Ֆրանսիական ներխուժումը Ռուսաստան

Ֆրանսիական ներխուժումը Ռուսաստան, հայտնի է նաև որպես Ռուսական արշավանք կամ 1812 թվականի Հայրենական պատերազմ, Նապոլեոն Բոնապարտի նվաճողական արշավանքն ընդդեմ Ռուսական կայսրության, որը նպատակ էր հետապնդում Ռուսաստանին ներգրավել Միացյալ Թագավորության մայրցամաքային շրջափակման գործընթացին։ Ռուսական պատմագիտությունում հաճախ անվանվում է «Տասներկու լեզուների ներխուժում»՝ պայմանավորված Նապոլեոն Բոնապարտի բանակի բազմազգ թվակազմով։ Նապոլեոնի ռուսական արշավանքը համարվում է մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմներից մեկը, երբ հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում զոհ են դառնում շուրջ 1 միլիոն զինվորականներ և քաղաքացիական անձինք։

Ֆրանսիական ներխուժումը Ռուսաստան
Նապոլեոնյան պատերազմներ

«Նապոլեոն Բոնապարտի նահանջը Մոսկվայից», հեղինակ՝ Ադոլֆ Նորթեն
Թվական հունիսի 24-դեկտեմբերի 14, 1812 (5 ամիս, 2 շաբաթ և 6 օր)
Վայր Ռուսական կայսրություն
Արդյունք Ռուսական կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիական կայսրություն

Իտալական թագավորություն
Նեապոլի թագավորություն
Հռենոսյան միություն
Շվեյցարիա
Իսպանիա


Դաշնակիցներ՝
Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Պրուսիա
Դանիա-Նորվեգիա

Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն

ֆինանսական աջակցություն՝
Բրիտանական կայսրություն Բրիտանական կայսրություն


դաշնակից՝
Շվեդիա Շվեդիա

Հրամանատարներ
Ֆրանսիա Նապոլեոն Բոնապարտ

Ֆրանսիա Ժակ Մաքդոնալդ
Ֆրանսիա Միշել Նեյ
Ֆրանսիա Ժան-Անդոշ Յունոտ
Էժեն դե Բոհարնե
Յոախիմ Մյուրատ
Ժերոմ Բոնապարտ
Վարշավայի դքսություն Յուզեֆ Պոնյատովսկի
Ավստրիական կայսրություն Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ

Ռուսական կայսրություն Ալեքսանդր I Պավլովիչ

Ռուսական կայսրություն Միխայիլ Կուտուզով
Ռուսական կայսրություն Միխայիլ Բարկլայ-դը-Տոլի
Ռուսական կայսրություն Պյոտր Բագրատիոն
Ռուսական կայսրություն Ալեքսանդր Տորմասով
Ռուսական կայսրություն Վալերիան Մադաթով

1812 թվականի հունիսի 24-ին Նապոլեոնի «մեծ բանակ»-ի սկզբնական ալիքը հատում է Նեման գետը և Վարշավայի դքսության տարածքից ներխուժում Ռուսական կայսրություն։ Սրընթաց առաջխաղացմամբ Ֆրանսիայի մոտ կեսմիլիոնանոց բանակը կտրում է ամբողջ արևմտյան Ռուսաստանը՝ կոտրելով Միխայիլ Բարկլայ դը Տոլի և Պյոտր Բագրատիոնի գլխավորած ռուսական սահմանային ուժերի դիմադրությունը։ Եղանակային ծայրահեղ անբարենպաստ պայմանների, հիվանդությունների և սննդի սակավության պատճառով ընդամենը վեց ամիսների ընթացքում Բոնապարտը կորցնում է իր զորաբանակի գրեթե կեսը, սակայն հաջողում է հաղթանակ տանել Սմոլենսկի ճակատամարտում։

Ռազմական ձախողումներից հետո Միխայիլ Կուտուզովի ղեկավարած ռուսական բանակը որդեգրում է ռազմավարական նահանջի մարտավարություն՝ վարելով քայքայման պատերազմ Բոնապարտի դեմ։ Մոսկվայից 110 կմ հեռավորության վրա՝ Բորոդինոյի դաշտում, տեղի է ունենում կատաղի ճակատամարտ, որը վերստին ավարտվում է ֆրանսիական կողմի հաղթանակով։ Այս իրադարձությունները հանգեցնում են Ֆիլիի խորհրդի ձևավորմանը։ Մոսկվայի մատույցների մոտ Կուտուզովը որոշում է կայացնում ոչ թե պաշտպանել քաղաքը, այլ կազմակերպել բնակչության ամբողջական տարհանում։ Ֆրանսիական բանակը հասնելով Ռուսաստանի մայրաքաղաք, հայտնաբերում է այն ամայի վիճակում, քանի որ բնակչության ամբողջական դուրսբերումից հետո այն այրվել էր Ֆյոդոր Ռոստոպչինի կողմից։ Հինգ ամիս մնալով Մոսկվայում՝ Բոնապարտը սպասում էր խաղաղության առաջարկի, որն այդպես էլ չի նախաձեռնվում Ալեքսանդր I-ի կողմից։ Եղանակային պայմանների փոքրիշատե բարելավման պես Ֆրանսիայի կայսրը որոշում է կայացնում մնալ տեղում և կարգավորել մատակարարումների խնդիրը, սակայն կարճ ժամանակ անց պարտություն է կրում Մալոյարոսլավեցի ճակատամարտում։ Այս ձախողումը ստիպում է ֆրանսիացիներին վերադառնալ իրենց սկզբնական դիրքեր։

Նոյեմբերի սկզբին տեղացած ձյունն ու սառնամանիքը բարդացնում են ֆրանսիացիների նահանջը։ Զինվորների սննդի և ձմեռային հանդերձանքի պակասը և ձիերի մատակարարումը, զուգորդված ռուս գյուղացիների և կազակների անողոք պարտիզանական պատերազմի հետ, հանգեցնում է զգալի կորուստների։ Այս անգամ Նապոլեոնը կորցնում է իր բանակի կեսից ավելին․ զինվորները զանգվածաբար մեռնում են հոգնածությունից, տիֆից և ցրտաշունչ կլիմայական պայմաններից։

Սեպտեմբեր-հոկտեմբերին Կուտուզովն անց է կացնում Տարուտինյան ռազմերթը և հարկադրում ֆրանսիացիներին հեռանալ Մոսկվայից ու բռնել նահանջի ճանապարհը։ Նոյեմբերի 14-16-ին տեղի է ունենում Բերեզինոյի ճակատամարտը, նոյեմբեր-դեկտեմբերին ջախջախվում է ֆրանսիական բանակը, իսկ դեկտեմբերի 14-ին Ռուսաստանից դուրս է մղվում «Մեծ բանակի» վերջին բեկորները։ Ռուս-ֆրանսիական պատերազմը ցրում է Նապոլեոնի անպարտելիության առասպելը, խթանում Եվրոպայում ազատագրական պայքարին, նպաստում ռուս ժողովրդի ազգային ինքնագիտակցության աճին ու դեկաբրիստների գաղափարախոսության ձևավորմանը։

Նախապատմություն

խմբագրել

Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո՝ 1792 թվականից ի վեր, Ֆրանսիան քանիցս առճակատվում է եվրոպական խոշոր տերությունների հետ։ Այս իրավիճակը ուղղակիորեն պայմանավորված էր Նապոլեոն I Բոնապարտի իշխանության գալու հանգամանքով, որի հավակնոտ ռազմարշավներն էլ հանգեցրել էին Ֆրանսիական առաջին կայսրության ձևավորմանն ու տարածքային ընդլայնմանը։

 
Նապոլեոն Բոնապարտը, Ռուսաստանի ցար Ալեքսանդր I-ը, Պրուսիայի թագուհի Լուիզան և Ֆրեդերիկ Վիլյամ III-ը Տիլզիտում՝ 1807 թվականին։ Նկարիչ՝ Նիկոլաս Գոսս, մոտ. 1900 թվական։

1803 թվականից սկսված Նապոլեոնյան պատերազմները Ֆրանսիական հեղափոխական պատերազմների շարունակությունն էին[1]։ Ֆրանսիան հաջողում է հաղթանակներ տանել 1803-1806 թվականների Երրորդ կոալիցիայի (ինչի արդյունքում հազարամյա գոյությունից հետո կազմալուծվում է գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրությունը), 1806-1807 թվականների Չորրորդ կոալիցիայի և 1809 թվականների Հինգերորդ կոալիցիայի պատերազմներով՝ նվաճելով գրեթե ողջ մայրցամաքային Եվրոպան։

 
Նապոլեոն Բոնապարտը և Ալեքսանդր Պավլովիչը հանդիպում են Նեման գետի հովտում՝ Տիլզիտյան բանակցությունների և հաշտության նախօրեին։

1807 թվականի Ֆրիդլանդի ճակատամարտում ռուսների նկատմամբ ֆրանսիացիների տոնած հաղթանակից հետո Նապոլեոնը և Ռուսական կայսրության միապետ Ալեքսանդր I-ը ստորագրում են Տիլզիտի պայմանագիրը։ Պայմանագրի համաձայն Ռուսաստանը հռչակվում է Ֆրանսիայի դաշնակից, ինչն էլ հանգեցնում է ռուսների կողմից մայրցամաքային համակարգի ընդունմանը, որը նպատակ էր հետապնդելով ցամաքից շրջափակել Միացյալ Թագավորությունը[2]։ Այնուամենայնիվ, այս պայմանագիրը զգալի տնտեսական լարվածություն է առաջացնում Միացյալ Թագավորության և Ռուսաստանի միջև՝ ստիպելով Ալեքսանդր I Պավլովիչին 1810 թվականի դեկտեմբերի 31-ին դուրս գալ մայրցամաքային շրջափակման համաձայնությունից։ Այս որոշումը Նապոլեոն Բոնապարտին զրկում է Միացյալ Թագավորության դեմ Ֆրանսիայի ունեցած արտաքին քաղաքական ճնշումների հիմնական գործիքից[3]։

Շյոնբրունի պայմանագիրը, որն ազդարարում է Ավստրիական կայսրության և Ֆրանսիայի միջև հակամարտության ավարտը, ի թիվս այլնի, նախատեսում էր, որ Ավստրիան պարտավորվում է Վարշավայի մեծ դքսությանը փոխանցել Արևմտյան Գալիցիայի տարածաշրջանը։ Այս քայլը Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես անբարենպաստ տարածքային փոփոխություն իր հարևանությունում, որն առկախում է ֆրանսիական անմիջական ներխուժման ուղղակի վտանգ[4]։ Ստեղծված պայմաններում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Նիկոլայ Ռումյանցևը հանդես էր գալիս Ֆրանսիայի հետ ավելի սերտ դաշինք ստեղծելու գաղափարի օգտին[5], մինչդեռ շատերը դեմ էին այդ գաղափարին։ Փորձելով հասնել Ռուսաստանի հետ առավել սերտ համագործակցության՝ Նապոլեոն Բոնապարտը նախկինում ամուսնության առաջարկ էր արել Աննա Պավլովնային՝ Ալեքսանդրի կրտսեր քրոջը։ Այնուամենայնիվ, հանգամանքների բերումով նա ի վերջո ամուսնանում է Մարի Լուիզայի՝ Ավստրիայի կայսրի դստեր հետ։ Հետագայում Ֆրանսիան և Ավստրիան առավել ամրապնդում են իրենց հարաբերությունները՝ Փարիզում 1812 թվականի մարտի 14-ին ստորագրելով դաշնակցային պայմանագիր։ 1811 թվականի մարտին Մարշալ Դավութը հրամայում է գաղտնի կերպով պատրաստվել ռազմական ուժի ցուցադրությանը, որի նպատակն էր տպավորել Ռուսաստանին Ֆրանսիայի ռազմական ներուժով։ Այս ծրագիրը ներառում էր դաշնակից հոլանդական զորքերի տեղակայումը Մագդեբուրգում և Բալթիկ ծովի ափին գտնվող Շտետին և Դանցիգ նավահանգիստների գրավումը[6]։ Այս ընթացքում Նապոլեոնի ֆիզիկական և հոգեկան վիճակը ենթարկվում է էական փոփոխությունների։ Նրա մոտ նկատվում է քաշի ավելացում և տարբեր առողջական խնդիրներ[7]։ 1812 թվականի մայիսին նա թողում է Սեն Կլուի իր պալատը և մեկ ամիս անց ժամանում Թորուն։

Պատերազմի հայտարարում

խմբագրել
Ռուս-ֆրանսիական պատերազմում կողմերի առաջնորդներ
  Ֆրանսիա

Նապոլեոն I Բոնապարտ
(կառավարել է 1804-1814 թվականներին)
  Ռուսական կայսրություն

Ալեքսանդր I Պավլովիչ
(կառավարել է 1801-1825 թվականներին)

Հանձնառու լինելով Եկատերինա II Մեծի վարած ծավալապաշտական քաղաքականությանը՝ Ալեքսանդր I-ը 1812 թվականի ապրիլին վերջնագիր է ներկայացնում Ֆրանսիային՝ պահանջելով տարհանել ֆրանսիական զորքերը Պրուսիայի թագավորությունից և լեհական հողերից՝ Վարշավայի մեծ դքսությունից։ Ստեղծված պայմաններում Նապոլեոն Բոնապարտը, այնուամենայնիվ վճռում է պատերազմել Ռուսաստանի դեմ՝ հրաժարվելով ռուսների ներկայացրած նահանջի ուլտիմատումից[8]։ Ռուսական արշավանքը ծրագրելիս Նապոլեոնը նպատակ ուներ հաղթել Ռուսական կայսրության բանալին և Ալեքսանդր I-ին ստիպել վերստին միանալ մայրցամաքային շրջափակման ծրագրին[9]։

Հունիսի 22-ին՝ Ռուսաստան ներխուժելու որոշում կայացնելուց հետո, Նապոլեոն Բոնապարտը հանդես է գալիս հետևյալ մարտակոչով.

Զինվորնե՛ր, Լեհական երկրորդ պատերազմը սկսված է։ Առաջինն ավարտվեց Ֆրիդլենդում, իսկ Տիլսիտում ռուսները երդվեցին հավերժական դաշնակցել ֆրանսիացիների հետ և պատերազմել անգլիացիների դեմ։

Նրանք այժմ դրժում են իրենց երդումները և հրաժարվում որևէ բացատրություն տալ այդ տարօրինակ վարքագծի համար։ Ռուսաստանը ձգտում է աղետի, իսկ մենք կիրականացնենք իրենց բաժին հասած այդ ճակատագիրը։ Նրանք կարծում են, որ մենք այլասերվածնե՞ր ենք։ Միթե՞ մենք այն նույն մարտիկները չենք, որոնք կռվում էին Աուստեռլիցի դաշտում․․․ այսպես, նրանք մեզ դրել են անպատվության և պատերազմի փակուղում, որտեղ ընտրությունը բնավ բարդ չէ։

Ուրեմն շարժվե՛նք առաջ, եկե՛ք հատենք Նեմանը և պատերազմը տանենք նրանց [ռուսների] երկիր։ Լեհական երկրորդ պատերազմը ֆրանսիացի մարտիկների համար կլինի այնքան փառապանծ, որքան առաջինը, իսկ խաղաղությունը, որը մենք կնվաճենք, պետք է ունենա իր երաշխիքները՝ նպատակ ունենալով վերջ դնել Ռուսաստանի մահաբեր ազդեցությունը Եվրոպայի վրա, ինչպես եղել է անցյալ հիսուն տարիների ընթացքում[10]։

Լոգիստիկ պատրաստություն

խմբագրել

Ռուսաստանի դեմ կազմակերպվող արշավանքը կտրուկ ընդգծում է նյութատեխնիկական ապահովման առանցքային նշանակությունը ռազմավարության մեջ[11]: Նապոլեոնը մանրակրկտորեն պատրաստվածության է բերում իր բանակին մատակարարման գործընթացի կազմակերպական հարցերում՝ զգալիորեն մեծացնելով առաջիկա արշավանքում ներգրավվելիք նյութատեխնիկական միջոցները[12]։ «Մեծ բանակ»-ի կարծիքների համար մոբիլիզացվում են քսան գնացքային գումարտակներ՝ 7848 մեքենաներով։ Լեհաստանի և Արևելյան Պրուսիայի քաղաքներում և ավաններում ստեղծվում են մեծ քանակությամբ պահեստներ[13], իսկ 1811-1812 թվականների ընթացքում Վիստուլա գետի հովիտը վերածվում է կենսական նշանակության մատակարարման կայանի[13]։ Գեներալ Դյումա Մատյեի պատասխանատվության ներքո Հռենոսից մինչև Վիստուլա ընկած տարածությունում կազմավորվում են մատակարարման հինգ գծեր[12] ՝ Ֆրանսիայի կողմից վերահսկվող Գերմանիայում և Լեհաստանում ստեղծելով 3 վարչական շտաբեր[12]։ Մատակարարման համակարգի վերոնկարագրյալ ռեֆորմները կոչված էին ծառայելու Նապոլեոն Բոնապարտի ինտերվիստական բանակի կարիքներին 1812 թվականի առաջին կեսի ընթացքում[13]։

Ռուսաստանի աշխարհագրության և պատմության ուսումնասիրությունը, ներառյալ՝ 1708–1709 թվականներին Շվեդիայի թագավոր Կառլ XII-ի ռուսական արշավանքի դասերը, Նապոլեոն Բոնապարտի մոտ ամրապնդում է այն համոզմունքը, որ անհրաժեշտ է փոխադրել այնքան պաշարներ, որքան հնարավոր է[14]։ Չորրորդ կոալիցիայի պատերազմի ժամանակ (1806-1807) Լեհաստանի և Արևելյան Պրուսիայի նոսր բնակեցված և թերզարգացած շրջաններում մարտերի բռնկված ֆրանսիական բանակի նախկին փորձը նույնպես կարևոր էր այս որոշումը կայացնելիս[14]։ Ամփոփ ներկայացնելով Նապոլեոնի ռուսական արշավանքի սկիզբը, Ռիչարդ Ք․ Ռիենը գրել է հետևյալը. «Այնուամենայնիվ, ոչինչ չընթացավ այնպես, ինչպես պլանավորված էր, քանի որ Նապոլեոնը հաշվի չէր առել այն պայմանները, որոնք բոլորովին տարբերվում էին նրանից, ինչ նա տեսել էր մինչ այժմ»[15]։

Նապոլեոնի գլխավորած «Մեծ բանակ»-ը Եվրոպայում և Եվրոպայից դուրս մղված բազմաթիվ պատերազմների շնորհիվ բավականին հարմարված էր Ֆրանսիայից դուրս գործելուն և ապրելուն, հատկապես՝ կենտրոնական Եվրոպայի խիտ բնակեցված և գյուղատնտեսական տեսանկյունից բարգավաճ երկրամասերում, որոնք բնութագրվում էին լավ կապակցված ճանապարհային ցանցերովով։

Ռուսական արշավանքի ընթացքում ձիերի համատարած սատկելը ժամանակի ընթացքում դառնում է կարևորագույն խնդիր[16][17][18][19]։ Մեզ է հասել ֆրանսիական բանակի մայոր Պիոնի հայտարարությունը. «Ձիերի համար կեր չկա՛։ Այս առումով ինչպես միշտ չի՛ կարող լինել որևէ հրաման կամ կառավարչական որոշում։ Բանակը պետք է ապրի սրով, և նույնիսկ Պրուսիայի և դաշնակիցների տարածքներում զորքերը պետք է դաժանորեն թալ սփռեն այնպես, կարծես թշնամու երկրում լինեն»[20]։ Հարկադիր զորաշարժերը հաճախ ստիպում էին զինվորներին փոխել տեղանքը առանց հիմնական պաշարների[3]։ Ճանապարհների սակավությունը, ինչպես նաև անձրևների պատճառով ի հայտ եկած գրունտային ճանապարհների ռասպուտիցիան ծառայում էին որպես մարտահրավեր ինչպես մատակարարման կազմակերպման, այնպես էլ ձիերով վագոնների և հրետանու տեղափոխության համար[3][21]։ Նոսր բնակեցված և գյուղատնտեսական տեսանկյունից ոչ բերրի արևմտառուսական շրջաններում սննդի և ջրի պակասը հանգեցնում է բազմաթիվ զոհեր։ Մեծաթիվ զոհերի պատճառ են դառնում ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունները, որոնք առաջ էին գալիս աղտոտված ջուր խմելու, փչացած սնունդ և անասնակեր օգտագործելու հետևանքով։ Եղած մատակարարումները բավարարում էր միայն ռազմական ղեկավարությանը և բանակի առաջատար հատվածներին, իսկ շարքային զինվորների մեծ մասը տառապում էր սովից[22]։

Զինամթերք

խմբագրել

Զինամթերքի արտադրության և մատակարարման գործընթացի կազմակերպման նպատակով Վարշավայի դքսության տարածքում՝ Վարշավայում, ստեղծվում է հսկայական զինանոց[14]։ Հրետանու բաշխումը կենտրոնացված էր ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերում՝ Մագդեբուրգում, Կուստրինում, Շտետինում, Դանցիգում և Գլոգաուում[23]։

Մագդեբուրգում տեղակայված էր պաշարային գնացք, որը ներառում էր 100 ծանր հրացան և 462 թնդանոթ, երկու միլիոն թղթե պարկուճ և 300,000 ֆունտ/135 տոննա վառոդ։ Դանցիգի պաշարային գնացքն ուներ 130 ծանր հրացաններ և 300000 ֆունտ վառոդ։ Շտետինը ներառում էր 263 հրացան, մեկ միլիոն պարկուճ և 200,000 ֆունտ/90 տոննա վառոդ, Կյուստրինը՝ 108 հրացան, մեկ միլիոն պարկուճ, իսկ Գլոգաուն՝ 108 հրացան, մեկ միլիոն պարկուճ և 100,000 ֆունտ/45 տոննա վառոդ[13]։ Բացի այդ, Վարշավայի, Թորնի և Մարիենբուրգի շրջակայքում գտնվող Մոդլին ամրոցը ծառայում էր որպես կարևոր զինամթերքի և մատակարարման պահեստարան[13]։

Մթերում և փոխադրումներ

խմբագրել
 
Ռուսաստան ներխուժման նախօրեին Ֆրանսիական կայսրության կողմից Վարշավայի դքսությունում և Պրուսիայում, ինչպես նաև ռուս-ֆրանսիական պատերազմի առաջին ալիքից հետո Ռուսական կայսրության գրավյալ տարածքներում ստեղծված խոշոր հրետանային կայանները, զինանոցները, զորապահեստները և հացահատկի պահեստարանները։

Դանցիգը բավականաչափ պաշարներ էր պարունակում մինչև 50 օր 400 հազար մարդու կերակրելու համար[23]։ Վրոցլավը, Պլոցկը և Վիշոգրուդը Ռուսաստան ներխուժելու նախօրեին վերածվում են հացահատիկի պահեստների, որոնք մեծ քանակությամբ ալյուր էին աղում Թորն առաքելու համար, որտեղ ամեն օր բանակին կերակրելու համար արտադրվում էր 60 հազար թխվածքաբլիթ[23]։ Վիլլենբերգում հիմնվում է հսկայական հացաբուլկեղենի արտադրամաս[24]։ Բանակի կարիքների համար առանձնացված էր 50 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն[24]։ Ներխուժումն սկսելուց հետո Կաունասում, Վիլնյուսում և Մինսկում հիմնվում են մեծ պահեստարաններ։ Միայն Վիլնյուսի պահեստարանը նախատեսված էր 100 հազար մարդու 40 օր կերակրելու համար[24]։ Այն պարունակում էր նաև 27 հազար մուշկետ, 30 հազար զույգ կոշիկ՝ կոնյակի և գինու տակառների հետ միասին[24]։ Ավելի ուշ միջին չափի պահեստներ ստեղծվում են նաև Վիտեբսկում, Օրշայում և Սմոլենսկում, և մի քանի փոքր պահեստներ Ռուսաստանի մնացյալ հատվածներում[24]։ Բացի նշված միջոցառումները, ֆրանսիացիները հաջողում են նաև գրավել թշնամուն պատկանած և սննդով լցված մի շարք պահեստարաններ, որոնք ռուսները չէին հասցրել ոչնչացնել կամ դատարկել նահանջելուց առաջ։ Միևնույն ժամանակ, քաղաքը լքելու դրությամբ Մոսկվան ևս լեցուն էր սննդամթերքի պաշարներով[24]։ Գնացքների 20 գումարտակները ապահովում էին փոխադրումների մեծ մասը՝ 8390 տոննա ընդհանուր բեռնային ծավալով[23]։ Օժանդակ մատակարարման շարասյունները ձևավորվում են Նապոլեոն Բոնապարտի հրամանով 1812 թվականի հունիսի սկզբին[25]։

Ստանդարտ ծանր վագոնները, որոնք հարմարեցված էին Պրուսիայի թագավորության և Ֆրանսիայի ասֆալտապատ ճանապարհային ցանցերին, չափազանց ծանր էին ռուսական գրունտային արահետների համար և հաճախ անհնարին էր դրանց օգտագործումը Ռուսաստանի անկայուն եղանակային պայմաններում։ Բազմաթիվ ձիեր սատկում էին նաև դեպի Լիտվա անտառների միջով անցնող արահետներին՝ անասնակերի բացակայությամբ պայմանավորված՝ էլ ավելի դանդաղեցնելով Նապոլեոնի զորքերի համար մատակարարումների իրականացումը։ Սմոլենսկից Մոսկվա մատակարարման երթուղին, սակայն, ամբողջությամբ բաղկացած էր փոքր բեռներով թեթև վագոններից[26]:

Ժան-Ֆրանսուա Բուլարի ներկայացրել է դրվագ Ռուսաստանի տարածքում ֆրանսիացիների զորաշարժի ժամանակ պատուհասած։

Այնուհետև, հունիսի 29-ին սկսվեց սաստիկ, սարսափելի և արտասովոր մի փոթորիկ։ Այդպիսի սարսափելի փոթորիկ մարդկային հիշողությանը դեռ հայտնի չէր։ Որոտն ու կայծակը բռնկվեցին հորիզոնի ամեն կողմից, զինվորներից շատերը կնքեցին իրենց մահկանացուն, իսկ սելավը հեղեղեց բիվակները։ Անձրևը շարունակվեց մինչև հաջորդ օր[27]։

Այսպիսով, հատկանշական է, որ արշավանքի սկզբնական ամիսներին հիվանդությունների, քաղցի և դասալքության հարուցած ծանր կորուստները մեծապես պայմանավորված էին զորքերին մատակարարումները պատշաճ կերպով կազմակերպելու անկարողությամբ[28]: Համբարակի (ինտենդանտ) կառավարչությունը ձախողվում է։

Անբավարար քանակի մատակարարումները ևս առանցքային նշանակություն են ունենում ֆրանսիական բանակի կրած կորուստների մեջ։ Դավիդովը և պատերազմի ընթացքում ռուսական կողմից այլ մասնակիցներ նշում էին, որ մեծաթիվ էր «Մեծ բանակ»-ի շարքերից սովահար զինվորների կողմից թշնամու առաջ զենքը վայր դնելու և անձնատուր լինելու դեպքերը[29]: Քոլենկուրը նկարագրում է, թե ինչպես էին հաճախ ֆրանսիացի սովահար զինվորները հարձակվում սեփական ձիերի վրա և վերջիններիս մասնատելով սկսում ուտել ձիու միսը նախքան կենդանու սատկելը[30]։ Սովը ֆրանսիական կողմի շրջանում հանգեցնում է համախմբվածության համատարած կորստի[31]։ Նահանջի ընթացքում կորուստներին թվի ավելացումը պայմանավորված էր նաև կազակների կողմից իրականացվող անկանոն հարձակումներով[29]։

Թեև սովը Նապոլեոնի բանակին մեծաթիվ զոհեր էր պատճառում, կորուստներն առաջանում էին այլ պատճառներով։ Նապոլեոնի «մեծ բանակ»-ի թվակազմը կրճատվում է մեկ երրորդով դեպի Ռուսաստան ռազմարշավի առաջին ութ շաբաթների ընթացքում՝ նախքան մեծ ճակատամարտը։ Այս նշանակալի կորուստներըը մասամբ պայմանավորված էին նաև այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք էին դիֆթերիան, դիզենտերիան և տիֆը[32][29][33]։ Առկա են ականատեսների հաղորդումներ մարդակերության դեպքերի վերաբերյալ[34]։ Բանակային սննդատեսակների թվում տարածված էր սև պուդինգը[35]։

Մարտական և բժշկական ծառայություն

խմբագրել

Ներխուժման նախապատրաստվող Ֆրանսիայի ուժերի համար տեղակայվում են ինը պոնտոնային նավակազմեր՝ յուրաքանչյուրը 100 պոնտոնով, երեք պոնտոնային գնացքներ, ծովայինների երկու նավակազմեր, ինը սակրավոր նավակազմեր, վեց հանքափոր նավակազմեր և ինժեներական պարկ[23]:

Ստեղծվում նաև ռազմական հոսպիտալներ Վարշավայում, Թորնում, Վրոցլավում, Մարիենբուրգում, Էլբինգում և Դանցիգում[23][./Ֆրանսիական_ներխուժումը_Ռուսաստան#cite_note-Mikaberidze—2016——271-23 [23]Արևելյան Պրուսիայի հիվանդանոցները ևս ունեին 28,000 ազատ մահճակալներ[24]։

Հունիսի 23-ի երեկոյան Շառլ Անտուան Մորանը սակրավորների ուղեկցությամբ նույնպես հատում է գետը և հայտնվում Ռուսաստանի տարածքում։ Հաջորդ առավոտ վերջիններիս հետևում է Նապոլեոնը, ապա՝ 47 հազար հոգուց բաղկացած Ֆրանսիական կայսերական գվարդիան։ Նաեմենը հատելուց հետո Վիլնյուս քաղաքի ուղղությունն է բռնում Յոախիմ Մուրատի ղեկավարած հեծելազորը, ապա՝ Բարքլայ դե Տոլի արևմուտքի առաջին բանակը[36]։

Ներխուժում

խմբագրել

Ռուսաստանի սահմանի հատում

խմբագրել

Մեկ ամբողջ օր տևած նախապատրաստական աշխատանքներից հետո Նապոլեոն Բոնապարտը մեկնարկում է դեպի Ռուսական կայսրություն իր արշավանքը՝ չորեքշաբթի օրը՝ 1812 թվականի հունիսի 24-ին, իր մեծաթիվ բազմազգ բանակի գլուխն անցած հատելով Նեմեն գետը, որը հանդիսանում էր բնական սահման Վարշավայի դքսության և Ռուսաստանի միջև։ Ներխուժման նախօրեին «Մեծ բանակ»-ը մարտավարական նպատակներով բաժանվել էր հինգ զորասյուների.

Ժակ Մաքդոնալդի գլխավորած ձախ բանակաթևը՝ 30,000 հոգուց բաղկացած X կորպուսով (զորականների կեսը պրուսացիներ էին) հունիսի 24-ին անցնում է Նեմենը և հայտնվում Թիլսիտում՝ ժամանակակից Կալինինգրադի մարզի տարածքում[37]։ Մաքդոնալդի ղեկավարած բանակային կորպուսը ուղղություն է բռնում դեպի հյուսիս՝ Կուրլանդիա, սակայն չի հաջողում գրավել Ռիգան։ Օգոստոսի սկզբին միայն վերջիններս կարողանում են նվաճել Դունաբուրգը (Դաուգավպիլս), որից հետո սեպտեմբերի հսկայական ուժեր կենտրոնացնելով X կորպուսը փորձում է գրավել Ռիգան։

Հունիսի 23-ի երեկոյան Շառլ Անտուան Մորանը սակրավորների ուղեկցությամբ նույնպես հատում է գետը և հայտնվում Ռուսաստանի տարածքում։ Հաջորդ առավոտ վերջիններիս հետևում է Նապոլեոնը, ապա՝ 47 հազար հոգուց բաղկացած Ֆրանսիական կայսերական գվարդիան։ Նաեմենը հատելուց հետո Վիլնյուս քաղաքի ուղղությունն է բռնում Յոախիմ Մուրատի ղեկավարած հեծելազորը, ապա՝ Բարքլայ դե Տոլի արևմուտքի առաջին բանակը[36]։

Այսպիսով, Մուրատի հեծելազորային կորպուսը (32,000) առաջ է շարժվել դեպի Վիլնյուս և Պոլոցկ՝ առաջապահ դիրքերում։

Լուի Նիկոլա Դավուի առաջնորդության ներքո գտնվող I կորպուսը (72000)՝ կորպուսներից զորեղագույնը, հուլիսի 1-ին լքում է Վիլնյուսը և մեկ շաբաթ անց գրավում Մինսկը։ Վերջինս միևնույն ժամանակ նպատակ էր հետապնդում կտրել Պյոտր Բագրատիոնին Բարքլայ դե Տոլի բանակներին հետապնդումից։ Այսպես, չնայած այն հանգամանքին, որ Դավուն արդեն իսկ կորցրել էր իր զորքի մեկ երրորդը, վերջիններս հաջողում են Մոգիլյովի շրջակայքում հաղթանակ տոնել Բագրատիոնու ղեկավարած ռուսական զորքերի նկատմամբ, որից հետո շարժվել դեպի Սմոլենսկ՝ միանալու հիմնական բանակին։

  • Օուդինոտի II կորպուսը (37000) հատեց Նիմենը և Վիլիան ՝ Պիտեր Վիտգենշտեյնի դեմ պայքարելու համար, որը պաշտպանում էր Սանկտ Պետերբուրգ տանող ճանապարհը։ Օուդինոտին չհաջողվեց միանալ Մակդոնալդի հետ և միացավ VI-րդ կորպուսին։ Երկու ամիս այս կորպուսը Վիտգենշտեյնին հեռու պահեց մինչև Պոլոցկի երկրորդ ճակատամարտը ։
  • Նեյի III կորպուսը (39,000) պաշտպանում էր Ալեքսոտասի 4-րդ պոնտոնային կամուրջը, որը կարող էր օգտագործվել փախուստի համար. նա այնուհետ գնաց Պոլոցկ։

Էժեն դե Բուհարնեի ղեկավարած IV բանակային կորպուսը՝ բաղկացած 45,000 իտալացիներից, հատում է Նիմենը Պիլոնայի կողմից[38]։ Նապոլեոնի խորթ որդին հրաման ուներ շարժվել Վիտեբսկի ուղղությամբ՝ շրջանցելով Վիլնյուսը։

Մարշալ Լոռան դե Գուվիոն Սեն Սիրի VI կորպուսը (կազմում՝ 25,000 բավարացիներ) Ռուսաստան ներթափանցում է Պիլոնայով[39]։ Վերջինս հրահանգված էր գրավել սահմանային պաշտպանության ժամանող ռուսական զորախմբերի միջև տարածությունը՝ կտրելով նրանց միջև առկա հաղորդակցությունը[40]։ Սեն Սիրն իր բանակի գլուխն անցած հետապնդում է II կորպուսին մինչև Պոլոցկ՝ ձևավորելով զորքի հյուսիսային բանակաթևը[41]։ Այնուամենայնիվ, հյուսիսային բանակաթևը կազմող երկու կորպուսներից և ոչ մեկը չի հաջողում հասնել Մոսկվա։

Ֆրանսիական ուժերը տարբեր ուղիներով շարժվում են Պոլոցկի և Վիտեբսկի ուղղությամբ, որի արդյունքում հուլիսի 25-ին տեղի է ունենում Նապոլեոնի դեպի Ռուսական կայսրություն արշավանքի առաջին խոշոր ռազմական բախումը․ Օստրովնայի ճակատամարտում Ֆրանսիական կայսրության և Նեապոլիտական թագավորության բանակը՝ Մյուրատի գլխավորությամբ, ջախջախիչ հաղթանակ է տոնում ռուսների նկատմամբ։

Ֆրանսիական «Մեծ բանակ»-ի աջ եզրային ուժը գտնվում էր Նապոլեոնի եղբոր՝ Վեստֆալիայի թագավոր Ժերոմ Բոնապարտի 62,000 հազար հոգուց բաղկացած բանակի պատասխանատվության ներքո։ Վերջինս հուլիսի 1-ին անցնում է Նեմանը Գրոդնոյի կողմից և շարժվում Բագրատիոնի զորքերին ընդառաջ։ Զորաշարժը, սակայն, ընթանում էր շատ դանդաղ և տպավորություն ձևավորում, որ Ժերոմը հապաղում է բանակի զգալի թվով մոլորյալներին սպասելով։ Հուլիսի 6-ին Նապոլեոնի անմիջական հրամանով Լուի Նիկոլա Դավուն գաղտնի կերպով ստանձնում է հրամանատարությունը[42]։ Հուլիսի 9-10-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենում Միրի ճակատամարտը, որտեղ մարտավական հաղթանակ են տանում ռուսները։ Մարտի դաշտ դուրս բերելով Յոզեֆ Պոնյատովսկու ղեկավարած Վարշավայի դքսության փոքրաթիվ ջոկատները, ֆրանսիական ղեկավարությունը թույլ է տալիս վճռական սխալ։ Միրի դաշտում իրար են բախվում լեհ-ռուսական հավասար քանակությամբ զորքերը և կողմերը մարտն ավարտում են գրեթե հավասարաթիվ կորուստներով։ Զուգահեռաբար, ռուսական կողմում կռվող կոզակները կարողանում են շրջափակման մեջ վերցնել Պոնյատովսկու բանակին միանալու ժամանող Լեհական չորրորդ բրիգադը և հիմնովին այն ջախջախել։ Այսպիսով, Միրի ճակատամարտում ռուսները կարողանում են ուժեղ հակահարված հասցնել և ապա Մատվեյ Պլատովի գլխավորությամբ նահանջել[43]։ Այս ամենից հետո Ժերոմ Բոնապարտը Դավուի ճնշումների և քննադատությունների ներքո[44] ստիպված է լինում թողնել հրամանատարությունը և հուլիսի վերջին վերադառնալ Փարիզ[45]՝ իր հետ վերցնելով պահակախմբի փոքր գումարտակ։

Միրի անհաջողությունից հետո հեծելազորի հրամանատար Վիկտոր Լատուր Մոբուրի գլխավորած 8 հազարանոց IV հեծելազորային կորպուսը միանում է Դավուի բանակին։

Դավուին է միանում նաև 36 հազարանոց լեհական V կորպուսը՝ Պոնյատովսկու գլխավորությամբ և շարժվում Մոգիլյով և Սմոլենսկ բնակավայրերի ուղղությամբ։ Լեհական լեգեոնները՝ իրենց մեջ ներառելով նաև լիտվացի զորայինների, կազմում էին Բոնապարտական «Մեծ բանակ»-ի արտասահմանյան ամենամեծ կոնտինգենտը։ 17 հազար վեստֆալցիներից բաղկացած VIII կորպուսը ղեկավարում էր Ժոզեֆ Դոմինիկ Ռենե Վանդամը, որը ևս հուլիսի սկզբերին հետ է ուղարկվում Փարիզ։ Նրա փոխարեն նշանակվում է Ժերոմ Բոնապարտը, որը, սակայն, իմանալով Նապոլեոնի և Դավուի գաղտնի պայմանավորվածության մասին, հրաժարվում է հրամանատարությունից[46]։ Օգոստոսին VIII կորպուսի հրամանատար է նշանակվոում Աբրանտեսի դուքս Ժան-Անդոշ Յունոտը[47][48]։

Ավստրիական ֆելդմարշալ Կառլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգի հրամանատարության ներքո գտնվող աջ կամ հարավային բանակաթևը (34 հազար զինվոր) հուլիսի 2-ին Դրոհիչինի պոնտոնային կամրջով անցնում է Արևմտյան Բուգ գետը։ Ռուսական կայսրության արևմտյան երրորդ բանակի հարավային թևի հրամանատար Ալեքսանդր Տորմասովի, սակայն, խանգարում է վերջիններիս մինալ Դավուի հիմնական բանակին։ Հուլիսի վերջին Տորմասովը գրավում է Բրեստը, որի արդյունքում Շվարցենբերգն ու Ռեյնյեն նահանջում են[49]։ Սեպտեմբերի 18-ին՝ Պավել Չիչագովի ժամանելուց և նոյեմբերի 18-ին Մինսկի գրավումից հետո ավստրիական զորախմբերը բռնում են վերադարձի ճանապարհը[50][51]։

Արշավանքի սկզբնամասում Ժան Ռենյեի VII կորպուսի (17 հազար սաքսոններ) առաքելությունը Գրոդնոյի մարզում մնալով Շվարցենբերգի զորքերի հետ համագործակցությամբ Վարշավայի դքսության պաշտպանությունն էր Տորմասովի զորքերի հնարավոր ինտերվենցիայից։

Մարշալ Կլոդ Վիկտոր Պեռենի ղեկավարած IX կորպուսը՝ 33 հազար զինվորականներով, սեպտեմբերի սկզբներին ուղարկվում է Սմոլենսկ[52]

Պյեր Ֆրանսուա Շառլ Օժերոն ղեկավարում էր XI պահուստային կորպուստը, որի կազմում ընդգրկված էր երբեմնի դասալիքների մի ամբողջ դիվիզիա։ Այն ստեղծվել է ավելի ուշ՝ ամռան վերջերին[53]։ Լեհաստանում տեղակայված այս կորպուսը Ռուսաստանում ռազմական գործողություններին չի մասնակցել մինչև նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները, իսկ Օժերոն արշավանքի ողջ ընթացքում եղել է Բեռլինում։ Նոյեմբերի 9-ին նրա կրտսեր եղբայր գեներալ Ժան Պյերը և նրա զորքերը ստիպված են լինում հանձնվել պարտիզաններ Ալեքսանդր Ֆիգներին և Դենիս Դավիդովին[54]։

Հայերի մասնակցությունը

խմբագրել

Հայրենական պատերազմին մասնակցել են շատ հայ զինվորականներ և կամավորներ։ Աչքի են ընկել գեներալ-մայորներ Վ. Մադաթովը, Դ. Դելյանովը (հուսարական գնդի հրամանատար), Դ. Ախշարումովը, Պ. Մելիքյանցը (ռոտմիստր-կապիտան)։ Բորոդինոյի ճակատամարտում սպանվել է գվարդիայի կապիտան Պ. Շախնավազյանը (Երևանից), Ա. Լազարևը զոհվել է Լայպցիգի ճակատամարտում։ Ռազմական գործողություններին մասնակցել են նաև Աբամելիք եղբայրները, Հայրապետովը, Մանվելովը, Մելիք-Օսիպովը, Լալաևը, Բեհբութովը, Վարժապետյանը, Աղամբարովը, Թումանովը, Սումբատովը և ուրիշներ։ Ռուսաստանի և Կովկասի շատ քաղաքների հայ բնակիչներ նյութական օժանդակություն են ցույց տվել պատերազմից տուժածներին. Աստրախանի հայերը 1812-ին հավաքել են 100․000 ռուբլի, նախիջևանցիները՝ ավելի քան 300․000 ռուբլի, նվիրատվություններ են արել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Ղզլարի, Մոզդոկի, Գրիգորիուպոլսի, նաև Թիֆլիսի հայերը։

Մեծ թվով հայեր արժանացել են զինվորական պարգևների, պարգևատրվել «1812 թ. համար» մեդալով։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kagan, 2007, էջեր 42–43
  2. «Treaties of Tilsit». Oxford Reference (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 Riehn, 1990
  4. Riehn, 1990, էջ 25
  5. D. Lieven, pp. 285–286
  6. «Le 33e Régiment d'infanterie légère de 1810 à 1814». frederic.berjaud.free.fr.
  7. McLynn, 2011
  8. «Württemberg in 1812 – Jonathan North». Jpnorth.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  9. A. Bell, David (2015). «5: Downfall, 1812–1815». Napoleon: A Concise Biography. New York: Oxford University Press. էջ 85. ISBN 978-0-19-026271-6.
  10. Wilson, 1860, էջ 14
  11. Riehn, 1990, chapter 8
  12. 12,0 12,1 12,2 Elting, 1997
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Mikaberidze, 2016
  14. 14,0 14,1 14,2 Mikaberidze, 2016, էջ 270
  15. Riehn, 1990, էջ 151
  16. Walter, Jakob (1991). The Diary of a Napoleonic Foot Soldier (English). New York, New York: Doubleday. էջ 52. ISBN 978-0-307-81756-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Chuquet, Arthur (1994). Human Voices from the Russian Campaign of 1812. London: Ken Trotman Ltd. էջեր 46–47. ISBN 978-0-946879-54-0.
  18. Chuquet, Arthur (1994). Human Voices from the Russian Campaign of 1812. London: Ken Trotman Ltd. էջ 103. ISBN 978-0946879540.
  19. Chuquet, Arthur (1994). Human Voices from the Russian Campaign of 1812. London: Ken Trotman Ltd. էջ 116. ISBN 978-0946879540.
  20. Chuquet, Arthur (1994). Human Voices from the Russian Campaign of 1812. London: Ken Trotman Ltd. էջ 103. ISBN 978-0946879540.
  21. Walter, Jakob (1991). The Diary of a Napoleonic Foot Soldier (English). New York, New York: Doubleday. էջ 51. ISBN 978-0-307-81756-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. Riehn, 1990, էջեր 139–153
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 Mikaberidze, 2016, էջ 271
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 Elting, 1997, էջ 566
  25. Mikaberidze, 2016, էջ 272
  26. Elting, 1997, էջ 569
  27. Chuquet, Arthur (1994). Human Voices from the Russian Campaign of 1812. London: Ken Trotman Ltd. էջ 116. ISBN 978-0946879540.
  28. Mikaberidze, 2016, էջ 273
  29. 29,0 29,1 29,2 Leavenworth, 2006
  30. Caulaincourt, 1935, էջ 191
  31. Caulaincourt, 1935, էջ 213
  32. THE EFFECTS OF INFECTIOUS DISEASE ON NAPOLEON'S RUSSIAN CAMPAIGN by Brian M. Allen (1998)
  33. DTIC, 1998
  34. H.P. Everts, Campagne et captivité de Russie, p. 147; Memoirs of Sergeant Bourgogne, p. 63
  35. 1812 : Eyewitness accounts of Napoleon's defeat in Russia, p. 242
  36. 36,0 36,1 Clausewitz, 1906, էջ 53
  37. «Narrative of Events during the Invasion of Russia by Napoleon Bonaparte (And the Retreat of the French Army, 1812) || Preliminary Remarks | Wilson, Robert Thomas; Randolph, Herbert | download». ur.booksc.eu. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  38. Labaume, 1817, էջ 30
  39. Mémoires et correspondence politique et militaire de Eugène de Beauharnais. Michel Lévy frères. 1860. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  40. "1812" Napoleon I in Russia by V. Verestchagin
  41. Digby George Smith (2004) Napoleon against Russia: A Concise History of 1812; Appendix
  42. «Correspondance de Napoleon, Tome XXIV, 18911, p. 28» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
  43. Chandler, 2009
  44. «Correspondance de Napoleon, Tome XXIV, 18984, p. 80» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
  45. «Experience of War: 'I Have Never Seen As Much Suffering'». HistoryNet. 2019 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  46. «INS Scholarship 1997: Davout & Napoleon: A Study in Their Personal Relationship». www.napoleon-series.org. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  47. A.F.F. Seydlitz (1823) Tagebuch des königlich Preussischen Armeekorps, p. 113
  48. Smith, Digby George. Napoleon against Russia: A Concise History of 1812. Barnsley: Pen & Sword Military, 2004.
  49. Coloman Rupprecht von Virtsolog (1871) Geschichte des k.k. 60. Linien-Infanterie-Regimentes, p. 118
  50. Clausewitz, 1906, էջ 68, 77
  51. Coloman Rupprecht von Virtsolog (1871) Geschichte des k.k. 60. Linien-Infanterie-Regimentes, p. 126
  52. Clausewitz, 1906, էջ 65
  53. «The Napoleon Series: How Many Troops Did Napoleon Have on the Niemen in 1812? By François Lelouard» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
  54. «Mémoires du général de Caulaincourt, duc de Vicence, grand écuyer de l'Empereur, pp. 61, 133» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիական ներխուժումը Ռուսաստան» հոդվածին։