Տիեմուե Բակայոկո

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Տիեմուե Բակայոկո (ֆր.՝ Tiémoué Bakayoko, օգոստոսի 17, 1994(1994-08-17)[1], Փարիզ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս Չելսիից վարձավճարով հանդես է գալիս Մոնակոյի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում: Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]:

Football pictogram.svg
Տիեմուե Բակայոկո
Tiémoué Bakayoko
Bakayoko 2018.jpg
Բակայոկոն Չելսիի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1994(1994-08-17)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Փարիզ
Հասակ 189 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
(վարձավճարով Չելսիից)
Համար 6
Պատանեկան կարիերա
2000-2004 Ֆրանսիա Փարիզի 15-րդ շրջան
2004-2006 Ֆրանսիա Շարանտոն
2006-2008 Ֆրանսիա Մոնրուժ 92
2008-2013 Ֆրանսիա Ռեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Ֆրանսիա Ռեն B 16 (0)
2013-2014 Ֆրանսիա Ռեն 24 (1)
2014-2017 Ֆրանսիա Մոնակո 63 (3)
2017-ներկա Անգլիա Չելսի 29 (2)
2018-2019   Իտալիա Միլան 31 (1)
2019-ներկա   Ֆրանսիա Մոնակո 5 (0)
Ազգային հավաքական
2010 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 2 (0)
2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 7 (0)
2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 2 (0)
2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 3 (0)
2014-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 13 (0)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 8-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 8-ի, 2019

Բակայոկոն Ռենի ակադեմիային միացել է 13 տարեկան հասակում: 2014 թվականին 7 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվել է Մոնակո[3]: Մոնակոյի հետ 2016-17 մրցաշրջանում հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[4] և ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականում[5]: 2017 թվականին Բակայոկոն միացավ Չելսիին 40 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[6]:

Ֆրանսիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 2017 թվականի մարտին՝ Իսպանիայի դեմ խաղում[7]:

Ակումբային կարիերաԽմբագրել

ՌենԽմբագրել

Բակայոկոն Ռենի ակադեմիային միացել է 13 տարեկան հասակում[8]: Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 24-ին՝ Էվիանի դեմ արտագնա խաղում[9][10]: Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 26-ին՝ Թուլուզի դեմ խաղում[11]։ Ռենի կազմում Բակայոկոն անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

ՄոնակոԽմբագրել

2014 թվականի հուլիսի 7-ին Բակայոկոն 7 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Մոնակո[3][12]: Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 10-ին՝ Լորյանի դեմ խաղում[13]՝ այս խաղում ստանալով վնասվածք և բաց թողելով 2 ամիս[14]: Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Ժոաու Մոուտինյուին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Զենիտի դեմ խաղում[15]։ Նոյեմբերի 9-ին Բակոյոկոն հեռացվեց խաղադաշտից Սենտ-Էտիենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 71-րդ րոպեին[16]։ Իր առաջին գոլը Մոնակոյի կազմում խփեց 2016 թվականի փետրվարի 6-ին՝ Նիսի դեմ խաղում[17]։ 2015-16 մրցաշրջանում Բակայոկոն անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[18]։

 
Բակայոկոն Մոնակոյի կազմում 2014 թվականին

2016 թվականին Բակայոկոն որոշեց փոխել իր ապրելաոճը, որպեսզի կարողանա իրագործել իր պոտենցիալը: Նա շքեղ վիլլայից տեղափոխվեց բնակարան, իսկ մեքենայի գույնը վարդագույնից փոխեց սև[19][8]: Բացի այդ՝ Բակայոկոն սկսեց զբաղվել բոքսով, փոխեց իր դիետան և բարելավեց իր դիմացկունությունը[14]: Նրան օգնում էր ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն, ով 2016 թվականին նշանակվել էր Մոնակոյի ֆուտբոլային տնօրեն[20]: Մակելելեն խորհուրդ էր տալիս Բակայոկոյին, թե ինչպես զարգացնել իր ֆուտբոլային կարողությունները և հոգ տանել իր մասին դաշտից դուրս[19][8][14][21]: Արդյունքում՝ 2016 թվականին Ժերեմի Տուլալանի և Մարիո Պաշալիչի հեռանալուց հետո Բակայոկոն դարձավ Մոնակոյի հիմնական կազմի խաղացող:

2016 թվականի սեպտեմբերի 21-ին Բակայոկոն հեռացվեց խաղադաշտից Նիսի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 83-րդ րոպեին[22]։ Դեկտեմբերի 21-ին նա գոլի հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[23]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում ֆրանսիացին խփեց 2017 թվականի մարտի 15-ին՝ 1/8 եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[24][25]։ Ապրիլի 1-ին Բակայոկոն մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[26], սակայն Մոնակոն պարտվեց 4-1 հաշվով[27][28]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով ֆրանսիացին անցկացրեց մայիսի 20-ին՝ Ռենի դեմ խաղում[29]։ 2016-17 մրցաշրջանում Մոնակոն հաղթեց Լիգա 1[4][30], ինչպես նաև՝ հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[31][32], որտեղ պարտվեց Յուվենտուսին[33][34]։ Բակայոկոն ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականում[5]։ Մոնակոյի կազմում ֆրանսիացին անցկացրեց 92 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[35][36]։

ՉելսիԽմբագրել

 
Բակայոկոն Չելսիի կազմում 2017 թվականին

2017 թվականի հուլիսի 15-ին Բակայոկոն 5 տարվա պայմանագիր կնքեց Չելսիի հետ[6][37][38]: Ակումբը նրա համար վճարեց 40 միլիոն ֆունտ ստերլինգ[39][40][41]: Իր դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 20-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տոտենհեմի դեմ խաղում[42][43]։ Իր առաջին գոլը Չելսիի կազմում Բակայոկոն խփեց սեպտեմբերի 12-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով[44][45]։ Պրեմիեր Լիգայում առաջին գոլը խփեց հոկտեմբերի 14-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[46]։ 2018 թվականի փետրվարի 5-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Ուոտֆորդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 30-րդ րոպեին[47][48]։ Մայիսի 19-ին նա մասնակցեց Անգլիայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[49]՝ օգնելով Չելսիին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[50][51]։ Իր առաջին մրցաշրջանում Բակայոկոն անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[52]։

2018 թվականի օգոստոսի 14-ին Բակայոկոն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Միլան[53][54][55]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 25-ին՝ փոխարինելով Լուկաս Բիլիային Նապոլիի դեմ խաղում[56][57]։ Դեկտեմբերի 18-ին Բակայոկոն հեռացվեց խաղադաշտից Բոլոնյայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 76-րդ րոպեին[58]։ 2019 թվականի հունվարի 16-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[59], սակայն Միլանը պարտվեց 1-0 հաշվով[60][61]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում ֆրանսիացին խփեց մարտի 17-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[62][63]։ Միլանի կազմում Բակայոկոն անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[64]։

2019 թվականի օգոստոսի 31-ին Բակայոկոն վարձավճարով վերադարձավ Մոնակո[65][66][67][68]։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[69][70]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Բակայոկոն ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[71]։ 2011 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[72], իսկ Ֆրանսիան հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով պարտվեց Մեքսիկային[73][74]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Բակայոկոն առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին՝ փոխարինելով վնասվածք ստացած Պոլ Պոգբային Լյուքսեմբուրգի և Իսպանիայի դեմ խաղերի համար[75][76][77]: Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի մարտի 28-ին՝ փոխարինելով Ադրիան Ռաբիոտին Իսպանիայի դեմ ընկերական խաղում[78][7]:

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[79]

Club Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեն 2013–14 Լիգա 1 24 1 3 0 1 0 28 1
Մոնակո 2014–15 12 0 1 0 3 0 2 0 18 0
2015–16 19 1 2 1 1 0 1 0 23 2
2016–17 32 2 1 0 14 1 4 0 51 3
Ընդհանուր 63 3 4 1 18 1 7 0 92 5
Չելսի 2017–18 Պրեմիեր Լիգա 29 2 5 0 5 1 4 0 43 3
Միլան (վարձավճար) 2018–19 Սերիա A 31 1 4 0 6 0 1 0 42 1
Մոնակո (վարձավճար) 2019–20 Լիգա 1 5 0 0 0 0 0 5 0
Կարիերայի ընդհանուր 152 7 16 1 29 2 13 0 210 10

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[79]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Մոնակո

Չելսի

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «France - T. Bakayoko - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-03 
  3. 3,0 3,1 «Tiémoué Bakayoko signs for AS Monaco on a five-year deal | News | AS Monaco FC»։ www.asmonaco.com (en-EN)։ Վերցված է 2017-08-02 
  4. 4,0 4,1 4,2 Jones Matt։ «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-05-18 
  5. 5,0 5,1 5,2 UEFA.com։ «UEFA Champions League Squad of the Season»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  6. 6,0 6,1 «Bakayoko is a Blue»։ www.chelseafc.com (en-gb)։ Վերցված է 2017-08-02 
  7. 7,0 7,1 «France 0-2 Spain» (en-GB)։ 2017-03-29։ Վերցված է 2019-10-08 
  8. 8,0 8,1 8,2 «Makelele made Chelsea target Bakayoko»։ ESPN.com։ Վերցված է 2017-08-02 
  9. P Kaustubh, ey19, Writer Football, BackPageFootball, EPLIndex, ForzaItalianFootball, journalist VAVEL Manchester United fan Aspiring football (2017-03-02)։ «Scout Report: Tiemoue Bakayoko | Monaco's midfield engine»։ Outside of the Boot։ Վերցված է 2017-08-02 
  10. «Evian TG vs. Rennes - 24 August 2013 - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  11. «FC Toulouse - Stade Rennais FC, Oct 26, 2013 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  12. «Monaco star Tiemoue Bakayoko 'arrives for medical ahead of £35m Chelsea move'»։ The Sun (en-GB)։ 2017-06-27։ Վերցված է 2017-08-02 
  13. «AS Monaco - FC Lorient, Aug 10, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  14. 14,0 14,1 14,2 Doyle Paul (2017-07-17)։ «Tiemoué Bakayoko: a deft midfield monster who could become a superstar at Chelsea»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-08-02 
  15. «Zenit St. Petersburg - AS Monaco, Oct 1, 2014 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  16. «AS Saint-Étienne - AS Monaco, Nov 9, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  17. «AS Monaco - OGC Nice, Feb 6, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  18. «Tiemoue Bakayoko | Football Stats | Chelsea | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-08 
  19. 19,0 19,1 «Tiemoue Bakayoko: Meet Chelsea's new general who was straightened out by Makelele»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-06-30։ Վերցված է 2017-08-02 
  20. «Claude Makelele named Monaco's new technical director»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  21. Metro.co.uk Simon Rice for (2017-07-17)։ «Tiemoue Bakayoko confirms Chelsea legend was major influence»։ Metro։ Վերցված է 2017-08-02 
  22. «OGC Nice - AS Monaco, Sep 21, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  23. «AS Monaco - SM Caen, Dec 21, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  24. «AS Monaco - Manchester City, Mar 15, 2017 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  25. «Monaco 3-1 Manchester City (agg 6-6): Guardiola's side crash out»։ Mail Online։ Վերցված է 2017-08-03 
  26. «AS Monaco - Paris Saint-Germain, Apr 1, 2017 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  27. «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year» (en-GB)։ 2017-04-01։ Վերցված է 2019-08-09 
  28. «PSG beat Monaco to lift fourth straight League Cup»։ The Star Online (անգլերեն)։ 2017-04-02։ Վերցված է 2019-09-20 
  29. «Stade Rennais FC - AS Monaco, May 20, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  30. «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  31. uefa.com։ «UEFA Champions League 2016/17 - History - Monaco – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  32. AS Diario (2017-05-09)։ «Juventus 2-1 Monaco Champions League semi-final: Mandzukic, Alves, Mbappe goals, match report»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  33. «Juventus FC - AS Monaco, May 9, 2017 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  34. «Juventus 2-1 Monaco (4-1 agg)» (en-GB)։ 2017-05-09։ Վերցված է 2019-08-23 
  35. «Chelsea Transfer News: Monaco close to securing deal for Tiémoué Bakayoko»։ www.sportskeeda.com (en-us)։ 2019-08-30։ Վերցված է 2019-10-08 
  36. «Chelsea flop Tiemoue Bakayoko linked with shock return to Monaco on loan»։ The Irish Sun (en-GB)։ 2019-08-13։ Վերցված է 2019-10-08 
  37. Wallace Sam (2017-07-15)։ «Chelsea sign £35m Tiemoue Bakayoko but midfielder will miss start of season»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-08 
  38. «Bakayoko leaves Monaco to join English champion Chelsea»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  39. «Tiemoue Bakayoko seals £40m Chelsea transfer from Monaco»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  40. «Tiemoue Bakayoko: Chelsea sign France midfielder from Monaco» (en-GB)։ 2017-07-15։ Վերցված է 2019-10-08 
  41. Hunter Andy (2017-07-15)։ «Tiemoué Bakayoko seals Chelsea move and wants to learn from Antonio Conte»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-10-08 
  42. «Tottenham Hotspur - Chelsea FC, Aug 20, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  43. «Tottenham Hotspur 1-2 Chelsea»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-20։ Վերցված է 2018-03-25 
  44. Burnton Simon (2017-09-12)։ «Chelsea 6-0 Qarabag: Champions League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-03-25 
  45. «Chelsea 6-0 Qarabag»։ BBC Sport (en-GB)։ 2017-09-12։ Վերցված է 2018-03-25 
  46. «Crystal Palace - Chelsea FC, Oct 14, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  47. «Watford FC - Chelsea FC, Feb 5, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  48. Banks Tony (2018-02-06)։ «Watford 4 - Chelsea 1: Conte on the brink, Bakayoko red card, Deeney swears at fans»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-03-25 
  49. «Chelsea FC - Manchester United, May 19, 2018 - FA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  50. «Chelsea 1-0 Man Utd: Eden Hazard's 1st Half Penalty Gives Blues FA Cup Final Win at Wembley»։ 90min.com (անգլերեն)։ 2018-05-19։ Վերցված է 2019-10-08 
  51. 51,0 51,1 Rathborn Jack (2018-05-20)։ «Chelsea 1 Manchester United 0 recap as Eden Hazard wins FA Cup for Blues»։ mirror։ Վերցված է 2019-10-08 
  52. «Tiemoue Bakayoko | Football Stats | Chelsea | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-08 
  53. Milan AC։ «OFFICIAL ANNOUNCEMENT: TIÉMOUÉ BAKAYOKO | AC Milan»։ AC Milan։ Վերցված է 2018-08-31 
  54. «Milan sign Chelsea's Bakayoko on €5m loan»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-31 
  55. Association Press (2018-08-14)։ «Chelsea midfielder Tiémoué Bakayoko moves to Milan on a season-long loan»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-31 
  56. «SSC Napoli - AC Milan, Aug 25, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-31 
  57. Bandini Paolo (2018-08-27)։ «Carlo Ancelotti shreds the Napoli narrative with comeback win over Milan»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-31 
  58. «Bologna FC 1909 - AC Milan, Dec 18, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  59. «Juventus FC - AC Milan, Jan 16, 2019 - Supercoppa Italiana - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  60. Association Press (2019-01-16)։ «Juventus beat Milan to Supercoppa Italiana after Cristiano Ronaldo winner»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-08 
  61. Verschueren Gianni։ «Cristiano Ronaldo Wins 1st Juventus Trophy, Scores in Super Cup Against Milan»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  62. «AC Milan - Inter Milan, Mar 17, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  63. «Inter Milan move above AC Milan after Serie A derby win» (en-GB)։ 2019-03-17։ Վերցված է 2019-10-08 
  64. «Tiemoue Bakayoko | Football Stats | Chelsea | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-08 
  65. «Tiemoué Bakayoko Back At AS Monaco»։ AS Monaco (en-US)։ 2019-08-31։ Վերցված է 2019-10-08 
  66. «Monaco loan for Tiemoue Bakayoko | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-10-08 
  67. «Premier League transfer news: Chelsea's Tiemoue Bakayoko sent back to Monaco on loan with €42.5m option to buy | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-10-08 
  68. «Chelsea Midfielder Tiémoué Bakayoko Joins Monaco on Season-Long Loan»։ 90min.com (անգլերեն)։ 2019-08-31։ Վերցված է 2019-10-08 
  69. «AS Monaco - Olympique Marseille, Sep 15, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  70. «Marseille beats Monaco 4-3, new signing Benedetto scores 2»։ FOX Sports (en-US)։ 2019-09-15։ Վերցված է 2019-10-08 
  71. «Joueur - Tiémoué BAKAYOKO - FFF»։ www.fff.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-10-08 
  72. FIFA.com։ «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Teams - France»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  73. «France U17 - Mexico U17, Jul 5, 2011 - U17-Weltmeisterschaft 2011 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  74. FIFA.com։ «Mexico edge French to last four»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  75. «Manchester United target Bakayoko replaces Pogba in France squad | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-10-08 
  76. «France call up Tiemoue Bakayoko to replace injured Paul Pogba»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-08-02 
  77. Ch Michael J., ler։ «Bakayoko replaces Pogba in France squad»։ theScore.com։ Վերցված է 2019-10-08 
  78. «France - Spain, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  79. 79,0 79,1 «Tiemoué Bakayoko»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-05 

Արտաքին հղումներԽմբագրել