Հեղինակային երգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հեղինակային երգը երաժշտական ժանր, որն առաջացել է 20–րդ դարի կեսերին տարբեր երկրներում։ Տարբերակիչ առանձնահատկություններից մեկը երաժշտության հեղինակի, տեքստի հեղինակի և կատարողի մեկ անունից հանդես գալն է։
Հեղինակային երգի նախորդող համարվում է քաղաքային ռոմանսը և Վերտինսկիի երաժշտական մինատյուրաները։ Սկզբնական շրջանում ժանրի հիմքում եղել են ուսանողական և զբոսաշրջային երգերը։ Ժանրի առանձին ստեղծագործություններ հայտնվել են դեռևս 1930-ական թվականներին (Պյոտր Կոգանի և Գ. Լապսկիի հեղինակած ռոմանտիկ երգերը, որոնցից ամենահայտնին դարձել է «Բրիգանտինան»)։ Նախապատերազմյան Մոսկվայում հայտնի է դառնում երկրաբան Նիկոլայ Վլասովի երգերը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային երգերի հիմնադիրը։
Այս սերնդի երգերը շատ քիչ էին տարբերվում պաշտոնական ալիքներում հնչող երգերից։ Զբոսաշրջային և հեղինակային երգերի մեջ դասական է համարվում «Բակսանսկայա» երգը, որը գրվել է 1943 թվականի ձմռանը ալպինիստների կողմից, Տերենտևայի «Թող օրերը անցնեն» հայտնի տանգոյի երաժշտության հիման վրա։