Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (Սանկտ Պետերբուրգ)

Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (ռուս.՝ Первый Санкт-Петербургский государственный медицинский университет имени академика И. П. Павлова), պետական բյուջետային բարձրագույն կրթական հաստատություն Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։

Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
ռուս.՝ Первый Санкт-Петербургский государственный медицинский университет имени академика И. П. Павлова
Изображение логотипа
Տեսակկրթօջախ, ազատ հասանելիության հրատարակություն, բժշկական կազմակերպություն և հետազոտական համալսարան
Միջազգային անվանումFirst Pavlov State Medical University of St. Peterburg
Նախկին անվանումներԿանանց բժշկական ինստիտուտ
Լենինգրադի Ի․ Պավլովի անվան
առաջին բժշկական ինստիտուտ
ԿարգախոսMedicina ars nobilissima!
Հիմնադրված է1897
Անվանված էԻվան Պավլով
Տիպհասարակական, պետական
ՌեկտորՍերգեյ Բագնենկո
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Հասցեул. Льва Толстого, д. 6-8
Կայք1spbgmu.ru(ռուս.)
 First Pavlov State Medical University of St. Peterburg Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Բուհը հիմնադրվել է 1897 թվականին որպես Սանկտ Պետերբուրգի կանանց բժշկական ինստիտուտ՝ Պետրոպավլովսկի հիվանդանոցի հիման վրա, և բացվել է 1835 թվականին։

Վարկանիշ խմբագրել

2014 թվականին «Эксперт РА» գործակալությունը բուհը ներառեց Անկախ պետությունների համագործակցության լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում, որտեղ նրան շնորհվեց D դասի վարկանիշ[2]։

Նկարագրություն խմբագրել

Համալսարանը ներառում է ուսումնական, գիտական և բժշկական բաժիններ։

1945 թվականից համալսարանում իրականացվում է օտարերկրյա ուսանողների ուսուցում։ Ավելի քան 1600 քաղաքացի Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի 65 երկրներից ստացել են բժշկի դիպլոմ, և ավելի քան 350 բժիշկ այլ պետություններից համալսարանում են վերապատրաստվել, ասպիրանտուրա սովորել։

Հայտնի պրոֆեսորներ խմբագրել

  • Նիկոլայ Անդոգսկիմ, 1900 թվականից դասավանդել է ակնաբանության ամբիոնում, ինչպես նաև ղեկավարել է ինստիտուտին կից ակնաբուժական հիվանդանոցը։
  • Գեորգի Շոր, 1917-1944 թվականներին հանդիսացել է ախտաբանական կենսաբանության ամբիոնի վարիչը[3]
  • Միխայիլ Պրիվես, 1937-1977 թվականներին հանդիսացել է նորմալ կենսաբանության ամբիոնի վարիչը
  • Վլադիմիր Գարշին, 1944-1952 թվականներին եղել է ախտաբանական կենսաբանության ամբիոնի վարիչը, խոշոր ախտաձևաբան, ԽՍՀՄ ԲԳԱ իսկական անդամ, պրոֆեսոր[3], крупный патоморфолог, действительный член АМН СССР, профессор[4]
  • Ֆեոդոր Ուգլով, ՌԲԳԱ իսկական անդամ, ավելի քան 40 տարի ղեկավարել է համալսարանի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնը, հիմնել է վիրաբուժական մեծ դպրոց
  • Էդուարդ Ասլամազյան, ՌԲԳԱ իսկական անդամ, ՌԴ կառավարության մրացանակի դափնեկիր, ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, ՌԲԳԱ Դ․ Օտտայի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր։ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ։

Համալսարանի ղեկավարները խմբագրել

  • 1897-1899 - Կանանց բժշկական ինստիտուտի առաջին տնօրեն, պրոֆեսոր Վասիլի ֆոն Անրեպ
  • 1899-1905 - պրոֆեսոր Դմիտրի Օտտ
  • 1905-1911 - պրոֆեսոր Սերգեյ Սալազկին
  • 1911-1920 - Կանանց բժշկական ինստիտուտի տնօրեն (1918 թվականից՝ Պետրոգրադի բժշկական ինստիտուտի) պրոֆեսոր Բորիս Վերխովսկի
  • 1920-1921 - պրոֆեսոր Գեորգի Շոր
  • 1921 - պրոֆեսոր Կոնստանտին Սկրոբանսկի
  • 1922-1925 - պրոֆեսոր Ֆեոդոր Չիստովիչ
  • 1925-1928 - Լենինգրադի առաջին բժշկական համալսարանի տնօրեն, պրոֆեսոր Կոնստանտին Սկրոբանսկի
  • 1928-1930 - պրոֆեսոր Գեորգի Լանգ
  • 1930 - պրոֆեսոր Հովսեփ Կարապետյան
  • 1931-1932 - պրոֆեսոր Դմիտրի Գլեբով
  • 1932-1936 - պրոֆեսոր Գրիգորի Կորդովսկի
  • 1936 - պրոֆեսոր Հովսեփ Կարապետյան
  • 1937-1941 - պրոֆեսոր Լեոնիդ Կեչկեր
  • 1941-1943 - պրոֆեսոր Իլյա Ստրաշուն
  • 1943-1949 - պրոֆեսոր Նիկոլայ Օզերեցկի
  • 1949-1952 - պրոֆեսոր Իվան Կաշկարով
  • 1952-1966 - պրոֆեսոր Ալեքսեյ Իվանով
  • 1966-1988 - պրոֆեսոր Վլադիմիր Մինյաև
  • 1988-2008 - պրոֆեսոր, ՌԲԳԱ ակադեմիկոս Նիկոլայ Յաիցկի
  • 2008-2011 - պրոֆեսոր Միխայիլ Դիդուր
  • 2011-2012 - պրոֆեսոր Սերգեյ Յաշին[5]
  • 2012 թ մայիսի 4-ից - պրոֆեսոր, ՌԲԳԱ ակադեմիկոս Սերգեյ Բագնենկո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. Рейтинг высших учебных заведений России и стран членов Содружества Независимых Государств.
  3. 3,0 3,1 «Кафедра патологической анатомии с патологоанатомическим отделением». СПбГМУ им. И. П. Павлова (spb-gmu.ru). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  4. «10 января 1887». Киевский календарь (calendar.interesniy.kiev.ua). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  5. «Cергей Михайлович Яшин». СПбГМУ (spb-gmu.ru). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (Սանկտ Պետերբուրգ)» հոդվածին։