ՈւՀԱ («Ուրախների և հնարամիտների ակումբ») (ռուս.՝ квн клуб веселых и находчивых), հայտնի հեռուստատեսային հումորային խաղեր, որոնց ժամանակ թիմերը, որ բաղկացած են տարբեր մասնագիտության տեր մարդկանցից, մրցում են տարբեր հումորային հարցերի պատասխանելով, տարբեր թեմաների շուրջ կատակելով, նախօրոք պատրաստվելով հումորային փոքրիկ բեմադրություներ ներկայացնելով և այլն։

ՈւՀԱ
Տեսակհեռուստահաղորդում և comedy competition?
Ժանրհեռուստատեսային խաղ
Ձևաչափհումորային հաղորդում
ՍտեղծողԱլեքսանդր Մասլիկով և ընկերներ(ռուս.՝ АМиК)
Արտադրող երկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ և Ռուսաստան Ռուսաստան
Լեզու(ներ)ռուսերեն
Հեռարձակում
ԱլիքԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի կենտրոնական հեռուստատեսություն, Օստանկինոյի 1-ին ալիք և Առաջին ալիք
Սկզբնական եթերնոյեմբերի 8, 1961
IMDbID 0470013

Պատմություն խմբագրել

ՈւՀԱ-ի նախատիպը լրագրող Սերգեյ Մուրադովի կազմակերպած «Ուրախ հարցերի երեկո» (ռուս.՝ «Вечер весёлых вопросов») հաղորդումն էր չեխական «Գուշակի՛ր, գուշակի՛ր, գուշակ» հաղորդման նմանությամբ։ «Ուրախ հարցերի երեկո» հաղորդման ժամանակ, որը սկսվեց 1957 թվականին, հաղորդավարները հարցեր էին ուղղում հեռուստադիտողներին, որտեղ նախապատվությունը տրվում էր հումորային պատասխաններին։ Հաղորդավարներն էին կոմպոզիտոր Նիկիտա Բոգոլովսկին և դերասանուհի Մարգարիտա Լիֆանովան[1]։ Գաղափարը այդ ժամանակի համար նորություն էր։ Առաջին անգամ խորհրդային հեռուստահաղորդաշարին հաղորդավարներից բացի մասնակցում էր հանդիսատեսը։ Հենց այդ գիշեր հաղորդումը գնաց ուղիղ եթերով։ Հաղորդումը պատրաստվել էր խորհրդային առաջին երիտասարդական խմբագրությունը՝ «ԿՀ փառատոնային խմբագրություն»-ը, որ հիմնադրվել էր Սերգեյ Մուրադովի կողմից 1956 թվականին[1]։ КХ

«Գիշերը ուրախ հարցերով» հաղորդումը էկրան է դուրս եկել ընդամենը երեք անգամ։ Երկրորդ հաղորդման ժամանակ հաղորդավար Նիկիտա Բոգոսլովսկին հայտարարեց, թե ով հաջորդ հաղորդմանը գա ձմեռային վերարկուով և այլ ձմեռային հագուստներով, կարժանանա նվերի, բայց նա մոռացավ նշել, որ դրա հետ միաժամանակ նա նաև պետք է բերի անցյալ տարվա դեկտեմբերի 31-ի թերթը։ Հաջորդ հաղորդման ժամանակ շատ մարդիկ եկան հեռուստատեսություն ձմեռային հագուստներով, բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ և ուղիղ եթերը կասեցրեցին՝ գրելով, որ տեխնիկական պատճառով հաղորդումը հետաձգվում է։ Հաջորդ օրը փակվեցին և՛ հաղորդումը, և՛ խմբագրությունը[1]։

ԽՄԿԿ ԿԿ որոշումը հրապարակեց միայն մի քանի տարի հետո (համաձայն Ա. Յուրովսկու, «Հեռուստատեսային լրագրություն», Մոսկվա, 2005 գրքի)[1]։

Չորս տարի հետո 1961 թվականի նոյեմբերի 8-ին, Ելենա Գալպերինան զանգահարեց Սերգեյ Մուրատովին և հայտնեց, որ իրենց հաղորդումը պետք է ժողովրդին։ Նախկին «Գիշերը ուրախ հարցերով» բացեցին նոր հաղորդում՝ ՈւՀԱ-ն։ 1964 թվականին առաջին հաղորդավար Ալբերտ Ակսելրոդը լքեց նախագիծը, սրա հետ միասին հեռացան Սերգեյ Մուրատովը և Միխայիլ Յակովլևը։ Ակսելրոդին փոխարինեց դեռևս ՄԳՈւՊՍ-ի ուսանող Սերգեյ Մասլիկովը, նրա հետ միասին հաղորդումը վարում էր խոսնակ Սվետլանա Ժիլցովան։ ՈւՀԱ-ի լսարանը գնալով մեծանում էր, իբրև «Ուրախների և հնարամիտների ակումբ», բացի այդ սա եղավ ժամանակի հեռուստաընկերության խորհրդանիշը՝ ՈւՀԱ-49։ ՈւՀԱ-ի ժամանակ արդեն հանդես էին գալիս թիմերը։

ՈւՀԱ-ն, ինչպես և «Գիշերը ուրախ հարցերով»-ը, մեծ հեղինակություն էր վայելում։ Ամբողջ երկրով մեկ սկսվեց ՈւՀԱ շարժում։ ՈւՀԱ միջոցառումներ էին կազմակերպվում դպրոցներում, ճամբարներում և այլ վայրերում։ ՈւՀԱ միջոցառումներ սկսեցին կազմակերպվել բուհերում, որոնցից լավագույն թիմերը ելույթներ էին ունենում հեռուստատեսությամբ[1]։

Այնքանով, որ թիմերը հաճախ ծաղրում էին խորհրդային իշխանություններին, եկավ մի ժամանակ, երբ իշխանությունների դրդմամբ հաղորդումը սկսվեց հեռարձակվել ոչ ուղիղ եթերով, այսինքն տեսագրությամբ։ Հաղորդումը նյարդացնում էր կենտրոնական հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Լապինին և շուտով դրանով սկսեցին զբաղվել խորհրդային հատուկ ծառայությունները։ Ճնշումներն այնքան մեծացան ՈւՀԱ հեռուստահաղորդման վրա, որ թույլ չէր տրվում բեմ դուրս գալ մորուքով։ 1971 թվականին Լապինի և Մուրատովի վեճը հանգեցրեց նրան, որ հաղորդումը փակվեց։

ՈւՀԱ-ի վերածնունդը խմբագրել

1986 թվականին` վերակառուցման սկզբում, հաղորդումը վերսկսվեց։ Ղեկավար դարձավ 1960-ական թվականներին Մոսկվայի պետական շինարարական համալսարանի թիմի ավագ Անդրեյ Մենշիկովը։ Վերածննդից հետո ՈւՀԱ-ի նախկին հիմնադիրները հրավիրվեցին որպես ժյուրիի անդամներ, ովքեր հետագայում դարձան պատվավոր հյուրեր։ Հաղորդավար դարձավ մինչ փակվելը եղած հաղորդավար Մասլիկովը։ Առաջին հաղորդավար Ալբերտ Ասկելրոդը Մասլիկովին առաջարկեց իր իմիջով հանդես գալ, սակայն վերջինս հրաժարվեց։

Մի քանի հաղորդումներից հետո նախագծի ցուցանիշը բարձրացավ այնքան, որքան 1960-ական թվականներին էր։ Ծրագիրը դարձավ ժամանակի հեռուստատեսության խորհրդանիշը։ Նորից սկսվեց ՈւՀԱ շարժում, բացի այդ` խաղեր կազմակերպվում են Արևմտյան Եվրոպայում, Իսրայելում և ԱՄՆ-ում։ Հետագայում, արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո, այն շարունակվեց ԱՊՀ տարածքում ու Իսրայելում, և անգամ աշխարհի առաջնություն անցկացվեց, որին մասնակցում էին ԱՊՀ, ԱՄՆ, Իսրայելի և Գերմանիայի թիմերը։ ՈւՀԱ-ն դարձավ ռուսական ամենաժողովրդական հեռուստահաղորդումը։

Հաղթող ակումբները (1961-1972) խմբագրել

Շրջան Քաղաք Թիմ/բուհ
1961/1962 Մոսկվա Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ
1962/1963 Մոսկվա Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ
1963/1964 Մոսկվա Մոսկվայի լեռնամետալուրգիական ինստիտուտ
1964/1965 Ֆրյազինո Ֆրյազինոյի ՈւՀԱ թիմ
1965/1966 Գորկի [[Գորկիի «Վոլգա-66» ՈւՀԱЛВвЭ
թիմ]]
1966/1967 Օդեսա, Մոսկվա «Օդեսայի խողովակ մաքրողներ» և

[2]

1967/1968 Բաքու Տղաները Բաքվից
1968/1969 Ռիգա Քաղաքացիական ավիացիայի ինժեներների Ռիժիական ինստիտռւտ
1969/1970 Բաքու Տղաները Բաքվից
1970/1971 Մինսկ Բելառուսի պոլիտեխնիկական ինստիտուտ
1971/1972 Օդեսա Գործնական մարդիկ

Հաղթող ակումբները 1986-ից մինչև մեր ժամանակներ խմբագրել

Թվական Քաղաք Բուհ Թիմի անվանումը
1986/87 Օդեսա Օդեսայի պետական համալսարան Ջենտլմենները Օդեսայից
1987/88 Նովոսիբիրսկ Նովոսիբիրսկի պետական համալսարան ՆՊՀ
1989 Խարկով ԽՎՎԱԻՈւ ԽՎՎԱԻՈւ
1990 Օդեսա ՕՊՀ Ջենտլմենները Օդեսայիցշ
1991 Նովոսիբիրսկ ՆՊՀ ՆՊՀ
1992 Երևան[3] Բաքու[3] ԵՊԲՀ ԵրԲԻ Տղաները Բաքվից
1993 Նովոսիբիրսկ ՆՊՀ ՆՊՀ (աղջիկները ջազից)
1994 Երևան ԵՊԲՀ ԵրԲԻ
1995 Մոսկվա Խարկով Ժամանակակից հումանիտար ակադեմիա Խարկովի ավիացիոն ինստիտուտ էսկադրոն գուսար ԽԱԻ
1996 Մախաչկալա Դաղստանի պետական համալսարան Թափառաշրջիկները Մախաչկալայից
1997 Զապորոժյե Կրիվոյ Ռոգ Երևան ԶՊԲՀ Զապորոժյե-Կրիվոյ Ռոգ-տրանզիտ Նոր հայեր
1998 Տոմսկ Լեյտենանտ Շմիդտի երեխաները
1999 Մինսկ ԲՊՀ ԲՊՀ
2000 Եկատերինբուրգ Ուրալի պետական տեխնիկական համալսարան Ուրալական պելմենի
2001 Մինսկ ԲՊՀ ԲՊՀ
2002 Չելյաբինսկ-Մագնիտագորսկ Մարզային քաղաք
2003 Սոչի ՍՊՀ Արևից այրվածները
2004 Պյատիգորսկ Պյատիգորսկի հավաքական
2005 Սուխումի Մոսկվա ԱՊՀ Աբխազիայի սահնակներ Մեգապոլիս
2006 Մոսկվա ԺԸՌՀ ԺԸՌՀ
2007 Մոսկվա ՄԷՀ Հասարակ մարդիկ
2008 Տոմսկ ՏՊՀ Մաքսիմում
2009 Կուրսկ ԿՊՏՀ Պրիմա
2010 Արմավիր-Բրյուխովեցկայա Կրասնոդարի մարզի հավաքական
2011 Սամարա ՍՕԿ
2012 Սմոլենսկ ՍՖՄԷՀ Տրիոդ և Դիոդ
2013 Պյատիգորսկ Պյատիգորսկ քաղաք

Հայտնի ՈւՀԱ-ցիներ խմբագրել

Շատ ՈւՀԱ-ցիներ հետագայում հասել են մեծ բարձունքների, ինչպես հեռուստատեսային ոլորտում, այնպես էլ բիզնեսի և այլ ոլորտներում։

1960-70-ականների մասնակիցներ խմբագրել

1980-ականներ խմբագրել

1990-ականներ խմբագրել

2000-ականներ խմբագրել

Խաղի կանոնները խմբագրել

ՈւՀԱ խաղի կանոնները փոփոխական են սրանք անգամ կարող են փոխվել խաղի ընթացքում։ Այսպիսի երևույթներ տեղի են ունենում անգամ բարձրագույն խմբի հանդիպումներում։ Սակայն կան կանոններ, որոնք փոփոխական չեն բոլոր լիգաների համար, որը և ավելի է հետաքրքրացնում ՈւՀԱ խաղերը։

Առաջին, ՈւՀԱ խաղում են թիմերով։ Ծայրահեղ դեպքում, ավանդական թիմերը պետք է պահպանեն ամենաքիչը երկու անդամներ, չնայած որ ցածր լիգաներում հանդես են գալիս նաև մոնոթիմեր, թիմեր, որոնք ունեցել են մեկ անդամ։ Ցանկացած թիմ պետք է ունենա թիմի ավագ։ Թիմի ավագը իր թիմը պետք է ներկայացնի նաև ավագների պայքարում, եթե նրան մտցրել են խաղի մեջ։ Շատ թիմեր խաղում էին հատուկ հանդերձանքով, իսկ թիմի լավագույն խաղացողները տարբերվում էին մյուս խաղացողներից։ Հանդերձանքի միօրինակությունը կարող քին չպահել, թիմի բոլոր անդամները կարող էին պահպանել հանդերձանքի միօրինակությունը, կարող էին նաև չպահպանել։

Երկրորդ, խաղը բաժանվում է մի քանի մասերի կամ մրցույթների, այսինքն լինում էր «разминка», երաժշտական մաս և այլն։ Ամեն մրցույթ գնահատվում էր ժյուրիի կողմից։

ՈւՀԱ-ական մրցույթները խմբագրել

Ներկայացում խմբագրել

Այս մրցույթը ավանդաբար անցկացվում է խաղի սկզբում, որտեղ մասնակիցները ներկայացնում են իրենց և իրենց թիմը։ Ներկայացումը մեծապես կազմված է լինում տեքստային հումորներից։ Դասական ներկայացումը տեղի էր ունենում հետևյալ կերպ, թիմի 5-6 մասնակից կանգնում էին հանդիսատեսի դիմաց, միատեսակ հանդերձանքով և սկսում են հումորները։

«разминка» խմբագրել

մրցույթ, որի ժամանակ թիմերը երեսուն վայրկյանի ընթացքում մտածում են հարցեր, որոնք տրվում են ուրիշ թիմերի, հանդիսատեսին, ժյուրիին և հաղորդավարին։

ՈւԹԷՄ (Ուսանողական թատրոն էստրադային մինյատյուրաների) խմբագրել

Կարճ մրցույթ է, որը մտածվել է 1995 թվականին։ մրցույթի հիմնական պրինցիպը-բեմում պետք է լինեն ոչ շատ քան երեք ՈւՀԱ-ական, սակայն ժամանակ առ ժամանակ այս կանոնից շեղում է կատարվում։

ՈւԹԷՄ աստղի հետ խմբագրել

2011 թվականին ՈւՀԱ-յում ՈւԹԷՄ-ը վերանվանվեց ՈւԹԷՄ աստղերի հետ։ մրցույթի գլխավոր պայմանը. մեկ այլ հայտն մարդու ներգրավվումն է նախագծում։

БРИЗ (ռացիոնաիզացիայի և հայտնագործությունների բյուրո) խմբագրել

Կարճ մրցույթ, որի ժամանակ թիմերը պետք է ներկայացնեն որևէ մի հայտանգործություն կամ երևույթ։

Երաժշտական մրցույթ խմբագրել

մրցույթ, որի ժամանակ ուշադրություն է դարձվում մասնակիցների երաժշտական կարողություններին։ Թիմերը հանդես են գալիս պարերով, երգերով կամ առանձին գործիքների վրա նվագելով։ 1995 թվականին կանոնները փոխվեցին և հետագայում անցկացվում էր մեկ երգի մրցույթ, իսկ 2003 թվականին երաժշտական ֆինալը կամ մրցույթը եզրափակիչ երգի, որի ժամանակ թիմերը պետք է պատրաստեին հետաքրքիր և գեղեցիկ կատարում։

Բիաթլոն խմբագրել

Մրցույթ, որն առաջին անգամ կիրառվել է բելառուսական ՈւՀԱ-ում թիմերի մասնակիցները «կրակում» էին հումորներով և ըստ դրա ժյուրիի անդամները ամեն մի շրջանից հետո փոխում էին թիմերի հեռավորությունը։ Հաղթող թիմը ստանում էր 1 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում 0.9-ական բալ յուրաքանչյուր ֆինալիստը։

Լուրերի մրցույթ խմբագրել

«бризи»-ի նմանությամբ մրցույթ, բայց լուրերի հումորային մրցույթ։ Ինչպես «разминка»-ի և բիաթլոնի ժամանակ բեմում են լինում թիմերի բոլոր խաղին մասնակցողները։

Տնային աշխատանք խմբագրել

Երկար մրցույթ, խաղացվում է մրցույթի վերջում։ Երաժշտության բացակայության պայմաններում խաղացվում էր իբրև տնային երաժշտական մրցույթ։

Ֆրիսթայլ խմբագրել

Ազատ մրցույթ, որի ժամանակ թիմերի թույլատրվում է խաղալ ցանկացած ոճում և ցույց տալ ցանկացած համարներ։ Մրցույթը մտածվել է 2003 թվականին։

Կինոմրցույթ խմբագրել

Մրցույթ, որի ժամանակ կամ պետք է նկարահանված լինի տեսահոլովակ կամ ձայնագրվեն հայտնի ֆիլմերը։

Թիմերի ավագների մրցույթ խմբագրել

Մրցույթ թիմերի ավագների համար։ Մրցույթում պարտադիր չէ թիմի ավագի հանդես գալը, հաճախ նրա փոխարեն հանդես է գալիս թիմի ուրիշ անդամ։

Այս մրցույթների կողքին նաև ուրիշները, որոնք չեն խաղարկվում կամ այնքան ուշ-ուշ են խաղարվում, որ դրանց մասին արդեն մոռացած են լինում։ Սրանց են բարի գալուստը, տրիատլոնը, 5 կատակ.... մասին, մաստեր կլաս և այլն։

ՈւՀԱ առաջնությունները խմբագրել

ՈւՀԱ առաջնությունները կազմակերպվում են ԱՄիԿ-ի կողմից, սակայն կան նաև առանց սրա կազմակերպված սիրողական առաջնություններ։ Ամեն լիգա ունի իր կանոնները, կազմակերպիչները, հաղորդավարները, տնօրենը և ժյուրիի անդամները։ Պաշտոնական առաջնությունների և մյուսների միջև տարբերությունն այն է, որ սրանք աշխատում են ԱՄիԿ-ի վերահսկողությամբ և միայն նրանց վերահսկողության տակ հանդես եկող առաջնությունների թիմերը կարող են հայտնվել ՈւՀԱ պրեմիեր լիգայում և այնուհետև բարձրագույն խմբում։ Պաշտոնական առաջնությունների կազմակերպիչները նշանակվում են Ալեքսանդր Մասլյակովի և ԱՄիԿ-ի ղեկավարության կողմից, որը նաև որոշում է ընդունում լիգայի պաշտոնականացման համար։ Նաև հաշվի են առնվում ՈւՀԱ փառատոնի արդյունքները, որը անցկացվում էր Սոչիում։

Առաջնությունները բաժանվում են չորս կատեգորիաների.

  • Հեռուստատեսային. խոսքը այն առաջնությունների մասին է, որոնք տեղի են ունենում որպես հեռուստահաղորդումներ-Բարձրագույն, պրեմիեր, առաջին և ուկրաինական բարձրագույն լիգա։
  • Կենտրոնական. այս առաջնություններում հայտնվում են թիմեր, որոնք բարձր գնահատականների են արժանանում Սոչիում տեղի ունեցած փառատոնում։
  • Մինչտարածաշրջանային. այս առաջնություններում հայտնվում են սոչիական փառատոնում դասակարգում ստացած թիմերը։
  • Տարածաշրջանային. առաջնության նոր համակարգ է, որ ստեղծվել է 2013 թվականին։ Այս առաջնություններին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել ցանակացած թիմեր։

Պաշտոնական ՈւՀԱ առաջնությունները խմբագրել

Բարձրագույն լիգա խմբագրել

ՈւՀԱ բարձրագույն լիգան գոյություն ունի 1986 թվականից, երբ ՈւՀԱ հայտնվեց հեռուստատեսություն։ Մինչ 1993 թվականը այս լիգան եղել է միակը պաշտոնականներից, իսկ 1993 թվականին հայտնվեց առաջին լիգան, որի հաղթողը բարձրագույն լիգայի ուղեգիր է ձեռք բերում։ Այս քայլերից հետո բարձրագույն լիգայի հեղինակությունը այնքան բարձրացավ, որ առաջին լիգայում հանդես եկող թիմերից շատերը անցնում էին բարձրագույն լիգա։ Ավելի ուշ 1999 թվականին հայտնվեցին այլ պաշտոնական լիգաները և տարբեր թիմեր սկսեցին հայտնվել բարձրագույն խումբ։ Թիմերի քանակը աճեց մինչև 12-ի անգամ եղան դեպքեր, երբ այն աճեց սեզոնում մինչև 15-ի։ 2011 թվականից սկսած թիմերի քանակը հասցվեց մինչև 20 թիմ։ Այժմ բարձրագույն լիգան բաղկացած է չորս խաղաշրջաններիցոիմերը սկսում են 1/8 եզրափակչից և հասնում մինչև եզրափակիչ։ Հաղթողը ստանում ՈւՀԱ ամառային խաղերի գավաթը։ Լիգայի հաղորդավարը Ալեքսանդր Մասլյակովն է, ժյուրին կազմվում է հիմնականում Առաջին ալիքի հաղորդավարներից և հայտնի դերասաններից։

1986 թվականից 2013 թվականը բարձրագույն լիգայում խաղացել են 173 ՈւՀԱ թիմեր։

Պրեմիեր լիգա խմբագրել

Պրեմիեր լիգան սկսել է գործել 2003 թվականից և դարձավ առաջին ալիքի երկրորդ հեռուստատեսային ՈւՀԱ առաջնությունը, բարձրագույն լիգայից հետո։ Պրեմիեր լիգայում հանդես են գալիս համեմատաբար երիտասարդ թիմերը, հիմնականում, այլ պաշտոնական լիգաների հաղթողները և ֆինալիստները։ 2004 թվականին որոշվեց, որ առաջին լիգայի հաղթողը ավտոմատ կերպով պետք է հայտնվի պրեմիեր լիգայում։ Մինչև 2009 թվականը պրեմիեր լիգայում էին հայտնվում նաև բարձրագույն լիգայի 1/8 եզրափակիչի պարտվողները։ Ամեն տարի պրեմիեր լիգան անցկացվում է տարբեր ձևերով, բայց հիմնականում սկսում է 1/8 եզրափակիչով։

Սկսած 2005 թվականը լիգայի հաղթողը համարվում էր շրջանավարտ, որը հաջորդ տարի հանդես էր գալու բարձրագույն խմբում, այդ ժամանակից միայն 2006 թվականին հաղթող թիմը չանցավ բարձրագույն լիգա։ Պրեմիեր լիգան վարում է Ալեքսանդր Մասլյակով կրտսերը, իսկ ժյուրին կազմված է նախկինում հայտնի ՈւՀԱ-ականներից։ 2003 թվականից մինչև 2007 թվականը պրեմիեր լիգայում հանդես է եկել 86 թիմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ««С чего всё начиналось» на AMIK.RU». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. Ոչ ոքի
  3. 3,0 3,1 եզրափակիչը տեղի չի ունեցել, այլ երկու թիմերն էլ չեմպիոններ են հռչակվել