Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն
Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն (անգլ.՝ London Mathematical Society), առաջատար մաթեմատիկական ընկերություն Մեծ Բրիտանիայում։
Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն | |
---|---|
Տեսակ | mathematical society? և ազատ հասանելիության հրատարակություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Հիմնադրված | հունվարի 16, 1865 |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Պարգևներ | |
Կայք | lms.ac.uk(անգլ.) |
Պատմություն
խմբագրելԸնկերությունը հիմնադրվել է 1865 թվականի հունվարի 16-ին, առաջին նախագահը եղել է Օգաստես դե Մորգանը։ Առաջին հավաքները տեղի են ունեցել Համալսարանական քոլեջում, բայց շուտով փոխադրվել է Փիքադիլի փողոցում գտնվող Բյոլինգտոն-հաուս։ Ընկերությունն առաջին հերթին զբաղվում էր կենսական անհրաժեշտություն ունեցող մաթեմատիկական պրոբլեմների քննարկմամբ և սեփական ամսագրի հրապարակմամբ։ 1998 թվականին Ընկերությունը տեղափոխվում է Բլումսբերիի Ռասսել-պուրակում տեղավորված նոր շենք, որը կոչվում էր Դե Մորգան Հաուս (անգլ. De Morgan House) ի պատիվ նրա առաջին նախագահի։
Գործունեություն
խմբագրելԸնկերությունը հրապարակում է ժամանակակից մաթեմատիկական գիտության բոլոր ուղղություններին վերաբերվող գրքեր և պարբերական մամուլ, կազմակերպում է մաթեմատիկական կոնֆերանսներ, մաթեմատիկական հետազոտությունների և մաթեմատիկական կրթության աջակցության համար միջոցների հավաքագրում, ինչպես նաև շնորհում է ընկերության մրցանակներ և պարգևներ մաթեմատիկայի բնագավառում։
Հրապարակումներ
խմբագրելԸնկերության կողմից թողարկվում է երեք թղթե ամսագրեր` Proceedings, Journal, և Bulletin, մեկ էլեկտրոնային ամսագիր, (Journal of Computation and Mathematics), ինչպես նաև հատուկ նորությունների տեղեկագիր իր անդամների համար։
Հրապարակվում է չորս գրքային շարք` Monographs, Lecture Notes, Student Texts և (Ամերիկյան մաթեմատիկական ընկերության հետ համատեղ), History of Mathematics, ընկերությունը մասնակցում է նաև չորս թարգմանությունների շարքի հրապարակմանը, Russian Mathematical Surveys, Izvestiya: Mathematics և Sbornik: Mathematics (Ռուսական Գիտությունների ակադեմիայի հետ համատեղ), Transactions of the Moscow Mathematical Society (Ամերիկյան մաթեմատիկական ընկերության հետ համատեղ)։
Պարգևներ
խմբագրելԸնկերությունը շնորհում է հետևյալ պարգևները`
- Դե Մորգանի մեդալ` ամենահեղինակավոր պարգև
- Պոյի Մրցանակ` երկու կամ երեք տարին մեկ
- Բերեվիկի բարձրագույն մրցանակ
- Ուայթխեդի բարձրագույն մրցանակ
- Նեյլորի մրցանակ
- Բերեվիկի մրցանակ
- Ֆրյոյլիխի մրցանակ` երկու տարին մեկ
- Ուայթխեդի մրցանակ` տարին մեկ անգամ
Ընկերության նախագահներ
խմբագրել- Օգաստես դե Մորգան` 1865-1866
- Ջեյնս Ջոզեֆ Սիլվեստր` 1866-1868
- Արթուր Քելի` 1868-1870
- Ջոն Ուիլյամ Ստրետ (լորդ Ռելեյ)` 1876-1878
- Ջեյմս Ուիթբերդ Լի Գլեյշեր` 1884-1886
- Ուիլյամ Թոմսոն (լորդ Կելվին)` 1898-1900
- Հորացիո Լեմբ` 1902-1904
- Ուիլյամ Բյորնսայդ` 1906-1908
- Օգաստես Էդվարդ Խաֆ Լավ` 1912-1914
- Ջոզեֆ Լարմոլ` 1914-1916
- Հեկտոր Մանրո Մակդոնալդ` 1916-1918
- Գոդֆրի Հարոլդ Հարդի` 1926-1928
- Էդմունդ Թեյլոր Ուիտտեկեր` 1928-1929
- Սիդնի Չեպմեն` 1929-1931
- Ջորջ Նեվիլլ Վաթսոն` 1933-1935
- Էդուարդ Արթուր Միլն` 1937-1939
- Գոդֆրի Հարոլդ Հարդի` 1939-1941
- Ջոն Իդենզոր Լիթլվուդ` 1941-1943
- Լուիս Ջոել Մորդել` 1943-1945
- Վիլյամ Վոլանս Դուգլաս Հոջ` 1943-1945
- Էդվարդ Չարլզ Տիտչմար` 1945-1947
- Ջոն Հենրի Կոնստանտայն Ուայթհեդ` 1947-1949
- Մայքլ Ֆրենսիս Ատյա` 1974-1976
- Տերրի Ուոլլ` 1978-1980
- Պոլ Մորից Կոն` 1982-1984
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Oakes, Susan Margaret; Pears, Alan Robson; Rice, Adrian Clifford (2005). The Book of Presidents 1865–1965. London Mathematical Society. ISBN 0-9502734-1-4.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն կատեգորիայում։ |