Սակրավոր անձ, որը գտնվում է ծառայության մեջ ինժեներական զորքերում։ Սակրավորների հիմնական նպատակը պաշտպանողական կամ հարձակողական բնույթի ռազմական գործողությունների ինժեներական ապահովումն է։ Ռուսական կայսերական բանակում սակրավորները մտնում էին ինժեներական զորքերի կազմի մեջ և պատերազմի ժամանակ տարբեր սակրավորական աշխատանքներ էին իրականացնում մարտի դաշտում և ամրոցներում[1]։

Հայ սակրավորը ականազերծում է տարածքը
Լեյբ-գվարդիայի սակրավորային գումարտակի սակրավորները:
1853 թվական: Ա. Ի. Հեբենսի նկարը:
Կենտրոնում ճեղանի վրա նստած է գումարտակի հրամանատար, գեներալ-մայոր Ն. Ֆ. Խոմուտովը, աջ կողմի ծայրից՝ գնդապետ Նիկոլայ Զացեպինը (հայտնի նկարիչը զոհվել է 1855 թվականի մայիսի 10-ին Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ: (Սուվորովի թանգարանը Սանկտ-Պետերբուրգում)
Բանվորագյուղացիական կարմիր բանակի (ԲԳԿԲ) սակրավորները Հայրենական մեծ պատերազմի ժամանակ

Պատմականորեն սակրավորների խնդիրներն էին հանդիսանում՝

Առօրյա կյանքում սակրավոր են անվանում այն մարդկանց (պարտադիր չէ, որ նա լինի զինծառայող), ովքեր զբաղվում են ականների և չպայթած արկերի վնասազերծմամբ։

Սակրավորների մասնագիտական տոնը նշում են հետևյալ երկրներում՝

Որոշ արտասահմանյան երկրների զինված ուժերում սակրավոր տերմինին համապատասխանում է պիոներներ տերմինը[1]։

Սակրավորական գործի պատմություն

խմբագրել

«Սակրավոր», տերմինի հայտնվել է վերաբերում է 17-րդ դարին, երբ այդպես էին անվանում այն զինծառայողներին, ովքեր հակառակորդի պաշտպանողական կառույցների տակ ականահատում էին իրականացնում հետագայում դրանք ոչնչացնելու նպատակով։ 1678 թվականին Ֆրանսիայում սակրավորներն առանձնացվել են հատուկ զորամասերում և ստորաբաժանումներում, իսկ 1712 թվականին՝ Ռուսաստանում։

Պետրոս I-ի օրոք՝ 1707 թվականին, Մոսկվայում ստեղծվել է Ինժեներական դպրոց՝ հրամանատարական կազմի պատրաստման համար, իսկ ավելի ուշ կազմավորվել են առաջին սակրավորական զորամասերը՝ առանձին ինժեներական և ականորդային վաշտեր։

Գերմանիայում, Ավստրիայում և մասամբ Ֆրանսիայում սակրավորային զորամասերը միաձուլված էին զոմազորամասերի հետ, Ռուսաստանում դրանք առանձին էին գործում։

18-19-րդ դարերում սակրավորների առջև դրված խնդիրները մեծանում էին։

20-րդ դարում մասնագիտացում էր տեղի ունեցել՝ սակրավորների կազմից առանձնացվել են երկաթուղայիններ, օդագնացներ, ավտոմոբիլիստներ և այլն։

Սակրավորները մասսայական մշակույթում

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել