Բացել գլխավոր ցանկը

Լյուդվիգ Յոզեֆ Յոհան Վիտգենշթայն (գերմ.՝ Ludwig Josef Johann Wittgenstein, 1889 թ. ապրիլի 26, Վիեննա - 1951 թ. ապրիլի 29, Քեմբրիջ, Անգլիա), ավստրիացի փիլիսոփա, անալիտիկ փիլիսոփայության հիմնադիր, 20-րդ դարի նշանավոր մտածողներից մեկը։ 1929 թվականից ապրել է Անգլիայում։ Բ․ Ռասելի հետ մշակել է տրամաբանական ատոմիզմի ուսմունքը։ Փիլիսոփայության կոչումը համարել է ոչ թե աշխարհի մասին տեսության մշակումը (դա մասնավոր գիտությունների խնդիրն է), այլ լեզվի (ըստ էության լեզվամտածողության) տրամաբանական վերլուծությունը՝ ճանաչողության ընթացքում ծագող իմացաբանական-տրամաբանական դժվարությունների լուծման համար։ Նրա «Տրամաբանական-փիլիսոփայական երկը» հեղափոխական ազդեցություն է գործել ժամանակակից արևմտյան փիլիսոփայության մեջ՝ մղելով «Վիեննայի շրջանակին» տրամաբանական պոզիտիվիզմի ծրագրի ստեղծմանը։ Ուշ շրջանի գործերում Վիտգենշտայնը գիտակցում է ձևական տրամաբանական վերլուծության սահմանափակվածությունը ապացուցողական կշռադատության ոլորտով և խնդիր է դնում վերլուծել սովորական լեզուն ոչ ձևական եղանակներով՝ վերցնելով «լեզուն իր գործածության մեջ»։ Այստեղ ևս իր նոմինալիստական տեսակետին հավատարիմ, Վիտգեյնշտայնը լեզվական որևէ միավորի տարբեր գործածությունների մեջ հանդես եկող նշանակությունները դիտում է որպես միևնույն «ընտանիքի» անդամներ և ոչ թե որպես մեկ ընդհանուր նշանակության տարբերակներ (այսպես կոչված, «ընտանեկան նմանությունների» տեսություն)։ Իմաստաբանական-տրամաբանական դժվարությունների, մասնավորապես պարադոքսների առաջացումը նա կապում է լեզուների իմացաբանական համակարգերի տարբերությունների, լեզվի գործածության ոլորտների ու մակարդակների առանձնահատկությունների հետ, որոնք կապված են դրանց բնորոշ լեզվական կանոնների տարբերությունների հետ (այսպես կոչված, «լեզվական խաղերի» տեսություն)։ Վիտգենշտայնի գաղափարներն արժեքավոր են տրամաբանական, լեզվաբանական, մշակութաբանական հետազոտությունների համար, բայց գիտական քննադատության չեն դիմանում փիլիսոփայության, աշխարհայացքային հարցերի վերառումը և իմացաբանական դժվարությունների հանգեցումը լեզվատրամաբանական և իմաստաբանական վերլուծությանը։ Լեզվի բնույթի և կառուցվածքի մասին նրա գաղափարները, շարադրված «Փիլիսոփայական հետազոտություններ» երկում, ծնունդ տվեցին առօրյա լեզվի կամ լեզվաբանական փիլիսոփայությանը։

Picto infobox auteur.png
Լյուդվիգ Վիտգենշթայն
Ludwig Wittgenstein
Ludwig Wittgenstein.jpg
Ծնվել էապրիլի 26, 1889(1889-04-26)[1][2][3][4][5][6][7] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[8]
Մահացել էապրիլի 29, 1951(1951-04-29)[8][2][3][4][6][7] (62 տարեկանում) Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[8]
բնական մահով
ԳերեզմանAscension Parish Burial Ground
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունլեզվի փիլիսիփա, ճարտարապետության տեսաբան, պրոֆեսոր, գրող, հեղինակ, տրամաբան, մաթեմատիկոս, ասացվածքների հեղինակ, իմացաբան և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Թրինիթի քոլեջ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԹրինիթի քոլեջ, Բեռլինի տեխնիկական համալսարան, Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան և Քեմբրիջի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1929)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]
Եղել է գիտական ղեկավարReuben Goodstein?
Ազդվել էԲերտրան Ռասել, Սյորեն Կիերկեգոր, Գոտլոբ Ֆրեգե և Արթուր Շոպենհաուեր
ՀայրԿառլ Վիտգենշթայն
ՈւսուցիչԲերտրան Ռասել
ԱշակերտներAlice Ambrose?
Կայքwittgen-cam.ac.uk
Ստորագրություն
Ludwig Wittgenstein signature.svg
Ludwig Wittgenstein Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118634313 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 International Music Score Library Project — 2006.
  7. 7,0 7,1 Indiana Philosophy Ontology Project
  8. 8,0 8,1 8,2 Витгенштейн Людвиг // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.