Ջերեմի Լի Ռեներ (անգլ.՝ Jeremy Lee Renner, հունվարի 7, 1971(1971-01-07)[1][2], Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան։ 2 անգամ առաջադրվել է «Օսկար» (2010, 2011), BAFTA (2010) և «Ոսկե գլոբուս» (2010) մրցանակների։

Ջերեմի Ռեներ
անգլ.՝ Jeremy Renner
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1971(1971-01-07)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրՄոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունFred C. Beyer High School? և Modesto Junior College?
Մասնագիտություներաժիշտ, թատրոնի դերասան, դիմահարդար, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր
ԱմուսինSonni Pacheco?
Պարգևներ և
մրցանակներ

MTV կինոմրցանակ լավագույն կռվի համար

Chicago Film Critics Association Award for Best Actor?

<<+>>

Las Vegas Film Critics Society Award for Best Actor?

Washington D.C. Area Film Critics Association Award for Best Ensemble?

Washington D.C. Area Film Critics Association Award for Best Ensemble?

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

Բոստոնի կինոքննադատների ընկերության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

Online Film Critics Society Award for Best Actor?

և

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում

Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Jeremy Renner Վիքիպահեստում

Առավել հայտնի է դարձել «Փոթորկի տիրակալը» (2008), «Ավազակների քաղաքը» (2010), Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ պրոտակոլը (2011), «Վրիժառուներ» (2012), «Բորնի էվոլյուցիան» (2012), Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը (2013), «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջան» (2015), Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ (2016) ֆիլմերից։

ԿենսագրությունԽմբագրել

Ջերեմի Ռեները ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Մոդեստո քաղաքում Վալերի Քերլիի և Լի Ռենների ընտանիքում։ Յոթ երեխաներից ավագն է[4][5][6][7]։ Մորական կողմից իռլանդական արմատներ ունի, իսկ հորական կողմից՝ գերմանական[8][9][10][11][12]։

Ջերեմին կրթություն է ստացել Ֆրեդ Բեյերի բարձրագույն դպրոցում և Մոդեստոյի կրտսեր քոլեջում։ Դերասան Դևիդ Բորիանազի հետ քոլեջում հաճախում էր դերասանական դասընթացների[6][6][13]։

Նվագել է կիթառ և երգել «Sons of Ben» խմբում։

ԿարիերաԽմբագրել

Ջերեմին իր դերասանական կարիերան սկսել է հակահերոսներ խաղալով՝ վամպիր 18-րդ դարից, զինված հարբեցող, սերիական մարդասպան։ 2000-ական թվականներին հիմնականում կատարում էր երկրորդական դերեր՝ S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին, The Heart Is Deceitful Above All Things, Հյուսիսային երկիրը։ Մերժեց «Մեծ գողություն» ֆիլմում նկարահանվելու առաջարկը հօգուտ Բրայն Գեմբելի դերի՝ S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժնում․ այս ֆիլմում բոքսի պարապմունքների ժամանակ կոտրեց ձեռքը[14]։

Կինոքննադատների ուշադրությունը գրավեց «Դամեր դահիճը» և «Նեո Նեդ» ֆիլմերից հետո[15]։ Նրան ճանաչում բերեց ռազմական թրիլլեր «Փոթորկի տիրակալը», որի գլխավոր դերը կատարելու համար Ջերեմին առաջադրվեց Օսկարի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[16][17]։

Նկարահանվել է Փինքի «Trouble» տեսահոլովակում՝ շերիֆի դերում[18]։

2011 թվականին հաջորդեց Օսկարի երկրորդ առաջադրումը «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ Ջեմի դերակատարման համար Բեն Աֆլեքի «Ավազակների քաղաքը» ֆիլմում[19][20][21][22]։ Նույն թվականին էկրան բարձրացավ «Թոր» ֆիլմը, որտեղ Ռեները հանդես եկավ սուպերհերոս «Բազեի աչք»-ի էպիզոդիկ դերով[23][24]։ Այնուհետև այս դերը խաղաց նաև «Վրիժառուներ» ֆիլմում, սակայն այս անգամ որպես գլխավոր հերոսներից մեկը[25][26]։ 2011 թվականին էկրան բարձրացավ Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ պրոտակոլը ֆիլմը, որտեղ Ջերեմին կատարեց գլխավոր դերերից մեկը։

Ռեները պետք է հնչունավորեր Կապիտան Գաթային Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ մուլտֆիլմում, սակայն հեռացավ նախագծից՝ նկարահանումների օրակարգի շուրջ անհամաձայնությունների պատճառով։

2012 թվականին կինովարձույթում հայտնվեց «Բորնի էվոլյուցիա»-ն, որտեղ Ռեները կատարում էր սուպերգործակալ Աարոն Քրոսի դերը[27][28]։ 2013 թվականի հունվարի 17-ին էկան բարձրացավ Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը ֆիլմը, որտեղ դերասանը կատարեց Հենզելի դերը[29]։

2016 թվականին խաղաց աստղաֆիզիկոս Իենի դերը գիտաֆանտաստիկ «Ժամանում» ֆիլմում[30], որն առաջադրվեց Օսկարի 8 անվանակարգերում։

Անձնական կյանքԽմբագրել

Ռեները 2014 թվականի հունվարի 13-ին ամուսնանում է կանադացի մոդել Սոնի Պաչեկոյի հետ[31][32][33]։ 2013 թվականի մարտի 28-ին ծնվում է նրանց դուստրը՝ Ավա Բեռլինը[34][35]։ 2014 թվականի դեկտեմբերի 30-ին Պաչեկոն դիմում է ամուսնալուծության՝ հիմնվելով անհանդուրժելի տարաձայնությունների վրա[36]։ Ամուսնալուծությունը կայանում է 2015 թվականին․ Ռեները և Պաչեկոն կիսում է դստեր խնամակալությունը[37]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=45947
  4. «Jeremy Renner on His Daughter»։ Վերցված է ապրիլի 20, 2015 
  5. Walden Celia (դեկտեմբերի 11, 2011)։ «Jeremy Renner on Mission Impossible 4»։ The Daily Telegraph (London) 
  6. 6,0 6,1 6,2 Rowlandmrowland Marijke (մարտի 7, 2010)։ «Renner has taken a long, slow road to fame – Jeremy Renner»։ Modesto Bee։ Վերցված է փետրվարի 22, 2012 
  7. Lippolis Raffaella (հունիսի 17, 2012)։ «Jeremy Renner, l'antiero dagli occhi di ghiaccio»։ Cinefilos (Italian)։ Վերցված է ապրիլի 16, 2013 
  8. Pardee Thomas, John Holland (հունվարի 5, 2008)։ «Actor Jeremy Renner escapes injury as huge tree topples»։ The Modesto Bee։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-18-ին։ Վերցված է փետրվարի 25, 2010 
  9. «Jeremy Renner Finally Gets Some Action»։ Details։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  10. Braun Liz։ «Renner tackling bigger missions | Movies | Entertainment»։ Toronto Sun։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-23-ին։ Վերցված է փետրվարի 22, 2012 
  11. «'Hurt Locker' Star Jeremy Renner on Ditching His Mom, Dancing With Madonna (VIDEO)»։ AOL TV։ սեպտեմբերի 23, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է փետրվարի 22, 2012 
  12. Galloway Stephen (ապրիլի 4, 2012)։ «Jeremy Renner's Shot at Playing Hero»։ The Hollywood Reporter։ Վերցված է ապրիլի 16, 2013 
  13. Staff writers (փետրվարի 2, 2010)։ «Oscar Nominee Renner: 'It's Awesome. Really Awesome': Modesto actor nominated for best actor in 'The Hurt Locker'»։ The Modesto Bee։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-11-ին։ Վերցված է փետրվարի 25, 2010 
  14. Koehler Robert (օգոստոսի 7, 2003)։ «S.W.A.T.»։ variety.com։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  15. «Jeremy Renner Haunted By 'Dahmer' Role»։ starpulse.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-18-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  16. «Sigourney Weaver, Justin Timberlake, Kyra Sedgwick, Ray Romano and Others will Present at the 16th Annual SAG Awards®»։ sag.org։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  17. «Nominees & Winners for the 82nd Academy Awards»։ oscars.org։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  18. «JPink Falls Off Horses, Avoids Rattlesnakes During 'Trouble'-Filled Video Shoot»։ mtv.com։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  19. Blank Emily, Schutte Lauren (նոյեմբերի 15, 2010)։ «Hollywood's A-List Redefined»։ (slide 6 of 10 in slideshow) The Hollywood Reporter։ Վերցված է հունիսի 26, 2012 
  20. «Jason Bateman, Jon Hamm, Nicole Kidman, Jeremy Renner, Sofia Vergaraand Robin Wright To Present At The 17th Annual Screen Actors Guild Awards®»։ sag.org։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  21. «Best Supporting Actor: Jeremy Renner»։ esquire.com։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  22. «Jeremy Renner reacts to Oscar nomination for 'The Town'»։ Entertainment Weekly։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  23. «Report: Jeremy Renner's Hawkeye Makes A Cameo In 'Thor'»։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  24. «'Mission: Impossible 4′ Set Photos of Jeremy Renner & Josh Holloway»։ screenrant.com։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  25. Corinne Heller (հուլիսի 23, 2010)։ «Joss Whedon Talks 'The Avengers': Jeremy Renner Confirmed as 'Hawkeye'»։ OnTheRedCarpet.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-10-ին։ Վերցված է հունիսի 14, 2012 
  26. Steve Weintraub (մայիսի 3, 2012)։ «Scarlett Johansson and Jeremy Renner Talk The Avengers»։ Collider.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է հունիսի 14, 2012 
  27. «Jeremy Renner: 'I want Bourne collaboration with Matt Damon'»։ Digital Spy։ Վերցված է դեկտեմբերի 8, 2011 
  28. «Jeremy Renner on Bourne Legacy»։ Empire։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  29. «First Look: Jeremy Renner in "Hansel and Gretel: Witch Hunters"»։ worstpreviews.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  30. «Jeremy Renner Joins Amy Adams in Sci-Fi 'Story of Your Life' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-06-16 
  31. Bacardi Francesca (դեկտեմբերի 30, 2014)։ «Jeremy Renner and Wife Sonni Pacheco Split After Just 10 Months of Marriage»։ E!։ Վերցված է դեկտեմբերի 31, 2014 
  32. Thorpe Elizabeth E. (September 2014)։ «Jeremy Renner Talks 'Kill the Messenger' Movie, Marriage, and Fatherhood»։ Capitol File։ Վերցված է սեպտեմբերի 24, 2014 
  33. Billups Andrea (սեպտեմբերի 24, 2014)։ «Jeremy Renner Confirms Marriage to Sonni Pacheco»։ People։ Վերցված է սեպտեմբերի 24, 2014 
  34. Takeda Allison (մարտի 29, 2013)։ «Jeremy Renner Names Baby Daughter Ava Berlin»։ Us Weekly։ Վերցված է մարտի 31, 2013 
  35. Hiblen Carolyn (սեպտեմբերի 20, 2013)։ «Playing happy families: Jeremy Renner and ex-girlfriend Sonni Pacheco enjoy an amicable outing with precious daughter Ava»։ Daily Mail։ Վերցված է մարտի 7, 2014 
  36. Ehrich Dowd Kathy (դեկտեմբերի 30, 2014)։ «Jeremy Renner's Wife Sonni Pacheco Files for Divorce»։ People։ Վերցված է դեկտեմբերի 30, 2014 
  37. «Jeremy Renner to Share Custody of His Daughter in Divorce Settlement»։ People։ Վերցված է 2015-10-28 

Արտաքին հղումներԽմբագրել