Ջամալ Բլեքմեն

անգլիացի ֆուտբոլիստ

Ջամալ Քլինտ Ռոս Բլեքմեն (անգլ.՝ Jamal Clint-Ross Blackman, ծնվել է 27 հոկտեմբերի, 1993 թվական, Լոնդոն, Անգլիա), անգլիացի ֆուտբոլիստ, «Չելսիի» դարպասապահը։ «Չելսիի» ակադեմիայի սանը։

Ջամալ Բլեքմեն
անգլ.՝ Jamal Blackman
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջամալ Քլինտ Ռոս Բլեքմեն
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1993 (30 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Անգլիա
Հասակ 199
Քաշ 92
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱնգլիաՉելսի
Համար 27
Պատանեկան կարիերա
2006-2012 ԱնգլիաՉելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-ներկա
2014
ԱնգլիաՉելսի
ԱնգլիաՄիդլսբրո(վարձավճար)
0(0)
0(0)
Ազգային հավաքական
2008-2009 թթ.
2009
2011
ԱնգլիաԱնգլիա (Մ-16)
ԱնգլիաԱնգլիա (Մ-17)
ԱնգլիաԱնգլիա (Մ-19)
2 (0)
2 (0)
3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29 հունիսի 2015 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 29 հունիսի 2015 (UTC)

Ակումբային կարիերա խմբագրել

Ջեմալ Բլեքմենը ծնվել է Լոնդոնի շրջան Կրոյդոնում։ «Չելսիի» ակադեմիա է եկել բավական ուշ, մինչև 13 տարեկանների մակարդակում[1]։ 2011 թվականի հոկտեմբերի 29-ին Ջամալը ընդգրկված էր Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի՝ Արսենալի դեմ խաղի (3։5) հիմնական կազմում, բայց այդպես էլ խաղադաշտ չմտավ[2]։ 2011-12 մրցաշրջանում Բլեքմենը սկսեց կանոնավորապես մարզվել առաջին թիմի հետ և օգնեց ակումբին հաղթել Անգլիայի երիտասարդական գավաթը։ 2012 թվականի հունվարին Բլեքմենը ավելացվեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգային մասնակցող կազմի մեջ, որին Չելսին մասնակցում էր 3 դարպասապահով։ Նա ստացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2012-ի և ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա 2013-ի հաղթողի մեդալ, չնայած, որ այդ մրցաշարերում ոչ մի խաղ չէր անցկացրել[3]։ 2013-2014 մրցաշրջանում խաղալով «Չելսիի» երիտասարդական թիմում դարձավ Անգլիայի չեմպիոն, եզրափակչում, որը կայացավ «Օլդ Թրաֆորդում», հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»[4]։ 2014 թվականի հունիսի 6-ին Բլեքմենը կնքեց նոր՝ հինգ տարվա պայմանագիր և 2014/15 մրցաշրջանում ընդգրկվեց հիմնական թիմում[5]։

2014 թվականի օգոստոսի 31-ին Բլեքմենը տեղափոխվեց «Միդլսբրո», որը խաղում էր Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում, վարձակալվելով մինչև 2015 թվականի հունվարի 1[6]։ Սեպտեմբերի 23-ին «Միդլսբրոյում» անցկացրեց առաջին խաղը, Ֆուտբոլային լիգայի գավաթի 3-րդ ռաունդում խաղալով «Լիվերպուլի» դեմ(2։2, 13-14 11 մետրանոցներով)։ 11 մետրանոց հարվածների ժամանակ Ջամալը հետ մղեց Ռահիմ Ստերլինգի հարվածը և ինքը գոլ խփեց Սիմոն Մինյոլեյի դարպասին[7]։ 2015 թվականի հունվարի 6-ին, Մարկ Շվարցերի՝ «Չելսիից» հեռացումից հետո, Բլեքմենը հետ վերադարձվեց վարձակալումից, որպեսզի Տիբո Կուրտուայի և Պետր Չեխից հետո դառնա երրորդ դարպասապահը[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

Խաղացել է Անգլիայի մինչև 16, 17 և 19 տարեկանների հավաքականում[9]։ 2014 թվականի օգոստոսին Բլեքմենը հրավիրվեց Անգլիայի երիտասարդական հավաքական[10]։

Վիճակագրություն խմբագրել

Թարմացվել է 14 ապրիլի 2015

Ակումբ Մրցաշրջան Դիվիզիոն Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2014-15 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Միդլսբրո (վարձավճար) 2014-15 Չեմպիոնշիպ 0 0 0 0 1 0 1 0
Ամբողջը կարիերայում 0 0 0 0 1 0 0 0 1 0

Ձեռքբերումներ խմբագրել

  «Չելսի»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jamal Blackman» (անգլերեն). «Չելսիի» պաշտոնական կայք. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  2. «Chelsea 3–5 Arsenal» (անգլերեն). BBC. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  3. «Andre Villas-Boas still waiting for Chelsea Champions League medal» (անգլերեն). Express.co.uk. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  4. «Chelsea fight back to claim Barclays Under-21 Premier League title» (անգլերեն). Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայք. 2015 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  5. «Chelsea tie up Jamal Blackman to new long-term contract» (անգլերեն). Ֆուտբոլային ասոսացիայի պաշտոնական կայք. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  6. «Transfer deadline day: Boro sign Vossen, Blackman & Wildschut» (անգլերեն). BBC. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  7. «Capital One Cup: Liverpool edge out Middlesbrough on penalties in round three» (անգլերեն). Sky Sports. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  8. «Schwarzer leaves for Leicester» (անգլերեն). «Չելսիի» պաշտոնական կայք. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  9. «Jamal Blackman» (անգլերեն). Transfermarkt.com. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  10. «Chelsea's Jamal Blackman added to Under-21s squad» (անգլերեն). Ֆուտբոլային ասոսացիայի պաշտոնական կայք. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամալ Բլեքմեն» հոդվածին։