Ալեքսանդր Յակովլևիչ Ռոզենբաում (սեպտեմբերի 13, 1951(1951-09-13)[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, ԽՍՀՄ)՝ խորհրդային և ռուս երգիչ, հեղինակ-կատարող, բանաստեղծ, երաժիշտ, կոմպոզիտոր, կինոդերասան, բժիշկ[3], Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2001)։ Ռուսաստանի Դաշնության IV գումարման Պետական դումայի պատգամավոր (2003-2007)։

Ալեքսանդր Ռոզենբաում
Ալեքսանդր Ռոզենբաումը 2022 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԱլեքսանդր Յակովլևիչ Ռոզենբաում
Նաև հայտնի է որպեսАЯРов[1]
Ծնվել էսեպտեմբերի 13, 1951(1951-09-13)[2] (72 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերէստրադա, ջազ, ռոմանս, հեղինակային երգ, ռոք, շանսոն, բլյուզ ռոք և ռուսական պոստշանսոն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ, դերասան, երգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, բժիշկ, կիթառահար, դաշնակահար, հեղինակ-կատարող և Պետական Դումայի անդամ
Երգչաձայնբարիտոն և բաս-բարիտոն
Գործիքներկիթառ, դաշնամուր, վոկալ և տասներկու լարային կիթառ
ԿրթությունԻ․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Անդամակցություն4th State Duma of the Russian Federation?
Պարգևներ
Կայքrozenbaum.ru
 Alexander Rosenbaum Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 13-ին Լենինգրադում՝ Առաջին բժշկական ինստիտուտի համակուրսեցիների հրեական ընտանիքում[4]։ 1952 թվականին նրա ծնողներն ավարտել են ինստիտուտը, այնուհետև գնացել են ապրելու Արևելյան Ղազախստանում՝ Զիրյանովսկ քաղաքում։ Հայրը՝ Յակով Շմարիևիչ Ռոզենբաումը, ուրոլոգ էր, քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկը, մայրը՝ Սոֆյա Սեմյոնովնա Միլյաևա, մանկաբարձ-գինեկոլոգ էր։ Վեց տարի շարունակ Սաշայի հայրն ու մայրը զբաղվել են Զիրյանովսկի բնակիչների բուժմամբ։ Նույն ժամանակահատվածում ընտանիքում ծնվել է ևս մեկ որդի՝ Վլադիմիր Յակովլևիչ Ռոզենբաումը[5]։

Ընտանիքն ապրում էր Նևսկի պողոտայի N 102 տանը[6]։ Ավարտել է Ապստամբության փողոցում գտնվող դպրոցը՝ N 209-րդը (նախկին Պավլովյան ազնվական օրիորդների ինստիտուտ), ավելի վաղ այստեղ սովորել են նրա ծնողները, հետո՝ դուստրը։ 9-10-րդ դասարաններում սովորել է Վիտեբսկի պողոտայի N 57 հասցեում գտնվող ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցմամբ N 351 դպրոցում, որը հաջողությամբ ավարտել է 1968 թվականին։ Այնտեղ նա ակտիվորեն մասնակցել է ինքնագործունեությամբ, և զուգահեռ մասնակցել է երեկոյան երաժշտական դպրոցի դասերին՝ գործիքավորման դասարանում։ Ավարտել է Լենինգրադի N18 մանկական երաժշտական դպրոցը դաշնամուրի և ջութակի դասարանում, նախ՝ Լարիսա Յանովնա Իոֆեի, այնուհետև՝ ուսուցիչ Մարիա Ալեքսանդրովնա Գլուշենկոյի ղեկավարությամբ[5]։ Նրա տատիկի հարևանը կիթառահար Միխայիլ Ալեքսանդրովիչ Մինինն էր, ումից սովորել է հիմունքները, իսկ կիթառ նվագելը սովորել է ինքնուրույն[5]։ Նվագել է ընկերների համար, տանը, բակում։ Ալեքսանդր Յակովլևիչի խոսքով՝ նա «բեմում է հինգ տարեկանից»[7]։ Գնացել է գեղասահքի, 12 տարեկանում տեղափոխվել է «Աշխատանքային ռեզերվներ» բռնցքամարտի բաժին[5]։

1968-1974 թվականներին սովորել է Լենինգրադի Առաջին բժշկական ինստիտուտում։ Մինչև հիմա ամեն տարի այնտեղ համերգներ է տալիս։ Հեռացվել է ինստիտուտից, սակայն բանակ չեն զորակոչել վատ տեսողության պատճառով, որից հետո գնացել է հիվանդանոց աշխատելու։ Մեկ տարի անց նա վերականգնվել է ինստիտուտում և ավարտել իր կրթությունը։

1974 թվականին, գերազանց հանձնելով բոլոր պետական քննությունները, Ալեքսանդրը ստացել է թերապևտի դիպլոմ։ Նրա մասնագիտացումը անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիան է։ Աշխատել է որպես շտապօգնություն բժիշկ Առաջին ենթակայանում, որը գտնվում է Պրոֆեսոր Պոպովի փողոցի տուն 16/Բ հասցեում՝ հարազատ ինստիտուտից ոչ հեռու[5]։

Սովորել է Ս. Մ. Կիրովի անվան մշակույթի պալատին կից երեկոյան ջազային ուսումնարանում։ Երգեր սկսել է գրել 1968 թվականից՝ ուսանողական ինքնագործ երեկոների, ներկայացումների, վոկալ-գործիքային համույթների և ռոք խմբերի համար։ 1980 թվականին անցում է կատարել պրոֆեսիոնալ էստրադա։ Նվագել է տարբեր խմբերում։

Ռոզենբաումի ընտանեկան կյանքը շուտ է սկսվել, բայց առաջին ամուսնությունը երկար չի տևել։

Մեկ տարի անց Ռոզենբաումը կրկին ամուսնացել է, այս անգամ իր համակուրսեցի Ելենա Սավշինսկայայի հետ, և նրանք դուստր ունեն՝ Աննան։ Ալեքսանդր Ռոզենբաումը ընտրություն ուներ բժշկի մասնագիտության, որով նա արդեն աշխատում էր հինգ տարի և գտել էր իրեն դրանում, և էստրադային կարիերայի միջև։ Նրա ընտրությունը կանգ առավ վերջինի վրա։

Հանդես է եկել «Ծովակալություն», «Արգոնավորդներ»[8], «Վեց երիտասարդ», «Զարկերակ» (Այարով կեղծանունով[9], «Ա. Յա. Ռոզենբաում»-ից) վոկալ-անսամբլային խմբերի և համույթների կազմում։

Որպես մենակատար գործունեության սկիզբը 1983 թվականի հոկտեմբերի 14-ին Ֆ.Է. Ձերժինսկու անվան ՆԳՆ մշակույթի տանը իր ելույթն էր։ Հետագայում նա դարձավ «Ալեքսանդր Ռոզենբաումի ստեղծագործական արվեստանոց» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։

 
Ալեքսանդր Ռոզենբաումը 1993 թվականին

1980-ական թվականներին բազմիցս համերգներով այցելել է Աֆղանստանում սովետական զորքերի Սահմանափակ զորախումբ։

1985 թվականի մայիսին մենահամերգներով հանդես է եկել Կույբիշև քաղաքի սպորտի պալատում, որը ներկայումս կրում է Վ.Ս. Վիսոցկու անունը, և Ս. Պ. Կորոլյովի անվան ավիացիոն ինստիտուտում։

1995 թվականի Պետական Դումայի ընտրություններում գլխավորել Է Իվան Ռիբկինի դաշինքի Սանկտ-պետերբուրգյան տարածաշրջանային խումբը։

1999 թվականին արշավախմբի կազմում Անդրեյ Մակարևիչի հետ մեկնել է Ամազոնի ջունգլիներ[10][11], իսկ 10 տարի անց նրա հետ նաև ճանապարհորդեց Բրազիլիայի Պանտանալի գետերով[12]։

2001 թվականից Ելենա Մալիշևայի հետ միասին վարում է Ռուսաստանի լավագույն բժիշկների «Կոչում» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը[13][14][15][16][17]։

2003 թվականից Սանկտ Պետերբուրգի «Գեր Ֆրաեր» գարեջրի ցանցի համասեփականատերն է[18]։

2003 թվականին «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից ընտրվել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր։ Պաշտոնավարել է մինչև 2007 թվականը։

2005 թվականի հունիսի 28-ին հասարակության 50 ներկայացուցիչների թվում ստորագրել է նամակ՝ ի պաշտպանություն «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավարների դատավճռի[19]։

2009 թվականին, ի թիվս 42 հայտնի պետերբուրգցիների,ստորագրել է նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված բաց նամակ՝ ի աջակցություն «Օխտա-կենտրոն»-ի կառուցման[20]։

2014 թվականին մասնակցել է ուկրաինական վավերագրական «Թագավորական գումարտակի առեղծվածը» ֆիլմի հնչյունավորմանը, նվիրված ԽՍՀՄ զինված ուժերի 108-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 682-րդ մոտոհրաձգային գնդի 1-ին գումարտակի կործանմանը 1984 թվականի ապրիլին՝ Աֆղանական պատերազմի ժամանակ։ Այս ֆիլմում Ռոզենբաումը հանդես է գալիս որպես ձայնային տեքստի ընթերցող և «Քարավան»եզրափակիչ երգի կատարող։

2014-2021թթ.եղել է Առաջին ալիքի «Երեք ակորդ» հեռուստահաղորդման ժյուրիի անդամ։

2015 թվականի դեկտեմբերին 2013-2014 թվականների ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշման և հայացքների համար Ռոզենբաումը ներառվել էր Ուկրաինայի տարածքում «պերսոնա նոն գրատա» համարվող ռուս արտիստների սև ցուցակում[21]։ Ինչպես հայտարարել է երաժիշտը Լեոնիդ Յակուբովիչի «Աստղ «Աստղի» վրա» հաղորդման եթերում, հիմա պարկեշտ մարդու համար անպարկեշտ է այդ ցուցակում չլինելը։ Նա պնդում է, որ շատ առումներով իրեն ձևավորել է Ուկրաինան, որտեղ նա ամեն ամառ գնում էր մանկության տարիներին[22]։ Կիևը համարում է լավագույն քաղաքը հայրենի Սանկտ Պետերբուրգից հետո[23], շատ երգեր է գրել Կիևում[24]։

2021 թվականի մարտի 19-ին ընտրվել է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի պատիժների կատարման դաշնային ծառայության վարչությանը կից հասարակական խորհրդի նախագահ[25]։

Եղել է «ՈւՀԱ»-ի ժյուրիի կազմում[26]։

«Երեկոյան Ուրգանտ» ծրագրում Ռոզենբաումը մի քանի անգամ կատարել է հանրաճանաչ երգեր, ինչպես նաև մուլտֆիլմերից երգեր իր ոճով «Փոփ-ստոպ» խորագրում[27][28][29][30][31][32][33]։

«Տարվա շանսոն» ամենամյա ազգային մրցանակաբաշխության մասնակից է Կրեմլի Մեծ պալատում։

«Մեծ քաղաք» ընկերության համերգային բաժնի փոխնախագահն է և գեղարվեստական ղեկավարը։

«Կրոնշտադտ» պատմական ժառանգության զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահն է։ «Կրոնշտադտի ծովային տաճարի վերականգնումը և այն մարդկանց վերադարձնելը՝ ծառայելու այն գաղափարին, որի համար ստեղծվել է՝ լինել երկրի գլխավոր ծովային տաճարը,- ըստ հիմնադրամի խորհրդի նախագահ Ալեքսանդր Ռոզենբաումի,- համարվում է «սուրբ խնդիր»»[34]։

Հանրային դիրքորոշում

խմբագրել

2022 թվականի մայիսին ռուս-ուկրաինական պատերազմը անվանել է «հոգևոր ծանրագույն տրավմա» և «մարդկային վիթխարի ողբերգություն», իսկ Ուկրաինան՝ իր հայրենիքի մի մասը[35]։ Ալեքսանդր Ռոզենբաումը հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ «խաղաղության աղավնու» դերում ու երգել ռուսական և ուկրաինական բանակների վիրավոր զինվորների առջև[36]։ Ռոզենբաումը նաև հայտարարել է, որ «ազատություն չի համարում, երբ մարդիկ չեն կարող իրենց կարծիքը հայտնել ի օգուտ փոքրամասնության, որն իր գաղափարախոսությամբ օկուպացրել է Ուկրաինան» և «օկուպանտներն իրականում Արևմտյան Ուկրաինա են, որը ձևավորված է հավաքական Արևմուտքի փողերով»[37]։

KremlinLeaks միջազգային լրագրողական նախագծի համաձայն՝ իշխանամետ «Ինտեգրացիա» Օլեգ Գազմանովի և Յուլիա Չիչերինայի հետ միասին օգնել է արտիստին գումար հավաքել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ստորաբաժանումների համար[38]։

Ընտանիք

խմբագրել
  • Հայր՝ Յակով Շմարևիչ Ռոզենբաում (1923 թ․ դեկտեմբերի 23-2018 թվականի փետրվարի 28[39]), բժիշկ-ուրոլոգ։ Ծնվել Է Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Նեժինե քաղաքում։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[40]։ Պատերազմից հետո եղել է քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
  • Մայրը՝ Սոֆյա Սեմյոնովնա Միլյաևա (1928—2009[41])՝ մանկաբարձ-գինեկոլոգ։
  • Կրտսեր եղբայրը՝ Վլադիմիր Յակովլևիչ Ռոզենբաում (1956 թ․ մարտի 12 - 2005 թ․ հուլիս), աշխատել է որպես շտապօգնության բժիշկ, մահացել է լյարդի ցիռոզից[42]։ Վլադիմիր Ռոզենբաումին նվիրված են «Իմ եղբայր», «Ներիր ինձ», «Հուլիսյան բլյուզ եղբոր և սաքսոֆոնի համար» երգերը։ Վլադիմիր Ռոզենբաումը եղբոր պես կիթառ էր նվագում և երգում։
  • Առաջին ամուսնությունը տևել է ընդամենը 9 ամիս։
  • Երկրորդ կինը (1975 թվականից)՝ Ելենա Վիկտորովնա Սավշինսկայա, բժիշկ-ռենտգենոլոգ Սկվորցով-Ստեփանովի հոգեբուժական հիվանդանոցում[43]։
    • Դուստրը՝ Աննա Ալեքսանդրովնա Սավշինսկայա (ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 20-ին), բանասեր և պրոֆեսիոնալ թարգմանիչ, ամուսնացել է Իսրայելի քաղաքացի Տիբերիո Չակիի հետ, ով «Գեր Ֆրաեր» գարեջրի ցանցի համասեփականատեր է[44]։

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Բանաստեղծ և երաժիշտ

խմբագրել
 
Ալեքսանդր Ռոզենբաումը 2006 թվականին

Ալեքսանդր Ռոզենբաումը կոմպոզիտոր է, սեփական երգերի հեղինակ-կատարող։ Նրա վաղ երգերից շատերը պատկանում են գողական երգի ժանրին, և նրանց հերոսը ՆԷՊ-ի ժամանակներից հրեական ծագում ունեցող Օդեսայի հետախույզի դասական կերպարն է։ Այս կերպարը ստեղծվել է Իսահակ Բաբելի «Օդեսայի պատմությունների» հիման վրա։ Նրա մի շարք վաղ երգեր կապված են նաև բժշկի աշխատանքի հետ։ Սակայն ինքը՝ Ալեքսանդր Յակովլևիչը, կարծում է, որ աշխատում է «Ռոզենբաում» ժանրում[45][46]։

Բացի այդ, նրա աշխատանքը բնութագրվում է XX դարի հետհեղափոխական տարիների Ռուսաստանի պատմության նկատմամբ հետաքրքրությամբ («Գեներալ Չարնոտայի ռոմանսը»), գնչուական թեմաներով (օրինակ՝ «Գնչուական արյամբ ձիու երգը», «Ախ, եթե հնարավոր լիներ…» երգերը) և կազակությամբ («Կազակներ», «Կուբանյան կազակներ», «Դոնի մոտ, Դոնի վրա»)։ Նրա երգերի մեջ կա նաև փիլիսոփայական քնարերգություն («Մարգարեական ճակատագիր»)։ Չի շրջանցվում նաև ռազմական թեման, որում երգերի մեծ մասը կապված է Հայրենական մեծ պատերազմի հետ («Ես հաճախ արթնանում եմ լռության մեջ», «Ուղեկցիր ինձ, հայր, պատերազմ…» և այլն), ծովային թեման («38 հանգույց», «Ծեր ականակրի երգը»)։ Ստեղծագործության հատուկ մաս նվիրված Է Աֆղանստանի պատերազմին (««Սև կակաչի» օդաչուի մենախոսությունը», «Քարավան», «Կյանքի ճանապարհ»)։ Երգիչը հաճախ էր լինում խորհրդային զորամասերի տեղակայման վայրերում՝ համերգներով հանդես գալով Աֆղանստանում։ 1986 թվականին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության կինոստուդիայում «Աֆղանստանի լեռներում» երգը ներդրվեց «Աֆղանստանի ցավն ու հույսերը» ֆիլմում՝ մարտական գործողությունների տարեգրությանը կից․ իրականում ստեղծվեց կատարողի երգերի առաջին տեսահոլովակը։

Իր երգերը Ա. Ռոզենբաումը կատարում է Open G-ով տասներկու լարային կիթառի վրա, ինչպես նաև՝ յոթ լարային կիթառի վրա՝ առանց հինգերորդ լարի[47]։ Նա օգտագործում է տարբեր տեսակի կիթառային մարտեր՝ ընդ որում՝ առանց մեդիատորի։ Ըստ Ռոզենբաումի՝ անհնար է որոշել երաժշտության այն ոճը, որով ինքն աշխատում է, քանի որ նա շատ բազմակողմանի երաժիշտ է։ Ռոզենբաումի բանաստեղծությունները առատ են հատուկ բառապաշարով (տեխնիկական, որսորդական («Գայլերի որս», «Բադի որս»), ռազմական, բանտային և այլն)։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռոզենբաումի ստեղծագործություններում հայտնվեցին հրեական, իսրայելական մոտիվներ («Հրեա դերձակի երգը», «Օր ու գիշեր»)։ Ռոզենբաումն ունի բարիտոնային ուժեղ և առնական ձայն՝ մեղմ խռպոտությամբ։

Ստեղծագործական առումով Ռոզենբաումի աշխատանքը մոտ է հեղինակայիներգի ժանրին։ Ռոզենբաումը պաշտոնական ճանաչում է վայելել և Խորհրդային Միության փլուզումից և գրաքննության վերացումից շատ առաջ համերգներ է տվել որպես Լենկոնցերտի արտիստ։ «Հեղինակային երգ» անթոլոգիայում (կազմող՝ Դմիտրի Սուխարև)[48] նրա անունը չի նշվում։ Ստեղծագործական կյանքի հետագա շրջանում Ռոզենբաումի հետ մինչ օրս աշխատում են երաժիշտներ, որոնց համար նա գործիքավորումներ է կատարում, ընդ որում՝ երաժշտական շատ տարբեր ոճերում՝ ջազից մինչև ռոք և ռոք-ն-ռոլ[49]։

Ռոզենբաումի «Հին բանակը»

խմբագրել

Ներկայիս կազմ

խմբագրել
  • Ալեքսանդր Ալեքսեև (ստեղնաշարային գործիքներ, 1988 թվականից մինչև օրս)
  • Վիկտոր Սմիրնով (ստեղնաշարային գործիքներ, ակորդեոն, 1993 թվականից մինչև 2002 թվականը, 2020 թվականից մինչև օրս)
  • Վյաչեսլավ Լիտվինենկո (սոլո կիթառ, ակուստիկա, 2005 թվականից մինչև օրս)
  • Վյաչեսլավ Կրյուկով (բաս կիթառ, 2017 թվականից մինչև օրս)
  • Վադիմ Մարկով (հարվածային գործիքներ, 2012թվականից մինչև 2017 թվականը, 2019 թվականից մինչև օրս)
  • Ալեքսանդր Մարտիսով (ձայնային ռեժիսոր, 2004թվականից մինչև օրս)
  • + մշտական սեսիոն մասնակիցներ

Նախկինում Ռոզենբաումի հետ նվագած երաժիշտներ

խմբագրել
  • Նիկոլայ Ռեզանով (1982-1983 թթ․ 1993-2006 թթ․) †
  • Յուրի Կապետանակի (ստեղնաշարային գործիքներ, 2002-2019 թթ․) †
  • Արկադի Ալադին (հարվածային գործիքներ, 2002-2012 թթ․, 2017-2019 թթ․) †
  • Անատոլի Նիկիֆորով (2002-2012 թթ․)
  • Ալյոշա Դուլկևիչ (1982-1983 թթ․, 2001-2010 թթ․)
  • Վիտալի Ռոտկովիչ (1992-2001 թթ․, ձայնային ռեժիսոր)
  • Միխայիլ Վոլկով (բաս կիթառ, 2012-2017 թթ․)

Պաշտոնական սկավառակագրություն

խմբագրել

(նշվում է ոչ թե թողարկման, այլ ձայնագրության ամսաթիվը)

Դերասանական աշխատանքներ

խմբագրել

Կինոյում

խմբագրել

Հեռուստատեսությունում

խմբագրել
  • 2009 - Դիմակահանդեսային գիշեր Մաքսիմ Ավերինի հետ - «Բրեմենյան երաժիշտների» ավազակը

Տեսահոլովակներ

խմբագրել

Վավերագրական ֆիլմեր

խմբագրել

Մատենագիտություն

խմբագրել
  • Ձգձգվող ցատկ. հեղինակային ժողովածու. -Մ.: Սոյուզթատրոն, 1990, 142 էջ, 300 000 օրինակ
  • «Ապրելու և հիշելու ժամանակը։ Երգելու ժամանակը»։ Երգեր կիթառի նվագակցությամբ:- Հրատ՝ Կոմպոզիտոր-Սանկտ Պետերբուրգ, 1991, 48 էջ։ ISBN 979-0-66000-274-2
  • Հաջողության սպիտակ թռչունը։ Բանաստեղծություններ և երգեր։ -Հրատ՝ «ННН», Էքսմո-պրես, 1996, 2000, 7000 օրինակ։ ISBN 5-7961-0045-9, 5-04-004366-X
  • Բուլտերիեր - Հրատ՝ «Վագրիուս», 2000։ ISBN 5-264-00085-9
  • Սիրո տնկարկներում։ Երգեր կիթառի ուղեկցությամբ։ - Հրատ՝ Կոմպոզիտոր-Սանկտ Պետերբուրգ, 2001։
  • Ծննդյան օրվա նվեր։ - Ալեքսանդր Ռոզենբաումի հրատարակչություն, 2001, 20 000 օրինակ։
  • Ես սիրում եմ վերադառնալ իմ քաղաք։ - Հրատ՝ Սանկտ Պետերբուրգ։ «АЛРОЗ» ընկերություն, 2003, 5000 օրինակ։
  • Ալեքսանդր Ռոզենբաում։ Երգի բառեր, նոտաներ, ակորդներ։ Մաս I: - Հրատ՝ Նոտա— Р, 2004, 10000 օրինակ։ ISBN 5-85929-081-0
  • Ալեքսանդր Ռոզենբաում։ Երգի բառեր, նոտաներ, ակորդներ։ Մաս 2։ - Հրատ՝ Նոտա — Р, 2004, 10000 օրինակ։ ISBN 5-85929-102-7
  • Ալեքսանդր Ռոզենբաում։ Երգի բառեր, նոտաներ, ակորդներ։ Մաս 3։ - Հրատ՝ Նոտա — Р, 2004, 10000 օրինակ։ ISBN 5-85929-123-X
  • VIP հարցազրույց - Հրատ՝ Նոտա - Р, 2004.
  • Երազանքի կապույտ թռչուն։ Բանաստեղծություններ։ - Մ.: Էքսմո, 2004, 8000 օրինակ։ ISBN 5-699-05046-9
  • Երազանքի կապույտ թռչուն. Բանաստեղծությունը դողում է, տարուբերվում և պատռվում. Բանաստեղծություններ։ - Մ.: Էքսմո, 2004, 8000 օրինակ։ ISBN 5-699-05045-0
  • Բանաստեղծություններ և երգեր։ - Հրատ՝ «ТомСувенир» - Տոմսկ, 2005, 500 օրինակ։
  • Պեգասի թևերը։ - Մ.: Էքսմո, 2008, 3000 օրինակ։ ISBN 978-5-699-30220-8[50]
  • Թռչել՝ ուրեմն թռչել։ Հեղինակային ժողովածու։ - Մ.: Էքսմո, 2009, 520 էջ, 3000 օրինակ։ ISBN 978-5-699-32402-6
  • Մտորումներ զբոսանքի ժամանակ։ Հեղինակային ժողովածու։ - Մ.: Էքսմո, 2009, 432 էջ, 3000 օրինակ։ ISBN 978-5-699-30222-2
  • Ալեքսանդր Ռոզենբաում. Սիրային բանաստեղծություններ. Հեղինակային ժողովածու։ - Մ.: Էքսմո, 2009 թ., 340 էջ, 4000 օրինակ։ («Բանաստեղծություններ սիրո մասին» շարքից) ISBN 978-5-699-33820-7
  • Կյանքի ճանապարհը։ Հեղինակային ժողովածու։ - Մ.: Էքսմո, 2011, 336 էջ, 4000 օրինակ։ («Պոեզիայի ոսկե շարք») ISBN 978-5-699-45684-0
  • Սոլ մաժորի նման տուն։ Իմ կիթառը։ - Հրատ՝ «Մուզիկա», 2015, 1000 օրինակ։
  • Շուրաներ և Շուրիկներ։ - Հրատ՝ «ՊԵՏՐՈՆԻՅ», 2015, 1000 օրինակ։ ISBN 978-5-91373-083-1
  • Վալս-բոստոն։ - Մ.: Էքսմո, 2023 թ., 2000 օրինակ, 400 էջ, ISBN 9785041849429

Ճանաչում և մրցանակներ

խմբագրել
 
Ալեքսանդր Ռոզենբաումի հուշարձանը Չելյաբինսկում

Զինվորական կոչում՝

Պետական պարգևներ՝

Պատվավոր կոչումներ՝

Այլ պարգևներ՝

Մրցանակներ

խմբագրել
«Ոսկե Գրամոֆոն»
«Տարվա շանսոն»

«Ռուսաստանի Ազգային Երաժշտական մրցանակ Վիկտորիա»

  • 2021 — հատուկ մրցանակ «Երգի խոսքերի և երաժշտության յուրահատուկ ներդաշնակության համար»

Բարեգործություն

խմբագրել

Հյուրախաղերի շրջանակներում ելույթներից բացի, Ռոզենբաումը համերգներ է տալիս ինստիտուտներում, բանակում, նավատորմում, ազատազրկման վայրերում։ Բոլոր նման համերգները բարեգործական էին։

1991 թվականին Ռոզենբաումը Մոսկվայում անցկացրեց ութ բարեգործական համերգների շարք՝ «Նրանք կարող էին ապրել» ընդհանուր վերնագրով։ Երգիչն իր ծրագիրը նվիրել էր ազգամիջյան հակամարտությունների զոհերին։ Ամբողջ հասույթն արտիստն ուղարկել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Լիտվայի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերություն, ԽՍՀՄ ներքին զորքերի հրամանատարություն՝ ազգամիջյան բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների համար։

1992 թվականի փետրվարի 25-ին «Ուկրաինա» արվեստի ազգային պալատում տեղի է ունեցել բարեգործական երեկո՝ Ա.Ռոզենբաումի և երգիծաբան Սեմյոն Ալթովի մասնակցությամբ։

1994 թվականի սեպտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Ֆիննական կայարանի մոտ գտնվող համերգասրահում Ռոզենբաումը բարեգործական համերգ տվեց, որի ամբողջ հասույթն ուղարկվեց ռուսական պոեզիայի միջազգային հիմնադրամին, որը հիմնադրվել է Ռուսաստանի և Ռուսաստանի արտերկրի գրողների կողմից։ Ռոզենբաումը Հիմնադրամի հոգաբարձուներից է, որի խորհրդի կազմում են եղել Իոսիֆ Բրոդսկին, Դմիտրի Լիխաչովը և այլք։ Համերգից ստացված գումարն ուղղվել է ռուս ժամանակակից բանաստեղծների գրքերի հրատարակմանը։

1995 թվականի մայիսի 9-ին Պալատական հրապարակում տեղի ունեցավ Ռոզենբաումի համերգը՝ ի պատիվ Հաղթանակի օրվա հոբելյանի։ Համերգը հավաքել էր 200 հազար հանդիսատես։ Ինչպես բոլոր նախատոնական համերգները, այս մեկը ևս բարեգործական էր։ Համերգը կազմակերպվել էր «Մեծ քաղաք» ԲԸ-ի աջակցությամբ, որի փոխնախագահն է Ռոզենբաումը։ «Մեծ քաղաքը» մայիսյան այդ օրերին ամեն կերպ օգնում էր վետերաններին և շրջափակումներին. նվերներ էր անում, արձակուրդներ ու վետերանների հանդիպումներ կազմակերպում։ Ռոզենբաումը չի մերժել Հաղթանակի 50-ամյակին նվիրված համերգներում հանդես գալու ոչ մի խնդրանք։ Մայիսի 4-ին նա երգել է Մոսկվայում՝ Սպիտակ տանը, մայիսի 7-ին ելույթ է ունեցել պուշկիյան «Ռուսլան» կինոթատրոնում, իսկ մայիսի 8-ին և 9-ին երկու համերգ է տվել Օկտյաբրսկի Մեծ համերգային համալիրում։

2000 թվականի հոկտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվեց մանկական նկարչության մրցույթ՝ Ալեքսանդր Ռոզենբաումի «Վալս-Բոստոն» երգի թեմայով։ Մրցույթի կազմակերպիչն էր «Ոսկե հավալուսն» բարեգործական հիմնադրամը։ Մրցույթին մասնակցում էին թույլ տեսնող, թույլ լսող կամ հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Ալեքսանդր Յակովլևիչն ընտրեց իրեն ամենաշատը դուր եկած չորս նկարները, հաղթողներին հանձնեց մրցանակներ և մի քանի երգ երգեց երեխաների համար։

2001 թվականի մարտի 9-ին Սանկտ Պետերբուրգի Ձերժինսկու անվան մշակույթի տանը տեղի ունեցավ Ալեքսանդր Ռոզենբաումի բարեգործական համերգը ՆԳՆ աշխատակիցների համար։ Ներկայացումը «կառուցվել էր» Ալեքսանդր Յակովլևիչի համար բավականին հազվադեպ ստեղծագործական երեկոյի ժանրում, որտեղ երգերի հետ մեկտեղ ժամանակի զգալի մասը հատկացվել է հանդիսատեսի հարցերին պատասխանելուն[67]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://web.archive.org/web/20090101235744/http://www.rozenbaum.fatman.ru/index.html
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. «Владимир Путин поздравил Александра Розенбаума с юбилеем». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. Nadya.biz «Blog Archive» Яков Розенбаум, отец барда: «Разговоры о самоубийстве сына — глупость!» Արխիվացված 2012-01-09 Wayback Machine
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Официальный сайт Александра Розенбаума. Биография». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6.   «Говорим и показываем» Особенный выпуск.
  7. Розенбаум Александр Яковлевич
  8. «История советской рок-музыки — Аргонавты». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 29 (օգնություն)
  9. Александр Розенбаум: «Я устал от этой страны. Пожалуй, как никогда!»
  10.   Самое экстремальное путешествие Макаревича и Розенбаума в дикой Амазонке.
  11.   Самое экстремальное путешествие. Макаревич и Розенбаум. Дикая Амазонка.
  12.   «Индеец, прячущий своё имя»
  13.   "Доктора дают огня!" - ведущие премии "Призвание" Елена Малышева и Александр Розенбаум
  14.   «Призвание - 2001»
  15.   Призвание-2019. Премия лучшим врачам России
  16.   Призвание-2020. Премия лучшим врачам России
  17.   Александр Розенбаум - "Почти". Призвание-2021. Премия лучшим врачам России
  18. «О фраере». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  19. «Обращение деятелей культуры, науки, представителей общественности в связи с приговором, вынесенным бывшим руководителям НК «ЮКОС»». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
  20. В поддержку «Охта центра» выступили 42 известных петербуржца Արխիվացված է Հոկտեմբեր 13, 2009 Wayback Machine-ի միջոցով: // fontanka.ru
  21. «Безрукову, Боярскому и Чичеріній заборонили в'їзд в Україну». 24 (телеканал, Украина). 2015 թ․ դեկտեմբերի 24.
  22.   Розенбаум читает Гордону свой стих, написанный в дороге из Тернополя в Ивано-Франковск
  23.   Розенбаум: Если бы не Питер, осел бы в Киеве
  24.   Розенбаум о том, какие песни написал в Киеве
  25. «Народный артист России Александр Розенбаум избран Председателем Общественного Совета при УФСИН России по г. Санкт-Петербургу и Ленинградской области». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  26.   КВН Харламов и Батрутдинов - Кто из них Борис Крюк?
  27.   Вечерний Ургант. Поп стоп — Александр Розенбаум. (13.09.2016)
  28.   Вечерний Ургант. Поп стоп — Александр Розенбаум. (27.10.2017)
  29.   «Поп-стоп» с Александром Розенбаумом. Вечерний Ургант. (08.06.2018)
  30.   Вечерний Ургант. Поп-стоп. Мульт Edition — Александр Розенбаум (23.10.2018)
  31.   "Поп-стоп" с Александром Розенбаумом. Вечерний Ургант. 21.10.2019
  32.   "Поп-стоп" с Александром Розенбаумом. Вечерний Ургант. 26.10.2020
  33.   "Pop-stop" с Александром Розенбаумом. Вечерний Ургант. 25.10.2021
  34. «В Морском соборе Кронштадта впервые за 75 лет прошла праздничная литургия». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  35. «Певец Александр Розенбаум назвал войну в Украине тяжелой духовной травмой». Информационное агентство «Скептик ЮА» (ռուսերեն). 2022 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  36. «Розенбаум хочет стать голубем мира:». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 4-ին.
  37. «"Он топил за свободу Украины". Розенбаум назвал Гордона украинским пропагандистом». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
  38. «Познакомьтесь с… Да-да, мы нашли еще одну (!) пропагандистскую структуру Кремля». Meduza. 2024 թ․ փետրվարի 26.
  39. «Результаты поиска ветерана «Розенбаум Яков Шмарьевич»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
  40. «Память народа :: Документ о награде :: Розенбаум Яков Шмарьевич, Медаль «За победу над Германией в Великой Отечественной войне 1941–1945 гг.»». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  41. «Александр Розенбаум — Барды — Каталог файлов — Алексей из Санкт-Петербурга». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 20 (օգնություն)
  42.   Александр Розенбаум. Судьба человека с Борисом Корчевниковым
  43. Дочь Аня вышла замуж за иностранца Արխիվացված է Հունիս 13, 2011 Wayback Machine-ի միջոցով:. // «Собеседник».
  44. ««Александр Розенбаум» — Александр Розенбаум — Барды — Каталог файлов — Алексей из Санкт-Петербурга». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 22 (օգնություն)
  45. Александр Розенбаум (2014 թ․ հունվարի 6). «Линия жизни - Александр Розенбаум». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  46. «Фильм-концерт. Александр Розенбаум: «Гоп-стоп» написал, пока ел тарелку грибного супа" :: ТВ Центр». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  47.   А.Я. Розенбаум о строе Open G
  48. ISBN 5-94799-234-5
  49. «Биография | Александр Розенбаум». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  50.   Александр Розенбаум представил книгу «Крылья_Пегаса»
  51. 51,0 51,1 51,2 51,3 51,4 «Фото А. Я. Розенбаума в мундире с наградами». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  52. «Александр Розенбаум награждён медалью «Защитнику Отечества»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  53. «Указ Президента Российской Федерации от 07.09.2011 г. № 1175 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 51 (օգնություն)
  54.   Дмитрий Медведев вручил государственные награды
  55. «Указ Президента Российской Федерации от 20.12.2021 г. № 714 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  56. «Указ Президента Российской Федерации от 30.08.1996 г. № 1284 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 51 (օգնություն)
  57. «Указ Президента Российской Федерации от 15.05.2001 г. № 541 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 51 (օգնություն)
  58. «Официальный сайт Президента Приднестровской Молдавской Республики — Вадим Красносельский присвоил Александру Розенбауму звание «Народный артист ПМР» — Новости». president.gospmr.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  59. Рустам Минниханов вручил Александру Розенбауму орден «Дуслык» Արխիվացված է Սեպտեմբեր 15, 2022 Wayback Machine-ի միջոցով: / www.business-gazeta.ru
  60. «Об объявлении благодарности Министра культуры и массовых коммуникаций Российской Федерации». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 21-ին.
  61. «Решение Законодательного Собрания Санкт-Петербурга от 05.09.2001 N Р-593». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
  62. «Александр Розенбаум награждён Почётным дипломом Законодательного собрания Санкт-Петербурга». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  63. «В Москве вручили премию Федерации еврейских общин России "Человек года"». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  64. «Решение Законодательного Собрания Санкт-Петербурга от 20.06.2018 N Р-365». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  65. «В Театре Армии состоялась церемония награждения лауреатов премии Минобороны России в области культуры и искусства». Газета «Красная звезда». 2022 թ․ մարտի 28. Վերցված է 2022 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  66. «На одной из центральных улиц Ростова-на-Дону герою песни установлен памятник». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  67. Благотворительная деятельность Александра Розенбаума. — Александр Розенбаум

Հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ռոզենբաում» հոդվածին։