Փոխմիարժեք համապատասխանություն

Փոխմիարժեք համապատասխանություն, փոխմիարժեք արտապատկերում, բիեկցիա (բի․․․ և լատ․՝ jacere - նետել, տարածել), երկու բազմությունների տարրերի միջև այնպիսի համապատասխանություն, որի դեպքում մի բազմության յուրաքանչյուր տարրին համապատասխանում է մյուս բազմության մեկ որոշակի տարր և ընդհակառակը։ Փոխմիարժեք համապատասխանությունը ֆունկցիայի (արտապատկերման) այն մասնավոր դեպքն է, երբ ֆունկցիան և իր հակադարձը միարժեք են։ Եթե երկու բազմությունների միջև կարելի է ստեղծել փոխմիարժեք համապատասխանություն, ապա այդ բազմությունները կոչվում են համարժեք կամ համազոր։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 358  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոխմիարժեք համապատասխանություն» հոդվածին։