Մոդլին (լեհ.՝ Twierdza Modlin), ֆրանսիական, ապա՝ ռուսական և լեհական ամրոց XIX—XX դարերում, Վարշավայից 30 կմ հեռավորության վրա, Վիսլա և Նարև գետերի միախառնման տեղում։ Գտնվում է Մոդլին գյուղում (ռուսական կայսրության օրոք 1934 թվականից կոչվել է Նովոգեորգիևսկ), 1961 թվականից՝ լեհական Նովի-Դվուր-Մազովեցկի քաղաքի շրջան։ Ամրոցի պահպանված մասը վերածվել է հուշահամալիրի, որը օգտագործվում է նաև լեհական բանակի կողմից։

Մոդլին
Twierdza Modlin
Նկարագրություն
Տեսակամրոց
Վարչական միավորNowy Dwór Mazowiecki?
ԵրկիրԼեհաստան
Կազմված է մասերիցFort XVII "Janówek”?[1]
Կառուցված1807
ԿառուցողՆապոլեոն I
ԻրադարձություններSiege of Novogeorgievsk?
Քարտեզ
Քարտեզ
 Modlin Fortress Վիքիպահեստում

Նախապատմություն խմբագրել

 
Մոդլին ամրոցի սխեման

Ամրոցի տեղանքում առաջին ամրությունները կառուցվել են շվեդների կողմից XVII դարում։ 1655 թվականին ներխուժելով Լեհաստան («Շվեդական ջրհեղեղ»)՝ շվեդական զորքերը այս տեղանքում ամրացված ճամբար են կառուցում, որով վերահսկելու էին գետանցումը Վիսլայի վրայով։ Շվեդների պարտությունից հետո նրանց կողմից կառուցված ամրությունները քանդվեցին։ Հյուսիսային պատերազմի ժամանակ այստեղ ամրություններ են կառուցում սաքսոնական զորքերը՝ Ադամ Շտեյնաուի հրամանատարությամբ։

XIX դարի սկիզբ խմբագրել

 
Ամրոցի սխեման 1830-ական թվականներին[2]։

1806 թվականին Նապոլեոնը հրամայում է Վարշավայի դքսությունում մի շարք ամրոցներ կառուցել, որոնց թվում նաև Մոդլինը՝ Վիսլայից Նարև գետանցումն ապահովելու համար։ 1807-1812 թվականների ընթացքում ֆրանսիական ինժեներների կողմից Ֆրանսուա Շասսլու-Լոբայի նախագծով կառուցվում է ժամանակակից ռեդուտային ամրոց։ Շինարարության մեջ ընդգրկված էին 10-12 հազար տեղացի գյուղացիներ։

Ռուսաստանում նապոլեոնյան բանակի պարտությունից հետո ֆրանսիական զորքերը հեռացան ամրոցից, այն զբաղեցրեցին Նապոլեոնի դաշնակից Վարշավայի դքսության զորքերը՝ հոլանդական ծագմամբ նապոլեոնյան գեներալ Հերման Վիլլեմ Դանդելսի հրամանատարությամբ։ 1813 թվականի փետրվարի 5-ին ամրոցը պաշարվում է ռուսական 36 հազարանոց բանակի կողմից, որի հրամանատարը Կարլ Օպպերմանն էր։ Կայազորը պաշարմանը դիմակայեց մինչև 1813 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Վիսլայի վրա գտնվող ֆրանսիական մնացած ամրոցների մեջ՝ ամենաերկարը։

Լեհաստանի 1830 թվականի ապստամբության ժամանակ Մոդլինյան ամրոցը ապստամբների հենակետն էր։ Շրջապատված ռուսական զորքերով՝ այն հանձնվեց ապստամբների պարտությունից հետո։

Նովոգեորգիևսկյան ամրոց և Ռուսական կայսրություն խմբագրել

Դրանից հետո Նիկոլայ I-ի հրամանով Մոդլինյան ամրոցը նշանակալիորեն ընդլայնվում է և 1834 թվականին վերանվանվում է Նովոգեորգիևսկ։ Նախագծի մշակման աշխատանքները վստահվել են գեներալներ Իվան Դենին և Ֆելդմանին։ Շինարարությունը ընթացել է ինտենսիվորեն և ավարտին է մոտեցել արդեն 1836 թվականի վերջին։ XIX դարի վերջերին ամրոցը արդիականացվել է՝ միջնաբերդի շրջակայքում կառուցվել են պարիսպներ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զգալիորեն հնացած ամրոցը կաշկանդել է գերմանացիների նշանակալի ուժեր, բայց գերմանացիների բաց կրակի ներքո պաշտպանվել է ընդամենը չորս օր կամ պաշարման սկզբից հաշվված՝ տաս օր:1915 թվականի հուլիսի 27-ին հակառակորդը պաշարել է ամրոցը՝ տիրանալով նրա հարավային բոլոր պարիսպներին (Զեգժէ, Դեմբէ, Սերոցկ, Բենիամինուվ), ապա սկսել է ռմբակոծել սավառնակներից և գնդակոծել ծանր հրետանիով, ինչից հետո ներխուժել է պարիսպներից ներս։ Ամրոցը գերմանացիների կողմից գրավվել է 1915 թվականի օգոստոսի 7 (20)-ին։ Նովոգեորգիևսկում գերի հանձնվեց 83 000 մարդ, այդ թվում՝ 23 գեներալներ և 2100 սպաներ (ընդ որում՝ ամրոցի պարետը՝ հեծելազորի գեներալ Ն. Պ. Բոբիրը անցավ թշնամու կողմը)։ Որպես ռազմավար թշնամու ձեռքն ընկավ 1204 զենք և միլիոնից ավելի արկ (իսկ այդ նույն ժամանակ ռուսական հրետանին արկերի խիստ կարիք էր զգում)։

Անկախ Լեհաստանի կազմում խմբագրել

Լեհաստանի անկախացումից հետո ամրոցը օգտագործել է լեհական բանակը, այն վերակառուցվել և ընդլայնվել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամրոցը, պաշտպանելով Վարշավան, լեհական ուժերով պաշտպանվել է գերմանացիներից բրիգադի գեներալ Վիկտոր Տոմի (1881—1962) հրամանատարությամբ, ով նախկինում ռուսական բանակի սպա էր (Մոդլինի պաշտպանություն)։ Ամրոցը կապիտուլացվել է 1939 թվականի սեպտեմբերի 29-ին։

Ժամանակակից Լեհաստանում ամրոցի պահպանված մասը համարվում է հուշահամալիր, որի ռազմական կիրառելիությունը շարունակվում է։ Ոչ հեռու 1937 թվականին կառուցվել է ռազմական օդանավայականը, ինչը օգտագործվել է գերմանական զավթիչների և խորհրդային բանակի կողմից, իսկ 2012 թվականից ի վեր այն գործող քաղաքացիական Վարշավա/Մոդլին օդանավակայանն է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Narodowy Instytut Dziedzictwa database
  2. «Атлас крепостей Российской империи» — СПб., 1830-е годы