Դավիդե Ձապակոստա

իտալացի ֆուտբոլիստ

Դավիդե Ձապակոստա (իտալ.՝ Davide Zappacosta, հունիսի 11, 1992(1992-06-11)[1][2], Սորա, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Չելսիից վարձավճարով հանդես է գալիս Ռոմայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։

Դավիդե Ձապակոստա
Davide Zappacosta
Ձապակոստան Չելսիի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 11, 1992(1992-06-11)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Սորա, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա
Հասակ 182 սմ
Քաշ 70 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
(վարձավճարով Չելսիից)
Համար 2
Պատանեկան կարիերա
1998-2008 Իտալիա Սորա
2008-2010 Իտալիա Իսոլա Լիրի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Իտալիա Իսոլա Լիրի 14 (1)
2011-2012 Իտալիա Ատալանտա 0 (0)
2011-2012   Իտալիա Ավելինո 27 (0)
2012-2014 Իտալիա Ավելինո 58 (3)
2014-2015 Իտալիա Ատալանտա 29 (3)
2015-2017 Իտալիա Տորինո 56 (2)
2017-ներկա Անգլիա Չելսի 26 (1)
2019-ներկա   Իտալիա Ռոմա 0 (0)
Ազգային հավաքական
2013-2015 Իտալիա Իտալիա Մ21 17 (0)
2016-ներկա Իտալիա Իտալիա 13 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 24-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 24-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ատալանտա խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ձապակոստան սկսել է Իսոլա Լիրիում։ 2011 թվականի հունվարին նա 60,000 եվրոյի դիմաց համատեղ սեփականության սկզբունքով միացավ Ատալանտային[4]։ Ատալանտա Պրիմավերայի կազմում նա խաղաց 6 ամիս, իսկ մինչմրցաշրջանում հայտավորվեց հիմնական կազմ[5]։

Ավելինո խմբագրել

2011 թվականի օգոստոսի 31-ին Ձապակոստան վարձավճարով տեղափոխվեց Ավելինո[6], իսկ 2012 թվականին 40,000 եվրոյի դիմաց ակումբի հետ կնքեց համատեղ սեփականության պայմանագիր։ Ավելինոյում նա անցկացրեց 3 մրցաշրջան, որոնցից 2-ը՝ Իտալիայի երրորդ դիվիզիոնում։ 2012-2013 մրցաշրջանում առաջնությունը հաղթելուց հետո Ավելինոն տեղափոխվեց Սերիա B, իսկ Ձապակոստան որոշեց դաջել իր մարմնին այդ ամսաթիվը՝ 05.05.2013[7]: Հաջորդ մրցաշրջանի առաջին խաղում նա խփեց իր առաջին գոլը Սերիա B-ում՝ Նովարայի դեմ խաղում[8][9]՝ այդ մրցաշրջանում դառնալով առաջնության լավագույն եզրային պաշտպաններից մեկը։

Վերադարձ Ատալանտա խմբագրել

2014 թվականի հունիսի 4-ին Ձապակոստան վերադարձավ Ատալանտա 900.000 եվրոյի դիմաց՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2014 թվականի օգոստոսի 23-ին՝ Իտալիայի գավաթի Պիզայի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Վերոնայի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Ատալանտայի կազմում խփեց 2015 թվականի հունվարի 6-ին՝ Ջենոայի դեմ խաղում[13]։ Հունվարի 11-ին՝ 1 շաբաթ անց նա խփեց իր երկրորդ գոլը՝ գրավելով Կիևոյի դարպասը[14]։ Փետրվարի 8-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում[15]։ Ատալանտայի կազմում Ձապակոստան անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[16]։

Տորինո խմբագրել

2015 թվականի հուլիսի 10-ին Ձապակոստան տեղափոխվեց Տորինո, որը իր և Դանիելե Բազելիի համար վճարեց մոտ 10 միլիոն եվրո[17][18]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 20-ին՝ փոխարինելով Բրունո Պերեսին Սամպդորիայի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց հոկտեմբերի 28-ին՝ Ջենոայի դեմ խաղում[20]։ 2017 թվականի ապրիլի 23-ին իտալացին գոլ խփեց Կիևոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[21]։ Տորինոյի կազմում Ձապակոստան անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլայն փոխանցման հեղինակ։

Չելսի խմբագրել

2017 թվականի օգոստոսի 31-ին Ձապակոստան 4 տարվա պայմանագիր կնքեց Չելսիի հետ[22][23][24]։ Ակումբը նրա համար վճարեց 28 միլիոն եվրո[25][26][27]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 9-ին՝ փոխարինելով Վիկտոր Մոզեսին Լեսթեր Սիթիի դեմ խաղում[28]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում[29]՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[30][31]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 30-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[32]։ 2019 թվականի մայիսի 29-ին Ձապակոստան փոխարինեց Էդեն Ազարին Եվրոպայի Լիգայի եզրափակչի Արսենալի դեմ խաղում[33]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով և նվաճել գավաթը[34][35]։ Չելսիի կազմում իտալացին անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[36][37]։

2019 թվականի օգոստոսի 21-ին Ձապակոստան 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Չելսիի հետ[38][39] և կես տարվա վարձավճարով միացավ Ռոմային[40][41][42]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ձապակոստան ներկայացրել է Իտալիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2015 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 3 հանդիպումներում[43]։

Իտալիայի ազգային հավաքական Ձապակոստան առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մայիսին Անտոնիո Կոնտեի կողմից՝ Եվրո 2016-ի նախապատրաստական հավաքների համար[44]։ Մայիսի 31-ին նա հայտավորվեց որպես Եվրո 2016-ի Իտալիայի հավաքականի 3 պահեստային ֆուտբոլիստներից մեկը[45][46]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2016 թվականի նոյեմբերի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիխտենշտայնի դեմ խաղում[47][48]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 24-ի դրությամբ[49]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսոլա Լիրի 2009–10 Սերիա C2 2 0 0 0 2 0
2010–11 12 1 0 0 12 1
Ընդհանուր 14 1 0 0 0 0 0 0 14 1
Ավելինո 2011–12 Սերիա C1 27 0 0 0 27 0
2012–13 24 1 1 0 2 0 27 1
2013–14 Սերիա B 32 2 4 0 36 2
Ընդհանուր 83 3 5 0 0 0 2 0 90 3
Ատալանտա 2014–15 Սերիա A 29 3 1 0 30 3
Տորինո 2015–16 25 1 1 0 26 1
2016–17 29 1 0 0 29 1
2017–18 2 0 1 0 3 0
Ընդհանուր 56 2 2 0 0 0 0 0 58 2
Չելսի 2017–18 Պրեմիեր Լիգա 22 1 4 0 5 1 4 0 35 2
2018–19 4 0 2 0 10 0 1 0 17 0
Ընդհանուր 26 1 6 0 15 1 5 0 52 2
Ռոմա (վարձավճար) 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 208 10 14 0 15 1 7 0 244 11

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 24-ի դրությամբ[49]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 2 0
2017 5 0
2018 6 0
Ընդհանուր 13 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ավելինո
  • Սերիա C1. 2012–13
  • Սերիա C-ի սուպերգավաթ. 2013

Չելսի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - D. Zappacosta - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. «Ceduto Davide Zappacosta». 2012 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Quattordici reti in amichevole - Atalanta.it». archive.is. 2012 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. «L'attaccante Zappacosta dall'Atalanta all'Avellino». 2012 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. «Davide Zappacosta: Who is the Italian full-back Chelsea have signed?». Mail Online. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. «US Avellino 1912 - Novara Calcio 1908, Aug 24, 2013 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  9. «Avellino - Novara 2:1 (Serie B 2013/2014, 1. Giornata)». calcio.com (իտալերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. «ESCLUSIVA - Zappacosta torna all'Atalanta: ecco le cifre - Ottopagine Avellino». 2014 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. «Atalanta BC - AC Pisa 1909, Aug 23, 2014 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «Atalanta BC - Hellas Verona, Aug 31, 2014 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  13. «Genoa CFC - Atalanta BC, Jan 6, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  14. «Atalanta BC - Chievo Verona, Jan 11, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  15. «ACF Fiorentina - Atalanta BC, Feb 8, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  16. «Davide Zappacosta | Football Stats | Chelsea | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  17. «Baselli and Zappacosta to Torino | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  18. «Torino, Zappacosta e Baselli hanno firmato». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  19. «Torino FC - UC Sampdoria, Sep 20, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  20. «Torino FC - Genoa CFC, Oct 28, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  21. «Chievo Verona - Torino FC, Apr 23, 2017 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  22. «Zappacosta signs | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  23. Jones, Matt. «Davide Zappacosta Signs 4-Year Deal with Chelsea from Torino». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  24. «Chelsea complete deal for Torino's Davide Zappacosta». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  25. «Official: Chelsea sign Zappacosta | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  26. «Chelsea complete deal for Torino full-back Zappacosta». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  27. «Chelsea complete deal for Torino full-back Zappacosta». beinsports-th (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  28. «Leicester City - Chelsea FC, Sep 9, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  29. «Chelsea FC - Qarabağ Ağdam, Sep 12, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  30. Law, Matt (2017 թ․ սեպտեմբերի 12). «Chelsea 6 Qarabag 0: Davide Zappacosta marks full debut with goal as half-strength hosts run riot». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  31. UEFA.com. «UEFA Champions League - Chelsea-Qarabağ - Latest». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  32. «Chelsea FC - Stoke City, Dec 30, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  33. «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  34. 34,0 34,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  35. «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  36. «Davide Zappacosta: Chelsea defender joins Roma on loan». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  37. Reuters (2019 թ․ օգոստոսի 21). «Chelsea's Zappacosta Joins Roma on Loan». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)(չաշխատող հղում)
  38. «Davide Zappacosta extends contract and moves to Roma on loan | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  39. «Zappacosta signs new Chelsea contract and joins AS Roma on loan». Evening Standard (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  40. «Zappacosta joins Roma». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  41. «Davide Zappacosta: Chelsea defender joins Roma on loan» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  42. «Chelsea transfer news: Davide Zappacosta joins Roma on loan | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  43. uefa.com. «Under-21 2015 - History - Italy». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  44. «Italy Announce Preliminary Euro 2016 Squad». South African soccer news. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  45. «OFFICIAL: Italy squad for Euro 2016 | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  46. «Italy Announce Final Euro 2016 Squad». South African soccer news. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  47. «Liechtenstein - Italy, Nov 12, 2016 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  48. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Liechtenstein-Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  49. 49,0 49,1 «Davide Zappacosta». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  50. «Chelsea 1-0 Manchester United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդե Ձապակոստա» հոդվածին։