Ռոման Արկադևիչ Աբրամովիչ (ռուս.՝ Роман Аркадьевич Абрамович, եբր.՝ רומן אברמוביץ׳‎, հոկտեմբերի 24, 1966(1966-10-24)[1][2][3], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[7]), ռուս-իսրայելական գործարար միլիարդատեր, քաղաքական գործիչ, բարերար։ Միլհաուզ ԼԼՍ ընկերության սեփականատերը։ Նրան է պատկանում նաև անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբը[8] ·[9]։ 2000-2008 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության Չուկոտկայի ինքնավար օկրուգի նահանգապետը[10]։

Ռոման Աբրամովիչ
Роман Абрамович
Abramovich Chukotka.jpg
Աբրամովիչը 2008 թ.
Դրոշ
Չուկոտկայի նահանգապետ
17-ը Հունվարի, 2001 թ. - 3-ը Հուլիսի, 2008 թ.
Նախորդող Ալեքսանդր Նազարով
Հաջորդող Ռոման Կոպին
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա և Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան
Մասնագիտություն՝ ձեռնարկատեր, քաղաքական գործիչ, Պետական Դումայի անդամ և Russian oligarch
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր հոկտեմբերի 24, 1966(1966-10-24)[1][2][3] (55 տարեկան)
Ծննդավայր Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of Russia.svg Ռուսաստան, Flag of Israel.svg Իսրայել[4] և Flag of Portugal.svg Պորտուգալիա[5]
Հայր Arkady Abramovich?[6]
Մայր Irina Vasilievna Abramovich?[6]
Ամուսին Օլգա Յուրեվնա Լյոսովա
Իրինա Վյաչե Սլավովնա Մալանդինա
Զավակներ վեց (5 Մալանդինայից; 1 Ժուկովայից)
 
Պարգևներ
Պատվո շքանշան և Բարեկամության շքանշան

Forbes ամսագրի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականին Աբրամովիչի կարողությունը գնահատվել է 12,9  միլիարդ ամերիկյան դոլար[11], 2021 թվականի տվյալներով՝ 14,5 միլիարդ դոլար։ Իսրայելում ամենահարուստ մարդկանց ցանկում նա գրավում է երկրորդ, Ռուսաստանում՝ տասնմեկերորդ[12][13][14], Մեծ Բրիտանիայում՝ իններորդ[15], աշխարհում՝ 124-րդ տեղը[16]։ Ռոման Աբրամովիչը 1999-2013 թվականներին բարեգործական նպատակներով նվիրաբերել, ծախսել է ավելի քան երկուսուկես միլիարդ դոլար՝ առավել, քան ներկայումս ապրող որևէ ռուսաստանցի։ Նվիրաբերված այդ գումարներով Չուկոտկայում կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ և ենթակառուցվածքային այլ օբյեկտներ։ Նա բարեգործական նպատակներով մեծ գումարներ է նվիրաբերում նաև Պորտուգալիայի հրեական համայնքին։

Աբրամովիչին քննադատողները նրան պիտակավորում են որպես օլիգարխի[17], շեշտում, որ իր հսկայական կարողությունը ստեղծել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի մերձավոր շրջապատի հետ սերտ կապեր հաստատելու շնորհիվ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.theguardian.com/world/2018/may/28/roman-abramovich-granted-israeli-citizenship-tel-aviv-chelsea
  5. https://www.publico.pt/2021/12/18/desporto/investigacao/roman-abramovich-cidadao-portugues-desde-abril-1989109
  6. 6,0 6,1 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  7. Smith David (դեկտեմբերի 24, 2006)։ «Roman Abramovich interview: Inside the hidden world of Roman's empire»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23 
  8. https://www.footmercato.net/a5336166610788472645-les-rachats-marquants-de-clubs-de-premier-league 
  9. ։ 2020-03-21 https://www.sportbusinessmag.com/zap-sport/lhistoire-du-chelsea-football-club/ 
  10. Губернаторские полномочия Абрамовича прекращены // пресс-служба Кремля, 3.07.2008
  11. Billionaires 2019։ Forbes։ 5 March 2019։ Վերցված է 2019 թ․ մարտի 13 
  12. «Roman Abramovich»։ forbes.com։ Վերցված է 2019 թ․ հուլիսի 16 
  13. «Roman Abramovich immigrates to Israel»։ Globes։ 28 May 2018։ Վերցված է 2018 թ․ մայիսի 28 
  14. «200 богатейших российских бизнесменов. Рейтинг Forbes»։ Forbes Россия։ 2021-04-22։ Վերցված է 2021 թ․ հունիսի 30 
  15. The Times։ «Михаил Фридман впервые попал в рейтинг богатейших жителей Великобритании по версии The Times»։ Meduza։ Վերցված է 2019 թ․ մայիսի 12 
  16. https://www.forbes.com/profile/roman-abramovich/#214fa42c134a  .
  17. Meter, Henry, Sazonov, Alex (24 April 2013)։ «Most Charitable Russian Abramovich Leads Billionaires»։ Bloomberg News