Միխայիլ Բոգդանովիչ Բարկլայ–դը–Տոլի (դեկտեմբերի 16 (27), 1761, Pomautsch, Pašvitinys Eldership, Pakruojis District Municipality, Լիտվա - մայիսի 14 (26), 1818, Չերնյախովսկ, Արևելյան Պրուսիա), ռուս զորավար, գեներալ–ֆելդմարշալ (1814 թ.), իշխան (1815 թ.), 1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմ հերոս։

Միխայիլ Բարկլայ-դը-Տոլի
գերմ.՝ Michael Andreas Barclay de Tolly
ռուս.՝ Михаил Богданович Барклай-де-Толли
դեկտեմբերի 16 (27), 1761 - մայիսի 14 (26), 1818 (56 տարեկան)
ԾննդավայրPomautsch, Pašvitinys Eldership, Pakruojis District Municipality, Լիտվա
Մահվան վայրՉերնյախովսկ, Արևելյան Պրուսիա
ԳերեզմանMausoleum of Barclay de Tolly
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[1]
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
Կոչումgeneral field marshal?
Հրամանատարն էրGovernor-General of Finland? և Ministry of War of the Russian Empire?
Մարտեր/
պատերազմներ
նապոլեոնյան պատերազմներ, Siege of Ochakov?, Q9173200?, Battle of Praga?, Battle of Pułtusk?, Battle of Eylau?, Սմոլենսկի ճակատամարտ, Բորոդինոյի ճակատամարտ, Q4337456?, Battle of Bautzen?, Battle of Dresden?, Battle of Kulm?, Լայպցիգի ճակատամարտ, Battle of La Rothière?, Battle of Arcis-sur-Aube?, Battle of Fère-Champenoise? և Battle of Paris?
Պարգևներ
Մարիա Թերեզայի ռազմական շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գևորգի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սև արծվի շքանշան Կարմիր արծվի շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Սուրբ Լյուդովիկոսի շքանշանի ասպետ Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Սրի շքանշան Ուիլյամի զինվորական շքանշանի Մեծ խաչի ասպետ Սուրբ Հենրիխի ռազմական շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» Cross For battle of Eylau և Cross "For the Capture of Ochakov"

Կենսագրություն խմբագրել

Ծագումով շոտլանդացի։ Զինվորական ծառայությունը սկսել է 1776 թվականից։ Մասնակցել է 1787-1791 թվականների ռուս–թուրքական, 1788-1790 թթ. և 1808-1809 թվականների ռուս–շվեդական, ինչպես նաև նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ կոալիցիոն պատերազմներին (Նապոլեոնյան պատերազմներ1810 թվականին Միխայիլ Բարկլայ դը Տոլի 1812 թ. եղել է ռազմական մինիստր, մեծ աշխատանք է տարել ռուսական բանակի հզորացման ուղղությամբ։ 1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմի սկզբին, որպես ռուսական բանակի գլխավոր հրամանատար, կազմակերպել է զորքերի հաջող նահանջը, որը, սակայն, դժգոհություն է առաջացրել կառավարող շրջաններում ն 1812 թ. օգոստոսի 17-ին Բայկալը հրամանատարությունը հանձնել է Մ. Ի. Կուտուզովին։ Բորոդինոյի ճակատամարտում, որպես ռուսական բանակի աջ թևի և կենտրոնի հրամանատար, ցուցաբերել է զորավարական իր տաղանդն ու խիզախությունը։ 1813–1814-ական թվականներին ռուսական զորքերի արտասահմանյան արշավանքի ժամանակ 3-րդ բանակի, իսկ Կուտուզովի մահից հետո նաև ռուս–պրուսական բանակի գլխավոր հրամանատարն էր։ Թաղված է Լիֆլյանդիայի Բեկլոր կալվածքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LIBRIS — 2018.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Բարկլայ-դը-Տոլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 320