Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ 2007

Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ 2007, Ֆուտբոլային լիգայի գավաթի 47-րդ խաղարկության եզրափակիչ խաղն է, որը տեղի է ունեցել Կարդիֆի «Միլենիում» ստադիոնում։ Առաջին անգամ եզրափակչում հանդիպեցին երկու լոնդոնյան թիմեր՝ «Չելսին» և «Արսենալը»։

«Չելսիին» հաղթանակ բերեց Դիդիե Դրոգբայի դուբլը։ 20-րդ և 84-րդ րոպեներին նրա խփած գնդակները, օգնեցին «Չելսիին» կամային հաղթանակ տանել «Արսենալի» նկատմամբ, որի կազմում հաշիվը բացել էր Թեո Ուոլկոտը։