Լեոնիդ Յակուբովիչ

ռուս խորհրդային հաղորդավար, դերասան, սցենարիստ, գրող, պրոդյուսեր

Լեոնիդ Արկադիի Յակուբովիչ (հուլիսի 31, 1945(1945-07-31)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), Ռուսաստանի ժողովրդական ու վաստակավոր արտիստ, դերասան, շոումեն, գրող, «Հրաշքների դաշտ» հաղորդման հաղորդավար։

Լեոնիդ Յակուբովիչ
ռուս.՝ Леонид Аркадьевич Якубович
Ծնվել էհուլիսի 31, 1945(1945-07-31)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Ազգությունռուս
Մասնագիտությունդերասան
հաղորդավար շոումեն
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0945112
yakubovitch.com

Գործունեություն խմբագրել

Լեոնիդ Յակուբովիչը ծնվել է 1945 թվականին Մոսկվայում։ Հայրը՝ Արկադիի Յակուբովիչը, եղել է ինժեներ, մայրը՝ Ռիմմա Յակուբովիչը բժիշկ-գինեկոլոգ։ Լեոնիդ Յակուբովիչը սովորել է Մոսկվայի Կույբիշևի անվան մեքենաշինական ինստիտուտում։ Ուսանողական տարիներից մասնակցել է ՈՒՀԱ մրցույթներին ու աչքի ընկել գրական գործունեությամբ՝ գրելով սցենարներ տարբեր հաղորդումների համար։ Նա բազմաթիվ պատմվածքների, բեմական ու թատերական ներկայացումների, էստրադային մենախոսությունների և մի քանի պիեսների հեղինակ է։ Նրա համբավը բարձրացավ 1991 թվականից, երբ սկսեց վարել ռուսական «Հրաշքների դաշտ» հաղորդումը։ 2004 թվականից «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է։ 2012 թվականի փետրվարից ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակի մեջ։

Անձնական կյանք խմբագրել

  • Առաջին կինը՝ Ռաիսա
  • Երկրորդ կինը՝ Գալինա Յակուբովիչ (Անտոնովա)
  • Որդին՝ Արտյոմ Անտոնով, (1973)
  • Թոռը՝ Սոֆյա Արտյոմովնա, (2000)
  • Երրորդ կինը՝ Մարինա Յակուբովիչ, (Վիդո)
  • Աղջիկը՝ Վարվարա Լեոնիդովնա, (1998)[2][3]

Ֆիլմեր խմբագրել

  • Մի անգամ՝ քսան տարի անց, 1980 թ., Однажды двадцать лет спустя
  • Եկեք, առանց աճպարարության, 1992 թ., Давайте без фокусов!
  • Աննա, 6-ից 18, 1993 թ., Анна: от 6 до 18
  • Փեսացուն Մայամիից, 1994 թ, Жених из Майами
  • Խաչակիրը, 1995 թ Крестоносец
  • Մոսկովյան արձակուրդներ, 1995 թ, Московские каникулы
  • Երալաշ, 1996 թ, Ералаш
  • Հին երգեր գլխավորի մասին, 1996 թ, Старые песни о главном
  • Հին երգեր գլխավորի մասին 2, 1997 թ, Старые песни о главном 2
  • Եղբայր 2, 2000 թ, Брат 2
  • Ռուս ամազոնուհիները, 2002 թ, Русские амазонки
  • Հրաշքներին մի սովորեք, 2003 թ, Не привыкайте к чудесам
  • Ռուս ամազոնուհիները 2,2003 թ, Русские амазонки 2
  • Ծաղրածուներին չեն սպանում, 2005 թ, Клоунов не убивают
  • Երեք օր Օդեսայում, 2007 թ, Три дня в Одессе
  • Բուրատինոյի վերադարձը, 2013 թ, Возвращение Буратино
  • Իմ երազանքների պապիկը, 2014 թ, Дедушка моей мечты
  • Հրաշքների երկիր, 2016 թ, Страна чудес

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Յակուբովիչ» հոդվածին։