Յոհաննես Դունս Սկոտ (լատին․՝ Johannes Duns Scotus, 1266[1], Դունս, Duns, Berwickshire[1][2] - նոյեմբերի 8, 1308[3], Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), փիլիսոփա, աստվածաբան, ֆրանցիսկյան միաբանության անդամ։ Միջնադարյան սխոլաստիկայի ներկայացուցիչ։ Դասավանդել է Օքսֆորդի և Փարիզի համալսարաններում։ Քննադատել է թոմիզմը՝ գտնելով, որ հնարավոր չէ ռացիոնալիստորեն հիմնավորել արարչագործության գաղափարը, փորձել է փիլիսոփայությունը անջատել աստվածաբանությունից։ Աստծուն վերագրելով բացարձակ ազատություն՝ պնդել է, որ աստված կարող է նյութին հաղորդել մտածելու ունակություն, այսինքն, ինչպես նշել է Կ․ Մարքսը, իրեն իսկ աստվածաբանությանն ստիպել է մատերիալիզմ քարոզել։ Դունս Իոհանը նոմինալիզմի դիրքերից լուծել է ունիվերսալիաների (ընդհանուրի) խնդիրը և դրանով ամրապնդել միջնադարյան փիլիսոփայության մատերիալիստական հակումները։ Դունս Իոհանը զգալի ավանդ է թողել միջնադարյան Եվրոպայի տեսական մտքի պատմության մեջ։

Յոհաննես Դունս Սկոտ
Duns Scotus
Ծնվել է1266[1] Դունս, Duns, Berwickshire[1][2]
Մահացել էնոյեմբերի 8, 1308[3] Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
ԳերեզմանChurch of the Immaculate Conception of the Blessed Virgin Mary in Cologne
Քաղաքացիություն Շոտլանդիայի թագավորություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] և կաթոլիկություն[4]
Մասնագիտությունփիլիսոփա, աստվածաբան, համալսարանի դասախոս, գրող, դասախոս, regular cleric և քարոզիչ
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, աստվածաբանություն, կրթություն, scientific writing?, քրիստոնեական ծառայություն, preaching?, սխոլաստիկա և տրամաբանություն
Ալմա մատերՄերթոն քոլեջ և Օքսֆորդի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն[3][5][6]
ՈւսուցիչSimon of Faversham?, William of Ware? և Gonsalvus of Spain?
ԱշակերտներՈւիլյամ Օկկամ
 John Duns Scotus Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Դունս Սկոտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 460