Բացել գլխավոր ցանկը

Գոտլոբ Ֆրեգե

գերմանացի տրամաբան, փիլիսոփա, մաթեմատիկոս

Գոտլոբ Ֆրեգե (լրիվ անունը՝ Ֆրիդրիխ Լյուդվիգ Գոտլոբ Ֆրեգե, գերմ.՝ Friedrich Ludwig Gottlob Frege, նոյեմբերի 8, 1848(1848-11-08)[1][2][3][4][5], Վիսմար, Grand Duchy of Mecklenburg-Schwerin, Գերմանական միություն[6] - հուլիսի 26, 1925(1925-07-26)[1][2][3][4][5], Բադ-Կլայնեն, Nordwestmecklenburg District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա), գերմանացի տրամաբան, փիլիսոփա, մաթեմատիկոս։

Գոտլոբ Ֆրեգե
գերմ.՝ Friedrich Ludwig Gottlob Frege
Young frege.jpg
Ծնվել էնոյեմբերի 8, 1848(1848-11-08)[1][2][3][4][5]
ԾննդավայրՎիսմար, Grand Duchy of Mecklenburg-Schwerin, Գերմանական միություն[6]
Մահացել էհուլիսի 26, 1925(1925-07-26)[1][2][3][4][5] (76 տարեկանում)
Մահվան վայրԲադ-Կլայնեն, Nordwestmecklenburg District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունԵնայի համալսարան և Գյոթինգենի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1873) և հաբիլիտացիա (1874)
Ազդվել էԲերնարդ Բոլցանո
ԵրկերSense and reference? և Begriffsschrift?
Մասնագիտությունմաթեմատիկոս, տրամաբան, վերլուծաբան փիլիսոփա, լեզվի փիլիսիփա, համալսարանի պրոֆեսոր և փիլիսոփա
ԱշխատավայրԵնայի համալսարան
ԱնդամությունԼեոպոլդինա[7]
Gottlob Frege Վիքիպահեստում

Եղել է Ենայի համալսարանի պրոֆեսոր (1879–1918)։ Մաթեմատիկական տրամաբանության հիմնադիրներից է։ «Գաղափարագրություն» աշխատությունում (1879) առաջին անգամ սահմանել է պրեդիկատների տրամաբանության հիմնական գաղափարները, մասնավորապես` քվանտորները։ «Թվաբանության հիմնական օրենքներ» աշխատությունում (հ․ 1–2, 1893–1903) տրամաբանության գաղափարների հիման վրա կառուցել է ձևայնացված թվաբանության համակարգ։

Ֆրեգեի աշխատությունները վճռական դեր են խաղացել լոգիցիզմի հիմնավորման և զարգացման գործում։ Ֆրեդեի համակարգում Բերտրան Ռասելի հայտնաբերած հակասությունները կարևոր դեր են խաղացել բազմությունների տեսության պարադոքսների վերլուծության համար։ Հոտլոբ Ֆրեգեն նաև տրամաբանական իմաստաբանության հիմնադիրներից է։

ԳրականությունԽմբագրել

  • Стяжкин Н․ И․, Формирование математической логики, М․, 1967․

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 731