Թեմմի Աբրահամ (անգլ.՝ Tammy Abraham, հոկտեմբերի 2, 1997(1997-10-02)[2][3], Camberwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսիի» և Անգլիայի պատանեկան հավաքականի հարձակվող։

Թեմմի Աբրահամ
անգլ.՝ Tammy Abraham
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Թեմմի Աբրահամ[1]
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 2, 1997 (26 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Անգլիա
Հասակ 190 սմ
Քաշ 86 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Չելսի
Համար 42
Պատանեկան կարիերա
2004—2016 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016—ներկա Անգլիա Չելսի 2 (0)
Ազգային հավաքական
2014—2015 Անգլիա Անգլիա (Մ-18) 5 (1)
2015—ներկա Անգլիա Անգլիա (Մ-19) 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 15, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 15, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Աբրահամը ծնվել է Լոնդոնում։ Հաճախել է «Չելսիի» ակադեմիայի մինչև 8 տարեկանների համակարգ, անցել է «Չելսիի» ակադեմիայի ամբողջ համակարգը[4]։ 2014-15 մրցաշրջանում Թեմմին խաղացել է ակումբի երիտասարդական թիմում, որը հաղթել է Անգլիայի երիտասարդական գավաթը և ՈՒԵՖԱ պատանեկան լիգան։ Վերջինում խաղացել է 7 խաղ` խփելով 4 գոլ։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ երկխաղյա եզրափակչի արտագնա խաղում ձևակերպել է դուբլ (3-1)[5], իսկ պատասխան խաղում խփել հաղթական գոլը (2-1)[6]։ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին Աբրահամը «Չելսիի» հետ կնքեց քառամյա պայմանագիր` մինչև 2018-19 մրցաշրջանի ավարտը[7]։ 2015-16 մրցաշրջանում թիմը նորից նվաճեց այդ երկու գավաթները, իսկ Աբրահամը ՈՒԵՖԱ պատանեկան լիգայի 9 խաղերում խփեց 8 գոլ, ռմբարկուների ցուցակում դառնալով երկրորդը։ Նա իր մարզավիճակը պահպանեց նաև Անգլիայի երիտասարդական գավաթում, «Մանչեսթեր Սիթիի» դեմ եզրափակիչ պատասխան խաղում խփելով հաղթական գնդակը (3-1)[8]։

 
Թեմմի Աբրահամը (աջից) «Լեսթերի» դեմ խաղում, 2016

Պատանեկան մակարդակում նրա արդյունքները (44 խաղում 41 գոլ) գրավեցին «Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգի ուշադրությունը, ով Աբրահամին հրավիրեց 2015-16 մրցաշրջանի ավարտին մարզվելու հիմնական կազմի հետ[9]:«Չելսիում» դեբյուտեց 2016 թվականի մայիսի 11-ին, Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի փոխարինված` «Լիվերպուլի» դեմ խաղում (1-1), 74-րդ րոպեին փոխարինելով Բերտրան Տրաորեին[10]։ 2016 թվականի մայիսի 15-ին «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում նա դեբյուտեց «Սթեմֆորդ Բրիջում»[11]։

Միջազգային կարիերա խմբագրել

Հնադես է եկել Անգլիայի մինչև 18 և 19 տարեկանների հավաքականներում[12]։

Վիճակագրություն խմբագրել

մայիսի 15, 2016-ի դրությամբ[13]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Երկրի գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2015–16 Պրեմիեր Լիգա 2 0 0 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր կարիերայում 2 0 0 0 0 0 0 0 2 0

Ձեռքբերումներ խմբագրել

  • Անգլիայի երիտասարդական գավաթ (2)` 2015, 2016
  • ՈՒԵՖԱ պատանեկան լիգա (2)` 2015, 2016
  • Արդյունքում` 4 գավաթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Premier League Clubs submit Squad Lists" (PDF) (in անգլերեն). Официальный сайт Премьер-лиги. 2016 թ․ մայիսի 15. p. 9. Retrieved 2016 թ․ մայիսի 15.(չաշխատող հղում)
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FBref.com(բազմ․)
  4. "Tammy Abraham" (in անգլերեն). «Չելսիի» պաշտոնական կայք. 2016 թ․ մայիսի 15. Retrieved 2016 թ․ մայիսի 15.
  5. "Chelsea have edge over City after Tammy Abraham double" (in անգլերեն). Ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայք. 2015 թ․ ապրիլի 20. Retrieved 2016 թ․ մայիսի 15.
  6. "Chelsea retain The FA Youth Cup after 2-1 win over Man City" (in անգլերեն). Ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայք. 2015 թ․ ապրիլի 27. Retrieved 2016 թ․ մայիսի 15.
  7. "Chelsea: Tammy Abraham pens new contract" (in անգլերեն). Footytransfer.com. 2015 թ․ հոկտեմբերի 15. Retrieved 2016 թ․ մայիսի 15.
  8. "Chelsea win The FA Youth Cup for third successive season" (in անգլերեն). Ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայք. 2016 թ․ ապրիլի 27. Retrieved 2016 թ․ մայիսի 15.
  9. "Tammy Abraham training with Chelsea's first-team" (in անգլերեն). Squawka. 2016 թ․ մայիսի 9. Retrieved 2016 թ․ մայիսի 15.
  10. "Liverpool FC 1:1 Chelsea FC" (in անգլերեն). Transfermarkt.com. 2016 թ․ մայիսի 11. Retrieved 2016 թ․ մայիսի 15.
  11. Kinsella, Nizaar (15 May 2016). "Chelsea finally gives youth a chance, but will Conte follow suit?". Goal. Retrieved 2016 թ․ մայիսի 17.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. "Tammy Abraham" (in անգլերեն). Transfermarkt.com. 2016 թ․ մայիսի 15. Retrieved 2016 թ․ մայիսի 15.
  13. "Profile: Tammy Abraham" (in անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2016 թ․ մայիսի 15. Retrieved 2016 թ․ մայիսի 15.

Արտաքին հղումներ խմբագրել