Պալատական հրապարակ (Սանկտ Պետերբուրգ)

Պալատային հրապարակ (ռուս.՝ Дворцовая площадь, 1918-ից մինչև 1944 թվականը՝ Ուրիցկու հրապարակ), Սանկտ-Պետերբուրգի գլխավոր հրապարակը, ճարտարապետական անսամբլ, որը ստեղծվել է XVIII երկրորդ կեսին-XIX դարի առաջին կեսին։

ռուս.՝ Дворцовая площадь
Պալատական հրապարակ
Petersburg-square.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
OpenStreetMap քարտեզին
Յանդեքս քարտեզին
Գուգլ քարտեզին

Հրապարակը կազմում են դաշնային նշանակության պատմության և մշակույթի հուշարձանները՝ Ձմեռային պալատը, Գվարդիական կորպուսի շտաբի շենքը, Գլխավոր շտաբի շենքը Հաղթական կամարի հետ, Ալեքսանդրի սյունը: Նրա չափերը կազմում են շուրջ 5,4 հեկտար (համեմատության համար՝ Մոսկվայի Կարմիր հրապարակը ունի 2,3 հա մակերես): Գոյություն ունի նաև սխալ գնահատական՝ 8 հեկտար[1]։ Սանկտ Պետերբուրգի պատմական կառուցապատման կենտրոնի կազմում հրապարակը ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում և համարվում է հետիոտնային գոտի։

Անվան պատմությունԽմբագրել

Սկզբնական Ծովակալի մարգագետին անվանումը (ներառում էր նաև ներկայիս Ալեքսանդրովսկի այգու տարածքը) հայտնի է 1736 թվականից: Անվանումը գոյություն է ունեցել մինչև 1772 թվականը։

1918 թվականի հոկտեմբերին հրապարակը վերանվանվեց դառնալով Ուրիցկու հրապարակ (ի պատիվ Մոիսեյ Ուրիցկիի,  Ձմեռային պալատի 1917 թվականի գրոհի կազմակերպիչներից մեկի, Պետրոգրադի ԱԿ նախագահի, սպանված 1918 թվականի օգոստոսի 30-ին Գլխավոր շտաբի մուտքի մոտ)։ 1944 թվականի  հունվարի 13-ին որոշում է ընդունվում վերադարձնել 20 պատմական տարածքներ, այդ թվում՝ Սանկտ պետերբուրգի Պալատական հրապարակը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Дворцова пл. // Энциклопедия Санкт-Петербурга
  2. Топонимическая энциклопедия Санкт-Петербурга. СПб.: Информационно-издательское агентство ЛИК, 2002. С.106