Տեղաբանությունը կամ տոպոլոգիան (որը գալիս է հունարեն՝ տոպոս (τόπος - տեղ) և լոգոս (λόγος - գիտություն) բառերից), մաթեմատիկայի ընդարձակ բաժին է, ուսումնասիրում է ձևերը և տարածությունը։

Մյոբիուսի ժապավենը մի առարկա է, որն ունի միայն մեկ մակերևույթ և մեկ եզր։ Այսպիսի ձևերը տեղաբանության մեջ հետազոտության առարկա են։
Համաձայն Չորս գույների օրենքի, ցանկացած պատկերներով կազմված քարտեզը կարելի է ներկայացնել չորս տարբեր գույներով այնպես, որ երկու սահմանակից պատկերները չունենան նույն գույնը։
Քյոնիքսբերգի յոթ կամուրջները Էյլերի դիտարկած առաջին խնդիրներից մեկն է։

Տեղաբանության մասնագետ մաթեմատիկոսին ասում են տեղաբան կան տոպոլոգիստ։

Պատմություն խմբագրել

Այն մաթեմատիկական մտքերը որ այժմ ընդունված են որպես տեղաբանություն, քննարկվել են դեռևս 1736 թվականից, իսկ պատշաճորեն դա հիմնվել է 19-րդ դարավերջի մոտ ժամանակներում, իբրև «տեղի երկրաչափություն» (լատիներեն՝ geometria situs) և «տեղի վերլուծություն» (լատիներեն՝ analysis situs)։ Մոտավորապես 1925-ից մինչև 1975 թվականները մաթեմատիկայի մեջ տեղաբանություն համար կարևոր աճի շրջան էին։

Տեղաբանությունը աճեց երկրաչափությունից և հավաքածու տեսությունից, և տիեզերքի թե նուրբ կառուցվածքի և թե համընդհանուր կառուցվածքի առարկա է։

Առաջին անգամ «Տեղաբանության» սահմանումը 1847 թ. տվել է գերմանացի մաթեմատիկոս Յոհան Լիստինգը (1808-1882 թթ.) Vorstudien zur Topologie աշխատության մեջ[1]։

Քյոնիգսբերգի յոթ կամուրջները խմբագրել

Քյոնիգսբերգի յոթ կամուրջները Լեոնարդ Էյլերի 1736 թ. առաջարկած խնդիրն է, որը համարվում է ժամանակակից տեղաբանության առաջին գիտական շարադրանքը։ Խնդրի պահանջով հարկավոր է անցնել բոլոր յոթ կամուրջների վրայով այնպես, որպեսզի ոչ մի կամրջի վրայով երկրորդ անգամ անցնելու անհրաժեշտություն չլինի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Listing, Johann Benedict, "Vorstudien zur Topologie", Vandenhoeck und Ruprecht, Göttingen, p. 67, 1848

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոպոլոգիա» հոդվածին։