Ֆրանսիական հեղափոխություն (ֆր.՝ Révolution française), ամենամեծ հեղափոխությունը Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքում, տեղի ունեցած 18-րդ դարում, որի արդյունքում կազմաքանդվեցին հին կարգերը և Ֆրանսիան, դե յուրե, միապետականությունից վերածվեց հանրապետության՝ ազատ և հավասար քաղաքացիների համար։ Կարգախոս-ազատություն, հավասարություն, եղբայրություն։

Ֆրանսիական Մեծ Հեղափոխություն

Բաստիլի գրավում
Թվական հունիսի 12 1789նոյեմբերի 9 1799
Վայր Փարիզ
Արդյունք միապետության վերացում

Հեղափոխության սկիզբ դարձավ 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը, իսկ ավարտը 1799 թվականի նոյեմբերի 9-ը (բրյումերի 18)։

18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։ Այսպիսի մի փոխզիջում էլ կատարվել էր արտոնյալ խավերի նկատմամբ. քաղաքական որևէ նկրտումների դիմաց պետական իշխանությունները պարտավորվում են պահպանել այս դասակարգի շահերը։ Մեկ այլ փոխզիջում կատարվել էր գյուղացիների հետ հարաբերություններում-պետությունը հրաժարվում էր գյուղացիներից հարկը գանձել գումարով, այլ բնամթերքով՝ սա ևս արդյունք էր 14-16-րդ դարերի գյուղացիական ապստամբությունների։ Երրորդ փոխզիջումը կատարվեց բուրժուզիայի ներկայացուցիչների հանդեպ (այս ժամանակաշրջանում բուրժուազիան համարվում էր Ֆրանսիայի միջին խավը, պետությունը քիչ բան չէր արել այս խավի համար պահպանել էր արտոնությունները գյուղացիների և հասարակ քաղաքացիների նկատմամբ, և պահպանել նրանց իրավունքները 10 հազարավոր փոքր տնտեսությունների նկատմամբ)։ Սակայն փոխզիջումային քաղաքականության արդյունքում է, որ 18-րդ դարում Ֆրանսիան ետ մնաց իր հարևաններից՝ գլխավորապես Անգլիայից։ Բացի այդ մեծ չափերի հասնող բռնաճնշումները ավելի են մեծացնում զինված մասսաների հանդես գալու վտանգը։

18-րդ դարում անընդհատ Ֆրանսիայում այն գաղափարներն էին հասունանում, թե երկրի կառավարումը անկում էր ապրում, այն շատ էր հնացել։ Սա այնքան էր խորացել, որ անգամ ապստամբությունների կողմն էին անցնում պալատական վերնախավի ներկայացուցիչներ։ Սկսվեցին շրջանառվել մեծ լուսավորիչներ Մոնտեսքյոյի և Ռուսոյի գաղափարները, արդեն ասպարեզ եկան հեղափոխական գաղափարներ, թե ինչի վրա էր կառուցված լինելու ապագա հեղափոխությունը՝ կոորպորացիաների և մասնավոր ունեցվածքի վրա (Մոնտեսքյո), թե Ռուսոյի գաղափարներով, այն է մարդկային իրավունքների հիման վրա, այս հեղափոխական գաղափարների ձևավորման գործում մեծ դեր ունեին բառարանագետները, ովքեր կազմում էին ֆրանսիական լուսավորության շրջանի գործիչների մի մասը։ Վերջապես Լյուդովիկոս XV Բառարանագետի ժամանակ սկսվեցին բարեփոխումները և մեծ մասամբ շարունակվեցին Լյուդովիկոս XVI-ի ժամանակ, այս ռեֆորմները ի վերջո հանգեցնելու են հին կարգերի քայքայմանը։

Բնույթը

խմբագրել
 
Լուի XVI

Մարքսիստ պատմաբանները նշում են, որ այս հեղափոխությունը կապիտալիստական բնույթի էր և անվանում են այս հեղափոխությունը բուրժուական, նրանք հիմք են ընդոունում այն հավանական տեսակետը, որ բուրժուաները մեծ դեր են ունեցել այս ապստամբությանը։ Շատ պատմաբաններ համաձայն չեն այս տեսակետի հետ և առաջադրում են[1] հետևյալ տեսակտեները․

  1. ավատատիրությունը Ֆրանսիայում վերացել է հեղափոխությունից մի քանի հարյուրամյակ առաջ
  2. հեղափոխությունը միավորել է ոչ միայն խոշոր հողատերերին, այլ նաև խոշոր կապիտալիստներին[2]
  3. հենց ֆրանսիական արիստոկրատիան է հեղափոխությունից 25-30 տարի առաջ զարգացրել կապիտալիստական հայացքները[3]
  4. հեղափոխությունը սկսել են հասարակ մարդիկ, ովքեր որևէ արտոնություններ չունեին, այնուհետև նրանց են միացել բուրժուազիայի ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում էին Ֆրանսիայի միջին դասակարգը[4]
  5. նրանցից շատերը, ովքեր հրաժարվեցին իշխանությունից մեծամասնությունը, ոչ թե բուրժուազիայի ներկայացուցիչներ էին, այլ հարուստ ազնվականներ, ովքեր բարձր պաշտոններ էին զբաղեցնում իշխանության մեջ հավաքում էին հարկեր և այլն[5]։

Ոչ մարքսիստ պատմաբանների շրջանում շրջանառվում էր երկու տեսակետ՝ Մեծ հեղափոխության բնույթի հարցով, որոնք բնավ հակասական կարծիքներ չեն։ Ավանդական տեսակետ կա, որ 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբի հեղափոխությունը ազգային շարժում ուղղված էր ընդդեմ արիստոկրատիայի և տիրող կարգերի։ Այս հեղափոխությունը ոչնչացնում էր այն ամենը, ինչ կապված էր հին կարգերի հետ։ Հեղափոխության մասնակիցները ձգտում էին կառուցել ազատ դեմոկրատական պետություն։ Այս ձգտումներից առանձնացան հեղափոխության գլխավոր լոզունգները՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Ժամանակակից պատմաբանների մոտ գերիշխում է այն տեսակետը, որ հեղափոխությունը հակակապիտալիստական բնույթ ուներ կամ այն ուղղված էր այն կապիտալիզմի դեմ, որ ձգտում էին կառուցել ազնվականները[6]։

Կան նաև այլ տեսակետներ հեղափոխության բնույթի մասին։ Օրինակ, պատմաբաններ Ֆյուրեն և Ռիշեն հեղափոխությունը դիտում են՝ հիմնականում պայքար իշխանության համար, որի համար հիմք է ընդունվում, այն տեսակետը, որ 1789-1799 թվականներին իշխանությունները մի քանի անգամ փոխվել են[7]։ Գոյություն ունի տեսակետ, ըստ որի, ժողովուրդն ազատվում է իր ստրկատիրական վիճակից, սրանից էլ հետևում է հեղափոխության լոզունգը-ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Սակայն կան ապացույցներ, որ ֆրանսիացի գյուղացիները ունեին անձնական ազատություն, քանի որ հարկերը չափազանց ցածր էին[8]։ Հեղափոխությունը շատ գիտնականներ դիտում են՝ իբրև գյուղացիական հեղափոխություն։ Այս տեսանկյունից, այն նմանեցվում է անգլիական, նիդերլանդական և ռուսական հեղափոխություններին[9]։

Գլխավոր շտատների հրավիրում

խմբագրել

Ֆինանսական ծանր դրությունից դուրս գալու՝ Լյուդովիկոս XVI-ի մի քանի փորձերի անհաջողության դատապարտվելուց հետո, նա 1787 թվականի դեկտեմբերին, հավաքում է Ֆրասիայի բարձրաստիճան չինովնիկներին որոշվում է՝ գլխավոր շտատների հավաք անցկացնել հինգ տարի հետո։ Երբ Ժան Նեկերը դարձավ պառլամենտի անդամ՝ պնդեց, որ այդ գումարումը տեղի ունենա հենց 1789 թվականին, սակայն իշխանությունները չունեին որևէ հատուկ ծրագիր։ 1789 թվականի հունվարի 24-ին արձակվեց թագավորական հրովարտակ, ըստ որի ապրիլի 27-ին հրավիրվում է գլխավոր շտատների ժողով, նշեց նաև ապագայում այդ ժողովի հրավիրման պատճառները։ Թագավորը հրաման արձակեց հավաքվել և «հանուն ժողովրդի» որոշում ընդունել։ Ընտրական իրավունք էր տրվել 25-ից բարձր այն տղամարդկանց, ովքեր ունեն մշտական ապրելու վայր և կանոնավոր վճարում են իրենց հարկերը։ Ընտրություններն անցկացվելու էին երկու փուլով սրանք հաճախ անցկացվել են նաև երեք փուլով։ Պատգամավորները ընտրվում են ոչ թե ժողովրդի կողմից, այլ ընտրված պաշտոններով։

Ազգային ժողովի հրավիրում

խմբագրել

1789 թվականի մայիսի 5-ին Վերսալում բացվեց գլխավոր շտատների նիստը։ Սկսվեցին հրավիրման նախապատրաստությունները։ Երեսփոխական ժողովը նախ և առաջ ներկայացրեց, որ իրենք ներկայացնում են ժողովրդի 96 %-ը։ Հունիսի 17-ին երրորդ գումարման ցածր շերտեր ներկայացնող պատգամավորները Էմմանուել Ժոզեֆ Սիեսի գլխավորությամբ ապստամբեցին և իրենց հռչակեցին ազգային ժողով՝ առաջարկելով մնացած պատգամավորներին միանալ իրենց։ Հունիսի 20-ին երրորդ գումարման պատգամավորները հավաքվեցին դահլիճում և որոշոցին չբաժանվել քանի չի ընդունվել սահամանադրություն։ Հունիսի 23-ին Լյուդովիկոսը գլխավոր շտատների ժողովի պատգամավորներին առաջարկեց կիսվել մտքերով և քննարկումներ սկսել։ Ի պատասխան դրան ազգային ժողովը հայտարարեց, ըստ որի նրանք չեն հրաժարվում իրենց գաղափարներից և հաստատուն են իրենց որոշումների մեջ և ձայների մեծամասնությամբ Միրաբոն հռչակվեց պատգամավորների ղեկավար և անձեռնմխելի։ Երրորդ գումարման պատգամավորնեը շարունակեցին նիստերը և հոգևորականության մեծ մասին իրենց կողմը գրավեցին։ 1789 թվականի հուլիսի 9-ին ազգային ժողովը հայտարարեց իրեն Վստահության ժողով (Assemblée constituante) բարձր ներկայացուցիչները և օրենսգետները ժողովրդի խոսքի կատարող։ Լյուդովիկոսն ազատեց Նեկերին և հրամայեց անհապաղ լքել Փարիզը։ Այս իրադարձությունների ֆոնի վրա Փարիզում տեղի ունեցան առանց ղեկավարների մի շարք զինված ելույթներ, որոնք պայմանավորված էին տնտեսական ճգնաժամով, զինված բախումները իրենց գագաթնակետին հասան 1789գարուն-ամառ։ Գյուղական միջավայրում գյուղացիները թալանեցին ամբարները և փակեցին առևտրական ճանապարհները։ 1789 թվականի ձմռանը և գարնանը ապստամբություններ տեղի ունեցան այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսիք են Մարսելը, Տուլոնը և Օռլեանը։ Ապրիլի վերջին ապստամբության ալիքները հասան Փարիզ։ Չնայած նրան, որ իշխանությունների զորքերի կողմից այն հեշտությամբ ճնշվեց, սակայն ժողովրդին նոր մի առիթ էր հարկավոր այն ապստամբությունը նորից բարձրացնելու համար։

Բաստիլի գրավումից միջև արշավանքը Վերսալ

խմբագրել

Երբ արդեն պատրաստ էր ամեն ինչ Վստահության խորհրդի ցրման համար պարզ դարձավ, որ ինչ-որ գործողություն ընդդեմ ազգային ժողովի և ավելի մեծ բունտ տեղի կունենա իշխանությունների դեմ։ 1789 թվականի հուլիսի 12-ին նոր ընդհարում տեղի ունեցավ մարդկանց և իշխանությունների միջև Փարիզում Կամիլ Դեմուլեն կոչ արեց ժողովրդին ոտքի կանգնել և իր գլխարկի վրա ամրացրեց կանաչ ժապավեն հուլիսի 13-ին ընդդեմ Փարիզի նոր բունտ հասունացավ։

Հուլիսի 14-ին «Հաշմանդամների տանը» գրավվեց 12 թնդանոթ, 32 հազար հրացան։ Զինված ժողովուրդը մոտեցան Բաստիլի ամրոցին՝ Փարիզի ռազմական ամրոց և քաղաքական գլխավոր բանտին։ Սպաները զորքերով հանդերձ կանգնած էին Փարիզի մոտակայքում․ հեղափոխությունն արդեն այնքան մեծ թափ էր առել, որ նրանք չէին կարող հույսները դնել իրենց զինվորների վրա։ Վերսալի հետ կապը կտրվել էր։ Մեկ ժամ կրակեցին ամբոխի ուղղությամբ, սակայն վերջիններս անընկճելի էին, պահակազորը հասկացավ, որ կռվելն անօգուտ է և հինգ ժամվա ընթացքում բերդը հանձնվեց հեղափոխականներին։

Թագավորը ստիպված էր ճանաչել Վստահության խորհուրդը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում հեղափոխությունը ընդգրկեց ամբողջ երկիրը։ Հուլիսի 18-ին ապստամբություն բարձրացվեց Տրուայում, մինի-ին՝ Ստրասբուրգում, հուլիսի 21-ին՝ Շերբուրում, հուլիսի 24-ին՝ Ռուանում։ Մի քանի քաղաքներում ապստամբությունները տեղի էին ունենում հաց, մահ գնորդներին լոզունգի ներքո։ Ապստամբները գրավում էին տեղական վաճառախանութները և այրում փաստաթղթերը։ Հետագայում ձևավորվեցին նոր տեղական ընտրովի մարմիններ, դրանցից էր Փարիզի քաղաքապետի պաշտոնը[10]։

Դասային արտոնությունների վերացումը

խմբագրել

Վստահության խորհրդի օգոստոսի 4-ից 11-ի դեկրետներում վերացան ավատատիրական տուրքերը՝ սենյորական դատարանները, եկեղեցական տասանորդը, մի քանի նահանգների, քաղաքների, կազմակերպությունների արտոնությունները, բոլորը հայտարարվեցին հավասար օրենքի առջև։ Ֆրանսիայում յուրաքանչյուր ոք՝ առաց դասային տարբերության, կարող էր ստանալ պետական և եկեղեցական պաշտոն։ Միևնույն ժամանակ վերացվեցին գյուղացիների հարկերի մի մասը՝ միայն, այսպես կոչված, անուղղակի հարկերը, մնացին միայն իրական հարկերը՝ հողի հարկ և գլխահարկ։

Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիա

խմբագրել

1789 թվականի օգոստոսի 26-ին Վստահության խորհուրդը ընդունեց դեկլարացիա մարդու և քաղաքացու իրավունքների մասին-մեկն առաջին դեմոկրատական կոնստիտուցիոնալ փաստաթղթերից, սա ընդունվել էր ընդդեմ արտոնությունների, պետք է իշխանություններն ապահով էին բոլորի հավասարությունը օրենքի առջև, ազգային ազատություն, խղճի, մտքի և դավանանքի ազատություն։ Դեկլարացիան միևնույն ժամանակ հաստատեց մասնավոր սեփականության իրավունք։

Արշավանք դեպի Վերսալ

խմբագրել

Հոկտեմբերի 5-ին սկսվեց արշավանք դեպի թագավորի նստավայր՝ Վերսալ, որպեսզի ուժով կարողանան ստիպել թագավորին ստորագրել դեկրետները և դեկլարացիան, ով մինչ այդ հրաժարվում էր վավերացնել վերը նշված դեկրետները և դեկլարացիան։ Միևնույն ժամանակ ազգային ժողովը հրամայեց ազգային գվարդիայի հրամանատար Լաֆայետին՝ գվարդիականներին տանել Վերսալ։ Իմանալով այս մասին՝ թագավորը փախավ Փարիզ՝ Տյուիրլի ամրոց։

Վստահության խորհրդի գործունեություն

խմբագրել

Վստահության խորհրդի առաջին որոշումներից մեկը դարձավ եկեղեցական հողերի՝ ազգային ունեցվածք հայտարարելը և վաճառքի հանելը։ Եկեղեցապատկան հողերի ընդհանուր թիվը հավասար էր Ֆրանսիայի տարածքի մոտ 10%-ին։ Սրա հետ միասին նաև առգրավվեցին արիստոկրատիան ներկայացնող մի քանի ազնվականների հողեր, մեծ մասամբ նրանց հողերը, ովքեր հեղափոխության ժամանակ դիմադրել են և նեղություն տվել հեղափոխականներին։ Սա նաև ունեցավ իր բացասական դերը, այսպես պալատականների մի մասի ունեցվածքը չառգրավվեց և վերջիններս կարողացան իրենց արժեքից շատ ցածր գնել մնացած արիստոկրատների հողերը և այդպիսով դարձան ավելի հարուստ[11]։

Կատարվեցին նաև ադմինիստրատիվ ռեֆորմներ․ ծայրամասերը միավորվեցին 83 դեպարտամենտների մեջ՝ միասնական դատարանով։ Հետևելով քաղաքացիական հավասարությանը՝ ժողովը վերացրեց բոլոր պալատական արտոնությունները, այդ թվում՝ պալատականների ժառանգականությունը, աստիճանները և գերբերը։ Սկսվեց հաստատվել տնտեսագիտական լիբերացման քաղաքականությունը․ հանվեցին առևտրական բոլոր սահմանափակումները, լիկվիդացվեցին միջնադարյան մի շարք պետական վճարումներ, սակայն միևնույն ժամանակ լա Շապելյեի օրենքով հանվեցին տուրքերի մեծամասնությունը և աշխատանքի սահամանափակումները։

1790 թվականի հուլիսին Վստահության խորհուրդն ավարտեց եկեղեցական բարեփոխումները, երկրի բոլոր 83 դեպարտամենտները ունեցան իրենց եպիսկոպոսները, եկեղեցական պաշտոնյաները սկսեցին աշխատավարձ ստանալ կառավարությունից։ Սակայն դրան ի պատասխան քահանաները և ընդհանրապես բոլոր եկեղեցական պաշտոնյաները պարտավոր էին ենթարկվել, ոչ թե Հռոմի Պապին, այլ կառավարությանը։ Այս քայլին համաձայնվեին միայն քահանաների կեսը և 7 եպիսկոպոսներ։ Պապը, դրան հակառակ, քննադատեց ֆրանսիական հեղափոխությունը և Վստահության խորհրդի ռեֆորմները և հատկապես մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիան։

Սահամանադրության ընդունումը

խմբագրել

1791 թվականի հունիսի 20-ին թագավորը փորձեց փախչել Ֆրանսիայից, սակայն Վարենում բռնվեց փոստային աշխատակցի կողմից։ Տարվեց Փարիզ և պահվեց իր սեփական պալատում։ 1791 թվականի հուլիսի 17-ին խաղաղ երթի ժամանակ ազգային գվարդիականները Մարսյան դաշտում կրակ բացեցին խաղաղ ցուցարարների ուղղությամբ Ժիլբեր Լաֆայետի գլխավորությամբ։

1791 թվականի սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովը նախաձեռնեց երրորդը Եվրոպայում (մայիսի 3-ի Ռեչի կառավարության սահմանադրություն և Սան—Մարինոյի սահամանադրություն) և չորրորդն աշխարհում (1787 թվականի ԱՄՆսահմանադրություն) սահմանադրության ստեղծմանը։ Այդ նպատակով հրավիրվեց Սահմանդիր ժողով-մեկ պալատից բաղկացած ժողով։ Ակտիվ քաղաքացիերը (4,3 միլիոն) ընտրեցին պատգամավորներ (50 հազար)։ Նոր պառլամենտում չէին կարող լինել Սահմանադիր ժողովի ներկայացուցիչներ։ Սահմանադիր ժողովը բացվեց 1791 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այդ փաստը վկայում է այն մասին, որ երկիրը դառնում է սահմանադրական միապետություն։

Նիստերում որոշվեց պատերազմներ սկսել Եվրոպայում առաջին հերթին ներքին խնդիրները լուծելու համար։ 1792 թվականի ապրիլի 20-ին Սահմանադիր ժողովում Լյուդովիկոս XVI-ի առաջարկությամբ որոշվեց պատերազմ հայտարարել Հունգարիայի թագավորին։ 1792 թվականի ապրիլի 28-ին ազգային գվարդիան փորձեց վերցնել Բելգիայում ավստրիական զորքերի դիրքերը, սակայն անհաջողության մատնվեց[12]։

Տյուրլիի շրջապատումից մինչև թագավորի գանձարան

խմբագրել

1792 թվականի օգոստոսի 10-ին մոտ 20 հազար ապստամբներ պաշարեցին թագավորական պալատը։ Պալատի պաշարումը երկար չտևեց, բայց շատ արյունահեղ ստացվեց։ Հարձակվողներին դիմադրում էին մի քանի հազար զինվոր, գրեթե ամբողջ պահակազորը սպանվեց կամ հայտնվեցին բանտում և սպանվեցին սեպտեմբերյան սպանությունների ժամանակ։ Արդյունքը եղավ Լյուդովիկոս XVI-ի փաստացի հեռացումը գահից և Լաֆայետի աքսորումը։

Այս ժամանակից սկսած գլխավոր օրգանները ազգային ժողովը և Կոնվենտը գտնվում էին ժողովրդի ազդեցության տակ, վերջիններս շրջապատեցին Ազգային ժողովի շենքը։ Հակառակ քայլեր կատարվեցին ղեկավարների միջոցով, այնքան դա խորացավ մինչև անգամ 1794 թվականի հուլիսին[13], ձերբակավեց Ռոբեսպիերը։ Այս ամենը տեղի ունեցան մասսայական ապստամբությունների ֆոնին, չնայած նրան, որ այս շարժումները մեծ մասամբ ուղղված էին արիստոկրատիայի դեմ, սակայն ի վերջո այն հանգեցրեց գժտությունների հենց հեղափոխականների շրջանում։

Օգոստոսի վերջին պրուսական զորքը արշավանք կազմակերպեց դեպի Փարիզ և 1792 թվականի սեպտեմբերի 2-ին վերցրեց Վերդենը։ Հին կարգերի վերականգնելու վտանգը ստիպեց հեղափոխականներին կոնկրետ քայլեր կատարել, վտանգը բացառելու համար և կազմակերպվեց, այսպես կոչված, սեպտեմբերյան սպանությունները, որի ժամանակ մահապտժի ենթարկվեին այն ազնվականները ովքեր ձերբակալվել էին հեղափոխության ժամանակ և թագավորի պահակազորի գվարդիայի զինվորները, այս ժամանակ սպանվեցին ավելի քան 5 հազար մարդ[14]։

Սեպտեմբերի 20-ին գեներալ Դյումրեն Վալմայի մոտակայքում պարտության մատնեց պրուսական զորքերին։ Ֆրանսիացիները անգամ հակահարձակման անցան և որոշակի հաջողություններ գրանցեցին։ 1792 թվականի սեպտեմբերի 21-ին բացվեց Ազգային Կոնվենտը, որը բաժանվեց մի քանի խմբակցությունների՝ ձախերի ծայրահեղականների-մոնտանականներ որոնց ղեկավարներն էին Դանթոն, Ռոբեսպիերը և Մարատը, աջ ծայրահեղակնների-ժիրոդիստներ Բրիսսոյի ղեկավարությամբ և չեզոք կենտրոնականները։ Միապետականներն այլևս ներկայացուցիչներ չունեին պառլամենտում։

Կոնվենտի որոշմամբ դատական գործընթաց սկսվեց, մեղադրյալի աթոռին հայտնվեց Լյուդովիկոս Կապետան (անցյալում՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոսը)։ Գլխավոր մեղադրող հանդես եկավ Լուի Անտուան Սեն-Ժյուստը։ 1793 թվականի հունվարի 21-ին Լյուդվիկոսը ենթարկվեց մահապատժի պետական դավաճանության և բռնապետություն տարածելու համար։ 1793 թվականի փետրվարի վերջին և մարտի սկզբին Կոնվենտը պատերազմ հայտարարեց Անգլիայի և Նիդերլանդներին, դրանից հետո Իսպանիային։

Յակոբինյան դիկտատուրա

խմբագրել

1793 թվականի մարտին սկսվեց հակահեղափոխական Վանդեական ապստամբությունը։ 1793 թվականի ապրիլին ստեղծվեց հասարակության փրկության կոմիտե, որի լավագույն գործիչներից էր Դանթոնը։

Մեղադրանքներ և հարձակումներ ընդդեմ ժիրոնդիստների

խմբագրել

1793 թվականի ապրիլին Ռոբեսպիերը և Դեմուլեն հանդես եկան մեղադրանքներով ընդդեմ ժիրոնդիստների։ 1793 թվականի մայիսի 31-ին Փարիզի կոմունայից հետո ժիրոնդիստները ձերբակալվեցին։ Սակայն մի ժիրոնդիստների մի մասը փախան և ծայրամասերում սկսեցին ապստամբություններ Կոնվենտի դեմ, որոնք շատ արագ ճնշվեցին։

1793հունիսի 10-ին Ազգային գվարդիայի ջանքերով հաստատվեց Յակոբինյան դիկտատուրա։ Հուլիսի 13-ին Շառլոտա Կորդե անունով մի քաղաքացու կողմից սպանվեց երևելի գործիչներից Մարատը, ի պատասխան այս սպանության յակոբինյանները ավելի մեծացրին ճնշումները[15]։ 1793 թվականի օգոստոսին որոշվեց վերացնել ֆրանսիական թագավորների ոչ մաքուր դիերը Սեն-Դենի բազիլիկայից։

Մարի-Անտուանետայի դատավարությունը

խմբագրել

1793 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Մարի-Անտուանետայի դատավարությունը։ Նա միաձայն դատապարտվեց ամենաբարձր պատժին։

Ռոբեսպիերի հակառակորդների լիկվիդացիան

խմբագրել

Հետագայում արդեն պայքար ծավալվեց հենց յակոբինյանների ներսում` Ռոբեսպիերի հետևորդները միմյանց հաջորդելով ենթարկվեցին մահապատժի։ Սկզբում մահապատժի դատապարտվեց Էբերն իր հետևորդների հետ միասին, ապա Դանթոն և Դեմուլեն, նույնպես իրենց հետևորդներով հանդերձ։

Նոր կրոնական մշակույթ

խմբագրել

Ռոբեսպիերի առաջին գործը եղավ քրիստոնեական մշակույթի վերացումը և ձևավորվեց Բարձրագույն գոյի և Ռուսոյի քաղաքացիական կրոնի ընդունումը։ 1794 թվականի հունիսի 8-ին հատուկ արարողությամբ ընդունվեց՝ որպես հիմնադիր քաղաքացիական կրոնի։

Տերմիդորյան հեղափոխություն

խմբագրել

Համընդհանուր տերրորը բերեց նրան, որ 1794 թվականի հուլիսի 27-ին Կոլո դը Էրբուան և Բարրասը իրականացրեցին Տերմիդորյան հեղաշրջումը, ազգային գվարդիայի պաշտպանությամբ։ Ռոբեսպիերը և մոտ 100 կողմնակիցների այդ թվում՝ Կուտոնին և Սեն Ժյուստին ձերբակալեցին և մահապատժի դատապարտեցին։ Տերմիդորի 9-ից հետո յակոբինյան ակումբը փակվեց և Կոնվենտը վերադարձավ իր նախկին տեսքին ժիրոդիստները ավելի ամրապնդեցին իրենց իշխանությունը։ Տերմիդորյանները վերացրեցին յակոբինյանների որոշումները կառավարության ներկայությունը տնտեսության մեջ, 1795 թվականի դեկտեմբերին վերացրեցին յակոբինյանների ընդունած մաքսիմումը։ Արդյունքում եղավ գների աճ, արտադրանքի իրացման խնդիր ևս առաջ եկավ։ Առաջացավ ևս մեկ խնդիր աղքատներն ու միջին խավը՝ բուրժուազիան, ավելի ետ մնացին հարուստներից, ովքեր գնալով ավելացրեցին իրենց հարստությունը։ Փաստացի՝ ապագա կառավարության առաջնորդը դարձավ Բարրասը-նախկին պալատական, ով ավելի ևս հարստացավ հեղափոխության ընթացքում մի շարք ֆինանսական խարդախությունների միջոցով։ 1795 թվականին մի շարք հարկային բարձրացումներ տեղի ունեցան, ինչի արդյունքում Փարիզում տեղի ունեցավ ապստամբություն հաց 1793 թվականի կոնստիտուցիայի վերադարձ պահանջով, բայց Կոնվենտը Փարիզում ընդհանուր առմամբ երկու ապստամբությունները ճնշեց բռնի ուժով և հրաման արձակեց մահապատժի ենթարկել մի քանի մոնտանականների։

Նույն թվականի ամռանը Կոնվենտը կազմեց նոր սահմանադրություն, որը պատմության մեջ հայտնի է Երրորդ տարվա Սահմանադրություն անվամբ։ Օրենսդիր մարմինը բաժանվում էր երկու պալատների 500-ի և մեծահասակների խորհուրդների, որն ունեցավ շատ բարձր ընտրական մասնակցություն։ Գործադիր իշխանությունը անցավ 5 տնօրենիաների։ տնօրենների թեկնածուներին առաջարկում էին 500-ի անդաները, որոնցից հինգին մեծահասակների խորհուրդը ընտրում էր տնօրեն։ Սակայն զգուշանալով, որ երկրում ետ չվերադառնա նախահեղափոխական ժամանակաշրջանի իրադարձություններին Կոնվենտը որոշեց, որ երկու պալատներից էլ պետք է թեկնածուներ լինեն։

Երբ կատարվեցին բոլոր անհրաժեշտ միջոցառումները ռոյալիստները Փարիզում ապստամբություն բարձրացրեցին՝ պատճառ ընդունելով, որ Կոնվենտը խախտել է ազգային սուվերենությունը։ Ապստամբությունը տեղի ունեցավ վանդեմարի 13-ին, որը ճնշվեց Բոնապարտի կողմից 1795 թվականի հոկտեմբերի 26-ին Կոնվենտը ինքնաբացարկ հայտարարեց իշխանությունը թողնելով 500-ի և մեծերի խորհուրդներին և տնօրենիային։

Դիրեկտորիայի դարաշրջան

խմբագրել

Կարճ ժամանակում Կարնոն ստեղծեց մի քանի բանակեր՝ մարդիկ կամավոր մեկնում էին բանակ։ Կամավորներ շատ էին և նրանք տարբեր պատճառներ ունեին՝ մի մասը ձգտում էր հանրապետական կարգերը տարածել ամբողջ Եվրոպայում, մի մասը Ֆրանսիայի սահմանները մեծացնելու համար և այլն։ Մեծացավ բարձր պաշտոններ ստանալու հնարավորությունը, այն չափ, որ հասարակ շարքային զինվորը կարող էր գեներալ դառնալ։

Արդեն հեղափոխական զորքերը անցան հարձակումների՝ տարբեր ուղղություններով և սկսեցին Դիրկտորիայի սահմանների ընդլայնման գործընթացը։ Իտալիա ուղարկված բանակի հրամանատար նշանակվեց երիտասարդ գեներալ Բոնապարտը, ով 1796-1797 թվականներին գրավեց Լոմբարդիան և շարունակեց առաջ ընթանալ իրար ետևից գրավելով Պարման, Ջենովան, Պապական մարզը, որի տարածքի մի մասը միացրեց Լոմբարդիային, սա ստացավ Մերձալպյան հանրապետություն անվանումը։ Ավստրիան խաղաղություն խնդրեց։ Ավստրիայի դեմ պատերազմն ավարտելով՝ Նապոլեոնն առաջարկեց տնօրենիային պատերազմ հայտարարել Անգլիային և հարձակվել Եգիպտոսի վրա, որտեղ և ուղարկվեց էքսպեդիցիա հենց իր գլխավորությամբ։

Հեղափոխության արդյունքում Ֆրանսիան մի քանի անգամ մեծացրեց իր սահմանները և իրեն շրջապատեց մի շարք քույր-հանրապետություններով։ Միևնույն ժամանակ ձեռք բերեց մի շարք թշնամիներ՝ ի դեմս Ռուսաստանի, Սարդինիայի, Ավստրիայի և Թուրքիայի, որոնք կազմեցին հակաֆրանսիական կոալիցիա։ Իմանալով Եվրոպայում տեղի ունեցող անցքերի մասին Բոնապարտը շտապեց վերադառնալ Ֆրանսիա։ Բրյումերի 18-ին տեղի ունեցավ հեղափոխություն, որի արդյունքում ընտրվեցին երեք կոնսուլներ՝ Նապոլեոն Բոնապարտ, Ռոժե Դյուկո, Սիյես։ Այս պետական հեղաշրջումը համարվում է ֆրանսիական մեծ հեղափոխության ավարտը։

Հեղափոխության ավարտը

խմբագրել

Հեղափոխությունը ոչնչացրեց հին կարգերը և հաստատեց նոր դեմոկրատական կարգեր։ Սակայն, խոսելով հեղափոխության ընթացքում տված զոհերի մասին, շատ պատմաբաններ գտնում են, որ կարելի էր ավելի քիչ զոհերի միջոցով հասնել դրան։ Ինչպես ցույց է տալիս ամերիկացի պատմաբան Պալմերը որ հեղափոխությունը չէր կարող ազդել Ֆրանսիայում կես դար հետո տեղի ունեցած դեպքերի վրա։ Ալեքսեյ Տովիլը գրում է, որ Ֆրանսիայում այս հին կարգերի քայքայումը տեղի կունենար և առանց հեղափոխության։ Պիեռ Գուբերը նշում է, որ հեղափոխական շատ գաղափարներ իրագործվեցին Նապոլեոնից հետո իշխանության եկած Բուրբոնների ժամանակ[16]։

Հեղափոխությունը բերեց մեծ քանակությամբ զոհեր։ 1789-1815թվականներին զոհվեց 2 միլիոն քաղաքացիական անձ և 2 միլիոն զինվոր։ Նման պարագայում միայն հեղափոխության ընթացքում զոհվեցին Ֆրանսիայի բնակչության 7,5%-ը, չհաշված այս տարիների սովից և հիվանդություններից մահացածերի թիվը։ Նապոլեոնի ժամանակաշրջանից հետո՝ Ֆրանսիայում, այլևս չափահաս տղամարդ չէր մնացել, որ կարողանար կռվել։

Միևնույն ժամանակ հեղինակները ցույց են տալիս, որ հեղափոխությունը ազատեց ժողովրդին դաժան բռնապետության լծից։ Շատ հեղինակներ էլ պնդում են, որ սա Ֆրանսիայի ողբերգական ժամանակաշրջանն է, բայց, ամբողջությամբ վերլուծելով, հասկանում ենք, որ սա ժամանակի քաղաքական իրավիճակի թելադրանքն էր[17]։ Շատ գիտնականներ գտնում են, որ այս հեղափոխությունը մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում և որպես հետևանք նշում են Լատինական Ամերիկայում տեղի ունեցած հեղափոխությունները, ինչը լուրջ ազդեցություն ունեցավ 19-րդ դարում գաղութների վերացման վրա։

Գրականություն

խմբագրել

Сборники документов։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wallerstein I. The Modern World-System III. The Second Era of Great Expansion of the Capitalist World-Economy, 1730-1840s. San Diego, 1989, pp. 40-49; Palmer R. The World of the French Revolution. New York, 1971, p. 265
  2. См., например: Goubert P. L’Ancien Regime. Paris, T. 1, 1969, p. 235
  3. См. Kaplan S. Bread, Politics and Political Economy in the reign of Louis XV. Hague, 1976
  4. См. Старый порядок. Одним из таких примеров является восстание октября 1795 г. (расстрелянное из пушек Наполеоном), в котором участвовали 24 тысячи вооруженных буржуа — жителей центральных районов Парижа. Всемирная история: В 24 томах. А.Бадак, И.Войнич, Н.Волчек и др., Минск, 1997—1999, т. 16, с. 86-90. Другим примером может служить восстание санкюлотов 10 августа 1792 г., которые в основной массе представляли собой мелкую буржуазию (мелкий бизнес, ремесленники и т. д.), выступавшую против крупного бизнеса — аристократии. Palmer R. The World of the French Revolution. New York, 1971, p. 109
  5. Goubert P. L’Ancien Regime. Paris, T. 2, 1973, p. 247
  6. Palmer R. The World of the French Revolution. New York, 1971, p. 255
  7. Furet F. et Richet D. La revolution francaise. Paris, 1973, pp. 213, 217
  8. Goubert P. L’Ancien Regime. Paris, T. 1, 1969; Кузовков Ю. Мировая история коррупции. М., 2010, глава XIII
  9. Wallerstein I. The Modern World-System III. The Second Era of Great Expansion of the Capitalist World-Economy, 1730-1840s. San Diego, 1989, pp. 40-49
  10. Всемирная история: В 24 томах. А. Бадак, И. Войнич, Н. Волчек и др., Минск, 1998, т. 16, с. 14
  11. Palmer R. The World of the French Revolution. New York, 1971, p. 71
  12. Collection des décrets de l'Assemblée nationale législative, rédigée, suivant l'ordre des matières. — Impr. P. Causse, 1792. — С. 712—713. — 851 с.
  13. Palmer R. The World of the French Revolution. New York, 1971, p. 111, 118
  14. Всемирная история: В 24 томах. А. Бадак, И. Войнич, Н. Волчек и др., Минск, 1998, т. 16, с. 37-38
  15. Чудинов А. В. Шарлота Корде и «Друг народа» из книги: Чудинов А. В. Французская революция: история и мифы. М.: Наука, 2006.
  16. Palmer R. The World of the French Revolution. New York, 1971, p. 253
  17. Кожинов В. Россия. Век XX-й. Москва, 2008, с. 974