Միասնական Ռուսաստան
Միասնական Ռուսաստան (ռուս.՝ Единая Россия), ռուսաստանյան աջ քաղաքական կուսակցությունը, երկրի խոշորագույն կուսակցությունը։ 2003 թ-ի ընտրությունների արդյունքներով «Միասնական Ռուսաստանը» Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն է կազմել, իսկ 2007-ին՝ սահմանադրական մեծամասնություն։ Կուսակցության ղեկավարը, ով գլխավորում էր կուսակցության ընտրական ցուցակը 2007 թվականի Դումայի ընտրություններում, Ռուսաստանի Կառավարության այժմյան նախագահ Վլադիմիր Պուտինն է։
Միասնական Ռուսաստան ռուս.՝ Единая Россия | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Դմիտրի Մեդվեդև |
Հիմնադիր | Unity?, Հայրենիք՝ համայն Ռուսաստան, Բորիս Բերեզովսկի, Սերգեյ Շոյգու, Յուրի Լուժկով, Մինտիմեր Շայմիև և Բորիս Գրիզլով |
Հիմնադրված | դեկտեմբերի 1, 2001 |
Գաղափարախոսություն | Ռուսական ազգայնականություն, Սոցիալական պահպանողականություն, statism?, antiglobalization? և Պուտինիզմներ |
Քաղաքական հայացք | Մեծ վրան |
Շտաբ | 129110 Մոսկվա, Բաննի պերեուլոկ, շ. 3а |
Միջազգային պատկանելություն | All-Russia People's Front? |
Կայք | er.ru |
![]() |
2011 թ. փետրվարի դրությամբ կառավարությունում կուսակցության անդամներից կային հինգ նախարար՝ Վյաչեսլավ Վոլոդինը, Ալեքսանդր Ժուկովը, Ելենա Սկրիննիկը, Յուրի Տրուտնևը և Սերգեյ Շոյգուն։ 2010 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ «Միասնական Ռուսաստանի» մեջ են մտնում դաշնության սուբյեկտների 83 ղեկավարներից 75-ը։
2011 թվականի Պետական Դումայի ընտրություններում Ռուսաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ ընտրական ցուցակի կազմավորումը տեղի է ունեցել Համառուսաստանյան ժողովրդական ճակատի հետ համատեղ անցկացրած նախնական ընտրությունների արդյունքների հիման վրա։
Համաձայն 2011 թվականի սեպտեմբերի 24-ին «Միասնական Ռուսաստանի» 12-րդ համագումարին ընդունված որոշումների, 2011-ի Դումայի ընտրություններին կուսակցության նախնական ցուցակը գլխավորել է Դմիտրի Մեդվեդևը[1], իսկ 2012 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրություններին «Միասնական Ռուսաստանից» թեկնածուն կլինի Վլադիմիր Պուտինը[2]։
2021 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած համագումարի Կենտրոնական գործադիր կոմիտեի ղեկավարը Ալեքսանդր Սիդյակինն էր[3][4][5] ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Համագումարը հաստատել է Պետական Դումայի թեկնածուների ցուցակը
- ↑ Lenta.ru: Քաղաքականություն՝ Պուտինը հաստատել է իր առաջադրումը նախագահական ընտրություններին
- ↑ «Сидякин Александр Геннадьевич: жизнь и карьера реформатора российской системы ЖКХ»։ Дзен | Блогерская платформа (ռուսերեն)։ Վերցված է 2023-03-31
- ↑ Александр Сидякин назначен Руководителем Администрации Главы Республики Башкортостан (glavarb.ru)(չաշխատող հղում)
- ↑ «Александр Сидякин»։ Росконгресс (ռուսերեն)։ Վերցված է 2023-03-31