Բացել գլխավոր ցանկը

Դարմշտադտ (գերմ.՝ Darmstadt), քաղաք Գերմանիայում` Հեսսենի երկրամասի հարավային մասում: 1997 թվականին ստացել է «գիտությունների քաղաքի» պաշտոնական կարգավիճակ (գերմ.՝ Wissenschaftsstadt):

Բնակավայր
Դարմշտադտ
գերմ.՝ Darmstadt
Դրոշ Զինանշան
Hissflagge der Stadt Darmstadt.svg Wappen Darmstadt.svg

Residenzschloss Darmstadt 539-Gdh.JPG
Կոորդինատներ: 49°52′0″ հս․ լ. 8°39′0″ ավ. ե. / 49.86667° հս․. լ. 8.65000° ավ. ե. / 49.86667; 8.65000
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրված է1330 թ.
Մակերես122,09 կմ²
ԲԾՄ144 մետր
Բնակչություն157 437 մարդ (դեկտեմբերի 31, 2016)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ06151, 06150 և 06159
Փոստային ինդեքսներ64283–64297
Ավտոմոբիլային կոդDA
Պաշտոնական կայքdarmstadt.de
##Դարմշտադտ (Գերմանիա)
Red pog.png

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Քաղաքը Darmundestat անունով առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարի վերջին:

Տեղի բնակիչները ենթադրում են, որ քաղաքի անվանումը ծագում է Դարմբախ (գերմ.՝ Darmbach) անվանումից, որ քաղաքի տարածքով երբեմնի հոսող գետի անվանումն է եղել[2]: Սակայն փաստն այն է, որ վտակն է իր անունը ստացել քաղաքից, ոչ թե հակառակը[3]:

Դրամշտադտը քաղաքի կարգավիճակ պաշտոնապես ստացել է 1330 թվականին կայսր Լյուդվիգ IV Բավարացու օրոք` դառնալով Կատցենելբոգեն կոմսության (գերմ.՝ Grafschaft Katzenelnbogen), իսկ հետագայում` Հեսսենի կոմսության մաս (գերմ.՝ Landgrafschaft Hessen): 1806 թվականից Հեսսենի մեծ կոմսերի նստավայրն է:

Ինդուստրացման դարաշրջանԽմբագրել

19-րդ դարի ընթացքում քաղաքի բնակչությունն արել է` 15.000-ից դառնալով 72.000: 1877 թվականին ի հայտ է գալիս տեխնիկական առաջին դպրոցը, որ հետագայում վերածվում է տեխնիկական համալսարանի:

20-րդ դարում Դարմշտադտը դառնում է գեղարվեստական մոդեռն ուղղության կենտրոն (գերմ.՝ Jugendstil): Ամենամյա տարբեր նախագծերի համար քաղաքում կառուցվեցին այդ շրջանի ճարտարապետական նշանավոր մի շարք շինություններ: 1937 թվականին քաղաքի տարածքն ընդարձակվել է շրջակա մի շարք բնակավայրերի հաշվին:

Երրորդ ռայխԽմբագրել

Դարմշտադտի բնակիչներն ակտիվորեն աջակցելենն նացիստներին. այդ շրջանում քաղաքը դարձել է հիտլերյան ռեժիմի հիմնական հենարաններից մեկը: Դարմշտադտը գերմանական առաջին քաղաքներից էր, ուր Հիտլերի` իշխանության գալուց հետո փակվեցին հրեաների խանութները: Քաղաքի հրեա բնակիչներից մոտ 3.000 մարդ ուղարկվել են մահվան ճամբարներ[4]: Քաղաքի կենտրոնը և նրա զգալի մասը ավերվել են 1944 թվականի սեպտեմբերի 11-ի` բրիտանացիների հրետակոծումից. դրա արդյուքում զոհվել է քաղաքի 12.300 բնակիչ, իսկ 66.000 բնակիչ զրկվել են արյունից[5]:

Հետպատերազմական տարիներԽմբագրել

Պատերազմից հետո Դարմշտադտը դանդաղ վերականգնվում էր ճարտարապետական պարզ ոճով: Քաղաքում հաստատվեցին գիտահետազոտական, բիոտեխնոլոգիական, տպագրական արդյունաբերության, հեռակապի բնագավառի շատ ընկերություններ` Դարմշտադտին «գիտությունների քաղաքի» հռչակ հաղորդելով: Դարմշտադտի տեխնոլոգիական համալսարանը հայտնի է ամբողջ աշխարհում: Համալսարանի` մեծ թվով ուսանողներ բնակություն են հաստատում քաղաքում. 2004 թվականին գրանցվել է ավելի քան 33.547 ուսանող:

ԲնակչությունԽմբագրել

Կրթություն և մշակույթԽմբագրել

 
Դարմշտադտի համայնապատկեր, 2003
 
Կիրառական գիտությունների համալսարան
 
ESOC-ի շենքը
  • Դարմշտադտի տեխնիկական համալսարան (գերմ.՝ Technische Universität Darmstadt, TU Darmstadt), մեծ հռչակ վայելող տեխնիկական համալսարան է, համարվում է Գերմանիայի լավագույն ինը համալսարանների (TU9) անդամ[7]: Աշխարհում առաջին բարձրագույն դպրոցն է եղել, որ 1882-1883 ուստարում առաջարկել է կուրսեր էլեկտրատեխնիկայի բնագավառում: Հիմնադրման տարեթիվը համարվում է 1877 թվականի հոկտեմբերի 10-ը:
  • Կիրառական գիտությունների համալսարան (գերմ.՝ Fachhochschule Darmstadt, University of Applied Sciences), Հեսսենի խոշորագույն համալսարաններից է, հայտնի է ինժեներության և ինֆորմատիկայի բնագավառում ունեցած իր ձեռքբերումներով: Համալսարանը հիմնադրվել է 1971 թվականին, ունի մոտ 11.000 ուսանող[8]:
  • Լեզվի և գրականության գերմանական ակադեմիա (գերմ.՝ Deutsche Akademie für Sprache und Dichtung), նախատեսված է գերմաներեն սովորող գիտնականների, լեզվաբանների համար[9]:
  • Դարմշտադտի ջազի ինստիտուտ (գերմ.՝ Jazz-Institut Darmstadt), հաստատություն, ուր գտնվում է ջազին նվիրված մեծագույն հավաքածուներից մեկը Եվրոպայում[10]:
  • Դարմշտադտի երաժշտության ինստիտուտ (գերմ.՝ Internationales Musikinstitut Darmstadt), ունի հետպատերազմյան երաժշտության ամենամեծ հավաքածուն[11]: Ինստիտուտի կամի մեջ է մտնում Նոր երաժշտության ամառային դպրոցը (գերմ.՝ Ferienkurse für Neue Musik): Ավանգարդիզմի շատ կոմպոզիտորներ, այդ թվում` Շառլ Մեսսիանը, Դյորդ Լիգետին, Կառլհայնց Շտոքհաուզենը, Լուչանո Բեիոն, Ջոն Քեյջը, Մաուրիսիո Կագելը այնտեղ դասախոսություն են կարդացել: 1946 թվականից Ամառային դպրոցը Դարմշտադտում կազմակերպում է ժամանակակից երաժշտության միջազգային երաժշտական փառատոն:
  • Ծանր իոնների հետազոտման կենտրոն (գերմ.՝ Gesellschaft fur Schwerionenforschung, GSI): Այստեղ առաջին անգամ սինթեզվել է քիմիական տարր, որ 110 համարի ներքո մտել է քիմիական տարրերի պարբերական աղյուսակի մեջ` ստանալով դարմշտադտիում անունը: Այդպիսով, Դարմշտադտը Գերմանիայի միակ և աշխարհում վեց քաղաքներից մեկն է, որի անունով պարբերական աղյուսակում տարր է անվանվել:
  • Տիեզերական թռիչքների կառավարման եվրոպական կենտրոն (ESOC), ղեկավարում է արբանյակներ:

ՍպորտԽմբագրել

Բունդեսլիգայում հանդես է գալիս «Դարմշտադտ 98» թիմը:

Տեսարժան վայրերԽմբագրել

 
Վարդերի այգի
  • Դարմշտադտի պալատ, գտնվում է քաղաքի կենտրոնում: Եղել է Հեսսենի հերցոգների նստավայրը: Քաղաքի հարավային մասում վեր է խոյանում Ֆրանկենշտեյն (գերմ.՝ Frankenstein) ամրոցը, որ Հեսսենի տունը ձեռք է բերել 1662 թվականին: Հավանաբար Մերի Շելլին իր «Ֆրանկենշտեյն» վեպի անունը վերցրել է հենց այս դղյակից. վեպը գրելուց առաջ նա ճանապարհորդել է այս վայրերով:
  • Սուրբ Մարիամ Մագթաղինացու ռուսական ուղղափառ եկեղեցի
  • «Նկարիչների գաղութ» - գերմանական մոդեռնի ոճով ճարտարապետական համալիր, որի մեծ մասը նախագծել է Յոզեֆ Օլբրիխը:
  • Վարդերի այգի (գերմ.՝ Rosenhöhe), 19-րդ դարի անգլիական զբոսայգի, քաղաքացիների հանգստի սիրելի վայրը:
  • «Անտառային պարույր», ավստրիացի ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերի նախագծով կառուցված բնակելի համալիր (1998-2000), որ պարույրի տեսք ունի:
  • Վասերտուրմ, նախկինում ջրաճնշումային աշտարակ, ուր ներկայումս պատկերասրահ է և ռեստորան:
  • Լուիզայի հրապարակ, ձևավորում է քաղաքի կենտրոնը:

ԻրադարձություններԽմբագրել

Ամեն տարի` հուլիսի սկզբին, Հերցոգի պալատի շրջակայքում կազմակերպվում է Հայներֆեստ (գերմ.՝ Heinerfest) փառատոնը: Նույն տեղում մայիսիսն կազմակերպվում է Շլոսգրաբենֆեստ (գերմ.՝ Schloßgrabenfest) փառատոնը: Այս երկու փառատոները համապատասխանաբար գրավում են ավելի քան 700.000 և 400.000 այցելուներ:

ՏնտեսությունԽմբագրել

  • Դարմշտադտում զարգացած է քիմիական և դեղագործական արտադրությունը, մասնավորապես գործում են Merck KGaA ընկերության գործարանները, որոն ունեն մոտ 8.000 աշխատակից և գրասենյակ քաղաքում: Գործարանը Դարմշտադտի ամենախոշոր գործատուն է:

ՔաղաքականությունԽմբագրել

Դարմշտադտի քաղաքապետներԽմբագրել

Տարի Անուն
1945—1950 Լյուդվիգ Մետցգեր¹
1951—1971 Լյուդվիգ Էնգել¹
1971—1981 Հայն Վինֆրեդ Սաբայս¹
1981—1993 Գյունտեր Մետցգեր¹
1993—2005 Պետեր Բենց¹
2005—2011 Վալտեր Հոֆման¹
2011 թվականից Յոհան Պարչ²

¹ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ² կանաչների կուսակցություն

ԴավանանքԽմբագրել

Դավանանք Թվաքանակ Տոկոսայաի հարաբերություն¹
Ավետարանական քրիստոնյաներ 49.762 35,7 %
Կաթոլիկներ 27.591 19,8 %
Այլ 61.786 44,4 %

¹ 2006 թվականի 31.12.2006 աղբյուր (գերմ.՝ Darmstadt Datenreport 2006)

Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.destatis.de/DE/ZahlenFakten/LaenderRegionen/Regionales/Gemeindeverzeichnis/Administrativ/Aktuell/05Staedte.html
  2. DarmStadtBach (renaturation project website of the city authorities, in German)
  3. Wo kommt er her, wo will er hin? — Darmstaedter Echo, 2007-12-03, in German. Retrieved 2008-01-05.)
  4. Darmstädter Stadtgeschichte 20. Jahrhundert (from the official city website, in German, less detailed also in English)
  5. Darmstadt history (from the website of the Technical University of Darmstadt)
  6. http://redaktion.dafacto.com/imperia/md/content/pdf/wirtschaft/statistik/12.pdf
  7. TU9 Official Site (in German)
  8. Website of the department of Electrical Engineering (http://www.etit.tu-darmstadt.de)
  9. Deutsche Akademie für Sprache und Dichtung (official academy website, in German)
  10. Jazz-Institut Darmstadt (official institute website)
  11. Internationales Musikinstitut Darmstadt (official institute website, in German)

Արտաքին հղումներԽմբագրել