Մարկո վան Գինկել

ֆուտբոլիստ

Վուլֆերտ Կորնելիուս վան Գինկել հայտնի է Մարկո վան Գինկել (հոլ.՝ Wulfert Cornelius van Ginkel, դեկտեմբերի 1, 1992(1992-12-01)[1][2], Ամերսֆորտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Սթոք Սիթիում» և Հոլանդիայի հավաքականում։

Մարկո վան Գինկել
հոլ.՝ Marco van Ginkel
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վուլֆերտ Կորնելիուս վան Գինկել
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Ամերսֆորտ, Նիդերլանդներ Հոլանդիա
Հասակ 186 սմ
Քաշ 77 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սթոք Սիթի
Համար 15
Պատանեկան կարիերա
1999 - 2010 Նիդերլանդներ Վիտես
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010 - 2013 Նիդերլանդներ Վիտես 93 (18)
2013 - ներկա Անգլիա Չելսի 2 (0)
2014 - 2015   Իտալիա Միլան 17 (1)
2015 - ներկա   Անգլիա Սթոք Սիթի 17 (0)
Ազգային հավաքական
2012 - ներկա Նիդերլանդներ Հոլանդիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 25, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 25, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

«Վիտես» խմբագրել

Մարկոն «Վիտեսի» սան է։ Թիմի առաջին կազմում իր դեբյուտը նշել է 2010 թվականի ապրիլի 9-ին՝ «Վալվեյկի» դեմ խաղում։ Հոլանդական ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2010 թվականի օգոստոսի 14-ին՝ «Այաքսի» դեմ խաղում։ Իսկ այդ հանդիպումն ավարտվել է 4:2 հաշվով։

2011 թվականի սեպտեմբերին Մարկոն երկարաձգեց թիմի հետ գործող պայմանագիրը մինչև 2015 թվականը։ Այդ մրցաշրջանում նա իր դեբյուտը նշեց նաև Եվրոպայի լիգայում մասնակցելով 4 խաղի դառնալով 3 գոլի հեղինակ։

2012/13 մրցաշրջանի ավարտին վան Գինկելը ստացել է Հոլանդիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

«Չելսի» խմբագրել

2013 թվականի հուլիսի 3-ին «Չելսին» ձեռք բերեց վան Գինկելին «Վիտեսից»[3]։ Տրանսֆերը արժեքը կազմել է 8 միլիոն եվրո[4]։

Նոր թիմի կազմում վան Գինկելը իր դեբյուտը նշել է ԱՊԼ-ի առաջին տուրում կայացած «Հալլ Սիթիի» դեմ խաղում։ Սեպտեմբերի 18-ին վան Գինկելը իր առաջին հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում՝ «Բազելի» դեմ խաղում։

«Միլան» խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 1-ին վան Գինկելը վարձավճարով տեղափոխվել է «Միլան»։ Սերիա A-ում վան Գինկելը անցկացրել է մեկ մրցաշրջան։

«Սթոք Սիթի» խմբագրել

2015 թվականի հուլիսի 10-ին մեկ տարի վարձակալության ժամանակով Մարկոն տեղափոխվել է անգլիական «Սթոք Սիթի»[5]։ Նոր թիմի կազմում իր դեբյուտը նշել է օգոստոսի 9-ին՝ «Գոնչարովի» դեմ խաղում։

Միջազգային կարիերա խմբագրել

Հոլանդիայի հավաքականի կազմում իր դեբյուտը վան Գինկելը 2012 թվականի նոյեմբերի 14-ին՝ Գերմանիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղի ժամանակ, 59-րդ րոպեին փոխարինելով Իբրահիմ Աֆելային։ Խաղն ավարտվելէ 0:0 հաշվով[6]։ Ազգային հավաքականի կազմում դեբյուտը նշելուց հետո վան Գինկելը 2013 թվականի մայիսին Հոլանդիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը[7]։

Վիճակագրությունը խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Արդյունք
Առաջնություն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Վիտեսե 2009/10 Էրեդիվիզի 4 0 0 0 4 0
2010/11 Էրեդիվիզի 26 5 2 0 28 5
2011/12 Էրեդիվիզի 30 5 4 1 4 0 38 6
2012/13 Էրեդիվիզի 33 8 4 1 4 3 41 12
Արդյունք 93 18 10 2 8 3 111 23
Չելսի 2013/14 ԱՊԼ 2 0 0 0 1 0 1 0 4 0
Միլան (վարձավճար) 2014/15 Սերիա A 17 1 1 0 0 0 18 1
Սթոք Սիթի (վարձավճար) 2015/16 ԱՊԼ 17 0 1 0 1 0 19 0
Կարիերայի արդյունք 129 19 12 2 2 0 9 3 152 24

Միջազգային կարիերա խմբագրել

Հավաքական Տարի Ընկերական Մրցաշար Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
  Հոլանդիա 2012 1 0 0 0 1 0
2013 1 0 0 0 1 0
Կարիերայի արդյունք 2 0 0 0 2 0

Ձեռքբերումներ խմբագրել

  • Հոլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2013

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո վան Գինկել» հոդվածին։