Անդրե Վիլլաշ-Բոաշ
Լուիշ Անդրե դե Պինա Կաբրալ Վիլլաշ-Բոաշ, առավել հայտնի որպես Անդրե Վիլլաշ-Բոաշ (պորտ.՝ André Villas-Boas, հոկտեմբերի 17, 1977[1], Պորտու, Պորտուգալիա[2]), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ և «Չելսիի» նախկին մարզիչը։ Մինչև «Չելսի» գալը, նա ինն ամիս մարզել է «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբը և շուրջ մեկ տարի՝ «Պորտուն»։ Այժմ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչն է։
Անդրե Վիլլաշ-Բոաշ պորտ.՝ André Villas-Boas | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն |
Luís André de Pina Cabral e Villas-Boas | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 17, 1977 (46 տարեկան) | ||
Ծննդավայր |
Պորտո, ![]() | ||
Հասակ | 1.82 մ | ||
Դիրք | Մարզիչ | ||
| |||
| |||
| |||
Մարզչական կարիերա | |||
Տարի | Ակումբ | ||
2000–2001 2009–2010 2010–2011 2011–2012 2012—2013 2014—այժմ |
![]() Ակադեմիկա դե Կոիմբրա Պորտո Չելսի Տոտենհեմ Հոտսպուր Զենիթ | ||
|
«Պորտու»-ում նա դարձավ Եվրոգավաթ նվաճած ամենաերիտասարդ մարզիչը[3], իսկ «Չելսիի» կողմից նրա համար վճարված €15 միլիոն, մարզչի համար երբևիցե տրված ամենախոշոր գումարն է[4][5]։ Չնայած նա բարձրակարգ մարզիչ է, նա չունի խաղային փորձ և մինչ 31 տարեկանում «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբի մարզիչ դառնալը, նա չի եղել որևէ ակումբի գլխավոր մարզիչ[6]։
Մարզչական կարիերա խմբագրել
Վաղ տարիներ խմբագրել
16 տարեկանում Վիլլաշ-Բոաշը (ով «Պորտոի» երկրպագու էր) ապրում էր այն ժամանակվա «Պորտոի» գլխավոր մարզիչ, անգլիացի Բոբբի Ռոբսոնի հետ նույն հարկի տակ։ Մի անգամ նրանց միջև տեղի ունեցած բանավեճից հետո, Ռոբսոնը վերցնում է Բոաշին դիտորդների խումբ[7]։ Ռոբսոնի շնորհիվ, ով զարմացած էր Բոաշի անգլերենի վարժ իմացությամբ, Բոաշը Շոտլանդիայում, 17 տարեկանում ստացավ ՈւԵՖԱ-ի մարզչի C մակարդակ։ Շատ չանցած՝ 21 տարեկանում նա գլխավորեց Բրիտանական Վիրջինյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականը[8][9] մինչև նա «Պորտոում» չդարձավ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի (Ռոբսոնի մեկ այլ աշակերտ) օգնական։ Նա Մոուրինյոյի օգնական եղավ նաև «Չելսիում» և «Ինտերում»[9]։
«Ակադեմիկա» խմբագրել
2009-10 մրցաշրջանի սկզբում նա լքեց օգնականի պաշտոնն ու որոշեց ինքնուրույն գլխավորել ակումբներ։ Շուտով նա գլխավորեց պորտուգալական «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբը, որտեղ գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր սկսած 2009 թվականի հոկտեմբերից[9][10]։ Երբ Բոաշը հաստատվեց այդ պաշտոնում, «Ակադեմիկան» կանգնած էր Պրեմիերա Լիգայից դուրս թռնելու վտանգի տակ և չուներ ոչ մի հաղթանակ։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Բոաշը ներկայացրեց նոր խաղաոճ, որի շնորհիվ ակումբը ավարտեց մրցաշրջանն անվտանգ 11-րդ տեղում, դուրս թռնելու գոտուց տասը միավորի տարբերությամբ։ Բացի դրանից Ակադեմիկան հասավ 2009–10 մրցաշրջանի Պորտուգալական Լիգայի Գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ Մարիանո Գոնսալեսի խփած գոլի պատճառով պարտվեց «Պորտուին»։ Այդպիսի աննախադեպ հաջողություններից հետո, ԶԼՄ-ը նրան էին համարում թափուր մնացած «Սպորտինգ Լիսաբոնի» և «Պորտուի» գլխավոր մարզչի թեկնածու 2010 թվականի ամռանը։
«Պորտու» խմբագրել
Վիլլաշ-Բոաշը հայտարարվեց «Պորտուի» գլխավոր մարզիչ 2010 թվականի հունիսի 2-ին[9] 2010-ի օգոստոսի 7-ին նա շահեց առաջին գավաթը՝ եզրափակչում 2–0 հաշվով հաղթելով «Բենֆիկային» և շահելով Պորտուգալական Սուպերգավաթը[11]։ Շուտով նա ավելացրեց ևս երեք գավաթ՝ պորտուգալական Պրեմիերա Լիգան, ՈւԵՖԱ Եվրոպա Լիգան և Պորտուգալիայի Գավաթը։ Պրեմիերա Լիգայում նա դարձավ երրորդ ամենաերիտասարդ մարզիչը առաջնության պատմության մեջ[12], և Եվրոգավաթ նվաճած ամենաերիտասարդ մարզիչը, անելով այդ 2011 թվականի մայիսի 18-ին 33 տարեկանում[3]։
Բոաշի օրոք «Պորտուն» սահմանեց ևս մի քանի ռեկորդ.
- «Բենֆիկայից» հետո դարձավ Պրեմիերա Լիգայի երկրորդ ակումբը, որը մրցաշրջանն անցկացրեց առանց պարտության։
- Ակումբի ռեկորդ բոլոր մրցաշրջաններում առանց պարտության խաղերի թվով (36 խաղ)։ Նախկին ռեկորդը՝ 33 խաղ, սահմանել էր Ժոզե Մոուրինյոն[13]։
- Եվրոպայում մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ հաղթանակ տոնած պորտուգալակն ակումբը (14 խաղ)[14]։
- Պորտուգալական 30-խաղանոց առաջնությունում մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ միավոր հավաքած ակումբը (84 միավոր)։
- Պրեմիերա Լիգայում ամենաերկար հաղթանակների շարք (16 խաղ)։
- Պրեմիերա Լիգայում երկրորդ տեղի թիմի նկատմամբ ամենամեծ առավելությունը (21 միավոր)։
2011 թվականի հունիսի 21-ին Վիլլաշ-Բոաշը հեռացավ « Պորտուի» գլխավոր մարզչի պաշտոնից[15]։
«Չելսի» խմբագրել
«Չելսին» 2011-ի հունիսի 22-ին Բոաշի հետ ստորագրեց 3-ամյա պայմանագիր և Բոաշը հաստատվեց գլխավոր մարզչի պաշտոնում[16]։ [17] «Չելսին» նրա նախկին ակումբին՝ «Պորտոյին», որպես փոխհատացում վճարեց ռեկորդային €15 միլիոն[18]։ 2012 թ.-ի մարտի 4-ին նա հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։
Անձնական կյանք խմբագրել
Վիլլաշը սահուն խոսում է անգլերեն, որ նրան սովորեցրել էր տատը՝ Մարգարետ Կենդալլը[8][19]։ Նա ամուսնացել է 2004-ին Յոհաննա Տեյշեիրայի հետ և ունի երկու աղջիկ[20][21]։ Բոաշը տարբերվում է իր արտասովոր հիշողությամբ, և ասում են, որ անուններ չհիշող Մոուրինյոն հիացած էր Բոաշով։
Մարզչական նվաճումները խմբագրել
Ակումբային խմբագրել
«Պորտու»
- Պրեմիերա Լիգա (1)։ 2011
- Պորտուգալիայի Գավաթ (1)։ 2011
- Պորտուգալիայի Սուպերգավաթ (1)։ 2010
- ՈւԵՖԱ Եվրոպա Լիգա (1)։ 2011
Անհատական խմբագրել
- Պրեմիերա Լիգայի լավագույն երիտասարդ մարզիչ։ 2010
- Պորտուգալիայի Ոսկե Գլոբուս։
Մարզչական վիճակագրություն խմբագրել
Ակումբ | Երկիր | Սկիզբ | Վերջ | Ռեկորդ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Հաղթանակ% | ||||
Բրիտանական Վիրջինյան կղզիներ | 2000 | 2001 | 2 | 0 | 0 | 2 | 1 | 14 | 0.00 | |
Ակադեմիկա դե Կոիմբրա | Հոկտեմբերի 14, 2009 | Հունիսի 2, 2010 | 30 | 11 | 9 | 10 | 38 | 35 | 36.67 | |
Պորտու | Հունիսի 2, 2010 | Հունիսի 21, 2011 | 58 | 49 | 5 | 4 | 145 | 42 | 84.48 | |
Չելսի | Հունիսի 22, 2011 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.00 | ||
Ընդհանուր | 90 | 60 | 14 | 16 | 184 | 91 | 61.67 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.transfermarkt.com/-/profil/trainer/1696
- ↑ «André Villas-Boas»։ ZeroZeroFootball։ Արխիվացված է zerozerofootball.com – Manager profile օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18
- ↑ 3,0 3,1 «Prolific Falcao leads Porto to glory»։ ESPN Soccernet։ մայիսի 18, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին։ Վերցված է 2011 թ․ մայիսի 24
- ↑ «Villas-Boas can be Special»։ The Sun։ 2011-05-18։ Վերցված է 2011 թ․ հունիսի 22
- ↑ «Villas-Boas is new Chelsea manager»։ Smh.com.au։ 2011-06-22։ Վերցված է 2011 թ․ հունիսի 22
- ↑ Gabriele Marcotti (հոկտեմբերի 5, 2010)։ «Meet Portugal's Boy Genius»։ The Wall Street Journal։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18
- ↑ «Novice delighting in the Dragao dugout»։ FIFA.com։ 2010-09-23։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին։ Վերցված է 2011 թ․ հունիսի 22
- ↑ 8,0 8,1 «Crucial role of boy scout who is Mourinho's 'eyes and ears'»։ The Independent։ հուլիսի 11, 2004։ Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 12-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Villas-Boas accepts Porto chance»։ UEFA.com։ հունիսի 3, 2010։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7
- ↑ «Academica appoint Andre Villas-Boas as head coach»։ PortuGOAL.net։ հոկտեմբերի 14, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-03-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18
- ↑ «His first trophy in Porto, Porto 2–0 Benfica»։ Whoscored.com
- ↑ «Champions of Liga Sagres,2010–11, Benfica 1–2 Porto»։ Whoscored.com
- ↑ «Nacional end Porto's unbeaten run»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-16-ին։ Վերցված է 2011-06-30
- ↑ «FC Porto complete win over CSKA»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2011-06-30
- ↑ «Villas-Boas resigns from Porto»։ ESPN Soccernet։ հունիսի 21, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին։ Վերցված է 2011 թ․ հունիսի 21
- ↑ «Chelsea appoint former Porto coach André Villas-Boas on three-year deal»։ Guardian։ հունիսի 22, 2011։ Վերցված է 2011 թ․ հունիսի 22
- ↑ «VILLAS-BOAS APPOINTED»։ Chelsea FC։ Վերցված է 2011 թ․ հունիսի 22
- ↑ «Chelsea close on Villas-Boas»։ Sky Sports։ Վերցված է 2011 թ․ հունիսի 22
- ↑ «10 things you need to know about prospective new Chelsea manager»։ The Mirror։ հունիսի 20, 2011։ Վերցված է 2011 թ․ հունիսի 26
- ↑ GeneAll.net – D. Luís André de Pina Cabral e Vilas-Boas
- ↑ «Andre Villas-Boas Profile»։ ESPN Soccernet։ հունիսի 21, 2011։ Վերցված է 2011 թ․ հունիսի 21