Բացել գլխավոր ցանկը

Գեորգ Ֆերդինանդ Լյուդվիգ Ֆիլիպ Կանտոր[9] (գերմ.՝ Georg Ferdinand Ludwig Philipp Cantor, փետրվարի 19 (մարտի 3), 1845[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] - հունվարի 6, 1918(1918-01-06)[2][1][4][5][6], Հալե, Merseburg Government Region, Province of Saxony, Պրուսիա[2]), գերմանացի մաթեմատիկոս, առավել հայտնի որպես բազմությունների տեսության հիմնադիր։ Մշակել է անվերջ բազմությունների և տրանսֆինիտ թվերի տեսությունները։ Ապացուցել է բոլոր իրական թվերի անհաշվելիությունը, որով ցույց է տվել ոչ համարժեք, այսինքն՝ տարբեր հզորության անվերջ բազմությունների գոյությունը, ձևակերպել է բազմության հզորության ընդհանուր հասկացությունը։ Կանտորը 1879—1884 թթ. համակարգված ձևով շարադրել է անվերջության մասին իր ուսմունքի սկզբունքները։ Ներմուծել է սահմանային կետի, ածանցյալ բազմության հասկացությունները, զարգացրել իռացիոնալ թվերի տեսություններից մեկը, ձևակերպել անընդհատության աքսիոմներից մեկը։ Կանտորի գաղափարները չեն ընդունել ժամանակակիցները, մասնավորապես Քրոնեկերը, սակայն հետագայում դրանք մեծապես ազդել են մաթեմատիկայի զարգացման վրա։

Գեորգ Կանտոր
Georg Cantor
Georg Cantor2.jpg
Ծնվել էփետրվարի 19 (մարտի 3), 1845[1]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3]
Մահացել էհունվարի 6, 1918(1918-01-06)[2][1][4][5][6] (72 տարեկանում)
Հալե, Merseburg Government Region, Province of Saxony, Պրուսիա[2]
բնական մահով
Բնակության վայր(եր)Ռուսական կայսրություն և Գերմանական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Ազգությունհրեա
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Հալլե-Վիտենբերգի համալսարան
Գործունեության ոլորտբազմությունների տեսություն և մաթեմատիկա
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն[7] և Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն[7]
Ալմա մատերUniversity of Berlin, Հումբոլդտի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[8] (1867) և հաբիլիտացիա (1869)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Գիտական ղեկավարԷռնստ Էդուարդ Կումմեր և Կառլ Վայերշտրաս
ՊարգևներՍիլվեստրի մեդալ
Georg Cantor Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1845 թ. Սանկտ Պետերբուրգում հրեաների ընտանիքում։ Նա վեց երեխաներից ամենամեծն էր։ Ծնողներից ժառանգել էր նկարչական տաղանդ և հիանալի նվագում էր ջութակ։ 1856 թ. ընտանիքով տեղափոխվել են Գերմանիա` Ֆրանկֆուրտ: 1862 թ. Կանտորն ընդունվում է Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտուտ (այժմ-Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց): Բայց մեկ տարի անց մահանում է նրա հայրը` նրան կտակելով մեծ գումար, և Գեորգը տեղափոխոխվում է Բեռլինի համալսարան, որտեղ դասավանդում էին հայտնի գիտնականներ Կարլ Վեյերշտրաս և Լեոպոլդ Քրոնեկերը։ 1867 թ. ավարտում է Բեռլինի համալսարանը։ 1874 թ. ամուսնանում է Վալի Գութմանի հետ և ունենում վեց երեխա։ Մահացել է 1918 թ. հունվարի 6-ին Գերմանիայում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Кантор Георг // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Б. Галеркин Кантор, Георг // Еврейская энциклопедияСПб.: 1911. — Т. 9. — С. 244.
  4. 4,0 4,1 4,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  5. 5,0 5,1 5,2 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 Indiana Philosophy Ontology Project
  7. 7,0 7,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Grattan-Guinness 2000, p. 351
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 243