Ելենա Վասիլևնա Մալիշևա (ռուս.՝ Еле́на Васи́льевна Ма́лышева, ծննդյամբ՝ Շաբունինա, մարտի 13, 1961(1961-03-13), Կեմերովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավարուհի, բժիշկ-թերապևտ, սրտաբան, մանկավարժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հասարակական գործիչ։

Ելենա Մալիշևա
ռուս.՝ Елена Васильевна Малышева
Ի ծնեռուս.՝ Елена Васильевна Шабунина[1]
Ծնվել էմարտի 13, 1961(1961-03-13) (63 տարեկան)
ԾննդավայրԿեմերովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունKemerovo State Medical University? (1983)
Մասնագիտությունբժիշկ, հեռուստահաղորդավարուհի, հաղորդավար և համալսարանի դասախոս
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2007)
ԱշխատավայրՄոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարան և Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Պարգևներ
Բարեկամության շքանշան
և «Առողջապահության գերազանցիկին» կրծքանշան
(աուդիո)
(աուդիո)
Ելենա Մալիշևայի ձայնագրությունը
«Մոսկվայի արձագանքը» ռադիոյի հետ հարցազրույցից
18 օգոստոսի, 2009 թ.

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Առողջություն» և «Ապրել առողջ» հեռուստահաղորդումների ղեկավար և հաղորդավարուհի, Մոսկվայի պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1961 թվականի մարտի 13-ին Կեմերովոյում, բժիշկների ընտանիքում։ Մայրը՝ Գալինա Ալեքսանդրովնան, իսկ հայրը՝ Վասիլի Իոսիֆովիչը եղել են բժիշկներ մեծ հիվանդանոցներից մեկում[2]։ Ավագ քույրը՝ Մարինա Վասիլիևնա Կոստենկոն բժիշկ-նյարդաբան է, ապրում է Տուապսեում, մասնագիտությամբ բժիշկ է[3]։ Երկվորյակ եղբայրը՝ Ալեքսեյը վիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Բոտկինի անվան կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկը[4]։

 
Վլադիմիր Պուտինի և տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի հետ, մարտի 5, 2012

Ելենան ոսկե մեդալով ավարտել է Կեմերովոյի թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Կեմերովոյի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է կարմիր դիպլոմով՝ 1983 թվականին։

1984 թվականին ավարտել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան[5]։ 1987 թվականին պաշտպանել է ատենախոսություն՝ բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար՝ թեման «Սրտային առիթմիաների կանխարգելում և վերացում սթրեսային ազդեցություններին հարմարվելու և գամմա-ամինոբուտիրաթթվի ակտիվացման միջոցով»[5]։ Որոշ ժամանակ աշխատել է բժիշկ-թերապևտ, եղել է Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների ամբիոնի ասիստենտ։

Ներկայումս Մոսկվայի պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի պրոֆեսոր է։ 1992 թվականին վարել է «Բաղադրատոմս» հաղորդումը, որը եթեր է հեռարձակվել Կեմերովո քաղաքի «Կուզբաս» հեռուստաալիքով[6]։

1994 թվականին վարել է «Բժիշկ կանչե՞լ եք» ամենօրյա հաղորդումը[7]։

1997 թվականին «Առողջություն» ծրագրի վերաթողարկումից հետո Ելենան դարձել է ծրագրի հաղորդավար, ղեկավար և հեղինակ[6]։ Առաջին եթերը հեռարձակվել է 1997 թվականի հոկտեմբերի 3-ին։ Մինչև 2014 թվականը հաղորդումը հեռարձակվել է նաև «Ռուսաստանի ռադիոյով»։

2000 թվականի դեկտեմբերին Ալեքսանդր Ռոզենբաումի հետ կազմակերպել է «Կոչում» ամենամյա ազգային բժշկական մրցանակաբախշությունը[8][9]։

2003 թվականին Դանա Բորիսովայի և Լարիսա Կրիվցովայի հետ կարճ ժամանակով վարել է Առաջին ալիքով եթեր հեռարձակվող «Կանանց քաղաք» հաղորդաշարը։

2007 թվականից «Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի» անդամ է։

Բժշկության ոլորտում մոտ 50 գիտական հրապարակումների հեղինակ է։ 2012 թվականից ակտիվորեն զբաղվում է կոմերցիոն նախագծով՝ «Ելենա Մալիշևայի սննդակարգ»[10]։

«Համառուսաստանյան ժողովրդական ճակատի» կենտրոնական շտաբի անդամ է[11]։ 2018 թվականին Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եղել է Սերգեյ Սոբյանինի վստահելի անձը։

Ընտանիք խմբագրել

Ամուսին՝ Իգոր Յուրևիչ Մալիշև (1959, Հունվարի 17, Նովոկուզնեցկ)՝ Մոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարանի պրոֆեսոր, բժշկության դոկտոր, մոլեկուլային կենսաբանության մասնագետ, լաբորատորիայի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակակիր[12][13][14]։

Ավագ որդին՝ Յուրի Իգորևիչ Մալիշևը (1988, մարտի 16) մասնագիտությամբ բժիշկ է, որոշ ժամանակ զբաղվել է պրոդյուսերական աշխատանքով[15]։ 2020 թվականից ԱՄՆ-ում ուսումնասիրում է սրտաբանություն[16][17]։ Ամուսնացել է 2014 թվականին[18], կինը հայուհի է[19], ունեն երկու որդի[20]։

Կրտսեր որդին՝ Վասիլի Իգորևիչ Մալիշևը (1990, դեկտեմբերի 21) փաստաբան է, ավարտել Ռուսաստանի իրավաբանական ակադեմիան, որից հետո ուսումը շարունակել է ԱՄՆ-ի փաստաբանական դպրոցներից մեկում։

Ելենա Մալիշևա բժշկական կենտրոններ խմբագրել

Ելենա Մալիշևա բժշկական կենտրոններ են գործում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Կրասնոդարում։ Ռուսաստանի տարբեր քաղաքներում բացվել են նիհարելու կլինիկաներ, որոնց ցանցն անընդհատ ընդլայնվում է։

2018 թվականի նոյեմբերին Մոսկվայի Մալիշևայի բժշկական կենտրոնում ստուգման արդյունքում լուրջ խախտումներ են արձանագրվել, ինչի արդյունքում կլինիկան վարչական տուգանքի է ենթարկվել[21]։

Քննադատություն խմբագրել

  • «Սոյուզֆարմա» դեղագործական ընկերությունը մեղադրել է Ելենա Մալիշևային՝ դեղագործների մասնագիտական պատիվը վիրավորելու և ինքնաբուժություն քարոզելու համար[22]։
  • Կենցաղային տեխնիկա և ամանեղեն արտադրող «Tefal» ընկերությունը մեղադրել է Ելենայի հաղորդումը, երբ Մալիշևան գովազդել է այլ ապրանքանիշի արտադրանք՝ համեմատելով այն «Tefal»-ի արտադրանքի հետ[23][24]։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննություն խմբագրել

2020 թվականի ապրիլի վերջին Ալեքսեյ Նավալնին հետաքննություն է սկսել Ելենա Մալիշևայի և նրա ընտանիքի Նյու Յորքի արվարձաններում գտնվող շքեղ առանձնատան, ինչպես նաև մի քանի բնակարանների վերաբերյալ, որտեղ ապրում են նրա որդիները։ Նյու Յորքի արվարձաններում գտնվող տունը եղել է 2016 թվականին Բերգեն շրջանի ամենաթանկ վաճառված տունը։ Ըստ Նավալնիի ԱՄՆ-ում Ելենա Մալիշևայի և նրա ընտանիքի անշարժ գույքի ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն դոլար, ինչը Մալիշևների ընտանիքը չէր կարող իրեն թույլ տալ նման ծախսեր։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը համոզված է, որ Ելենա Մալիշևան այդ գումարները ստացել է իր քարոզչական գործունեության համար, Առաջին ալիքում աշխատելու ժամանակ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Սերգեյ Սոբյանինին և Վլադիմիր Պուտինին աջակցելու համար։ Բացի դրանից հիմնադրամը նշել է, որ Ելենան համաճարակի ժամանակ կեղծ տեղեկություններ է տարածել կորոնավիրուսի վարակի վտանգի մասին[25]։

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության մեդալ(2006)[26]
  • «Հայրենիքին մատուցած առողջապահական ծառայությունների համար մեդալ»
  • «Առողջապահության ոլորտում գերազանցության մեդալ»
  • Լև Նիկոլաևի անվան ոսկե մեդալ (2012)՝ գիտությունն ու մշակույթը հանրայնացնելու համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Trud, Trud (ռուս.) — 1921. — 220000 экз. — ISSN 1025-1189; 1607-5471
  2. Умклайдет Алла (2019 թ․ ապրիլի 26). ««Одно лицо»: Елена Малышева показала архивные фото 86-летней мамы». Домашний очаг (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  3. Елена Малышева рассказала о семейной трагедии | StarHit.ru
  4. «Руководство». www.botkinmoscow.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 Елена Малышева Արխիվացված 2020-08-08 Wayback Machine на сайте «Радио России»
  6. 6,0 6,1 Первый канал. Официальный сайт. Лица. Елена Малышева
  7. «Цензура опасна для «Здоровья»». Новые Известия. 2004 թ․ հուլիսի 23.
  8. «Найди свое призвание, возьми свое "Призвание"». Новая газета. 2000 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  9. «Есть такое «Призвание»». Կոմսոմոլսկայա պրավդա. 2017 թ․ հունիսի 14.
  10. «Диета Елены Малышевой - официальный сайт». Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  11. «Малышева Елена Васильевна / ОНФ. Центральный штаб». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. Российская газета. Что в портфеле у врача
  13. Московский государственный медико-стоматологический институт им. А. И. Евдокимова. Лаборатория клеточных биотехнологий
  14. http://www.msmsu.ru/person/single/253
  15. «Кто превратил Елену Малышеву в клоунессу от медицины?». Собеседник. 2013 թ․ ապրիլի 10.
  16. Maimonides Medical Center(չաշխատող հղում)
  17. Малышева рассказала о борьбе сына с коронавирусом в США / lenta.ru
  18. «Старший сын Елены Малышевой женился | Woman.ru». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  19. Center, Armenian Information. ««Չգցե՛ք հայ ժողովրդի անունը․․․»․ հաղորդավարուհի Ելենա Մալիշևայի անդրադարձը հայերին․(Տեսանյութ)». yn.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  20. «Елена Малышева показала внука в программе «Здоровье»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  21. «Суд оштрафовал на 100 000 рублей клинику Елены Малышевой». Ведомости (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  22. Работники аптек просят Малышеву извиниться за провокационные высказывания
  23. «Компания Tefal против Елены Малышевой: дело рассмотрит антимонопольная служба». NEWSru.co.il (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  24. «Продавцы Tefal обвинили Елену Малышеву в нанесении ущерба своему имиджу». lenta.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  25. «ФБК выпустил расследование о квартирах и доме Елены Малышевой в США стоимостью $11 млн, Znak, 29.04.2020». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  26. Указ Президента РФ от 27.11.2006 N 1316 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2011-11-01 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Մալիշևա» հոդվածին։