Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (գերմ.՝ Eidgenössische Technische Hochschule Zürich, անգլ.՝ Swiss Federal Institute of Technology Zurich), բուհ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցը հիմնադրվել է 1855 թվականի հոկտեմբերի 16-ին և համարվում է Շվեյցարիայի և ամբողջ աշխարհի առաջատար բուհերից մեկը[6]։ Այժմ բուհն աշխարհի համալսարանների շարքում գրավում է 8-րդ տեղը՝ գիտական, ինժեներական և տեխնիկական առարկաների ուսուցմամբ և երկրորդն է Եվրոպայում Քեմբրիջի համալսարանից հետո[7]։
Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց գերմ.՝ Eidgenössische Technische Hochschule Zürich | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | տեխնիկական համալսարան |
Հիմնադրված է | հոկտեմբերի 16, 1855 |
Ռեկտոր | Günther Dissertori? |
Անդամակցություն | ORCID[1], Հետազոտական համալսարանների միջազգային միություն, Եվրոպայի համալսարանների միություն[2], Informationsdienst Wissenschaft?[3], Առաջադեմ ճարտարագիտական կրթության և հետազոտության եվրոպական դպրոցների համաժողով, ArXiv[4] և Open Education Global?[5] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ցյուրիխ |
Կայք | ethz.ch |
![]() |
Ինստիտուտի 21 պրոֆեսորներ և ուսանողներ Նոբելյան մրցանակի են արժանացել, որոնցից ամենահայտնին Ալբերտ Այնշտայնն է, ով մրցանակն ստացավ 1921 թվականին, իսկ վերջինը՝ Կուրտ Վյուտրիխը՝ 2002 թվականին։ Հանդիսանում է IDEA League-ի (Եվրոպայի 5 առաջատար տեխնիկական բուհերի ստրատեգիական միություն) և Հետազոտական համալսարանների միջազգային միության անդամ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://orcid.org/members/001G000001G8Z0JIAV-eth-zurich
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://idw-online.de/de/institution104
- ↑ Our Members / Tier 1
- ↑ https://www.oeglobal.org/about-us/members-list/
- ↑ «Academic Ranking of World Universities - 2012| Top 500 universities | Shanghai Ranking - 2012 | World University Ranking - 2012»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-05-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 2
- ↑ «Times Higher Education»