Վիլյան
Վիլյան Բորժես դա Սիլվա (բրետոներեն՝ Willian Borges da Silva, ավելի հայտնի է որպես Վիլյան, օգոստոսի 9, 1988[1][2], Ribeirão Pires, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Չելսի» ակումբի և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան։
Վիլյան պորտ.՝ Willian | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 9, 1988[1][2] (36 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ribeirão Pires, Սան Պաուլու, Բրազիլիա | ||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 71 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Չելսի | ||||||||||||||
Համար | 22 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՎիլյանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Սան Պաուլոյի «Կորինտիանս» ակումբը։ Բրազիլիայի առաջնությունում նա մասնակցել է 16 խաղի և խփել 2 գոլ։
2007 թվականի ամռանը նա տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր» ակումբ, որտեղ գլխավոր մարզիչն էր Միրչա Լուչեսկուն։ Տրանսֆերի արժեքը կազմել է 14 000 000 եվրո[3]։ Դոնեցկի ակումբում Վիլյանը ցուցադրել է բարձր որակի խաղ և դարձել «Շախտյորի» բրազիլական պլեյադան ներկայացնող լավագույն խաղացողներից մեկը։ Թիմի կազմում կիսապաշտպանը չորս անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն 2007-2008, 2009-2010, 2010-2011 և 2011-2012 մրցաշրջաններում և երեք անգամ նվաճել Ուկրաինայի գավաթը 2007-2008, 2010-2011 և 2011-2012 մրցաշրջաններում։ 2010 թվականին դարձել է Ուկրաինայի սուպերգավաթակիր, իսկ 2008-2009 մրցաշրջանում նվաճել է ՈւԵՖԱ գավաթը։ Ուկրաինայի առաջնությունում Վիլյանն անցկացրել է 140 խաղ և խփել 20 գոլ, իսկ Ուկրաինայի գավաթի խաղարկություններում մասնակցել է 24 խաղի, որոնցում խփել է 6 գոլ։ Նա խաղացել է նաև Ուկրաինայի երիտասարդական առաջնությունում, որտեղ խփել է 1 գոլ։
2013 թվականի փետրվարի 1-ին[4] 35 մլն եվրոյով տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի» ակումբ[3][5][6]։ Այդ տրանսֆերը եղել է իր արժողությամբ երրորդը ռուսական ֆուտբոլում Հալքի և Ակսել Վիտցելի՝ «Զենիթ» ակումբ տեղափոխվելուց հետո[7]։ «Սպորտ-Էքսպրես» թերթի տվյալներով՝ նոր թիմում Վիլյանի աշխատավարձը տարեկան կազմում էր 2500.000 եվրո[7]։ Սակայն Վիլյանը Ռուսաստանում իրեն լավ դրսևորել չի կարողացել. նրան սկզբում խանգարում էր վնասվածքը, ապա «Անժին» հայտարարել է իր զարգացման ուղղությունը փոխելու մասին և ստիպված է եղել հրաժարվել բարձր աշխատավարձ ունեցող բրազիլացու ծառայություններից։
2013 թվականի օգոստոսի 25-ին անգլիական «Չելսի» ակումբի պաշտոնական կայքում հայտարարվել է, որ ակումբը համաձայնության է եկել Մախաչկալայի ակումբի հետ բրազիլացի կիսապաշտպանի՝ Վիլյանի տեղափոխության մասին[8]։ Օգոստոսի 28-ին բրազիլացի խաղացողը տեղափոխվել է «Չելսի» ակումբ, որտեղ հանդես է եկել 22 համարի ներքո։ Տրանսֆերի արժեքը կազմել է 30 մլն ֆունտ։ Աստիճանաբար Վիլյանը կարողացել է տեղ զբաղեցնել «Չելսի» ակումբի հիմնական կազմում և դառնալ ակումբի առաջատարներից մեկը։ 2016 թվականի արդյունքներով բրազիլացին ճանաչվել է «Չելսի» ակումբի լավագույն խաղացող։
Կարիերան հավաքականում
խմբագրելԲրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում Վիլյանը մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որը կայացել է 2007 թվականին։ Վիլյանը մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 8 խաղ։ 2007 թվականին մասնակցել է Կանադայում կայացած աշխարհի երիտաարդական առաջնությունը և անցկացրել երեք խաղ։
2011 թվականի օգոստոսի 27-ին Բրազիլիայի հավաքականի կազմում Վիլյանը մասնակցել է Գաբոնի և Եգիպտոսի հավաքականների հետ խաղերին։ Երկու հանդիպումներում էլ խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում։
Անձնական կյանք
խմբագրել2011 թվականի ամռանը Վիլյանն ամուսնացել է Վանեսա Մարտինսի հետ։ Հարսանիքի ժամանակ որպես վկա հանդես են եկել «Շախտյորում» Վիլյանի խաղընկեր Ժադսոնն ու նրա կինը՝ Ռենատան[9]։ 2012 թվականի փետրվարին ծնվել են Վիլյանի երկու դուստրերը՝ Վալենտինան և Մանուելլան[10]։
Ելույթների վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել- 2016 թվականի օգոստոսի 27 [11]-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթ | Այլ[12] | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Կորինթիանս | Սերիա Ա | 2006 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | ||
2007 | 11 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 2 | ||||
Ընդհանուր | 16 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 | 37 | 2 | ||
Շախտյոր | Պրեմիեր Լիգա | 2007-2008 | 20 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 28 | 1 | ||
2008-2009 | 29 | 5 | 5 | 1 | 0 | 0 | 17 | 2 | 51 | 8 | ||||
2009-2010 | 22 | 5 | 4 | 1 | 0 | 0 | 13 | 1 | 39 | 7 | ||||
2010-2011 | 28 | 3 | 4 | 2 | 0 | 0 | 10 | 2 | 42 | 7 | ||||
2011-2012 | 27 | 5 | 3 | 0 | 0 | 0 | 6 | 1 | 36 | 6 | ||||
2012-2013 | 14 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 6 | 4 | 22 | 7 | ||||
Ընդհանուր | 140 | 20 | 24 | 6 | 0 | 0 | 54 | 10 | 3 | 1 | 221 | 37 | ||
Անժի | Պրեմիեր Լիգա | 2012-2013 | 7 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 13 | 1 | ||
2013-2014 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||||
Ընդհանուր | 11 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 17 | 1 | ||
Չելսի | Պրեմիեր Լիգա | 2013-2014 | 25 | 4 | 3 | 0 | 3 | 0 | 11 | 0 | 42 | 4 | ||
2014-2015 | 36 | 2 | 2 | 1 | 4 | 0 | 7 | 1 | 49 | 4 | ||||
2015-2016 | 35 | 5 | 4 | 1 | 1 | 0 | 8 | 5 | 48 | 11 | ||||
2016-2017 | 34 | 8 | 6 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 41 | 12 | ||||
Ընդհանուր | 134 | 19 | 14 | 6 | 9 | 0 | 26 | 6 | 1 | 0 | 184 | 31 | ||
Ամբողջ կարիերա | 302 | 42 | 46 | 12 | 9 | 0 | 83 | 16 | 21 | 1 | 461 | 71 |
Վիճակագրությունը հավաքականում
խմբագրել- 2016 թվականի մայիսի 15 [13]-ի դրությամբ
Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Առաջնություն | Մրցաշար | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բրազիլիա | 2011 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2013 | 2 | 1 | 0 | 0 | 2 | 1 | |
2014 | 8 | 3 | 5 | 0 | 13 | 3 | |
2015 | 6 | 0 | 8 | 2 | 14 | 2 | |
2016 | 0 | 0 | 2 | 0 | 2 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | 19 | 4 | 15 | 2 | 34 | 6 |
Խաղերը և գոլերը հավաքականի կազմում
խմբագրել- 2016 թվականի մայիսի 15 [13]-ի դրությամբ
Վիլյանի խաղերը և գոլերը Բրազիլիայի հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվը | Գոլեր | Մրցություն |
1 | 10 | Գաբոն | 2:0 | — | Ընկերական խաղ |
2 | 14 | Եգիպտոս | 2:0 | — | Ընկերական խաղ |
3 | 16 | Հոնդուրաս | 5:0 | 1 | Ընկերական խաղ |
4 | 19 | Չիլի | 2:1 | — | Ընկերական խաղ |
5 | 5 | ՀԱՀ | 5:0 | — | Ընկերական խաղ |
6 | 3 | Պանամա | 4:0 | 1 | Ընկերական խաղ |
7 | 6 | Սերբիա | 1:0 | — | Ընկերական խաղ |
8 | 17 | Մեքսիկա | 0:0 | — | ԱԱ-2015 եզրափակչի մասնակից |
9 | 23 | Կամերուն | 4:1 | — | ԱԱ-2015 եզրափակչի մասնակից |
10 | 28 | Չիլի | 1:1 | — | ԱԱ-2015 եզրափակչի մասնակից |
11 | 8 | Գերմանիա | 1:7 | — | ԱԱ-2015 եզրափակչի մասնակից |
12 | 12 | Նիդերլանդներ | 0:3 | — | ԱԱ-2015 եզրափակչի մասնակից |
13 | 5 | Կոլումբիա | 1:0 | — | Ընկերական խաղ |
14 | 9 | Էկվադոր | 1:0 | 1 | Ընկերական խաղ |
15 | 11 | Արգենտինա | 2:0 | — | Ընկերական խաղ |
16 | 14 | Ճապոնիա | 4:0 | — | Ընկերական խաղ |
17 | 12 | Թուրքիա | 4:0 | 1 | Ընկերական խաղ |
18 | 18 | Ավստրիա | 2:1 | — | Ընկերական խաղ |
19 | 26 | Ֆրանսիա | 3:1 | — | Ընկերական խաղ |
20 | 29 | Չիլի | 1:0 | — | Ընկերական խաղ |
21 | 7 | Մեքսիկա | 2:0 | — | Ընկերական խաղ |
22 | 11 | Հոնդուրաս | 1:0 | — | Ընկերական խաղ |
23 | 15 | Պերու | 2:1 | — | ԱԱ-2015 եզրափակչի մասնակից |
24 | 18 | Կոլումբիա | 0:1 | — | ԱԱ-2015 եզրափակչի մասնակից |
25 | 22 | Վենեսուելա | 2:1 | — | ԱԱ-2015 եզրափակչի մասնակից |
26 | 28 | Պարագվայ | 0:0 | — | ԱԱ-2015 եզրափակչի մասնակից |
27 | 5 | Կոստա Ռիկա | 1:0 | — | Ընկերական խաղ |
28 | 9 | ԱՄՆ | 4:1 | — | Ընկերական խաղ |
29 | 9 | Չիլի | 0:2 | — | ԱԱ-2018 Որակավորման փուլ |
30 | 14 | Վենեսուելա | 3:1 | 2 | ԱԱ-2018 Որակավորման փուլ |
31 | 14 | Արգենտինա | 1:1 | — | ԱԱ-2018 Որակավորման փուլ |
32 | 17 | Պերու | 3:0 | — | ԱԱ-2018 Որակավորման փուլ |
33 | 26 | Ուրուգվայ | 2:2 | — | ԱԱ-2018 Որակավորման փուլ |
34 | 30 | Պարագվայ | 2:2 | — | ԱԱ-2018 Որակավորման փուլ |
Ընդհանուր՝ 34 խաղ / 6 գոլ, 24 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 4 պարտություն
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
«Շախտյոր»
- Պրեմիեր Լիգայի չեմպիոն (4) − 2007-2008, 2009-2010, 2010-2011, 2011-2012
- Ուկրաինայի գավաթակիր (3) − 2008, 2011, 2012
- Ուկրաինայի սուպերգավաթակիր (3) − 2008, 2010, 2012
- ՈւԵՖԱ-ի գավաթակիր − 2009
- Ընդհանուր՝ 11 տիտղոս
«Չելսի»
- Պրեմիեր Լիգայի չեմպիոն (2) − 2014-2015, 2016-2017
- Ֆուտբոլի լիգայի գավաթակիր − 2015
- Ընդհանուր՝ 3 տիտղոս
- Հարավային Ամերիկայի մինչև 21 տարեկանների առաջնության չեմպիոն − 2007
Անձնական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 «История переходов игрока» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 01.02.2013-ին.
- ↑ «Футболист Виллиан перешёл из донецкого «Шахтёра» в «Анжи»». Р-Спорт. 1 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Виллиан покинул «Шахтёр»». Официальный сайт ФК «Шахтёр» (Донецк). 1 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Виллиан — в «Анжи»!». Официальный сайт ФК «Анжи». 2 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ 7,0 7,1 «Виллиан: в «Анжи» за 35 миллионов евро» (ռուսերեն). Спорт-Экспресс. 01.02.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 01.02.2013-ին.
- ↑ TERMS AGREED FOR WILLIAN
- ↑ Футболист Шахтера Виллиан женился focus.ua 19.06.201
- ↑ У Виллиана двойное прибавление в семье donbass.ua 10.02.2012
- ↑ «Profile: Willian» (անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2013 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Սան Պաուլո նահանգի առաջնության խաղեր, 3 խաղ և 1 գոլ Ուկրաինայի սուպերգավաթի խաղարկությունում և 1 խաղ Անգլիայի սուպերգավաթի խաղարկությունում
- ↑ 13,0 13,1 «Internationals: Willian» (անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2013 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Указ Президента України № 349/2009 від 25 травня 2009 року "Про відзначення державними нагородами України гравців і працівників акціонерного товариства «Футбольний клуб „Шахтар" Донецьк»"».(ուկր.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2014-06-26 Wayback Machine Chelsea-fc.ru կայքում (ռուս.)
- Ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2016-02-01 Wayback Machine Chelseafc.com կայքում (անգլ.)
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Worldfootball.net կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Football-lineups.com(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյան» հոդվածին։ |