Աֆղանական պատերազմ (1979-1989)

Աֆղանական պատերազմ, ռազմական կոնֆլիկտ մի կողմից խորհրդային զինված ուժերի սահմանափակ կոնտինգենտի և աֆղանական ուժերի, մյուս կողմից մոջահեդների կազմավորումների միջև, որը հիմնականում կազմված էր Պեշավարյան յոթնյակից և Թեհրանյան ութնյակից։ Պեշավարյան յոթնյակը աջակցություն էր ստանում Պակիստանի և Չինաստանի կողմից[1], ինչպես նաև ռազմական և ֆինանսական օգնություն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի կողմից[2][3][4]։ Թեհրանյան ությակը աջակցություն էր ստանում Իրանի կողմից։

Աֆղանական պատերազմ 1979-1989

Սովետական զինվորն Աֆղանստնում, 1988 թ
Թվական դեկտեմբերի 25, 1979 - փետրվարի 15, 1989
Վայր Աֆղանստան
Պատճառ ԽՍՀՄ ձգտումը օգնել Աֆղանստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը և պաշտպանել սեփական սահմանների անվտանգությունը
Արդյունք Ժնևյան համաձայնագիր, խորհրդային զորքերի դուրս բերում Աֆղանսըանից, քաղաքացիական պատերազմի շարունակում
Հակառակորդներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սովետական զինված ուժերի սահմանափակ կոնտինգենտ
Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն
Աֆղան մոջահեդներ
աջակցություն։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Պակիստան Պակիստան
Իրան Իրան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Հրամանատարներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սերգեյ Սոկոլով
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վոլենտին Վարեննիկով
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Յուրի Տուխարինով
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վիկտոր Երմակով
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իգոր Ռոդիոնով
Գուլբեդին Խեկմատիյար
Ահմադ Շահ Մասուդ
Յունուս Խալես
Կողմերի ուժեր
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 80-104 հազար զինծառայող
50-130 հազար
25 հազար (1980), 140 հազար (1988)
Ռազմական կորուստներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն15 051 զոհ,
53 753 վիրավոր,
417 անհետ կորած
Անհայտ

Նախապատմություն խմբագրել

Ապրիլյան հեղաշրջում խմբագրել

1978 թ. ապրիլին Աֆղանստանում տեղի ունեցավ հեղաշրջում, որը հետագայում անվանվեց Ապրիլյան։ Իշխանության եկան կոմունիստները։ Կառավարության գլուխ բարձրացավ գրող Նուր Մուհամեդ Թարաքին։ Սակայն մի քանի ամիս անց իշխող կուսակցության ներսում ծագեց սուր պայքար։ 1979 թ. օգոստոսին կուսակցության երկու առաջնորդների՝ Թարաքիի և Ամինի միջև հակամարտություն սկսվեց, որի արդյունքում Թարաքիին հանեցին իր պաշտոնից և կուսակցության անդամակցությունից, որից հետո նրան ձերբակալեցին։ Շուտով նա մահացավ։ Այս իրադարձությունները Մոսկվայում դժգոհություն առաջացրին։ Կուսակցության շարքերի մասսայական զտումներն ու գնդակահարությունները հիշեցնում էին Չինաստանի մշակութային հեղափոխությունը, ուստի Մոսկվայում մտավախություններ կային, որ Ամինը կարող է խզել իր հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ և մերձենալ Չինաստանի հետ։

Աֆղանական պատերազմ խմբագրել

Ամինի պալատի գրոհը խմբագրել

 
Ամինի նստավայրը, «Թաջ-Բեկ» պալատը

Դեկտեմբերի 27-ին, ԽՍՀՄ հատուկ նշանակության ուժերը ներխուժեցին Ամինի պալատ, օպերացիան տևեց 40 րոպե, որի ընթացքում Ամինը սպանվել է։ Ըստ «Պրավդա» հրապարակած թերթի պաշտոնական վարկածի՝ «բարձրացած ժողովրդական զայրույթի արդյունքում Ամինը իր համախոհների հետ կանգնեց արդար ժողովրդական դատի առջև ժողովրդական դատարանի արդար էր մահապատժի ենթարկվեց»[5]։

Բացի հիմնական օբյեկտիվ փակվեցին վերահսկողությանտակ առնվեցին Քաբուլում ռազմական կայազորի զինվորական բաժինները, ռադիո-հեռուստատեսային կենտրոնը, անվտանգության և ներքին գործերի նախարարությունը, դրանով իսկ հատուկ ուժերը ապահովեցին իրենց առջև դրված խնդիրները կատարումը։ Պետք է նշել, որ երկրորդ ամենակարևոր վայրը, աֆղանական բանակի գլխավոր շտաբի համալիր շենքը գրավվել է 7-րդ պարաշուտո-դեսանտային վաշտը։ Աֆղանական բանակի Գլխավոր շտաբ ղեկավարում էր Մուհամեդ Յակուբը, Ամինի հավատարիմ բարեկամը, որը ավարտել է Ռյազանի օդադեսանտային հրամանատարության դպրոց։

Օպերացիայի հաջողության համար անհրաժեշտ էր չեզոքացնել նրան, քանի որ նա կարող էր հրաման տալ աֆղանական բանակին՝ զինված դիմադրության։ Չեզոքացնել Հակուբին հանձնարարվել է 103-րդ գվարդիայի հրամանատար, գեներալ Իվան Ռևբչենկոյին։ ընդ որում, խնդիրը դրված էր պաշտպանության նախարար մարշալ ուստինովի և ԿԳԲ նախագահ Անդրոպովի կողմից։ Անմիջապես «Շտորմ-333» օպերացիայից առաջ Ռևբչենկոն հակուտ ընտրված սպաների՝ Լագովսկի եղբայրների հետ, գնացին ընդունելության Յակուբի մոտ, խորհրդային բանակի տեղակայման վայրերը հստակեցնելու պատրվակով։ Սպաների խումբը Ռևբչենկոյի գլխավորությամբ չեզոքացրեցին Յակուբին հնարավորություն չտալով նրան կապվել աֆղանական բանակի ստորաբաժանումների հետ։

Նրա կաբինետում կար ռադիոկայան բանակի հետ անմիջական կապի համար։ Ռևբչենկոյի խումբը մնաց Յակուբի գրասենյակում 40 րոպե, քանի որ 7-րդ պարաշուտո-դեսանտային վաշտը ժամանեց ուշացումով։ Նրանցից առաջ հատուկկ ջոկատը ոչնչացրել էր պահակներին, և նրանց շարքում կային 2 վիրավոր։ Մեկ ժամվա ընթացքում դեսանտայինները գրավեցին ամբողջ շենքը։

27 դեկտեմբերի գիշերը Բաբրակ Կարմալը ժամանեց Բագրամից Քաբուլ։ Քաբուլի ռադիոն հաղորդեց նրա կոչը աֆղան ժողովրդին, որը հռչակում է «հեղափոխության երկրորդ փուլը»։

Աղբյուրներ խմբագրել

  1. Shichor. pp157–158. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. Barlett, Donald L.; Steele, James B. (2003 թ․ մայիսի 13). «The Oily Americans». Time (magazine). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
  3. «Interview with Dr. Zbigniew Brzezinski-(13/6/97)». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «Charlie Wilson: Congressman whose support for the mujahideen helped force the Soviet Union out of Afghanistan». The Independent. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. Андрей Остальский. Афганский симптом (Ստուգված է 19 Հոկտեմբերի 2012)