահայտվեց թմրամոլ Սիդի դերում փոքրաբյուջե «Լոնդոն» ֆիլմում (2005 թ.)։
Էվանսը ճանաչում ձեռք բերեց հատկապես սուպերհերոսների դերերի շնորհիվ՝ նախ մարմնավորելով Ջոննի Ստորմին «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմաշարում և Սթիվ Ռոջերսին՝ Կապիտան Ամերիկային, «Առաջին վրիժառու» (2011 թ.) և «Վրիժառուներ» (2012 թ.) ֆիլմերում։ 2014 թվականին էկրաններ բարձրացավ «Առաջին վրիժառու. Այլ պատերազմ» ֆիլմը, որտեղ Քրիսը կրկին հանդես եկավ Սթիվ Ռոջերսի դերով։
2014 թվականի մարտին բրիտանական Glamour ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Marvel-ի հետ համագործակցությունից հետո ծրագրում է ոչ երկարաժամկետ արձակուրդ վերցնել կինեմատոգրաֆից[18]։
Անձնական կյանք
խմբագրել2001 թ.-ից 2006 թվականների ընթացքում հանդիպում էր Ջեսսիկա Բիլի[19] հետ։ 2012 թվականի աշնանից նա գրեթե մեկ տարի հանդիպում էր Մինկա Կելլիի հետ[20][21]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՔրիսը դերասանուհի Էվան Ռեչել Վուդի հետ նկարահանվել է Gucci Guilty օծանելիքի գովազդում։ Էվանսը նկարահանվել է Մերիլին Մենսոնի "Tainted Love" երգի տեսահոլովակում։
Քրիսը մասնակցել է բարեգործական ակցիաների, դեկտեմբերի 29-ին դերասանը այցելել է Բոստոնի քաղաքային մանկական հիվանդանոց։ Քրիսը, ինչպես նաև շատ այլ աստղեր, բնորդել է նկարիչ Darren Tieste-ի համար հանուն գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարի։ Էվանսը ներկա է եղել Puma ընկերության ամբողջ աշխարհում աղքատության դեմ պայքարին նվիրված բարեգործական միջոցառմանը, ինչպես նաև մասնակցել է Celebrity Video Game Championship-ի բարեգործական ակցիային, որը հավաքում է գումար տարբեր հիմնադրամների համար, այդ թվում «Ես չափազանց երիտասարդ եմ քաղցկեղի համար» (անգլերեն՝ «I’m Too Young For This Cancer Foundation»), որն օգնում է երիտասարդներին պայքարել քաղցկեղի դեմ։ Քրիսն այլ աստղերի հետ միասին օգնել է գումար հավաքել խաղալով տեսախաղեր։ Առաջնությունը կայացել է հունվարի 1-ին Հոլիվուդում, Կալիֆորնիա։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2000 | ֆիլմ | Նորեկները | The Newcomers | Ջադ |
2000 | սերիալ | Հակառակ սեռ | Opposite Sex | Կերրի Բաստոն |
2001 | ֆիլմ | Ոչ մանկական ֆիլմ | Not Another Teen Movie | Ջեյք Ուայլեր |
2004 | ֆիլմ | Բարձրագույն միավոր | The Perfect Score | Կայլ |
2004 | ֆիլմ | Բջջային | Cellular | Ռայան |
2005 | ֆիլմ | Դաժան մարդիկ | Fierce People | Բրայս |
2005 | ֆիլմ | Ֆանտաստիկ քառյակ | Fantastic Four | Ջոննի Ստորմ/Ճրագ-մարդ |
2005 | ֆիլմ | Լոնդոն | London | Սիդ |
2007 | Մուլտֆիլմ | Նինդիա կրիաները | TMNT | Կեյսի |
2007 | ֆիլմ | Հնոց | Sunshine | Մեյս |
2007 | ֆիլմ | Դայակի օրագրերը | The Nanny Diaries | Հեյդեն |
2007 | ֆիլմ | Ֆանտաստիկ քառյակ՝ Արծաթյա սերֆերի ներխուժումը | Fantastic Four։ Rise of the Silver Surfer | Ջոննի Ստորմ/Ճրագ-մարդ |
2007 | Մուլտֆիլմ | Ճակատամարտ Տեռռա մոլորակի համար | Battle for Terra | Ստյուարտ Ստենտոն |
2008 | ֆիլմ | Փողոցների արքաներ | Street Kings | դետեկտիվ Փոլ Դիսկանտ |
2008 | ֆիլմ | «Արցունք» ադամանդի վաճառքը | The Loss of a Teardrop Diamond | Ջիմմի |
2008 | Մուլտսերիալ | Ճուտիկ ռոբոտը | Robot Chicken | տարբեր դերեր |
2009 | ֆիլմ | Հինգերորդ չափում | Push | Նիկ Գանտ |
2010 | ֆիլմ | Անհաջողակները | The Losers | Ջենսեն |
2010 | ֆիլմ | Սքոտ Պիլիգրիմը ընդեմ բոլորի | Scott Pilgrim vs. the World | Լուկաս Լի |
2011 | ֆիլմ | Սրսկում | Puncture | Մայկ Վայս |
2011 | ֆիլմ | Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառու | Captain America։ The First Avenger | Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա |
2011 | ֆիլմ | Ինչքա՞ն է քո մոտ | What's Your Number? | Կոլին Շի |
2012 | ֆիլմ | Վրիժառուներ | The Avengers | Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա |
2013 | ֆիլմ | Սառցե | The Iceman | Միստեր Ֆրիզի |
2013 | ֆիլմ | Ձյան միջով | Snowpiercer | Կյորտիս |
2013 | ֆիլմ | Տոր՝ Խավարի թագավորություն | Thor։ The Dark World | Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա |
2014 | ֆիլմ | Սիրտը ջարդուփշուր | A Many Splintered Thing | Պատմող |
2014 | ֆիլմ | Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը | Captain America։ The Winter Soldier | Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա |
2014 | ֆիլմ | Մինչ մենք կբաժանվենք | Before We Go | Նիք Վոգան |
2015 | ֆիլմ | Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը | The Avengers։ Age of Ultron | Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա |
2016 | ֆիլմ | Կապիտան Ամերիկա։ Քաղաքցիական պատերազմ | Captain America 3 | Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա |
2017 | Ֆիլմ | Շնորհալին | Gifted | Ֆրանկ Ադլեր |
2017 | Ֆիլմ | Սարդ-մարդ։ Տունդարձ | Spider-Man: Homecoming | Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա |
2018 | Ֆիլմ | Վրիժառուները։ Անվերջության պատերազմ | The Avengers: Infinity War | Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա |
2019 | Ֆիլմ | Կապիտան Մարվել | Captain Marvel | Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա |
2019 | Ֆիլմ | Վրիժառուները։ Վերջնախաղ | Avengers 4. Endgame | Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա |
2019 | Ֆիլմ | Կարմիր ծովի ջրացատկային առողջարան | Red Sea Diving Resort | Արի Լևինսոն |
2019 | Ֆիլմ | Հանել դանակները | Knives Out | Հյու Ռենսոմ Դրայզդեյլ |
2020 | Մինի սերիալ | Պաշտպանել Ջեյկոբին | Defending Jacob | Энди Барбер |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.cosmopolitan.com/entertainment/celebs/a9141918/chris-evans-jessica-biel-dated/
- ↑ https://pt.thewillandthewallet.org/chris-evans-jessica-biel-almost-got-married
- ↑ https://www.usatoday.com/story/life/entertainthis/2016/06/26/jenny-slate-chris-evans/86409576/
- ↑ https://www.vanityfair.com/style/2016/05/chris-evans-jenny-slate-dating
- ↑ https://www.reuters.com/article/us-mtvawards-factbox/winners-at-the-2013-mtv-movie-awards-idUSBRE93E04X20130415
- ↑ http://www.mtv.com/news/2443412/mtv-movie-awards-2013-complete-winners-list/
- ↑ https://www.ibtimes.com/peoples-choice-awards-2015-chris-evans-says-his-mom-made-40-votes-favorite-action-1776990
- ↑ https://www.bostonmagazine.com/arts-entertainment/2015/01/08/chris-evans-peoples-choice-awards/
- ↑ https://www.cbsnews.com/news/teen-choice-awards-2015-winners-and-highlights/
- ↑ https://abcnews.go.com/Entertainment/teen-choice-awards-recap-complete-winners-list/story?id=33130596
- ↑ https://www.instyle.com/news/teen-choice-awards-2016-chris-evans-choice-movie-actor
- ↑ https://www.eonline.com/news/784000/teen-choice-awards-2016-winners-the-complete-list
- ↑ https://web.archive.org/web/20180517205535/https://www.broadway.com/buzz/192192/mean-girls-leads-broadwaycom-audience-choice-award-winners-ethan-slater-hailey-kilgore-also-take-top-prizes/
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ 17,0 17,1 Bauer P. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ «Քրիս Էվանսը ծրագրում է արձակուրդ վերցնել». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Johnson, Zach (2012 թ․ սեպտեմբերի 4). «Chris Evans, Dating Again!». Us Weekly. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Johnson, Zach (2012 թ․ սեպտեմբերի 4). «Exclusive: Chris Evans, Minka Kelly Dating Again!». Us Weekly. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Minka Kelly, Chris Evans break up again». upi.com. 2013 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
Հղումներ
խմբագրել- Chris Evans (անգլ.) Internet Movie Database կայքում
- Chris Evans video interview Արխիվացված 2008-12-06 Wayback Machine
- Քրիս Էվանս Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Էվանս» հոդվածին։ |