Ձերժինսկու անվան մշակույթի տուն
Սամարայի Ձերժինսկու անվան մշակույթի տուն (ռուս.՝ Дом культуры имени Дзержинского), գտնվում է Սամարայի Պիոներական և Ստեպան Ռազինի փողոցների հատման վայրում։
Տեսակ | տեսարժան վայր, մշակույթի տուն և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սամարա |
Հիմնադրված է | 1932 |
Ճարտարապետ | Նիկոլայ Տելիցին |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Շենքը կառուցվել է 1930-1932 թվականներին ճարտարապետներ` Լեոնիդ Վոլկովի և Նիկոլայ Տելիցինի նախագծով (Սամարայի «Պրոմստրոյ» գրասենյակ), ոճը՝ կոնստրուկտիվիզմ։ Սկզբում Մշակույթի տունը նախատեսվել է որպես Միացյալ պետական քաղաքական վարչության շենքերի համալիրի մաս՝ բնակելի տներով, համաբուժարանով և այժմ գոյություն ՆԳՆ շենքով։
Ճարտարապետական առանձնահատկություններ
խմբագրելԱրտաքին պատկերներ | |
---|---|
Фасад ДК им. Дзержинского (ч/б фото) | |
Ձերժինսկու անվան ակումբը Կույբիշևում |
Ճարտարապետների մտահղացմամբ՝ շենքի հիմնական ծավալը վեց հարկանի գլանն էր, փողոցների խաչմերուկում գտնվող բաց զբոսայգիներով։ Գլանների կողմերում կային երկու աստիճանա-վերելակներով կառուցահատվածներ։ Շենքի ներքին հարդարման հիմնական տարրը հանդիսացավ 600 տեղանոց դահլիճը։ Մուտքի շենքը գտնվում է Ստեպան Ռազինի փողոցի կողմում՝ աստիճանա-վերելակներով կառուցահատվածում։ Սպորտային կառուցահատվածը ստեղծելիս հաշվի է առնվել տեղայնքը։ Սկզբում շենքի ներքին հարդարանքները կատարվել են փայտով, գրանիտով և մարմարով։ Հետագա վերակառուցման ընթացքում բնօրինակը ինտերիերը փոխվել է։
Մշակութային նշանակություն
խմբագրելՁերժինսկու ակումբը 1940-1950-ական թվականներին կարևոր դեր է խաղացել Կույբիշևի հասարակական կյանքում։ Քաղաքի առաջին պրոֆեսիոնալ ջազ նվագախումբը ստեղծվել է այստեղ[2]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ Կույբիշևը «պահեստային մայրաքաղաք» էր, Ձեռժինսկու անվան ակումբում ելույթ էին ունենում էվակուացված քաղաքների թատրոնների մենակատարները, այդ թվում Մեծ թատրոնից Ա. Պ. Իվանովը, Ֆ. Պ. Ֆեդոտովը, Ա. Ի. Բատուրինը, Բ. Յա. Զլատոգորովը, Մ. Դ. Միխայլովը, Վ. Վ. Կրիգերը[3][4]։ Հասկանալի է, որ ակումբում անցկացվում էին նաև ժողովներ, միտինգներ և համանման միջոցառումներ, հիշատակի և ՆԳԺԿ-ի ու ՆԳՆ-ի տոնական օրերին նվիրված միջոցառումներ։ Առաջին անգամ Կույբիշև գալով 1967 թվականի մայիսին, այստեղ ելույթ է ունեցել նաև Վլադիմիր Վիսոցկին[5]։ 1971 թվականի սեպտեմբերին Ձեռժինսկու անվան մշակույթի տանը բացվեց «Միլիցիայի մարտական փառքի սրահը»[6][7]։ Ներկայումս շենքում է տեղաբաշխված Սամարայի մարզային ՆԳՔՎ-ի Մշակութային կենտրոնի «Ձեռժինկա» համերգային սրահը (Ստեպան Ռազինի 46/Պիոներսկայա, 21)։
Գրականություն
խմբագրել- Виталий Самогоров, Валентин Пастушенко. Клуб ОГПУ имени Ф. Э. Дзержинского. - Екатеринбург, TATLIN, 2017 г. - 40 с. ISBN 978-5-00075-098-8.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Решение исполкома Куйбышевского областного Совета народных депутатов № 165 от 06.05.1987
- ↑ И. Вощинин, Ю. Хмельницкий. Джаз в Самаре: вчера и сегодня. - Самара, издательство: «Культурная инициатива» 2013. - С. 6-8
- ↑ http://retrofonoteka.ru/zapstolica/docs/chronika-1942-03.htm
- ↑ Антифашистский митинг молодёжи в куйбышевском клубе им. Дзержинского // киножурнал «Союзкино-журнал». 1941. № 108. 24 ноября; режиссёры Ф. Киселев и М. Юров
- ↑ Марк Цыбульский Жизнь и путешествия В. Высоцкого. — Ростов-на-Дону: «Феникс», 2004. — С. 130
- ↑ Газета «Волжская коммуна» от 15 сентября 1971 года. См. также Катренко К. А. Самара-Куйбышев: хроника событий, 1586-1986 - Куйбышев. Куйбышевское книжное издательство, 1985. - С. 235.
- ↑ Сегодня это «Музей истории самарской полиции ГУ МВД по Самарской области».
Արտաքին հղումներ
խմբագրել- Андрей Артёмов. 10 конструктивистских зданий в Самаре, которые стоит увидеть своими глазами. Самарский интернет-журнал «Другой город», 7 апреля 2017
- В. Самогоров, В. Пастушенко. Клуб им. Ф. Э. Дзержинского в Самаре (отрывок из книги)
- Юрий Хмельницкий, Игорь Вощинин. Джаз в Самаре: вчера и сегодня Արխիվացված 2017-06-29 Wayback Machine (отрывок из книги)