Ջորջ Բերկլի (անգլ.՝ George Berkeley, մարտի 12, 1685(1685-03-12)[1][2][3][…], Kilkenny, Կիլկենի - հունվարի 14, 1753(1753-01-14)[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]), անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ։ 1734 թվականից՝ եպիսկոպոս։

Ջորջ Բերկլի
George Berkeley
Ծնվել էմարտի 12, 1685(1685-03-12)[1][2][3][…] Kilkenny, Կիլկենի
Մահացել էհունվարի 14, 1753(1753-01-14)[1][2][3][…] (67 տարեկան) Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
ԳերեզմանՔրիսթ Չյորչ տաճար
Քաղաքացիություն Իռլանդիայի թագավորություն
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի և Եպիսկոպոսյան եկեղեցի[5]
Ուղղությունէմպիրիզմ և Immaterialism?
Մասնագիտությունփիլիսոփա, անգլիկանական քահանա, գրող, իմացաբան, գիտության փիլիսոփա, մեթաֆիզիկոս և քահանա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, աստվածաբանություն, կրթություն, իմացաբանություն, մետաֆիզիկա, Գիտության փիլիսոփայություն, մաթեմատիկական անալիզ և Immaterialism?
Պաշտոն(ներ)Dean of Derry? և Dean of Dromore?
Ալմա մատերԹրինիթի քոլեջ և Kilkenny College?
Տիրապետում է լեզուներինլատիներեն, ֆրանսերեն և անգլերեն[1][6]
Ազդվել էՋոն Լոկ և Նիկոլյա Մալբրանշ
Ամուսին(ներ)Աննե Ֆորսթեր[7] և Աննե Ֆորսթեր
Երեխա(ներ)Lucia Berkeley?[7], Henry Berkeley?[7] և George Berkeley?[7][8]
ՀայրՈւիլյամ Բերկլի[8]
Ստորագրություն
Изображение автографа
 George Berkeley Վիքիպահեստում

Ընդունել է հոգևոր սուբստանցի ակտիվությունը, իդեաների հավերժական գոյությունը աստվածային բանականության մեջ։ Նա գիտնականի խնդիրն է համարել՝ սովորել հասկանալ Արարչի լեզուն, և ոչ թե հավակնել ամեն ինչ բացատրել միայն նյութական պատճառներով։

Հիմնական երկերն են՝ «Տեսողության նոր տեսության փորձ» (1709), «Տրակտատ մարդկային իմացության սկզբունքների մասին» (1710), «Երեք զրույց Հիլասի և Ֆիլոնուսի միջև» (1713)[9]։

Հայացքներ խմբագրել

Իր ուսմունքը Բերկլին գիտակցաբար ուղղել է անգլիական լուսավորության սոցիալական, բարոյական և կրոնական ազատամտության գաղափարների դեմ՝ քննադատելով նաև դրանց զարգացման համար նշանակալից դեր խաղացած Լոկկի փիլիսոփայական և Նյուտոնի բնագիտական հայացքները։ Նկատելով, որ մատերիալիզմի և աթեիզմի համակարգերն անհրաժեշտաբար հենվում են մատերիայի կամ «մարմնական սուբստանցի» գաղափարի վրա, Բերկլին գտնում էր, որ «հենց որ հանվի այդ անկյունաքարը, ամբողջ շենքն անխուսափելիորեն պետք է փլուզվի»[10]։ Մատերիայի՝ որպես առարկայական բացարձակ բնության գաղափարը քննադատելիս Բերկլին ելնում էր այն բանից, որ մարդկային իմացության առարկաները ներկայացնում են «իդեաներ» (գաղափար, պատկերացում ունենալու իմաստով), որ ընկալող հոգին ունի որպես զգայություններ և դրանց վերարտադրություններ։ Սուբյեկտի կողմից անմիջականորեն վերապրող այս փորձը, ըստ Բերկլիի, միակ իրականությունն է, որ գոյություն ունի, չի կարելի խոսել դրանից դուրս առարկաների մեկ ուրիշ՝ անվերապահ, բացարձակ գոյության մասին, այսինքն, առարկաներին վերագրել «երկակի գոյություն», ոգու մեջ՝ մտածվող, իսկ ոգուց դուրս՝ իրական։ Չընկալելի հատկություններով օժտված առարկաներ գոյություն չունեն։ Esse est periipi–առարկաների գոյությունն ընկալելի լինելն է։ Իդեալիստական սենսուալիզմի այս ելակետից Բերկլին գտնում էր, որ առաջնային հատկությունները (ձևի, թանձրության, շարժման և այլն) ամբողջովին հանգում են տեսողական, լսողական և մյուս երկրորդային հատկություններին, որոնք չեն կարող գոյություն ունենալ ինքնին՝ ընկալվող սուբյեկտից անկախ։ Մատերիայի վերացական ընդհանուր գաղափարը մերժելու համար Բերկլին քննադատում էր նրա գոյացման մեթոդը՝ Լոկկի վերացարկման տեսությունը․ իրական (ընկալելի) հատկություններից զերծ մատերիայի և առհասարակ ամեն մի ընդհանուր-վերացական գաղափար անհնարին է, քանի որ վերացարկել, այսինքն՝ առարկայից մեկուսացված մտապատկերել, կարելի է միայն այն, ինչը բաժանելի է ընկալման մեջ։ Եզակի գաղափարն ընդհանուրի դեր կարող է ստանձնել՝ տեղակայելով կամ ներկայացնելով առանձին առարկաները, այսուհանդերձ ինքը մնալով եզակի։ Իդեալիստական սենսուալիզմի և ծայրահեղ նոմինալիզմի նույն դիրքերից «Անալիստը» պամֆլետում Բերկլին հատկապես քննության է առել Նյուտոնի և Լայբնիցի ստեղծած անվերջ փոքրերի հաշիվը և, նշելով դրա ելակետային հասկացությունների ու կիրառած մեթոդի մեջ առկա անորոշությունները, դրանով իսկ «բացասական խթանիչ» է հանդիսացել 18-րդ դարի անգլիացի մաթեմատիկոսների առաջադրած անվերջ փոքրի, սահմանի, ֆլյուքսիայի և այլ գաղափարների ճշգրտման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Беркли Джордж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Annals of the American Pulpit: Commemorative Notices of Distinguished American Clergymen of Various Denominations
  6. CONOR.Sl
  7. 7,0 7,1 7,2 7,3 https://www.varsitytutors.com/earlyamerica/early-america-review/volume-6/anne-forster-berkeley-the-woman-of-whitehall
  8. 8,0 8,1 Lundy D. R. The Peerage
  9. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 464.
  10. Трактат о началах человеческого знания, СПБ, 1905, с․ 129.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջորջ Բերկլի հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բերկլի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բերկլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 424