Էդմունդ Հուսերլ
Էդմունդ Հուսերլ (գերմ.՝ Edmund Husserl, ապրիլի 8, 1859[1][2][3][…], Պրոստեյով[4] - ապրիլի 27, 1938[2][3][5][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ), գերմանացի փիլիսոփա (ծագումով հրեա), ֆենոմենոլոգիայի փիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Իր դասախոսական գործունեության և բազմաթիվ աշխատությունների շնորհիվ նշանակալից ազդեցություն է գործել գերմանական և արևմտյան փիլիսոփայության և, մասնավորապես, էքզիստենցիալիզմի առաջացման և զարգացման վրա։
Ֆ. Բրենտանոյի և Կ. Շտումպֆի աշակերտը, կրել է նաև Բ. Բոչցանոյի, նեոկանտականության ազդեցությունը։ Հուսեռլը հանդես է եկել տրամաբանության մեջ պսիխոլոգիզմի քննադատությամբ, նրա տեսական ծրագիրն էր՝ փիլիսոփայությունը դարձնել խստիվ գիտություն («Տրամաբանական հետազոտություններ»), գիտություն գիտակցության ֆենոմենների մասին՝ ֆենոմենոլոգիա։ Ֆենոմենոլոգիան Հուսերլը համարում է գիտություն մաքուր գիտակցության (ինտենցիոնալ ակտերի) մասին։ Փիլիսոփայության հիմնական հարցի լուծման մեջ հավակնելով չեզոքության՝ Հուսերլն առաջարկել է ֆենոմենոլոգիայից բացառել «կեցության մասին դրույթը»։ Վերացական գաղափարներին համապատասխանող առարկաները, մասնավորապես մատերիական օբյեկտները, համարել է այնպիսի էություններ, որոնք օժտված չեն առանձին կոնկրետ առարկաների նման գոյությամբ, բայց ունեն մարդկային ճանաչողությունից անկախ նշանակություն՝ օբյեկտիվ են։ Այսպիսով, սուբյեկտիվիստական մոտիվները Հուսերլը համակցել է օբյեկտիվ-իդեալիստականի հետ։ Իր վերջին աշխատություններից մեկում («Եվրոպական գիտությունների ճգնաժամը և տրանսցենդենտալ ֆենոմենոլոգիան») Հուսերլն իր ժամանակի Եվրոպայի հոգևոր իրավիճակը դիտում է որպես ճգնաժամային՝ այն կապելով եվրոպական մշակույթին հատուկ սցիենտիզմի և, ընդհանրապես, նատուրալիստական-պոզիտիվիստական մտածելակերպի հետ։ Հուսերլն ազդել է արդի բուրժուական փիլիսոփայության վրա։ Ֆենոմենոլոգիան Էկզիստենցիալիզմի սկզբնաղբյուրներից մեկն է։ Հուսերլի փիլիսոփայությունը բուրժուական փիլիսոփայության մտքի ճգնաժամի արտահայտությունն է։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 6,0 6,1 Czech National Authority Database
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Precht R. D. Sei du selbst: Eine Geschichte der Philosophie III — 2019. — Vol. 3.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bakewell S. Au café existentialiste (ֆր.) — Éditions Albin Michel, 2018. — P. 489. — ISBN 978-2-253-25783-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 682)։ |