Սերգեյ Կորոլյով (ռուս.՝ Сергей Павлович Королёв, ուկրաիներեն՝ Корольов Сергій Павлович դեկտեմբերի 30 1906 (հունվարի 12 1907), Ժիտոմիր, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3] - հունվարի 14, 1966(1966-01-14)[1][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][6]), ուկրաինացի գիտնական, հրթիռաշինության և տիեզերագնացության բնագավառի մասնագետ, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր։ Նրա գլխավորությամբ ստեղծված հրթիռներով է իրականացվել մարդու առաջին տիեզերական թռիչքը։

Սերգեյ Կորոլյով
Сергей Королёв
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30 1906 (հունվարի 12 1907)
ԾննդավայրԺիտոմիր, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3]
Մահացել էհունվարի 14, 1966(1966-01-14)[1][4][5][…] (59 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][6]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ[7][8][9]
ԿրթությունԿիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (1926) և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան[10]
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Ազդվել էԿոնստանտին Ցիոլկովսկի, Sergei Isayevich Utochkin? և Ֆրիդրիխ Ցանդեր
ԵրկերR-7?
Մասնագիտությունավիատիեզերքային ճարտարագետ, նախագծող ճարտարագետ, համալսարանի դասախոս, ռազմական գործիչ, գիտնական, ճարտարագետ և ֆիզիկոս
ԱշխատավայրԷներգիա, Group for the Study of Reactive Motion?, Reactive Scientific Research Institute? և Nordhausen (Institut)?
ԱմուսինQ97316645?
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
ԿուսակցությունԽՄԿԿ[11]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
ԵրեխաներNatalii︠a︡ Koroleva?
Ստորագրություն
Изображение автографа
 Sergei Korolyov Վիքիպահեստում

Կորոլյովը 1929 թվականին ավարտել է Մոսկվայի Բարձրագույն տեխնիկական ուսումնարանը և Մոսկվայի օդաչուների դպրոցը։ 1930 թվականին աշխատել է Ավիացիայի կենտրոնական պետական ինստիտուտում, որտեղ ստեղծել է սկավառակների մի շարք մոդելներ, («Կոկտեբել», «Կարմիր աստղ» և այլն)։ Ծանոթանալով Կ. Ցիոլկովսկու աշխատանքներին՝ Կորոլյովը տարվել է հրթիռային թռչող ապարատներ ստեղծելու գաղափարով և 1932 թվականին նշանակվել է ռեակտիվ շարժման ուսումնասիրման խմբի պետ, որտեղ նրա ղեկավարությամբ ստեղծվել են խորհրդային առաջին հրթիռները։ 1946 թ. Կորոլյովը ԽՍՀՄ հրթիռատիեզերական համակարգերի գլխավոր կոնստրուկտորն էր և նրա գլխավորությամբ ձևավորվել է այդ երկրի գործնական տիեզերագնացությունը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են բալստիկ, երկրաֆիզիկական, տանող հրթիռներ և «Վոստոկ» ու «Վոսխոդ» ղեկավարվող տիեզերանավերը, որոնցով իրագործվել են մարդու առաջին տիեզերական թռիչքը և բաց տիեզերք դուրս գալը։ 1957 թ. օգոստոսի 21-ին նրա ղեկավարությամբ թողարկվեց առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ «Ռ-7»։ Կորոլյովի ղեկավարությամբ ստեղծվել են նաև Երկրի «Էլեկտրոն» և «Մոլնիա–1» սերիաների արհեստական, «Կոսմոս» շարքի արբանյակները, «Զոնդ» միջմոլորակային ինքնաշխատ առաջին կայանները։ Նա ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս։ Ռուսաստանում ներկայումս գործում է Կորոլյովի անվան կոնստրուկտորական բյուրոն։

Աղբյուրներ խմբագրել

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 501

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 661