Տորուն կամ Թորուն (լեհ.՝ Toruń [ˈtɔruɲ]) կամ Թորն (գերմ.՝ Thorn), քաղաք Լեհաստանի հյուսիսում, Վիսլա գետի ափին։ Կոպեռնիկոսի ծննդավայրն է[2], քաղաքի պատմական մասը 1997 թվականից գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[3]։ 2007 թվականին քաղաքի բնակչության թիվը կազմում էր 206 765 մարդ։

Բնակավայր
Թորուն
լեհ.՝ Toruń
գերմ.՝ Thorn
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված էդեկտեմբերի 28, 1233 թ.
Մակերես115,75 կմ²
ԲԾՄ65±1 մետր
Բնակչություն198 273 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ56
Փոստային դասիչ87-100
Ավտոմոբիլային կոդCT
Պաշտոնական կայքtorun.pl
Թորուն (Լեհաստան)##
Թորուն (Լեհաստան)

Քաղաքը եղել է Տորունի վոևոդության (1975-1998) և Պոմերանյան վոևոության (1921-1939) մայրաքաղաքը, իսկ 1999 թվականին դարձել է Կույավա-Պոմերանյան վոևոդության երկու մայրաքաղաքներից մեկը (մյուսը` Բիդգոշչ)։ 2004 թվականի սեպտեմբերին Բիդգոշչի Բժշկական ակադեմիան միացվել է Տորունի Նիկոլոյ Կոպեռնիկոսի համալսարանի հետ` կազմելով Կոպեռնիկոսի համալսարանի բժշկական քոլեջ (լեհ.՝ Collegium Medicum Uniwersytetu Mikołaja Kopernika

Պատմություն խմբագրել

 
Թորունի Տևտոնյան ամրոցի փլատակներ

Առաջին բնակությունը այդ տարածաշրջանում եղել է մ․թ․ա․ 1100 թվականին։ Միջնադարում այն ոչ մեծ բնակավայր է եղել, որը պահպանում էր գետը (VII—XIII դարեր), բայց հավանաբար 1230 թվականին այն արդեն քանդված է եղել։ Երբ Տևտոնական օրդենը եկավ Կյուլմերլանդ (Ziemia Chełmińska, Խելմինական հող), նրանք այնտեղ կառուցեցին ամրոց (1230-1231)։ Այն անվանվեց ի հիշատակ Տորունի ամրոցի, որը պատկանում էր Պաղեստինի Տևտոնական օրդենին։ Հին փաստաթղթերում այն գրանցված է եղել որպես Thoren։ 1233 թվականին ամրոցի շուրջը գտնվող բնակավայրը ստացել է քաղաքի կարգավիճակ։ Քաղաքը շատ չանցած դարձել է միջնադարյան գերմանական առևտրի կենտրոն։ 1263 թվականին Թորունում բնակություն են հաստատել ֆրանցիսկյան միաբանության վանականները, իսկ նրանցից հետո` 1269 թվականին Դոմինիկյան միաբանության վանականները։ 1264 թվականին քաղաքի հարևանությամբ կառուցվել է Նոյշտադտը (Նոր քաղաք)։ Այն առանձին էր մինչև 1454 թվականը, երբ հին և նոր քաղաքը միավորվեց մեկ քաղաքի մեջ։

XIV դարում քաղաքը Հանզայի առևտրային միության անդամ։ 1411 թվականին ստորագրվել է Տորունի առաջին պայմանագիրը։ 1454 թվականին Լեհական թագավորության և Տևտոնական օրդենի միջև պատերազմ սկսվեց Արևելյան ծովափնյա շրջանում գերակա դիրք ձեռք բերելու համար։ Այդ ժամանակ, աջակցության և առավելությունների ճանաչման դիմաց, Տորուն քաղաքն ընդունել է լեհական թագի ինքնավարություն[4][5]։ Տասներեք տարի տևած պատերազմն ավարտվել է 1466 թվականին Տորունի հաշտության երկրորդ պայմանագրով, որում Տևտոնական օրդենը Արևմտյան Պրուսիայի ինքնավարությունը փոխանցեց Լեհական թագավորությանը, որն այդպիսով դեպի Բալթիկ ծով ելք ունեցավ։

Բողոքական ռեֆորմացիայի ժամանակ քաղաքը, որը հիմնականում բնակեցված էր գերմանացիներով, 1557 թվականին բողոքականություն ընդունեց այն դեպքում, երբ բնակչության մեծ մասը կաթոլիկներ էին[6]։ Քաղաքագլուխ Հենրի Ստրոբանի ծառայության ընթացքում (1586-1609) Տորունը ենթարկվում էր քաղաքային խորհրդի ձեռքում գտնվող կենտրոնացված իշխանությանը։

1677 թվականին պրուսական պատմաբան Քրիստոֆ Հարթկնոհը Տորունի գիմնազիայի տնօրեն դառնալու առաջարկություն է ստացել։ Այդ պաշտոնում նա եղել է մինչև մահ` 1687 թվականը։ Նա բազմաթիվ գրքեր և աշխատություններ է գրել Պրուսիայի պատմության մասին։

 
Տորունի ռատուշա աղյուսային գոթիկայի ոճով

1793 թվականին, Լեհաստանի երկրորդ բաժանումից հետո քաղաքը փոխանցվել է Պրուսական թագավորությանը։ 1807 թվականին քաղաքը դարձել է Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսության մի մասը։

1813 թվականին կատարված իրադարձությունները Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում հետևյալ կերպ է նկարագրված.

  1813 թվականի փետրվարին Տորունը, որը զբաղեցրել էին ֆրանսիական և բավարական զորքերից կազմված կայազորը, ռուսական գեներալ Ալեքսանդր Լանժերոնի 10-հազարանոց կորպուսով հանկարծահաս գրոհեց։ Ամրոցը ինժեներական արվեստի հին օրենքներով էր կառուցված, ոչ ամրակցված կրակակետեր ուներ կայազորի համար, ոչ էլ ռազմական պաշարներ։ Բացի այդ մարտի կեսերին վարակիչ հիվանդությունների արդյունքում պաշտպանների թվաքանակը փոքրացել էր և մինչև մարտի 28-ը հասել էր 2 հազարի։ Գրաուդենցից ծանր զենքերի հասնելու պահին ռուսական զորքերը գեներալ Օպերմանի ղեկավարությամբ անցան շրջափակման աշխատանքներին, իսկ մարտի 31-ից բոլոր պատրաստ վահանակներից կրակահերթ սկսվեց։ Շրջափակվածները դիմացան մինչև ապրիլի 4-ը և նույնիսկ գրոհներ նախաձեռնեցին։ Ի վերջո Տորունի գուբերնատոր Պոատրեն դե Մորելյուն ստիպված էր հրաժարվել հետագա դիմադրությունից և ապրիլի 6-ին կոնվենցիա ստորագրեց, ըստ որի կայազորից մնացած (1200 զինվորները ռազմագերի հանձնվեցին, իսկ քաղաքը փոխանցվեց պրուսացիներին[7]»  

Նապոլեոնի պարտությունից հետո Վիեննայի վեհաժողովը 1815 թվականի սեպտեմբերին հաստատեց քաղաքի նկատմամբ պրուսական ինքնավարությունը։

1870 թվականին ֆրանսիացի ռազմագերիները, ովքեր վերցվել էին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, քաղաքի շուրջ կառուցեցին ամրոցների շարք` ֆորտեր։ Հաջորդ տարի ամբողջ Պրուսիայի հետ միասին քաղաքը դարձավ նոր` Գերմանական կայսրության մի մաս։

1919 թվականին Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Վերսալյան պայմանագրի արդյունքում Տորունը, ինչպես նաև Պոմերանյան վոևոդության մայրաքաղաքը դարձավ Լեհաստանի մի մասը։ Ընդհանուր առմամբ երկու պատերազմների միջև ընկած պատմական շրջանում Տորունը նշանակալի զարգացում ապրեց։ Խոշոր ներդրումներ կատարվեցին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը (նոր փողոցներ, տրամվայի գծեր, կամուրջներ), բնակարանային շինարարությունը։

Տորունը միացվեց Երրորդ Ռայխին, երբ 1939 թվականին նացիստները Լեհաստան ներխուժեցին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆորտերը գերմանացիների համար ծառայեցին որպես ռազմագերիների ճամբարներ, որոնք հայտնի են Շտալագ XX-Ա (Шталаг XX-А) ընդհանուր անվամբ։ Տորունը նացիստներից ազատագրվել է Խորհրդային բանակի կողմից 1945 թվականին։ Քաղաքը մեծ ավերածությունների չի ենթարկվել պատերազմի ընթացքում։ Պատերազմից հետո, 1945-1947 թվականների ընթացքում Տորունի գերմանացիները տեղափոխվել են Արևմտյան Գերմանիա։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բնակչությունը կրկնակի ավելացել է։ Հետպատերազմյան տարիների ամենակարևոր իրադարձություններից է 1945 թվականին Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարանի ստեղծումը։ Ժամանակի ընթացքում այն դարձել է Լեհաստանի լավագույն համալսարաններից մեկը։

Տեսարժան վայրեր խմբագրել

Հին Տորունը 1997 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Քաղաքում միջնադարյան և 20-րդ դարի շատ հուշարձաններ կան (200)։ Քաղաքը հայտնի է նանով, որ գրեթե անփոփոխ պահպանել է միջնադարյան նախագիծը և բազմաթիվ գոթական շինություններ։ Դրանք բոլորն էլ կառուցված են աղյուսից, դրանց թվում են կոթողային եկեղեցիները, ռատուշան, կալվածային տները։ Կարևոր փաստ է այն, որ Տորունը, ի տարբերություն Լեհատանի բազմաթիվ այլ պատմական քաղաքների, խուսափել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից։ Մասնավորապես, Հին քաղաքն անվնաս է մնացել, այնպես, որ բոլոր մշակութային հուշարձանները ոչ թե վերականգնված տեսակներ են, այլ բնօրինակներ են։

 
Պրյանիկի ձևավորման փայտե կաղապար

Զբոսաշրջիկներին հետաքրքրում է Հին քաղաքի լուսավորությունը գիշերային ժամերին։ Բազմաթիվ շինություններ և այլ կառույցներ, այդ թվում մայրուղու երկայնքով ձգվող քաղաքի պատերը, գիշերային ժամերին լուսավորված են, ստեղծելով տպավորիչ ազդեցություն։

Տորունի պրյանիկներ խմբագրել

Տորուն քաղաքի գլխավոր ուտելիքներից են տորունի պրյանիկները (լեհ.՝ Toruńskie pierniki)։ Լինում են տարբեր չափերի։ Տորունի մեծ պրյանիկների հարթ մակերեսի վրա հաճախ պատկերված են լինում քաղաքի խորհրդանշանները և միջնադարյան ասպետական ժամանակների տեսարաններ։

Տրանսպորտ խմբագրել

Տորունի քաղաքային տրանսպորտի ցանցը տարիներ շարունակ խիստ քննադատության առարկա է հանդիսանում։ Թեպետ քաղաքը խոշոր քաղաների թվին չի դասվում, այնուամենայնիվ ճանապարհա-տրանսպորտային ցանցը թույլ է զարգացած։ Իրավիճակը բարելավելուն չի օգնել նոր մայրուղու կառուցումը, եղած փողոցների վերաձևումը և նորերի կառուցումը։ Տորունը նախկինի պես շարունակում է «վարորդների համար անտանելի» մնալ։

Հասարակական տրանսպորտի համակարգը կազմված է 30 ավտոբուսային երթուղիներից և մի քանի տրամվայի ուղիներից, որոնք անցնում են քաղաքով, իսկ որոշները հարևան համայնքներով։ 2013 թվականի դեկտեմբերից Տորունում գործում է 2 ավտոմոբիլային կամուրջ։

Տորունը, Բիդգոշցը և շրջանի գյուղերը, ինչպես նաև հեռավոր խոշոր քաղաքներն իրար հետ կապված են երեք երկաթուղային կայարաններով և չորս երկաթուղային մայրուղիներով։ Քաղաքում գործում է նաև երկու ավտոբուսային դեպո։

Տորունի մոտակա օդանավակայանները տեղակայված են Բիգդոշցում, Գդանսկում և Վարշավայում։

Գիտություն և մշակույթ խմբագրել

  • Տորունում գործում են երկու դրամատիկական թատրոն, երկու մանկական թատրոն, երկու երաժշտական թատրոն և այլ թատերական խմբեր։ Տորունում մայիսին տեղի է ունենում «Կոնտակտ» ամենամյա միջազգային փառատոնը
  • Քաղաքում գործում են տասնյակ պատմության թանգարաններ, մասնավորապես, Նիկոլայ Կոպեռնիկոսի տուն-թանգարանը
  • Քաղաքում բացվել է Ժամանակակից արվեստների կենտրոն (Centrum Sztuki Współczesnej)։

Կրթություն խմբագրել

Տորունն ունի ավելի քան 30 դպրոց, ավելի քան 10 ԲՈՒՀ, բազմաթից մասնավոր կրթական կենտրոններ։ Տորունի խոշորագույն ԲՈՒՀ-ը Նիկոլայ Կոպեռնիկոսի անվան համալսարանն է, որտեղ ուսանում են 40 հազարից ավելի ուսանողներ[8]։

Պատկերասրահ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Տորունը Նոր հանզայի միության անդամ է[10]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/040410663011-0982724?var-id=1639616&format=jsonapi
  2. Nicolaus Copernicus. Stanford Encyclopedia of Philosophy. Stanford University. Library of Congress Catalog Data: ISSN 1095-5054 (անգլ.)
  3. Properties inscribed on the World Heritage List (14). Medieval Town of Toruń. ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում (անգլ.)
  4. Torun.pl (2017). «RUINY ZAMKU KRZYŻACKIEGO».{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «KRZYŻACY - ZAŁOŻYCIELE TORUNIA». Տորունի Պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին.
  6. Bahlcke, Joachim (2008). «Daniel Ernst Jablonski; Religion, Wissenschaft und Politik um 1700». p. 227. ISBN 978-3-447-05793-6.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. ЭСБЕ/Торн. в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  8. Նիկոլայ Կոեռնիկոսի անվան համալսարանի պաշտոնական կայք
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 Partner Cities of Toruń (լեհ.)(անգլ.)(գերմ.)
  10. ГАНЗЕЙСКИЙ СОЮЗ НОВОГО ВРЕМЕНИ.
  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 835
ռուս..անգլ..ֆր.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորուն» հոդվածին։