Օլա Այնա

անգլիացի ֆուտբոլիստ

Օլա Այնա (անգլ.՝ Ola Aina, հոկտեմբերի 8, 1996(1996-10-08)[2][3], Սաութուրք), նիգերիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի և Նիգերիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է եզրային պաշտպանի դիրքում[4]։

Օլա Այնա
Ola Aina
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն[1]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 8, 1996(1996-10-08)[2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Սաութուրք
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Տորինո
Համար 34
Պատանեկան կարիերա
2007-2015 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2019 Անգլիա Չելսի 3 (0)
2017-2018   Անգլիա Հալ Սիթի 44 (0)
2018-2019   Իտալիա Տորինո 30 (1)
2019-ներկա Իտալիա Տորինո 7 (0)
Ազգային հավաքական
2011-2012 Անգլիա Անգլիա Մ16 6 (0)
2012-2013 Անգլիա Անգլիա Մ17 11 (0)
2013 Անգլիա Անգլիա Մ18 1 (0)
2013-2015 Անգլիա Անգլիա Մ19 13 (0)
2015-2016 Անգլիա Անգլիա Մ20 6 (0)
2017-ներկա Նիգերիա Նիգերիա 15 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 6-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 6-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Չելսի խմբագրել

Այնան Չելսիի ակադեմիայի սան է[5][6]։ 2015 թվականի ամռանը նա ակումբի առաջին թիմի հետ մասնակցեց Չեմպիոնների միջազգային գավաթին[7], ինչից հետո 2015-16 մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոյի կողմից ընդգրկվեց Չելսիի առաջին կազմում[8]։ Թեև Այնան մարզվում էր հիմնական թիմի խաղացողների հետ, նա հանդես էր գալիս Մ19 և Մ21 թիմերի կազմում։ 2016 թվականի ապրիլի 9-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում նա առաջին անգամ հայտնվեց Չելսիի պահեստայինների նստարանին Պրեմիեր Լիգայի խաղում[9][10]։

2016 թվականի հուլիսի 6-ին Այնան 4 տարվա պայմանագիր կնքեց Չելսիի հետ[11][12]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Բրիստոլ Ռովերսի դեմ խաղում[13][14]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 15-ին՝ փոխարինելով Վիկտոր Մոզեսին Լեսթեր Սիթիի դեմ խաղում[15][16]։ 2016-17 մրցաշրջանում Այնան Չելսիի առաջին թիմի կազմում անցկացրեց 6 հանդիպում բոլոր մրցաշարերում[17]։

 
Այնան Նիգերիայի հավաքականի կազմում 2017 թվականին

2017 թվականի հուլիսի 11-ին Այնան վարձավճարով միացավ Հալ Սիթիին[18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 5-ին՝ Աստոն Վիլլայի դեմ խաղում[20][21]։ Օգոստոսի 12-ին նա գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բերտոն Ալբիոնի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի հունվարի 6-ին՝ Անգլիայի գավաթի Բլեքբուրն Ռովերսի դեմ խաղում[23][24]։ Հալ Սիթիի կազմում Այնան անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[25]։

2018 թվականի օգոստոսի 14-ին Այնան 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Չելսիի հետ[26], ինչից հետո վարձավճարով տեղափոխվեց Տորինո։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց օգոստոսի 19-ին՝ փոխարինելով Լորենցո Դե Սիլվեստրիին Ռոմայի դեմ խաղում[27][28]։ Իր առաջին գոլը խփեց 2019 թվականի փետրվարի 10-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[29]։ Մարտի 16-ին նիգերիացին հեռացվեց խաղադաշտից Բոլոնյայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման վերջին րոպեին[30]։ 2018-19 մրցաշրջանում Այնան անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[31]։

2019 թվականի հունիսի 11-ին Տորինոն 9 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց գնեց Այնայի լրիվ տրանսֆերը[32][33][34][35]։ 2019-20 մրցաշրջանում նիգերիացին սկսեց ավելի շատ հանդես գալ որպես ձախ պաշտպան։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ փոխարինելով Կրիստիան Անսալդիին Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Շախտյոր Սոլիգորսկի դեմ խաղում[36]։

Միջազգային կարիերա խմբագրել

Այնան ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[37]։ 2015 թվականի նոյեմբերին նա հրավիրվեց Անգլիայի Մ21 հավաքական՝ Բոսնիա և Հերցեգովինայի ու Շվեյցարիայի դեմ խաղերի համար, սակայն խաղադաշտ դուրս չեկավ[38][39]։

2017 թվականի մարտի 28-ին Այնան և Չուբա Ակպոմը լուսանկարվեցին Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ՝ բանակցություններ վարելուց հետո[40]։ Մայիսին Այնան ձեռք բերեց նիգերիական անձնագիր[41] և հնարավորություն ստացավ ներկայացնել Նիգերիան միջազգային ասպարեզում[42][43]։ Իր դեբյուտը Նիգերիայի ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ փոխարինելով Էլդերսոն Էչիեջիլեին Զամբիայի դեմ խաղում[44]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 10-ին՝ Ալժիրի հավաքականի դեմ խաղում[45]։

2018 թվականի մայիսին Այնան ներառվեց Նիգերիայի՝ աշխարհի առաջնության համար ընդլայնված թիմում[46], սակայն չընդգրկվեց հավաքականի վերջնական 23-հոգանոց կազմում[47][48]։ 2019 թվականի ամռանը Այնան մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[49][50][51]՝ անցկացնելով 5 հանդիպում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Բուրունդիի դեմ խաղում[52]։ Նիգերիան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը մրցաշարում[53][54]՝ 3-րդ տեղի համար խաղում պարտության մատնելով Թունիսին[55][56]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[57]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2016–17 Պրեմիեր Լիգա 3 0 1 0 0 0 2 0 6 0
Հալ Սիթի (վարձավճար) 2017–18 Չեմպիոնշիպ 44 0 2 1 46 1
Տորինո 2018–19 Սերիա A 30 1 2 0 32 1
2019–20 7 0 0 0 3 0 10 0
Ընդհանուր 37 1 2 0 3 0 0 0 42 1
Կարիերայի ընդհանուր 84 1 5 1 3 0 2 0 94 2

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[58]

Նիգերիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 3 0
2018 4 0
2019 8 0
Ընդհանուր 15 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Չելսի

Միջազգային խմբագրել

Նիգերիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://en.m.wikipedia.org/wiki/Ola_Aina
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Nigeria - O. Aina - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  5. «Ola Aina | Spotlight on Chelsea's exciting young academy talent». Just Football (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  6. uefa.com (2016 թ․ օգոստոսի 27). «UEFA.com's weekly wonderkid: Ola Aina». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  7. Lewis, Matt (2015 թ․ հուլիսի 16). «Chelsea pre-season tour: Mohamed Salah left out of squad while Brazilian new boy makes trip». getwestlondon. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  8. «Chelsea Roster - English Premier League - 2015-16 Team Roster». www.foxsports.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  9. «Swansea City - Chelsea FC, Apr 9, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  10. «Swansea City 1-0 Chelsea». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  11. «Aina signs four-year deal with Chelsea». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  12. «Done Deal: Chelsea announce talented defender has signed new contract». Dailystar.co.uk (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  13. «Chelsea FC - Bristol Rovers, Aug 23, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  14. «Chelsea 3-2 Bristol Rovers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  15. «Chelsea FC - Leicester City, Oct 15, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  16. «Chelsea 3-0 Leicester City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  17. «Ola Aina | Football Stats | Chelsea | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  18. «Chelsea defender Aina joins Hull on loan». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  19. «Ola Aina: Chelsea defender joins Hull City on loan for season». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  20. «Aston Villa - Hull City, Aug 5, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  21. «Aston Villa 1-1 Hull City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  22. «Hull City - Burton Albion, Aug 12, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  23. «Blackburn Rovers - Hull City, Jan 6, 2018 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  24. «Blackburn Rovers 0-1 Hull City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  25. «Ola Aina | Football Stats | Chelsea | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  26. «New contract and loan for Aina | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  27. «Torino FC - AS Roma, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  28. «Fixtures and Results | Season 2018-19 | 1^ Match Day | Lega Serie A». www.legaseriea.it. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  29. «Torino FC - Udinese Calcio, Feb 10, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  30. «Torino FC - Bologna FC 1909, Mar 16, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  31. «Ola Aina | Football Stats | Torino | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  32. «Ola Aina to sign for Torino | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  33. «Chelsea transfer news: Ola Aina completes €10m Torino move | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  34. «Ola Aina joins Torino on permanent deal from Chelsea». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  35. «Chelsea sell Ola Aina to Torino in £8.7m deal». Mail Online. 2019 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  36. «Shakhtjor Soligorsk - Torino FC, Aug 15, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  37. «Chelsea youngster 'persuaded' to represent Nigeria rather than England». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  38. «Bosnia and Herzegovina U21 - England U21, Nov 12, 2015 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  39. «England U21 - Switzerland U21, Nov 16, 2015 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  40. «Chelsea's Ola Aina, Brighton and Hove Albion's Akpom pledge allegiance to Nigeria | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  41. «NFF confirms Ola Aina, Joel Bazee now have Nigerian passports, Tammy Abraham to follow - Daily Post Nigeria». Daily Post Nigeria (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 12. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  42. «NFF formally applies for Aina's int'l switch - Vanguard News». Vanguard News (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  43. «Chelsea's London-born starlet Ola Aina poised to snub England and play for Nigeria». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  44. «Nigeria - Zambia, Oct 7, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  45. «Algeria - Nigeria, Nov 10, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  46. «Super Eagles drop Aina, Agu from World Cup squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  47. «World Cup 2018: Arsenal's Iwobi in Nigeria's 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  48. AfricaNews. «Nigeria coach names final World Cup squad, says team has 'a lot of work to do' | Africanews». Africanews (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  49. «Africa Cup of Nations: Iheanacho left out of Nigeria squad» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  50. Soliman, Seif (2019 թ․ հունիսի 10). «Nigeria name final 23-man Africa Cup of Nations squad». KingFut (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  51. «Nigeria names final Afcon squad». Daily Nation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  52. «Nigeria - Burundi, Jun 22, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  53. 53,0 53,1 Blanchette, Rob. «Nigeria Tops Tunisia 1-0 to Win 3rd Place at 2019 Africa Cup of Nations». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  54. «AFCON 2019 third-place: Nigeria beats Tunisia to win bronze». Africanews (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  55. «Tunisia - Nigeria, Jul 17, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  56. «Tunisia 0-1 Nigeria: Africa Cup of Nations third-place play-off» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  57. «Ola Aina». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  58. Strack-Zimmermann, Benjamin. «Ola Aina». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  59. «Man United U21 1-2 Chelsea U21: Lewis Baker bags winner». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  60. «Chelsea 5-3 Fulham (agg 7-6): Blues youngsters win FA Youth Cup». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  61. «Chelsea beat Manchester City to retain FA Youth Cup». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  62. UEFA.com. «UEFA Youth League - Stylish Chelsea pick up Youth League title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  63. UEFA.com. «UEFA Youth League - Chelsea double up with second Youth League win». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  64. Glendenning, Barry (2017 թ․ մայիսի 12). «Chelsea crowned Premier League champions after win at West Brom – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել