ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա (անգլ.՝ UEFA Champions League, սովորաբար՝ Չեմպիոնների Լիգա), ֆուտբոլային, ակումբային ամենամյա առաջնություն, որն անց է կացվում Եվրոպայում։ Կազմակերպիչն է ՈՒԵՖԱ-ն։ Անց է կացվում սկսած 1992 թվականից։ Փոխարինել է «Եվրոպական չեմպիոնների գավաթ»-ին (կամ, պարզապես, Եվրոպական Գավաթ, անգլ.՝ European Champion Clubs' Cup, անց է կացվել 1955-1992

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
UEFA Champions League
Երկիր Եվրոպա
Ֆուտբոլային ասոցիացիա ՈՒԵՖԱ
Հիմնվել է 1955 (1992 թ.-ից ներկա կառուցվածքով)
Ակումբների քանակ 32 (խմբային փուլ)
76 (ընդհանուր)
Ներկայիս չեմպիոն Իսպանիա Ռեալ Մադրիդ (15)
Ամենատիտղոսավոր թիմ Իսպանիա Ռեալ Մադրիդ (15)
Պաշտոնական կայք www.uefa.com

Ամենապատվավոր առաջնությունն է եվրոպական ֆուտբոլային ակումբների համար և պատվավորներից մեկը ամբողջ աշխարհում։

Առաջնության հաղթող են դարձել 22 ակումբ։ Ամենաշատ հաղթանականեր ունի Ռեալ Մադրիդ ակումբը (15 հաղթանակ)։

Ձևաչափ

խմբագրել

Ընդհանուր մրցաշրջանին մասնակցում են 77 ակումբներ ՈՒԵՖԱ անդամ 54 երկրներից (բացառությամբ Լիխտենշտայնի, քանի որ չունի ազգային առաջնություն[1][2])։ Անդամ երկրները բաժանվում են 4 հիմնական խմբերի, որոնք բաշխվում են՝ համաձայն ՈՒԵՖԱ կողմից հաշվարկվող գործակիցների[3]։

  • Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 1-3 տեղերում, մասնակցում են չորսական ակումբներով։
  • Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 4-6 տեղերում, մասնակցում են երեքական ակումբներով։
  • Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 7-15 տեղերում, մասնակցում են երկուական ակումբներով։
  • Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 16-54 տեղերում, մասնակցում են մեկական ակումբներով։

Մասնակիցների տեղաբաշխումը ըստ փուլերի

խմբագրել
Ակումբներ, որոնք սկսում են այս փուլից Ակումբներ, որոնք հաղթահարել են նախորդ փուլը
Առաջին որակավորման փուլ
(4 ակումբ)
  • 4 ակումբներ, որոնք հանդիսանում են 50–54 տեղը (բացառությամբ Ջիբրալթարի) զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
Երկրորդ որակավորման փուլ
(34 ակումբ)
  • 32 ակումբներ, որոնք հանդիսանում են 17–49 տեղը (բացառությամբ Լիխտենշտայնի) զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
  • 2 հաղթողներ առաջին որակավորման փուլից
Երրորդ որակավորման փուլ Չեմպիոններ
(20 ակումբ)
  • 3 ակումբներ, որոնք հանդիսանում են 14–16 տեղը զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
  • 17 Երկրորդ որակավորման փուլի հաղթողներ
Ոչ-չեմպիոններ
(10 ակումբ)
  • 9 ակումբներ, որոնք հանդիսանում են 7–15 տեղը զբաղեցրած անդամ երկրների փոխչեմպիոններ
  • 1 ակումբ, որը հանդիսանում է 6-րդ տեղը զբաղեցրած անդամ երկրի երրորդ մրցանակակիր
Փլեյ-օֆֆ փուլ Չեմպիոններ
(10 ակումբ)
  • 10 երրորդ որակավորման փուլի հաղթող
ոչ չեմպիոններ
(10 ակումբ)
  • 2 ակումբներ, որոնք հանդիսանում են 4 և 5 տեղերը զբաղեցրած անդամ երրորդ մրցանակակիր
  • 3 ակումբներ, որոնք հանդիսանում են 1-3 տեղը զբաղեցրած անդամ չորրորդ մրցանակակիր
  • 5 երրորդ որակավորման փուլում հաղթած ոչ-չեմպիոններ
Խմբային փուլ
(32 ակումբ)
  • 13 ակումբներ, որոնք հանդիսանում են 1–13 տեղը զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
  • 6 ակումբներ, որոնք հանդիսանում են 1–6 տեղը զբաղեցրած անդամ երկրների փոխչեմպիոններ
  • 3 ակումբներ, որոնք հանդիսանում են 1–3 տեղը զբաղեցրած անդամ երկրների երրորդ մրցանակակիրներ
  • 5 Չեմպիոնների փլեյ-օֆֆ փուլի հաղթողներ
  • 5 Ոչ-չեմպիոնների փլեյ-օֆֆ փուլի հաղթողներ
1/8 եզրափակիչ
(16 ակումբ)
  • 8 Խմբերի հաղթողներ
  • 8 Խմբերի երկրորդ տեղ գրավածներ

Մրցանակ

խմբագրել

Եվրոպական Չեմպիոնների Գավաթը հանձնվում է ամեն տարի Չեմպիոնների Լիգայում հաղթանակած ակումբին, ընդ որում վերջինս իրավունք ունի այն պահել իր մոտ 10 ամիս։ Որպես հուշ ակումբը ստանում է Գավաթի փոքրացված պատճենը (ոչ ավելին, քան 80%-ով փոքրացված)։ Չեմպիոնների Լիգայում 3 անգամ անընդմեջ կամ 5 անգամ հաղթելուց հետո ակումբը իրավունք ունի Գավաթը (իրական չափերի պատճենը) ընդմիշտ պահել իր մոտ։ Առայժմ միայն վեց ակումբներ ունեն այդ իրավունքը. Ռեալ Մադրիդ, Միլան, Լիվերպուլ, Բավարիա, Այաքս և Բարսելոնա։

Գավաթն ունի 74 սմ բարձրություն, կշռում է 11 կգ։ Պատրաստված է արծաթից։ Նախագծել է շվեյցարացի ոսկերիչ Յուրգ Շտադելմանը Բեռն քաղաքից։ Առաջին գավաթը հանձնվել է 1966 թվականին, Ռեալ Մադրիդ ակումբին, և արժեցել է 10 հազար շվեյցարական ֆրանկ։

Բացի գավաթից, Լիգայի եզրափակիչի մասնակիցներին հանձնվում են նաև մեդալներ. 40 ոսկե մեդալ՝ հաղթողներին, 40 արծաթե մեդալ՝ պարտվողներին[4]։

Պարգևատրում

խմբագրել

ՈւԵՖԱ-ն պարգևատրում է Չեմպիոնների Լիգա անցած յուրաքանչյուր ակումբին 3-ական միլիոն եվրո գումարով, ինչպես նաև 2.4 միլիոն եվրո՝ խմբային փուլում մասնակցելու համար։ Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ակումբները ստանում են 600-ական հազար եվրո։ 1/4 եզրափակչի յուրաքանչյուր մասնակցին վճարվում է 2.5 միլիոն եվրո, կիսաեզրափակչի մասնակցին՝ 3մլն եվրո, եզրափակիչի մասնակիցներից յուրաքանչյուրին՝ 4-ական միլիոն եվրո և հաղթողին՝ 7 միլիոն եվրո պարգևավճար։

Վիճակագրություն

խմբագրել

Հաղթողներ

խմբագրել

Պատմություն

խմբագրել
Սեզոն Հաղթող Երկիր
1955–56 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
1956–57 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
1957–58 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
1958–59 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
1959–60 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
1960-61 Բենֆիկա   Պորտուգալիա
1961-62 Բենֆիկա   Պորտուգալիա
1962-63 Միլան   Իտալիա
1963-64 Ինտեր Միլան   Իտալիա
1964-65 Ինտեր Միլան   Իտալիա
1965-66 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
1966-67 Սելտիկ   Շոտլանդիա
1967-68 Մանչեսթեր Յունայթեդ   Անգլիա
1968-69 Միլան   Իտալիա
1969-70 Ֆեյենորդ   Նիդերլանդներ
1970-71 Այաքս   Նիդերլանդներ
1971-72 Այաքս   Նիդերլանդներ
1972-73 Այաքս   Նիդերլանդներ
1973-74 Բավարիա Մյունխեն   Գերմանիա
1974-75 Բավարիա Մյունխեն   Գերմանիա
1975-76 Բավարիա Մյունխեն   Գերմանիա
1976-77 Լիվերպուլ   Անգլիա
1977-78 Լիվերպուլ   Անգլիա
1978-79 Նոթինգհեմ Ֆորեստ   Անգլիա
1979-80 Նոթինգհեմ Ֆորեստ   Անգլիա
1980-81 Լիվերպուլ   Անգլիա
1981-82 Աստոն Վիլլա   Անգլիա
1982-83 Համբուրգ   Գերմանիա
1983-84 Լիվերպուլ   Անգլիա
1984-85 Յուվենտուս   Իտալիա
1985-86 Ստյաուա   Ռումինիա
1986-87 Պորտու   Պորտուգալիա
1987-88 ՊՍՎ Էյնդհովեն   Նիդերլանդներ
1988-89 Միլան   Իտալիա
1989-90 Միլան   Իտալիա
1990-91 Ցրվենա Զվեզդա   Հարավսլավիա
Սեզոն Հաղթող Երկիր
1991-92 Բարսելոնա   Իսպանիա
1992-93 Օլիմպիկ Մարսել   Ֆրանսիա
1993-94 Միլան   Իտալիա
1994-95 Այաքս   Նիդերլանդներ
1995-96 Յուվենտուս   Իտալիա
1996-97 Բորուսսիա Դորտմունդ   Գերմանիա
1997-98 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
1998-99 Մանչեսթեր Յունայթեդ   Անգլիա
1999-00 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
2000-01 Բավարիա Մյունխեն   Գերմանիա
2001-02 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
2002-03 Միլան   Իտալիա
2003-04 Պորտու   Պորտուգալիա
2004-05 Լիվերպուլ   Անգլիա
2005-06 Բարսելոնա   Իսպանիա
2006-07 Միլան   Իտալիա
2007-08 Մանչեսթեր Յունայթեդ   Անգլիա
2008-09 Բարսելոնա   Իսպանիա
2009-10 Ինտեր Միլան   Իտալիա
2010-11 Բարսելոնա   Իսպանիա
2011-12 Չելսի   Անգլիա
2012-13 Բավարիա Մյունխեն   Գերմանիա
2013-14 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
2014-15 Բարսելոնա   Իսպանիա
2015-16 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
2016-17 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
2017-18 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
2018-19 Լիվերպուլ   Անգլիա
2019-20 Բավարիա   Գերմանիա
2020-21 Չելսի   Անգլիա
2021-22 Ռեալ Մադրիդ   Իսպանիա
2022-23 Մանչեսթեր Սիթի   Անգլիա
2023-24 Ռեալ Մադրիդ   Իսպանիա

Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ակումբները

խմբագրել

2024 թվականի Նոյեմբերի 28-ի դրությամբ։

Տեղ Թիմ Երկիր Խաղեր Հ Ո Պ Գ
1 Ռեալ Մադրիդ   Իսպանիա 494 296 85 113 1084
2 Բավարիա   Գերմանիա 399 239 79 81 837
3 Բարսելոնա   Իսպանիա 354 207 77 70 705
4 Յուվենտուս   Իտալիա 306 155 72 79 486
5 Մանչեսթեր Յունայթեդ   Անգլիա 299 161 70 68 545
6 Բենֆիկա   Պորտուգալիա 297 133 68 96 489
7 Պորտու   Պորտուգալիա 277 126 61 90 411
8 Միլան   Իտալիա 278 136 70 72 450
9 Դինամո Կիեվ   Ուկրաինա 261 107 57 96 364
10 Լիվերպուլ   Անգլիա 253 148 49 56 484

Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներ

խմբագրել

2024 թվականի Նոյեմբերի 28-ի դրությամբ։

Տեղ երկիր Խաղացող Խաղեր Րոպե
1   Պորտուգալիա  Կրիշտիանու Ռոնալդու 187 16189
2   Իսպանիա Իկեր Կասիլյաս 181 16267
3   Արգենտինա Լիոնել Մեսսի 163 13584
4   Գերմանիա Թոմաս Մյուլեր 157 10403
5   Իսպանիա  Չավի Էռնանդես 157 11851
6   Գերմանիա Թոնի Կրոս 153 11962
7   Ֆրանսիա Կարիմ Բենզեմա 152 11128
8   Ուելս  Ռայան Գիգզ 151 11089
9   Գերմանիա Մանուել Նոյեր 147 13335
10   Խորվաթիա Լուկա Մոդրիչ 144 10621
11   Իսպանիա  Ռաուլ Գոնսալես 144 12179
12   Իսպանիա  Սերխիո Ռամոս 142 12571
13   Իտալիա Պաոլո Մալդինի 139 11932
14   Իսպանիա Անդրես Ինիեստա 132 9398
15   Իտալիա  Ջանլուիջի Բուֆֆոն 132 12000

(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, ովքեր դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)

Ռմբարկուներ

խմբագրել

2024 թվականի Նոյեմբերի 29-ի դրությամբ

Տեղ Երկիր Խաղացող Գոլեր Միջինը

խաղում

1   Պորտուգալիա Կրիշտիանու Ռոնալդու 141 0,77
2   Արգենտինա Լիոնել Մեսսի[5] 129 0,79
3   Լեհաստան Ռոբերտ Լևանդովսկի 101 0,78
4   Ֆրանսիա Կարիմ Բենզեմա 90 0,59
5   Իսպանիա Ռաուլ 71 0,50
6   Նիդերլանդներ Ռուդ վան Նիստելռոյ[6] 60 0,77
7   Ուկրաինա Անդրեյ Շևչենկո[7] 59 0,48
8   Գերմանիա Թոմաս Մյուլեր 54 0,36
9   Ֆրանսիա Թիերի Անրի[8] 51 0,45
10   Շվեդիա Զլատան Իբրահիմովիչ 49 0,40

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները (ներառյալ որակավորման խաղերում խփած գնդակները)[9]
(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, որոնք դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)

Արտաքին Հղումներ

խմբագրել
  1. «Gibraltar set to be new kids on the Rock as Uefa votes on its future». The Guardian. 2013 թ․ մայիսի 23.(անգլ.)
  2. «UEFA Welcome Gibraltar To Europe's Football Family As 54th Member». insidefutbol.com. 2013 թ․ մայիսի 24.(անգլ.)
  3. «2013-14 Չեմպիոնների Լիգայի կանոններ» (PDF). Nyon: ՈՒԵՖԱ. 2013 թ․ մարտ. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.(անգլ.)
  4. http://www.uefa.com/MultimediaFiles/Download/Regulations/competitions/Regulations/01/79/68/69/1796869_DOWNLOAD.pdf
  5. «Статистика Лионеля Месси на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Статистика Руда ван Нистелроя на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. «Статистика Андрея Шевченко на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. «Статистика Тьерри Анри на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  9. http://www.uefa.com/MultimediaFiles/Download/EuroExperience/competitions/Publications/02/14/56/70/2145670_DOWNLOAD.pdf

Աղբյուրներ

խմբագրել

|}